Հարավսլավիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավսլավիայի դիրքը Եվրոպայում (սահմանները փոխվել են)

Հարավսլավիա[1], երբեմնի պետություն Բալկանյան թերակղզու հյուսիս-արևմտյան մասում՝ 1918 թվականից մինչև 2003-ը (ընդմիջումներով)։ Անցել է երեք պատմական փուլ՝

Հարաբերությունները Խորհրդային Միության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիայի և Խորհրդային Միության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1940 թվականի հունիսին։ Նացիստական Գերմանիայի և Իտալիայի ազդեցության դեմ, 1941 թվականի ապրիլին կնքվել է բարեկամության և չհարձակման պայմանագիր։ Հարավսլավիայի 1941-1945 թվականների պատերազմի ընթացքում ստեղծվեց Հարավսլավիայի ազատագրության ազգային կոմիտեն, որին աջակցություն ցույց տվեց Խորհրդական Միությունը։ Ժամանակավոր կառավարություն ստեղծվելուց հետո կնքվեց «բարեկամության, փոխօգնության և ետպատերազմյան համագործակցության» պայմանագիր (1945 թվականի ապրիլ)։ Ստորագրվեցին տնտեսական համագործակցության, փոխադարձ ապրանքամատակարարման (1946) են համաձայնագրեր։ Խորհրդա-հարավսլավական հարաբերությունների խափանման (1949 թվականի սեպտեմբեր) հետևանքով 1945 թվականի պայմանագիրը կորցրեց իր ուժը։ 1950-ական թվականներին կեսին կնքվեցին առևտրային և վճարային, օդային հաղորդակցության, գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրեր (1955-19561960-ական թվականներին ստորագրվեցին արդյունաբերական, էներգետիկ օբյեկտների շինարարության, փոխադարձ ապրանքամատակարարման և տնտեսական մի շարք համաձայնագրեր։ 1970-ական թվականներին կնքվեցին մշակութային, գիտական և կրթական համագործակցության (1974),ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, 1976-1980 թվականներին փոխադարձաբար նավային սարքավորումներ մատակարարելու, մարդատար ավտոմեքենաների արտադրության և մատակարարման երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր (1975)։ Ստորագրվել են 1981-1990 թվականներինի տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ծրագիր (1980), 1981-1985 թվականների փոխադարձ ապրանքամատակարարումների, նույն ժամանակաշրջանի տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրեր (1981)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]