Անրի դե Բայե-Լատուր
Անրի դե Բայե-Լատուր ֆր.՝ Henri de Baillet-Latour | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 1, 1876[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրյուսել, Բելգիա |
Մահացել է | հունվարի 6, 1942[3][4][5] (65 տարեկան) |
Մահվան վայր | Իքսել, Բելգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Լյուվենի կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն | sports official և քաղաքական գործիչ |
Ամուսին | Elizabeth Alexandrina Gräfin von Clary und Aldringen? |
Ծնողներ | հայր՝ Ferdinand de Baillet-Latour? |
Զբաղեցրած պաշտոններ | president of the International Olympic Committee? |
Անդամություն | Միջազգային օլիմպիական կոմիտե և Բելգիայի Օլիմպիական Կոմիտե |
Երեխաներ | Resy de Baillet-Latour?[6] |
![]() |
Անրի դե Բայե-Լատուր (ֆր.՝ Henri de Baillet-Latour, մարտի 1, 1876[1][2][3][…], Բրյուսել, Բելգիա - հունվարի 6, 1942[3][4][5], Իքսել, Բելգիա), բելգիացի արիստոկրատ, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) երրորդ նախագահ։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Անրի դե Բայե-Լատուրը ծնվել է 1876 թվականի մարտի 1-ին Բելգիայի Բրյուսել քաղաքում[7][8]։ Նա երեք երեխաներից ամենամեծն էր։ Նրա հայրը Անտվերպեն նահանգի նախկին նահանգապետ կոմս Ֆերդինանդ դե Բայե-Լատուրն էր, իսկ մայրը՝ կոմսուհի Քերոլայն դ'Օլտրեմոնտ դե Դուրասը[7]։
1895-1897 թվականներին սովորել է իրավագիտություն Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում[8]։
1904 թվականի հուլիսի 14-ին տեղի է ունեցել իր ամուսնությունը կոմսուհի Էլիզաբեթ Կլարի-Ալդրինգենի հետ[7]։ 1905 թվականի մայիսին ծնվել է նրանց որդին՝ Գի Սիգֆրիդ Ֆերդինանտը, իսկ 1908 թվականի փետրվարին՝ դուստրը Սոֆի Թերեզա Ղիսլեյն Մարին[8]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելգիայի օլիմպիական կոմիտե[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին Դե Բայե–Լատուրը ընտրվել է ՄՕԿ-ի անդամ։ Նրան հանձնարարվել էր սպորտի կազմակերպումը Բելգիայում, իսկ 1906 թվականին եղել է Բելգիայի օլիմպիական կոմիտեի հիմնադիրներից մեկը, որը այնուհետև ղեկավարել է։ Նա պատասխանատու էր համակարգելու Բելգիայի մասնակցությունը 1908 թվականին Լոնդոնի Օլիմպիական խաղերին և 1912 թվականի Ստոկհոլմի օլիմպիական խաղերին[7]։
1919 թվականին Բելգիայի Անտվերպեն քաղաքը իրավունք էր ստացել հյուրընկալելու 1920 թվականի VII ամառային օլիմպիական խաղերը։ Բայե-Լատուրը ուներ միայն մեկ տարի նախապատրաստվելու խաղերին, ինչը բավականին բարդ էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բելգիայում տեղի ունեցած ավերածությունների պատճառով[9]։ Նա հաղթահարել է բոլոր դժվարությունները։ 1920 թվականի խաղերը, չնայած կարճ ծանուցմանը, հսկայական հաջողություն ունեցան՝ նրան մեծ հարգանք բերելով ՄՕԿ-ի իր գործընկերների շրջանում[10]։
Միջազգային օլիմպիական կոմիտե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ Պիեռ դը Կուբերտենը՝ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադիրը, 1925 թվականին պաշտոնաթող է եղել նախագահությունից (դառնալով պատվավոր նախագահ), նրա իրավահաջորդ է ընտրվել Անրի դե Բայե-Լատուրը[9][10]։ 1933 թվականի հունիսին երկրորդ ժամկետով վերընտրվել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում և պաշտոնը զբաղեցրել տասնյոթ տարի՝ մինչև նրա մահը՝ 1942 թվականը։ Որպես ՄՕԿ-ի նախագահ՝ նա նվիրված էր օլիմպիական խաղերի ավանդական գաղափարների և ամբողջականության պահպանմանը[9], ինչպես նաև գլոբալ մակարդակով սիրողական սպորտի արժեքներին օժանդակելուն՝ չնայած այն քաղաքական և առևտրային ճնշումներին, որոնք սպառնում էին օլիմպիական շարժմանը[10]։ Նա հաստատակամ էր նույնիսկ դիվանագիտական և շատ հարգված ՄՕԿ-ի շրջանակներում[9]։
1939 թվականի հունիսին ՄՕԿ-ը միաձայն քվեարկել է հօգուտ Գերմանիայի կազմակերպելու 1940 թվականի Ձմեռային խաղերը՝ փոխարինելով Ճապոնիային, որը վերադարձրել էր 1940 թվականի խաղերը կազմակերպելու իրավունքը։ Դե Բայե-Լատուրը պնդում էր, որ այդ որոշումը հօգուտ Նացիստական Գերմանիայի, որը երեք ամիս առաջ էր գրավել Չեխիայի պետությունը, ցույց է տալիս ՄՕԿ-ի անկախությունը քաղաքական ազդեցությունների նկատմամբ։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անրի դե Բայե-Լատուրը մահացել է սրտի կաթվածից 1942 թվականի հունվարի 6-ին Բրյուսելում[9]։ Մահվանից չորս ամիս առաջ 36 տարեկան հասակում մահացել էր իր միակ որդին Շոտլանդիայի Արան կղզում ինքնաթիռի վթարի ժամանակ[8], մինչ ակտիվ ծառայության մեջ էր Բելգիայի Ազատ ուժերում[7]։
Որպես ՄՕԿ-ի նախագահ Անրի դե Բայե–Լատուրին հաջորդել է իր փոխնախագահ Սիգֆրիդ Էդստրյոմը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.universalis.fr/encyclopedie/henri-de-baillet-latour/
- ↑ 2,0 2,1 http://www.olympic.org/Assets/OSC%20Section/pdf/LRes_17E.pdf
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Dictionnaire des Wallons (ֆր.) — Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules-Destrée.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Henri de Baillet-Latour Fonds list»։ IOC։ 14 April 2011։ Արխիվացված է օրիգինալից 1 October 2016-ին։ Վերցված է 9 July 2020
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Florence Carpentier (11 April 2018)։ «Henri de Baillet-Latour: Globalising the Olympic Movement»։ Global Sport Leaders։ էջեր 107–123։ ISBN 978-3-319-76752-9։ doi:10.1007/978-3-319-76753-6_5
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Presidents of the International Olympic Committee since 1894»։ Olympic Museum։ Վերցված է 30 July 2018
- ↑ 10,0 10,1 10,2 «Henri de Baillet-Latour»։ Berkley Center for Religion, Peace, and World Affairs։ Արխիվացված է օրիգինալից 30 July 2018-ին։ Վերցված է 30 July 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անրի դե Բայե-Լատուր կատեգորիայում։ |
|