Ձմեռային օլիմպիական խաղեր 1972
XI Ձմեռային Օլիմպիական Խաղեր | |
---|---|
![]() 1972 ձմեռային Օլիմպիական խաղերի խորհրդանիշ | |
![]() | |
Տեսակ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Սապորո, ![]() |
Երկիր | ![]() |
Բացում | փետրվարի 3 1972 |
Ջահակիր | Հիդեկի Տակադա |
Երդվեց | Կեյիտի Սուձուկի (չմշկավազք) |
Բացեց | Հիրոհիտո |
Փակում | փետրվարի 13 1972 |
Մարզադաշտ | Մակոմանաի Սեքիսուի բաց մարզադաշտ |
Մարզիկներ | 1006 (801 տղամարդ, 205 կին) |
Մասնակից երկրներ | 35 |
Մեդալներ | 35 կոմպլեկտ 10 սպորտաձևերում |
Նախորդ | 1968 |
Հաջորդ | 1976 |
Կայք | olympic.org/sapporo-1972(անգլ.) |
![]() |
Օլիմպիական խաղերը անցկացվել են 1972 թվականի փոտրվարի 3-ից մինչև փետրվարի 13-ը Սապորոյում, (Ճապոնիա)[1], իրավունքը ստացել է 1966 թվականին՝ հաղթելով կանադական Բանֆային, ֆիննական Լահտիին և ամերիկյան Սոլթ Լեյք Սիթիին։ Սա առաջին ձմեռային Օլիմպիական խաղերն էին Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի սահմաններից դուրս և չորրորդ խաղերը, ընդհանուր առմամբ, այդ շրջաններից դուրս (Մելբուրնից՝ 1956, Տոկիոյից՝ 1964 և Մեխիկոյից՝ 1968 հետո)։
Մրցումներն անցկացվել են «Մակոմանաի» օլիմպիական կենտրոնում, որտեղ գտնվում էին Օլիմպիական գյուղը, մրցվել են չմշկավազորդները, դահուկավազորդները, բիաթլոնիստները, հոկեյիստները և գեղասահորդները, և մոտակա Թեյնե (բոբսլեյ, լեռնադահուկային և սահնակային սպորտ) և էնիվա (արագընթաց իջեցում) լեռներին։ Ընդամենը խաղերի նախապատրաստման համար ծախսվել է ավելի քան 550 միլիոն դոլար։ Օլիմպիադայի նպատակներից մեկն էր ցույց տալ երկրում հետպատերազմյան տասնամյակների ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ուստի դրա համար հավատարմագրվել է շուրջ 4 հազար լրագրող։
Այս Օլիմպիադայում ամենաշատ մեդալները (երեքական ոսկե) նվաճել են հոլանդացի չմշկավազորդ (Արդ Սխենքը՝ 1500, 5000 և 10 000 մետր վազքատարածություններում և խորհրդային դահուկորդ Գալինա Կուլակովա՝ 5 և 10 կմ վազքատարածություններում, ինչպես նաև էստաֆետում։ Սենսացիաներից մեկը դարձավ 70-մետրանոց ցատկահարթակից ճապոնացի ցատկորդները՝ Յուկիո Կասայան, Ակիցուգու Կոննոն և Սեիջի Աոտին, նրանք իրենց մարզաձևում բոլոր երեք մեդալներն էլ վերցրեցին։
Մեդալների ընդհանուր թվով առաջին տեղը վստահորեն զբաղեցրեց ԽՍՀՄ թիմը, իսկ երկրորդ տեղը անսպասելիորեն գրավեցին ԳԴՀ-ի մարզիկները, որոնք միայն երկրորդ անգամ են հանդես եկել ինքնուրույն թիմով։
Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցույթի մրցանակակիրները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդալների ընդհանուր քանակը | ![]() | ||||
---|---|---|---|---|---|
№ | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդհանուր |
1 | ![]() |
8 | 5 | 3 | 16 |
2 | ![]() |
4 | 3 | 7 | 14 |
3 | ![]() |
4 | 3 | 3 | 10 |
4 | ![]() |
4 | 3 | 2 | 9 |
5 | ![]() |
3 | 2 | 3 | 8 |
6 | ![]() |
3 | 1 | 1 | 5 |
7 | ![]() |
2 | 5 | 5 | 12 |
8 | ![]() |
1 | 3 | 1 | 5 |
9 | ![]() |
1 | 2 | 2 | 5 |
10 | ![]() |
1 | 1 | 2 | 4 |
11 | ![]() |
1 | 1 | 1 | 3 |
12 | ![]() |
1 | 0 | 2 | 3 |
13 | ![]() |
1 | 0 | 0 | 1 |
14 | ![]() |
1 | 0 | 0 | 1 |
15 | ![]() |
0 | 4 | 1 | 5 |
16 | ![]() |
0 | 1 | 2 | 3 |
17 | ![]() |
0 | 1 | 0 | 1 |
Ընդհանուր | 35 | 35 | 35 | 105 |
Օլիմպիադան ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փոստային նամականիշեր ԽՍՀՄ, 1972 թվական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Օլիմպիադայի կայքէջ»։ ՄՕԿ-ի պաշտոնական կայք (անգլերեն)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձմեռային օլիմպիական խաղեր 1972 կատեգորիայում։ |