Ձմեռային օլիմպիական խաղեր 1936

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռային օլիմպիական խաղեր 1936
Olympics rings (1913-1986).svg
ՏեսակՁմեռային Օլիմպիական խաղեր
ԵրկիրFlag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
Բացումփետրվարի 6, 1936
ԵրդվեցWilly Bogner?
ԲացեցԱդոլֆ Հիտլեր
Փակումփետրվարի 16, 1936
ՄարզադաշտGroße Olympiaschanze?
ՄարզիկներZdeněk Jirotka?
Կայքolympic.org/garmisch-partenkirchen-1936
Commons-logo.svg 1936 Winter Olympics Վիքիպահեստում

Ձմեռային օլիմպիական խաղեր 1936, (անգլ.՝ 1936 Winter Olympics գերմ.՝ Olympische Winterspiele 1936) պաշտոնապես հայտնի որպես IV Ձմեռային օլիմպիական խաղեր, ձմեռային բազմասպորտային իրադարձություն, որը տեղի է ունեցել 1936 թվականին Գերմանիայի Բավարիա նահանգի Գարմիշ Պարտենկիրխեն շուկայական քաղաքում։ Երկիրը հյուրընկալել է նաև 1936 թվականի ամառային օլիմպիական խաղերը, որն անցկացվել է Բեռլինում։ Դա վերջին տարին էր, երբ ամառային և ձմեռային խաղերը երկուսն էլ տեղի են ունեցել նույն երկրում (1940 թվականի չեղյալ հայտարարված օլիմպիական խաղերը տեղի կունենային Ճապոնիայում ամառային խաղերը՝ Տոկիոյում, ձմեռային խաղերը՝ Սապորոյում

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման արարողության ժամանակ Ռուդոլֆ Հեսս, ՄՕԿ-ի նախագահ Անրի դե Բայե-Լատուր, և Ադոլֆ Հիտլեր
  • Բացման արարողությունների ընթացքում գերմանացի դահուկորդ Ուիլի Բոգներն է կատարել օլիմպիական երդումը։
  • Ձմեռային օլիմպիական խաղերում լեռնադահուկային սպորտն առաջին անգամ հայտնվել է համակցված այլ սպորտաձևերի հետ, ինչը դահուկորդի արդյունքն ավելացրել է ինչպես դաունհիլլում (արագընթաց վայրէջք լեռնադահուկային մրցաշարում), այնպես էլ սլալոմում։ Գերմանացի մարզիկ Ֆրանց Պֆնորը հաղթել է տղամարդկանց մրցաշարում, իսկ Քրիսթլ Քրանզը՝ կանանց։
  • Իվար Բալանգրուդը հաղթել է չմշկավազքի չորս մրցավազքերից երեքում։
  • Սոնյա Հենինը նվաճել է իր երրորդ անընդմեջ ոսկե մեդալը կանանց գեղասահքի մրցաշարում։
  • Շվեյցարիան 5:19,85 հաշվով հաղթել է տղամարդկանց բոբսլեյի մրցաշարում (4 հոգանոց խումբ)։
  • Տափօղակով հոկեյ սպորտաձևում Մեծ Բրիտանիան խանգարել է 1932 թվականի ոսկե մեդալակիրներին՝ Կանադային, երբ վերջին իննսուն վայրկյանում Էդգար Բրանշլին խփել է հաղթական գոլը։
  • Ընդհանուր խաղերում շահած երկիրը Նորվեգիան էր՝ 7 ոսկե մեդալ, 5 արծաթե և 3 բրոնզե։
  • Այս խաղերն ունեցել են մարզիկներին երբևէ շնորհված ամենամեծ և ծանրագույն մեդալները՝ 100 մմ (3.9 դյույմ) տրամագիծ, 4մմ (0,16 դյույմ) հաստություն, 324գ (11,4 ունցիա) քաշ։

Մարզաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալներով պարգևատրվել են 4 մարզաձևերում (8 ենթակարգ) վիճարկվող 17 միջոցառումներում։

Ցուցադրական մարզաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմական պարեկային մրցումներ
  • Բավարիական կյոռլինգ

Վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական մեծ դահուկավազք-դահուկային երկամարտ, դահուկավազք, դահուկացատկ, հանդիսությունների բացում և փակում
  • Գուդիբեր-Լեռնադահուկային սպորտ
  • Կրուզյոք-Լեռնադահուկային սպորտ
  • Կրուզեկ-Լեռնադահուկային սպորտ
  • Օլիմպիական արվեստի սառցե մարզադաշտ-գեղասահք և տափօղակով հոկեյ
  • Ռիեսսերին լիճ-բոբսլեյ, տափողակով հոկեյ, չմշկավազք

Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

28 երկիր ուղարկել է իր մարզիկներին Գերմանիա մրցելու։ Ավստրալիան, Բուլղարիան, Հունաստանը, Լիխտենշտեյնը, Իսպանիան և Թուրքիան ձմեռային օլիմպիական խաղերի իրենց առաջին ելույթներն են ունեցել Գարմիշ-Պարտենկիրխենում, իսկ Էստոնիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները և Հարավսլավիան վերադարձել են խաղերին 1932 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը բաց թողնելուց հետո։

Մասնակից Ազգային օլիմպիական կոմիտեներ

Մարզիկների քանակը ազգային օլիմպիական կոմիտեների կողմից (ամենաբարձրից մինչև ամենացածր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիացի գեղասահորդուհի Սոնյա Հենին
Մեդալների ընդհանուր քանակ Olympic flag.svg
Վայր Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1 Նորվեգիա Նորվեգիա 7 5 3 15
2 Գերմանիա Գերմանիա 3 3 0 6
3 Շվեդիա Շվեդիա 2 2 3 7
4 Ֆինլանդիա Ֆինլանդիա 1 2 3 6
5 Շվեյցարիա Շվեյցարիա 1 2 0 3
6 Ավստրիա Ավստրիա 1 1 2 4
7 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1 0 3 4
8 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 1 1 1 3
9 Կանադա Կանադա 0 1 0 1
10 Հունգարիա Հունգարիա 0 0 1 1
Ֆրանսիա Ֆրանսիա 0 0 1 1
Ընդամենը 17 17 17 51

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Berlin Games – How Hitler Stole the Olympic Dream, by Guy Walters ISBN 0-7195-6783-1 (UK) 0060874120 (USA)