Լատվիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Latvijas Republika
Լատվիայի Հանրապետություն
Լատվիայի դրոշ
Դրոշ
Լատվիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Dievs, svētī Latviju!
Լատվիայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Ռիգա
Պետական լեզուներ լատիշերեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 64,589 կմ² 
 -  Ջրային (%) 1.5
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 2,291,000 
 -  2000 մարդահամարը 2 375 000 
 -  Խտություն 36 /կմ² 
93 /մղոն²
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի (ՀԿԺ+2)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .lv
Հեռախոսային կոդ +371

Լատվիա (լատիշերեն՝ Latvija), պաշտոնապես Լատվիայի Հանրապետություն (Latvijas Republika), պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Մայրաքաղաքն է Ռիգան։ Լատվիան բալթյան երկրներից մեկն է՝ Էստոնիայի և Լիտվայի հետ, որոնք համատասխանաբար սահմանակցում են հյուսիսից և հարավից։ Արևելքից Լատվիան սահմանակցում է Ռուսաստանին և Բելառուսին։ Երկիրը բաժանված է 4 մասերի՝ Կուրզեմե, Վիդզեմե, Զեմգալե և Լատգալե։

Լատվիացիները խոսում են լատիշերեն, որն ունի մի փոքր նմանություններ լիտվերենի հետ։ Լատվիայի ներկայիս նախագահն է Ռայմոնդս Վեյոնիսը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ստացել է լատիշ ժողովրդի (latviesti) ինքնանվանումից, որն առաջացել է հին լատիշական լատգալներ (լատիշ․՝ latgali) ցեղի անունից[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի տարածքը բնակեցվել է հազարավոր տարիներ առաջ՝ բալթիկ ցեղերի կողմից։ Այդ ցեղերը գլխավորապես զբաղվում էին ձկնորսութամբ, որսորդութամբ և առևտրով։

Գերմանացի խաչակիրները և առևտրականները գալիս են Լատվիա 12-րդ դարի վերջին։ Դա պատճառ է հանդիսանում լատվիացիների համար կորցնելու իրենց ինքնավարությունը, և մոտ 800 տարի լատվիացիները ստիպված են լինում պայքարել իրենց երկիր ներխուժող գերմանացիների, դանիացիների, շվեդների, լեհերի ու ռուսների դեմ։ Լատվիան ի վերջո դառնում է անկախ 1918 թվականին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական կարմիր բանակը հարձակվում է Լատվիայի վրա և բավականին բարձր թվով լատվիացիների աքսորում Սիբիր և այլ տեղեր՝ հեռու իրենց հայրենիքից։ Հետո երկիր է մտնում Նացիստական Գերմանիան և զանգվածային սպանդի ենթարկում Լատվիայում բնակվող հրեաներին։ Այնուհետև կրկին սովետական բանակը մտնում է Լատվիա և ամբողջովին օկուպացնում երկիրը։ Լատվիան վերջապես ձեռք է բերում անկախությունը 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի օգոստոսի 24-ին ՌԽՖՍՀ-ը ընդունեց Լատվիայի Հանրապետության անկախությունը, իսկ հոկտեմբերի 4-ին Լատվիան և Ռուսաստանը վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները։ 1991 թվականի սեպտեմբերի 6-ին ԽՍՀՄ-ը ճանաչեց Լատվիայի անկախությունը։

Լատվիան հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ երկիր 1991 թվականի սեպտեմբերի 17-ից սկսած։ Այն նաև հանդիսանում է ԵՄ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ, ԱՄՀ, ԱՀԿ, , Եվրոպայի խորհրդի և Բալթիկ ծովի պետությունների խորհրդի անդամ։ 1921-1940 թվականներին եղել է Ազգերի Լիգայի անդամ։

Լատվիան հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 160 երկրների հետ և ունի դեսպանատներ 35 երկրում։ 37 պետություն ունի դեսպանատում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։

Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 22-ին: 

2011 թվականի նոյեմբերի 24-ին Արմեն Ղասաբօղլյանը նշանակվել է Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս: 2012 թվականի մարտի 23-ին Արա Այվազյանը նշանակվել է Լատվիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ ք. Վիլնյուս)։

2013 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Լատվիան իր արտաքին քաղաքականության մեջ առավել կենտրոնացած է Եվրամիության և ՆԱՏՕ-ի վրա։ 2004 թվականի մարտի 29-ին այն անդամակցել է ՆԱՏՕ-ին, իսկ նույն տարվա մայիսի 1-ին դարձել է Եվրամիության անդամ։

2005 թվականի մայիսին և 2006 թվականի նոյեմբերին ՆԱՏՕ-ի վեհաժողովների շրջանակներում Լատվիա է այցելել ԱՄՆ նախագահ Ջորջ Ու․ Բուշը։

16 տարվա ընթացքում առաջին անգամ կայացել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի այցը Ռուսաստան 2010 թվականի դեկտեմբերի 19-22-ը։ 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»