Նացիստական Գերմանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նացիստական Գերմանիա
Երրորդ Ռայխ
Großdeutsches Reich
 
Flag of German Reich (1935–1945).svg Reichsadler der Deutsches Reich (1933–1945).svg
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

German Reich 1942.svg

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բեռլին[1]
Լեզու գերմաներեն
Ազգություն գերմանացիներ
Իշխանություն
Պետական կարգ Տոտալիտարիստական
հանրապետություն
Պետության գլուխ ֆյուրեր
Օրենսդրություն Ռայխստագ
Պատմություն
- Նացիստների իշխանության գալը Գերմանիայում 1933, հունվարի 30[2]
- Անշլյուս` Ավստրիայի բռնակցումը Գերմանիային 1938, մարտի 12[3]
- Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ 1938, սեպտեմբերի 1
- Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի մահը 1945, ապրիլի 30
- Գերմանիայի կապիտուլյացիա 1945, մայիսի 8[4]

Նացիստական Գերմանիա կամ Երրորդ Ռայխ (գերմ.՝ Drittes Reich), 1933-1945 թվականներին Գերմանիայի պաշտոնական անվանումը: Սովորաբար այսպես է անվանվում Գերմանիայի պատմության այն շրջանը, երբ պետության գլուխ կանգնած էր ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը, իսկ իշխող կուսակցությունը՝ Նացիոնալ-Սոցիալիստական կուսակցությունը:

1933 թվականի հունվարի 30-ից Գերմանիան վերածվեց ֆաշիստական, տոտալիտարիստական (ամբողջատիրական) հանրապետության: Պետության պաշտոնական անվանումը՝ Գերմանական Ռայխ («Երրորդ Ռայխ» կամ «Գերմանական կայսրություն»)[5]:

Այն բանից հետո երբ 1945 թվականի մայիսի 9-ին խորհրդային ուժերը ռազմակալեցին Բեռլինը և կառուցվեց Բեռլինի պատը, Նացիստական Գերմանիան դադարեց որպես պետություն գոյություն ունենալ[6]:

1933 թվականի հունվարի 30-ին Ադոլֆ Հիտլերը նշանակվել է Վայմարյան հանրապետության կանցլեր, սկիզբ դնելով Գերմանիայի նացիստական կուսակցության: Դրանից հետո Հիտլերը վերացրեց բոլոր քաղաքական ընդդիմությունները և ամրապնդեց իր իշխանությունը: Գերմանիայի նախկին կանցլեր Պաուլ ֆոն Հինդենբուրգի մահից հետո Հիտլերը դարձել է Գերմանիայի բռնապետ:

1934 թվականի օգոստոսի 14-ին Ադոլֆ Հիտլերը կատարում է հանրաքվե, որի արդյունքում դարձավ երկրի բացարձակ ղեկավարը՝ ֆյուրեր: Բոլոր իշխանությունները կենտրոնացված էին Հիտլերի ձեռքում և նրա խոսքը ուներ գերագույն օրենքի ուժ: Ադոլֆ Հիտլերը վերազինեց Գերմանիայի զինված ուժերը և վերականգնեց փուլ եկած տնտեսությունը: Գերմանիան դարձավ Եվրոպայի ամենազարգացած երկիրը:

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933-1943 թվականներին պետությունը պաշտոնապես կոչվում էր գերմանական Ռայխ (գերմ.՝ Deutsches Reich), իսկ 1943-1945 թվականներին այն կոչվեց Փառահեղ Գերմանական Ռայխ (գերմ.՝ Großdeutsches Reich) կամ Գերմանական կայսրություն:

Պատճառը այն էր, որ Deutsches Reich անվան տարբերակը գերմաներենից անգլերեն թարգմանվում էր որպես Գերմանական կայսրություն:

Գերմանիայի այսպիսի անվանումը առաջին անգամ հիշատակվել է գերմանացի հեղինակ Արթուր Մյոլեր վան դեն Բրուքի «Երրորդ Ռայխը» (գերմ.՝ Das Dritte Reich) աշխատությունում: Գիրքը նվիրված է նացիստական քարոզչությանը և Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի մասնակցությանը:

Բացի այդ, այն պատմում է Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի կյանքը, և նրա կառավարման շրջանում Գերմանիայում տիրող իրավիճակի մասին:

Ըստ այս գրքի, Գերմանիայի պատմությունը բաժանվում է մի քանի շրջանների, որոնք ներկայացված են Ռայխերի տեսքո: Պատմությունը սկսում է Սրբազան Հռոմեական Կայսրությունից (962-1806)` Առաջին Ռայխ, շարունակվում 1871–1918 Գերմանական կայսրությամբ` Երկրորդ Ռայխ, իսկ Ֆաշիստական Գերմանիան ներկայացվում է որպես Երրորդ Ռայխ:

Նացիստները օգտագործվում է այն օրինականացնել իրենց ռեժիմը՝ որպես իրավահաջորդ պետություն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Գերմանիայի պատմություն

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր վերամիավորված Գերմանիան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հայտնվել է ծանր տնտեսական կացության մեջ: Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի կրած նյութական և մարդկային կորուստներից բացի, 1919 թվականին Վերսալում տեղի ունեցած վեհաժողովից հետո Գերմանիան պարտավորվեց խոշոր ռազմատուգանքներ վճարել հաղթած պետություններին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա):

Այս ամենը երկրում հանգեցրեց ուռճացված գների, սննդի պակասի, զանգվածային անկարգությունների, մեկ խոսքով՝տնտեսական և քաղաքական քաոսի:

Այն բանից հետո, երբ գերմանական կառավարությունը դժվարացավ վճարել ռազմատուգանքները, զայրացած Ֆրանսիական ուժերը ծեռնամուխ եղան Գերմանիայի հումքի հիմնական աղբյուրի՝ Ռուրի ածխի և գազի ավազանի գրավմանը:

1923 թվականին Ռուրի ավազանը արդեն Ֆրանսիայի կազմում էր: Երկրում տիրում էին լայնատարած քաղաքացիական անկարգությունները:

1919 թվականին հիմնադրված Գերմանիայի բանվորական կուսակցությունը վերանվանվեց և դարձավ Նացիոնալ-սոցիալիստների գերմանական աշխատավորական կուսակցություն:

Այն համարվում էր Գերմանիայի կարևորագույն քաղաքական կուսակցություններից մեկը: Կուսակցությունը անցնելով կառավարության կարճ ժամանակամիջոցում կարողացավ ոտքի հանել Գերմանիան:

Ստեղծվեց Վայմարյան հանրապետությունը, որը բացի Գերմանիայի բուն տարածքից իր մեջ ներառում էր նաև Լեհաստանի արևմուտքը և հյուսիսը, ինչպես նաև Հարավային Դանիան: Նորանշանակ կառավարությունը կարողացավ նաև ետ բերել Ռուրի ավազանը:

Վայմարյան հանրապետության կառավարությունը մերժեց Վերսալյան պայմանագրի դրույթները, սկսեց վերազինելն ցամաքային ուժերը, ավիացիան և ռազմական նավատորմը, բայցի այդ ժողովրդի մեջ սերմանվեց հակահրեականության և հակաբոլշևիզմ:

Առաջին համաշխարհային պատերազմիից հետո գերմանական շուկան կախվածության մեջ ընկավ Ամերիկայի Միացյալ Նահանգներից: 1930-ականներին արդեն Գերմանիայի հումքի միակ ներկրողը Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր: 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Միացյալ Նահանգների ֆոնդային շուկան ենթարկվեց վթարի, որը ծանր անդրադարձավ նաև Գերմանիայի վրա:

Ամերիկայի Միացյալ Նահնագները դադարեց ներդրումներ կատարել Գերմանիայում: 1932 թվականին դաշնային ընտրությւոններում նացիստները բացարձակ հաջողություն գրավեցին և դարձան գերմանական Ռայխսթագի միանձնյա ղեկավարները:

Նացիստական վարչակարգի հաստատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ 1932 թվականի երկու ընտրություններում նացիստները տարել էին հաղթանակ, սակայն նրանք չէին կազմում ճնշող մեծամասնությունը, ուստի Ադոլֆ Հիտլերի գլխավորած կոալիցիան անցավ պետության գլուխ: Երկրի իշխանությունը անցավ Ազգային ժողովրդավարական կուսակցությանը:

Այս պայմաններում 1933 թականի հունվարի 30-ին հանդիսավոր արարողությամբ Ադոլֆ Հիտլերը դարձավ Գերմանիայի կանցլեր:

Նախագահ նշանակվեց Փոլ ֆոն Հինդենբուրգը: Այս իրադարձությունը պատմության մեջ հայտնի է Մախտերգրեյֆունգ (գերմ.՝ Machtergreifung) անունով, որը թարգմանաբար նշանակում է իշխանության բռնազավթում:

Հիտլերը իշխանության գալով սկսեց փոփոխություններ կատարել իշխանական մարմինների մեջ: Բոլոր քաղաքացիական կազմակերպությունների, այդ թվում, գյուղատնտեսական խմբերի, կամավորական կազմակերպությունների և մարզական ակումբների ղեկավարությունը փոխարինվեց նացիստական համակիրներով և կուսակցական անդամներով:

1933 թվականի հունիսին արդեն գրեթե բոլոր ղեկավարները նացիստական կուսակցությանն էին անդամակցում: Բացառություն էր կազմում միայն գերմանական բողոքական եկեղեցին և ազգային բանակը:

1933 թվականի փետրվարի 27-ին Ռայխստագի շենքը հրկիզվեց: Մեղավոր ճանաչվեց Մարիուս վան դեր Լուբբեն, ով եղել է հոլանդացի կոմունիստ:

Գերմանիայի կանցլերի հրամանագրով Մարիուս վան դեր Լուբբենին ինկվիզիցիայի ենթարկեցին: Հիտլերը այս ամենը վերագրեց որպես կոմունիստական ապստամբություն Գերմանիայում:

Ամբողջ երկրում սկսվեց հակակոմունիստական շարժում: Այս ընթացքում Գերմանիայում ձերբակալվեցին մոտ չորս հազար կոմունիստներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Agreement Between the Governments of the United Kingdom, the United States of America, and the Union of Soviet Socialist Republics, and the Provisional Government of the French Republic on Certain Additional Requirements to be Imposed on Germany»։ dipublico.com։ 20 September 1945 
  2. Antill, Peter (2005). Berlin 1945: End of the Thousand Year Reich. Oxford; New York: Osprey. ISBN 1-84176-915-0. 
  3. Beevor, Antony (2002). Berlin: The Downfall 1945. London: Viking-Penguin Books. ISBN 978-0-670-03041-5. 
  4. Berghahn, Volker R. (1999). «Germans and Poles, 1871–1945». Germany and Eastern Europe: Cultural Identities and Cultural Differences. Yearbook of European Studies. Amsterdam; Atlanta: Rodopi. ISBN 90-420-0688-9. 
  5. Clark, Christopher M. (2006). Iron Kingdom: The Rise and Downfall of Prussia, 1600–1947. London: Penguin Group. ISBN 978-0-674-02385-7. 
  6. Closmann, Charles (2005). «Legalizing a Volksgemeinschaft: Nazi Germany's Reich Nature Protection Law of 1935». in Brüggemeier, Franz-Josef; Cioc, Mark; Zeller, Thomas. How Green Were the Nazis?: Nature, Environment, and Nation in the Third Reich. Athens: Ohio University Press.