Ամառային օլիմպիական խաղեր 1980
| Ամառային օլիմպիական խաղեր 1980 | |
|---|---|
|
| |
|
| |
| Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
| Հյուրընկալող քաղաք |
Մոսկվա |
| Երկիր |
|
| Բացում | հուլիսի 19, 1980 |
| Ջահակիր | Sergei Belov |
| Երդվեց | Նիկոլայ Անդրիանով և Aleksandr Medved |
| Բացեց | Լեոնիդ Բրեժնև |
| Փակում | օգոստոսի 3, 1980 |
| Մարզադաշտ | Մոսկվա |
| Մարզիկներ |
5,179 (4,064 men, 1,115 women)[1] |
| Մասնակից երկրներ | 80[2][1] |
| Մեդալներ | 203 հավաքածու 21 մարզաձևում |
| Նախորդ | 1976 Summer Olympics |
| Հաջորդ | 1984 Summer Olympics |
| Կայք | olympic.org/moscow-1980 |
| 1980 Summer Olympics Վիքիպահեստում | |
Ամառային օլիմպիական խաղեր 1980 կամ պաշտոնապես XXII օլիմպիական խաղեր (ռուսերեն` И́гры XXII Олимпиа́ды), միջազգային բազմասպորտային միջոցառում, որը տեղի է ունեցել ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում, ներկայիս Ռուսաստանում:
1980 թվականի խաղերը առաջինն ամառային խաղերն էին և մնում են միակը, որոնք անցկացվեցին Արևելյան Եվրոպայում, բացի այդ առաջին անգամ Օլիմպիական խաղերը անցկացվեցին սլավոնախոս երկրում: Դրանք նաև առաջին խաղերն էին, որոնք անցկացվեցին սոցիալիստական երկրում, մյուս անգամ սոցիալիստական երկրում անցկացվեցին միայն 2008 թվականին Չինաստանի Պեկին քաղաքում: Սրանք վերջին օլիմպիական խաղերն էին ՄՕԿ նախագահ Մայքլ Մորիսի ղեկավարման տարիներին:
Խաղերին մասնակցեցին միայն ութսուն երկիր, ինչը ամենաքիչ ցուցանիշն էր 1956 թվականից սկսած: ԱՄՆ գլխավորույամբ 65 երկիր բոյկոտեցին խաղերը Աֆղանական պատերազմի պատճառով, չնայած որոշ մարզիկներ հրաժարված երկրներից մասնակցեցին խաղերին Օլիմպիական դրոշի ներքո[3]: Սա պատճառ եղավ ԽՍՀՄ-ին առաջնորդելու Ամառային օլիմպիական խաղեր 1984-ի բոյկոտը, որը տեղի ունեցավ Լոս Անջելեսում:
Բովանդակություն
Ընդունող քաղաքի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղերի կազմակերպման համար պայքարում էին միայն երկու քաղաք` Մոսկվան և Լոս Անջելեսը: Ընտրությունը կայացավ 1974 թվականի հոկտեմբերի 23-ին և որոշվեց 1980 թվականի խաղերը անցկացնել Մոսկվայում, իսկ 1984 թվականի խաղերը` Լոս Անջելեսում[4]:
| Ամառային օլիմպիական խաղեր 1980 ընտրության արդյունքներ[5] | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| Քաղաք | Երկիր | Փուլ 1 | ||||
| Մոսկվա | 39 | |||||
| Լոս Անջելես | 20 | |||||
Մասնակից երկրներ և բոյկոտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցության համաձայնություն տվեցին ութսուն երկիր, ինչը ամենափոքր ցուցանիշն էր 1956 թվականից ի վեր: Վեց երկիր իրենց նորամուտը նշեցին Օլիմպիադայում (Անգոլա, Բոթսվանա, Հորդանան, Լաոս, Մոզամբիկ և Սեյշելյան կղզիներ): Կիպրոսը մինչ այդ մասնակցել էր միայն 1980 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին:
Չնայած Ամառային օլիմպիական խաղեր 1976 բոյկոտած 24 երկրներից կեսը մասնակցեցին Մոսկվայի խաղերին, սակայն ավելի մեծ բոյկոտ սկսվեց ԱՄՆ գլխավորությամբ Աֆղանական պատերազմի պատճառով: Երբ ԽՍՀՄ զորքերը ներխուժեցին Աֆղանստան, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը 1980 թվականի հունվարի 20-ին վերջնագիր ներկայացրեց ԽՍՀՄ-ին` պահանջելով դուրս բերել զորքերը, այլապես ԱՄՆ-ն կբոյկոտի խաղերը[6], նրանց միացավ ևս 65 երկիր և չմասնակցեցին խաղերին[6][7]:
Օլիմպիական կրակի փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիադայի խորհրդանիշը օլիմպիական կրակն է: 1980 թվականի հունիսի 19-in, խաղերի բացումից ընդամենը մեկ ամիս առաջ, օլիմպիական կրակը ավանդականորեն այրվեց հունական Օլիմպիայից: Վազքուղու ընդհանուր երկարությունը կազմում էր 4992 կմ: Հունաստանի տարածքով անցնող մրցավազքի երկարությունը 1170 կմ է(անցնում է Օլիմպիա, Աթենք, Դելֆի, Լարիսա, Վերիա, Սերչե, Պրոմահոն քաղաքներով): Բուլղարիայի տարածքում կրակը անցել է 935 կմ (Սոֆիա, Պլովդիվ, Շիպկա, Պլեվեն քաղաքներով): Ռումինիայի տարածքում վազքուղու երկարությունը կազմում է 593 կմ (Բուխարեստ, Պլոյիս, Ֆոկսանի, Յասի քաղաքներով): 1980 թ. Հուլիսի 5-ին կրակը անցավ Խորհրդային Միության սահմանը` Մոլդովական ՍՍՀ-ի Լեյշենի գյուղով: ԽՍՀՄ տարածքով կրակը շրջեց 2,244 կմ ճանապարհով: Մոլդովական ՍՍՀ-ում կրակն անցավ այնպիսի քաղաքներով, ինչպիսիք են Քիշնևը, Բելցին, Էդինցեն և այլն: Ուկրաինայի ՍՍՀ-ում երթուղին անցավ Չեռնովցի, Վիննովա, Ժիտոմիր, Կիև, Պոլտավա, Խարկով քաղաքներով: ՌՍՍՀ-ում երթուղին անցավ Բելգորոդ, Օռեոլ, Կուրսկ, Տուլա, Չեխով, Պոդոլսկ քաղաքներով: Մոսկվայում, որտեղ ռեկորդային՝ մոտ 54 կմ երկարությամբ ճանապարհ է անցել, ջահը անցնում է Մինսկի և Մոժայսկի ավտոճանապարհների խաչմերուկով, այնուհետև հասնում է Կուտուզովսկու պողոտա՝ Հոկտեմբերի 50-ամյակի հրապարակում հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ ՄՕԿ-ի, սպորտային ֆեդերացիաների, Մոսկվայի վարչակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խաղերի բացումից առաջ, գիշերը կրակը կանգնել էր Մոսկվայի քաղաքային խորհրդի շենքի մոտ` Գորկու փողոցում: Բացման օրը կրակը անցնում է Մարքսի, Վոլոխոնկայի, Մետրոստրոևսկի փողոցներով, Կոմսոմոլի պողոտա, որից հետո ջահը ուղևորվում է Լուժնիկի:
Մոսկվայի օլիմպիական խաղերի ջահի երթուղին[խմբագրել | խմբագրել կոդը]
- 21 հունիսի —
Հունաստան Աթենք (Հունաստան) - 26 հունիսի —
Բուլղարիա Սոֆիա (Բուլղարիա) - 1 հուլիսի —
Ռումինիա Բուխարեստ (Ռումինիա) - 5 հուլիսի —
Մոլդովա Լեուշենի շրջան (Մոլդովայի ՍՍՀ), կրակը հատեց ՍՍՀՄ սահմանը - 6 հուլիսի —
Մոլդովա Քիշնև (Մոլդովայի ՍՍՀ) - 11 հուլիսի —
Ուկրաինա Կիև (ՈւՍՍՀ) - 13 հուլիսի —
Ուկրաինա Խարկով (ՈւՍՍՀ)[8] - 16 հուլիսի —
Ռուսաստան Տուլա (ՌՍՖՍՀ) - 17 հուլիսի —
Ռուսաստան Պոդոլսկ (ՌՍՖՍՀ) - 18 հուլիսի —
Ռուսաստան Մոսկվա (ՌՍՖՍՀ)
Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին Անգոլան, Բոտսվանան, Հորդանանը, Լաոսը, Մոզամբիկն ու Սեյշելյան կղզիները: Կիպրոսը հանդես է եկել ամառային խաղերում (ավելի վաղ 1980 թ. Կիպրոսը մասնակցեց Ձմեռային օլիմպիական խաղերին, Lake Placid): Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին Շրի Լանկան (նախկինում Ցեյլոն), Բենին (նախկին Դոհոմեյ) և Զիմբաբվեն (նախկինում Ռոդեզիա): Ընդհանուր առմամբ, Մոսկվայի օլիմպիական խաղերին մասնակցում էին 80 երկրից ժամանած մարզիկներh[[9]:
Ստորև ցուցադրված են դրոշներ, որոնց տակ մասնակցում են մարզիկներ Մոսկվայում անցկացվող խաղերին:[10][11] [12]
Բացման և փակման արարողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Moscow 1980»։ Olympic.org։ Արխիվացված օրիգինալից-ից 4 October 2009-ին։ Վերցված է 8 August 2010
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝srանվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Cousineau Phil (2003)։ The Olympic Odyssey: Rekindling the True Spirit of the Great Games։ Quest Books։ էջ 162։ ISBN 0835608336
- ↑ «IOC Vote History»։ Aldaver.com։ Վերցված է 14 August 2012
- ↑ «Past Olympic host city election results»։ GamesBids։ Արխիվացված օրիգինալից 17 March 2011-ին։ Վերցված է 17 March 2011
- ↑ 6,0 6,1 «The Olympic Boycott, 1980»։ state.gov։ U.S. Department of State։ Արխիվացված օրիգինալից-ից 4 February 2010-ին։ Վերցված է 7 December 2015
- ↑ «Partial Boycott – New IOC President»։ Keesing's Record of World Events 26: 30599։ December 1980
- ↑ Կաղապար:Книга:Харьков 350
- ↑ [|ttps://www.championat.com/other/article-3286551-den-bogatyrja-kogda-rozhdajutsja-nastojaschie-silachi.html]]
- ↑ MOSCOW OLYMPICS PART 3 — Московская Олимпиада ЧАСТЬ 3
- ↑ MOSCOW OLYMPICS PART 5 — Московская Олимпиада ЧАСТЬ 5
- ↑ «1980 Moscow Olympics boycott» (անգլերեն)։ nzhistory.net.nz։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-07-22