Դյույմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյումի մոտավոր չափը

Դյույմ կամ ինչ (հոլ.՝ duim - բթամատ, inch կրճատ՝ in կամ ), մատնաչափ, երկարության չափ միավորների անգլիական և ամերիկյան համակարգերում, որտեղ երկարության հիմնական միավորը ֆուտն է։ 1 դյույմ 1/12 ֆուտ է։ Օգտագործվել է նաև չափերի հին ռուսական համակարգում որպես արշինի 1/28 մաս։ Միջազգային համակարգի երկարության միավորով արտահայտված՝ 1 դյույմ = 0,0254 մետր է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 425