Տափօղակով հոկեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տափօղակով հոկեյ
Տեսակհոկեյ, չմշկասահք և ice sport?
Ծագման երկիր Կանադա
Տարբերվում էՄականախաղ, Գնդակով հոկեյ, ball hockey? և ice polo?
ՊորտալՊորտալ:Հոկեյ
 Ice hockey Վիքիպահեստում
Շվեդիայի և Լատվիայի հոկեյի ազգային հավաքականները խաղի ընթացում։
Հոկեյի դաշտ։

Հոկեյ, թիմային սպորտաձև, որը խաղում են սահադաշտի վրա։ Հոկեյը տարածում է գտել, հիմնականում, այն երկրներում, որտեղ կլիման նպաստում է բնական սառցադաշտերի գոյացմանը։

Այսպիսով՝ հոկեյի ավանդական ուժեղագույն ազգային թիմերը ներկայացնում են հյուսիսային երկրները, որոտեղ ձմեռները ցուրտ են ու երկարատև։

Հոկեյը Կանադայի ազգային սպորտաձևն է[1]։

Հոկեյ խաղում են հակառակորդ 2 թիմերը, որոնք բաղկացած են 6-ական խաղացողներից, որոնցից 5-ը դաշտային են, մեկ՝ դարպասապահն է։ Խաղացողները սառցադաշտի վրա սահում են չմուշկներով՝ ջանալով սեփական մականներով տափօղակն ուղարկել հակառակորդի դարպասից ներս՝ գոլ խփել։ Հաղթում է այն թիմը, որը խաղին հատկացված ժամանակի ընթացքում առավելագույն քանակով գոլեր է խփում[2]։

Խաղադաշտի երկարությունը հավասար է 51-61 մետրի, իսկ լայնությունը՝ 24-30 մետրի։

Խաղադաշտը շրջափակող եզրակողի բարձրությունը հավասար է 1․10-1․22 սանտիմետրի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Sports of Canada Act
  2. 2,0 2,1 «Хоккей - официальные правила :: спортZone». www.sportzone.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.