Ձյուդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյուդո
Տեսակմենամարտ, մարտական արվեստներ, օլիմպիական մարզաձև և Բուդո
Ծագման երկիրՃապոնիա Ճապոնիա
Ստեղծվել է1882
ՊորտալPortal:Judo?
 Judo Վիքիպահեստում


Ձյուդո (ճապ.՝ 柔道, ձյու դո) բառացի՝ «Նուրբ ուղի», ճկուն մարտ վարելու արվեստ)[1], ճապոնական մարտարվեստ, փիլիսոփայություն և մարզական մենամարտ առանց զենքի, որը մարտարվեստի ճապոնացի վարպետ Ջիգորո Կանոյի կողմից (1860-1938) ստեղծվել է 19-րդ դարի վերջին ջուջուցուի հիման վրա[2]։ Վերջինս նաև ձևակերպել է մարզումների և մրցումների անցկացման կանոններն ու սկզբունքները։

Ձյուդոյի ստեղծման տարեթիվը համարվում է Կանոյի կողմից ձյուդոյի առաջին դպրոցի՝ Կոդոկանի (ճապ.՝ 講道館, կո:դո:կան) «Ճանապարհների ուսումնասիրման ինստիտուտ» հիմնադրման թիվը՝ 1882 թվականը։ Ճապոնիայում ընդունված դասակարգման համաձայն՝ ձյուդոն պատկանում է, այսպես կոչված, ժամանակակից մարտարվեստների թվին (գենդայ բուդո, ի տարբերություն ավանդական մարտարվեստի՝ կորյու բուձյուցուի)[3]։

Ի տարբերություն բռնցքամարտի, կարատեի և հարվածային ոճի մյուս մենամարտերի՝ ձյուդոյի հիմքն են կազմում նետումները, ցավեցնող հնարքները, պահումները և պարտերի վիճակում խեղդելը։ Հարվածները և մի քանի առավել տրավմատիկ հնարքների ուսումնասիրությունը կատարվում է կատայի ձևով, որտեղ մրցակցի վրա հնարքի իրականացման նպատակը միայն շարժումների ճշգրտությունն է։

Մարտերի մյուս տեսակներից (հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ) ձյուդոն առանձնանում է հնարքների կատարման ժամանակ ֆիզիկական ուժի ավելի քիչ օգտագործմամբ և թույլատրված տեխնիկական գործողությունների մեծ բազմազանությամբ։

Ունենալով փիլիսոփայական մեծ իմաստ՝ ձյուդոն հիմնված է 3 հիմնական սկզբունքների վրա՝ փոխօգնություն և փոխըմբռնում ավելի մեծ առաջընթացի հասնելու համար, մարմնի և հոգու լավագույն օգտագործում, զիջում հաղթելու համար։ Մինչև ձյուդոյով զբաղվելը ավանդաբար սահմանված նպատակ է ֆիզիկական դաստիարակությունը, ձեռնամարտի պատրաստվելը և գիտակցության կատարելագործումը, ինչը պահանջում է կարգապահություն, հաստատակամությունը, ինքնատիրապետում, էթիկետի պահպանում, հաղթանակի և դրան հասնելու համար անհրաժեշտ ջանքերի կապի գիտակցում[4]։

Սկզբնական շրջանում ձյուդոն գցումներից բացի ներառել է նաև հարվածներ, սակայն հետագայում մրցումների կանոնները փոխվել են, ու հարվածներ պարունակող ձյուդոն հիմա անվանում են «մարտական ձյուդո»[5]։

Ներկայումս զուգահեռ զարգանում են, այսպես կոչված, ավանդական ձյուդոն (ի դեմս Կոդոկան ձյուդոյի և ձյուդոյի մի շարք այլ դպրոցների) և մարզական ձյուդոն, որի մրցումներն անցկացվում են միջազգային մակարդակով, և 1964 թվականից ներառված է Օլիմպիական խաղերի ծրագրում։ Մարզական ձյուդոյում, որը զարգացնում է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիա (IJF), ավելի շատ շեշտը դրվում է մրցման բաղադրիչին, իսկ ավանդական ձյուդոյում լրացուցիչ ուշադրություն է դարձվում ինքնապաշտպանության և փիլիսոփայական հարցերին, ինչի ազդեցությամբ առաջացել են մրցումների կանոնների ու թույլատրված հնարքների տարբերություններ։

Ձյուդոյի տեխնիկան ընկած է մենամարտի ժամանակակից բազմաթիվ ոճերի, այդ թվում սամբոյի, բրազիլական ջիու-ջիթսուի, Կավաիսի Ռյու ձյուձյուցուի, Կոսեն ձյուդոյի հիմքում։ Պատանեկության տարիքից ձյուդոյով են զբաղվել Մորիհեյ Ուեսիբան (այկիդոյի հիմնադիրը), Միցույո Մաեդան (բրազիլական ջիու-ջիթսուի հիմնադիրը), Վասիլի Օշեպկովը (սամբոյի ստեղծողներից մեկը) և Գոձո Սիադոն (այկիդոյի յոսինկան ոճի հիմնադիրը)[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյուդոյի հիմնադիր Ջիգորո Կանո

Ձյուդոն ստեղծվել է 1880-ական թվականներին, երբ Մեյձիի հեղափոխությունից հետո մարտարվեստի համար դժվար ժամանակաշրջան էր[7]։ Այդ ժամանակ Ճապոնիայի առաջնորդներից մեկն իշխում էր արևմտյան մշակույթից փոխառված քաղաքականությամբ, և ավանդական մարտարվեստը (բուդո) դժվար ժամանակներ էր ապրում։ Հին վարպետները դադարեցրել էին մարզումները, որոշները նույնիսկ մահացել էին աղքատության մեջ[8]։

Ձյուդոյի վաղ պատմությունն անբաժանելի է այն ստեղծողի՝ Ջիգորո Կանոյի կյանքի պատմությունից, որը ճապոնացի նշանավոր հասարակական գործիչ էր ու մանկավարժ և որն արժանացել է Ծագող արևի շքանշանի[9]։ Ջիգորո Կանոն մանկուց հետաքրքվել է ջուջուցուով, պատանեկության տարիքում Տենձին Սինյո-ռյու և Կիտո-ռյու դպրոցներում ուսումնասիրել է ջուջուցու։ Դրա հիման վրա մշակել է մարտի մի նոր համակարգ, որին տվել է Կոդոկան ձյուդո անվանումը։

Ձյուդո անվանումն արդեն այդ ժամանակ ճապոնական մարտարվեստում կիրառվել է որպես ջուջուցու (ջիու-ջիթսու) անվան հոմանիշ[10], բայց Ջիգորո Կանոն նրան հաղորդել է նոր բովանդակություն՝ հայտարարելով հիմնական «ճանապարհը» (դո) ինքնակատարելագործման և ոչ թե տեխնիկայի (ձյուցու)[4]։ Անվան այդպիսի ընտրությամբ Կանոն ցանկանում էր նշել ձյուդոյի մարդասիրական ուղղվածությունը, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծի ջուջուցուից ունեցած տարբերությունը՝ տեսնելով, թե ինչպես Մեյձիի հեղափոխությունից հետո բազմաթիվ մարդիկ, որպես կոպիտ արհեստ, նախատեսված էին միայն սպանությունների համար, ինչն անվայել էր կրթված մարդկանց[4]։

Կանոն ձյուդոյի մրցումների կիրառման համար թույլատրված հնարքների ցանկում չի ներառել ջուջուցուի առավել վտանգավոր հնարքները[7], որպեսզի մրցումները մասնակիցների համար լինեին ավելի անվտանգ։ Դրա հետ մեկտեղ առավել տրավմատիկ հնարքներն ուսուցանվում էին կատայի ձևով։

Կոդոկան ձյուդոյի դպրոցի առաջին սրահն ուներ ընդամենը 12 տատամի մակերես (մոտ 22 մ²)[7], սակայն Ջիգորո Կանոյի կազմակերպչական տաղանդի շնորհիվ ձյուդոն բավականին արագ լայն տարածում է ստացել։ Դրան նպաստել են նաև Ռազմական առաքելության ասոցիացիայի գլխավորած (Դայ Նիպոն Բուտոկուկայ) շարժումը բուդոյի վերածննդի համար[8], և ջուջուցուի մյուս դպրոցների ներկայացուցիչների մրցումները, որոնք անցկացվել են 1885-1888 թվականներին Ոստիկանության գլխավոր վարչության հովանու ներքո, և որոնց մասնակցել են ձյուդոիստները[11]։ Այդ մրցումների մասնակիցներից մեկը եղել է Սայգո Սիրոն, որը հայտնի է որպես «ձյուդոյի հանճար»[11]։

Ջիգորո Կանոն (աջից) և նրա աշակերտը՝ Կյուձո Միֆունեն (ձախից)

1887 թվականին Կանոյի ղեկավարությամբ ձևավորվել է Կոդոկան ձյուդոյի տեխնիկական բազան, իսկ 1900 թվականին մշակվել են մրցադատավորական կանոնները[12]։

1888 թվականի սեպտեմբերից Յասիրո Ռոկուրոյի շնորհիվ ձյուդո սկսել են ուսումնասիրել Ռազմածովային ուսումնարանի կուրսանտները[13]։

Ճապոնիայում ձյուդոյի հետագա զարգացումը կապվում է 1907 թվականի հետ, երբ կենդոյի հետ միասին ներառվել է հանրակրթական դպրոցների պարտադիր ծրագրում, ինչն զգալիորեն մեծացրել է ձյուդոյով զբաղվողների քանակն ու մեծացրել հանրային ուշադրությունը[14]։

1909 թվականին Ջիգորո Կանոն՝ որպես Ճապոնիայի ամենաազդեցիկ մարզական կազմակերպության ղեկավար, ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ[13]։ 1911 թվականին Կանոն հիմնել է Ճապոնիայի մարզական ասոցիացիան և ընտրվել նրա նախագահ[12]։ 1922 թվականին Կանոն ընտրվել է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի՝ Պերերի պալատի անդամ[13]։ 1926 թվականին Կոդոկանում բացվել է ձյուդոյի բաժին կանանց համար։

Մինչև իր մահը՝ 1938 թվականը, Ջիգորո Կանոն ձյուդոն ակտիվորեն զարգացրել է Ճապոնիայում և աշխարհում[13]։ Ջիգորո Կանոն ոչ մի դան չի ունեցել (քանի որ նա ձյուդոյի հիմնադիրն էր, և ինքն էր ձյուդոիստներին դաներ շնորհում)[15]։

Ձյուդոյի ժողովրդականացմանը նպաստել է նաև Ցունեո Տոմիտայի «Սանշիրո Սուգատա» վեպի լույսընծայումը, որի հիման վրա հետագայում Ակիրա Կուրոսավան նկարահանել է համանուն ֆիլմը (հայտնի է նաև «Ձյուդոյի հանճարը» անվանումով)։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ու Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո օկուպացիոն իշխանությունների կողմից ռազմական արվեստների ուսուցման արգելման պատճառով ժամանակավորապես ընդհատվել է ձյուդոյի զարգացումը Ճապոնիայում։ 1948 թվականին այդ արգելքի չեղարկումից հետո ձյուդոյի դասերը կրկին ընդգրկվել են հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում։

1982 թվականին (Կոդոկանի ստեղծման 100-ամյակին) ձյուդոյի տեխնիկայի Գոկյո-նո-Վաձա նետումային բաժինը վերանայվել ու ընդլայնվել է, այնուհետև՝ 1997 թվականին, Կոդոկան ձյուդոյում ավելացվել է ևս 2 նետում[16]։ 1997 թվականից Ճապոնիայում սկսվել են կատայի մրցումները։

Ձյուդոյի զարգացումը Ճապոնիայի սահմաններից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին Կոդոկանում ձյուդոյով սկսել են զբաղվել օտարերկրացի առաջին մշտական սովորողները՝ Իստլեյք եղբայրները[13]։ 20-րդ դարի սկզբին ձյուդոյի ակումբներ են բացվել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում[13]։ 1903 թվականին ճապոնացի ձյուդոիստ Յոսիակի Յամասիտան ձյուդոյի հնարքների ցուցադրություն է անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտի համար և հետագա 2 տարվա ընթացքում ձյուդո է դասավանդել ԱՄՆ-ի ռազմա-ծովային ակադեմիայում։

Ջիգորո Կանոյի աշակերտ Միցույո Մաեդա

1904 թվականին Կանոն ձյուդոյի զարգացման համար ԱՄՆ է ուղարկել իր աշակերտներ Տոմիտա Ցունեձիրոյին և Միցույո Մաեդային։ Նրանք մի շարք ցուցադրական ելույթներ են ունեցել Վեստ Փոյնթում և Սպիտակ տանը։ Միցույո Մաեդան այնուհետև մենակ շրջագայության է գնացել Ամերիկա՝ մասնակցելով տարբեր ոճերի մրցումների, և ի վերջո բնակություն է հաստատել Բրազիլիայում՝ դառնալով բրազիլական ջիու-ջիթսուի հիմնադիրը[13]։

1910 թվականից Լոնդոնում մշտապես բնակվել է Գունձի Կոիձումին, որը 1918 թվականի հունվարի 26-ին այնտեղ բացել է «Բուդոկվայ» (Budokwai) մարտարվեստների ուսուցման կազմակերպությունը[17].

1929 թվականին Կոդոկանի այցելու Ռաբինդրանաթ Թագորի խնդրանքով Կանոն ձյուդոյի ուսուցիչ է ուղարկել Բոմբեյ (Հնդկաստան)[13]։

1929 թվականին Գերմանիայում անցկացվել են ձյուդոյի առաջին եվրոպական միջազգային մրցումները Անգլիայի «Բուդոկվայ» ակումբի ձյուդոիստների և Մայնի Ֆրանկֆուրտի ու Վիսբադենի ակումբների մարզիկների միջև։ Չնայած նրան, որ այդ հանդիպումներն սկսվել են որպես մրցաշարեր ակումբների միջև, 1932 թվականին դրանք հասել են լայնամասշտաբ միջազգային մրցույթի մակարդակի[17]։

1932 թվականին Ջիգորո Կանոն Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) ուսանողների համար ելույթ է ունեցել կրթության մեջ ձյուդոյի ունեցած դերի մասին՝ այն հարմարեցնելով 10-րդ Օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերի ժամանակ՝ 1932 թվականի օգոստոսի 10-ին, Ջիգորո Կանոն և մոտ 200 ուսանողներ, որոնք ձյուդո էին պարապում, կազմակերպել են ձյուդոյի ցուցադրական ելույթներ ու ցուցադրական հնարքներ[18]։

1930-ական թվականների սկզբին Գունձի Կոիձումին իր մի խումբ ընկերներին առաջարկել է կազմակերպել ձյուդոյի եվրոպական միություն, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը խանգարել է կազմակերպության ստեղծմանը[17]։

1948 թվականի հուլիսի 24-ին Լոնդոնում ստեղծվել է Ձյուդոյի բրիտանական ասոցիացիան։ Իսկ արդեն նույն թվականի հուլիսի 26-ին Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հոլանդիան և Շվեյցարիան հիմնադրել են Ձյուդոյի եվրոպական միությունը (European Judo Union, EJU)[17]: 1951 թվականին Ձյուդոյի եվրոպական միությանն են միացել Ավստրիան և Ֆրանսիան։

1951 թվականին ստեղծվել է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF):

1952 թվականին կազմակերպվել է ԱՄՆ ձյուդոյի սիրողական ֆեդերացիան (US Amateur Judo Association, AJA): 1953 թվականին Աթլետիկայի սիրողական միության (Amateur Athletic Union, AAU) հետ համատեղ Սան Խոսեում (Կալիֆոռնիա) անցկացվել է ԱՄՆ-ում ձյուդոյի առաջին առաջնությունը։ 1955 թվականին AJA իր անվանումը փոխել է Ձյուդոյի սև գոտիների ֆեդերացիայի (Judo Black Belt Federation, JBBF), որպեսզի ընդգծի իր դերը որպես վարպետ մարզիկների ազգային ասոցիացիաների կազմակերպություն։ Եվս 12 տարի անց JBBF անվանումը փոխվել է ԱՄՆ ձյուդոյի ֆեդերացիայի (US Judo Federation, USJF)[19]:

1952 թվականին Հավանայում անցկացվել է ձյուդոյի պանամերիկյան առաջին առաջնությունը։

1956 թվականին Տոկիոյում անցկացվել է ձյուդոյի աշխարհի առաջին առաջնությունը։ Այն անցկացվել է առանց քաշային կարգերի բաժանման։ Առաջնությանը մասնակցել են 21 երկրների ներկայացուցիչներ[20]։

1961 թվականին Փարիզում անցկացված աշխարհի երրորդ առաջնության ժամանակ առաջին անգամ մարզիկները բաժանվել են քաշային կատեգորիաներով։ Այդ առաջնությունում հոլանդացի Անտոն Գեսինկն առաջին անգամ խախտել է ճապոնացի մարզիկների մենաշնորհը՝ զբաղեցնելով առաջին տեղը բացարձակ քաշային կատեգորիայում։

Ամառային օլիմպիական խաղերի տղամարդկանց ձյուդոյի մրցումների ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է Տոկիոն (1964 թվական

1969 թվականին ԱՄՆ ձյուդոյի ֆեդերացիայից դուրս են եկել մի շարք կազմակերպություններ և կազմավորել ԱՄՆ ձյուդոյի ասոցիացիան (USJA): Դատավարության արդյունքում այդ կազմակերպությունը հավասար իրավունքներ է ստացել ԱՄՆ ձյուդոյի ֆեդերացիայի հետ։ 1969 թվականին ԱՄՆ-ում ձյուդոյով արդեն զբաղվել է մոտ 135 հազար մարզիկ[21]։ Հետագայում AAU վերափոխվել է United States Judo Incorporated (USJI) կազմակերպության, որն դարձել է ԱՄՆ-ում ձյուդոյի ղեկավար օրգան, իսկ USJF և USJA դարձել են նրա իրավահավասար անդամները[19][21]։

1980 թվականին առաջին անգամ անցկացվել է կանանց աշխարհի առաջնությունը։

1988 թվականին Սեուլում ձյուդոն առաջին անգամ ներառվել է պարալիմպիկ խաղերում։

1988 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում առաջին անգամ անցկացվել են կանանց ձյուդոյի ցուցադրական ելույթներ, իսկ 4 տարի անց կանանց ձյուդոյի մրցումները ներառվել են 1992 թվականի Ամառային օլիմպիական խաղերի (Բարսելոնա) պաշտոնական ծրագրում։

2004 թվականին կանանց ձյուդոյի մրցումները ներառվել են Աթենքի ամառային պարալիմպիկ խաղերի պաշտոնական ծրագրում։

2005 թվականից Ձյուդոյի եվրոպական միությունն սկսել է անցկացնել կատայի մրցումներ։ 2008 թվականին Փարիզում Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան անցկացրել է կատայի աշխարհի առաջին առաջնությունը։

Ձյուդոն աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսի դրությամբ IJF կազմում ընդգրկված են ձյուդոյի 198 ազգային ֆեդերացիաներ[22]։ Ամբողջ աշխարհում ձյուդոյով զբաղվում է մոտ 28 միլիոն մարդ, որից 8 միլիոնը՝ Ճապոնիայում[20] և 200 հազարը՝ Ռուսաստանում[23]։ Ըստ սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) տվյալների՝ ձյուդոն հունահռոմեական ըմբշամարտի, ազատ ոճի ըմբշամարտի և սամբոյի հետ միասին ներառված է աշխարհում մարզական մրցումների ամենատարածված քառյակի մեջ[24]։

Ձյուդոն Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ձյուդոն սկսել է զարգանալ 1972 թվականից։ Այս մարզաձևի տարածման նախաձեռնողը և առաջին մարզիչը Թելման Քոչարյանն է[25]։ 1973 թվականին Հայաստանի ձյուդոյի հավաքականը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մասնակցել է ԽՍՀՄ մեծահասակների առաջին առաջնությանը հետևյալ կազմով,

  1. Գագիկ Աղամալյան - 63կգ - "Դինամո"
  2. Գագիկ Դաբաղյան - 70կգ - "Դինամո"
  3. Վիգեն Հովհաննիսյան - 80կգ - "Դինամո"
  4. Սմբատ Կոստանյան - 93կգ - "Բուրեվեստնիկ"
  5. Սամվել Մարգարյան - +93կգ - "Բուրեվեստնիկ"
  6. Ռոբերտ Գալստյան - մարզիչ - "Բուրեվեստնիկ"
  7. Թելման Քոչարյան - ավագ մարզիչ - "Դինամո"։
  8. 1975 թվականին Մոլդավիայի մայրաքաղաք Քիշինևում, ԽՍՀՄ ժողովուրդների 4-րդ Սպարտակիադայում Գագիկ Աղամալյանը առաջին անգամ մեծահասակների մրցումներում 63կգ քաշային կարգում գրավեց 3-րդ մրցանակային տեղը։

Ձյուդոյի տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորոտե Սեոյնագեի կատարում

Կոդոկան ոճի ձյուդոյի երեք հիմնական տեխնիկական բաժիններն են՝ կատա (ճապ.՝ , կատա) բառացի՝ «ձև», ֆորմալ վարժությունների շարք, կատան ձյուդոյում կատարվում է զույգերով, ռանդորի (ճապ.՝ 乱取り, ռանդորի) բառացի՝ «ազատ գրավում», նախապես սահմանված կանոններով մարտ՝ նպատակ ունենալով որևէ տեխնիկական հնարքի ուսուցում, սիայ (ճապ.՝ 試合, սիայ) «մրցույթ»:

Բացի այդ, Կոդոկան ձյուդոյի ուսուցման ծրագիրը ներառում է կիհոն (ճապ.՝ 基本, կիհոն) «հիմունքներ», այս բաժինը ներառում է հիմնական կեցվածքների (սիսուեյ), տեղաշարժումների (սինթայ և թայսաբակի), ինքնապահովագրման (ուկեմի), ինչպես նաև կումիկատա՝ բռնելակերպերի եղանակներ, ուսուցումը և կապո (վերակենդանացման տեխնիկա) տեխնիկաները։

Մարզումների ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյուդոյի մարզումներն անցկացվում են տատամիի վրա, ձյուդոիստները մարզվում են բոբիկ։ Մարզումների համար որպես հագուստ օգտագործվում են տարբեր տեսակի կոստյումներ (կեյկոգի)՝ ձյուդոգիներ։ Ձյուդոգին կազմված է վերնազգեստից, տաբատից և գոտուց։ Դասական ձյուդոգին սպիտակ գույնի է, բայց միջազգային մրցումներում, որ անց են կացվում IJF կողմից, մասնակիցները հագնում են սպիտակ և կապույտ ձյուդոգիներ[26]։

Տեխնիկական զինանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում ձյուդոն ներառում էր ջուջուցուի տարբեր դպրոցների (ռյու) հնարքներ, որոնք ընտրվել էին Ջիգորո Կանոյի կողմից՝ ըստ առավելագույն արդյունավետության, բայց միևնույն ժամանակ մրցումների ժամանակ կիրառման համար նվազագույն չափով անվտանգության սկզբունքի։ Կոդոկան ձյուդոյի հնարքների առաջին հաստատված ցանկը (1895 թվական) ներառում էր 40 նետում[27], որոնք միավորված էին 5 խմբերում և կատարվում էին առավելապես ուղիղ կեցվածքով[7]։

2010 թվականի փետրվարի դրությամբ ձյուդոյի տեխնիկական զինանոցը ներառում է հետևյալ բաժինները՝ նագե վաձա (ճապ.՝ 投技, նետումների տեխնիկա), կատամե վաձա (ճապ.՝ 固技, անշարժացման տեխնիկա), որ ներառում է պահումների (օսաէկոմի վաձա), ցավեցնող (կանսեցու վաձա) և խեղդող (սիմե վաձա) հնարքներ, ու ատեմի վաձա (ճապ.՝ 当て身技, խոցելի կետերում հարվածելու տեխնիկա):

Կոդոկան ձյուդոն իր զինանոցում ունի 67 նագե վաձա հնարք և 29 կատամե վաձա հնարք[28]։ Դրանց հիման վրա կառուցվում են տեխնիկայի գրեթե անսահմանափակ թվով տարբերակներ (խենկա վաձա

Ատեմի վաձան, ինչպես նաև նագե վաձայի և կատամե վաձայի առավել վտանգավոր մի շարք հնարքներ ուսուցանվում են կատայի ձևով։

Ձյուդոյում կիրառվում են նետումներ մեջքի կամ ուսի վրայով (օրինակ՝ Իպպոն Սեոյնագե – նետում մեջքի վրայով՝ ձեռքերի բռնելակերպն ուսից), ազդրերի միջով, ինչպես նաև ոտք գցելով, խփելով վայր գցելով և բռնել բարձրացնելով։

Ըստ ոճի՝ նետումները լինում են տատի վաձա (ճապ.՝ 立ち技, նետում ուղղահայց դիրքից) և սուտեմի վաձա (ճապ.՝ 捨身技, նետում ընկած վիճակից):

Կանգնած դրությունից կատարվող նետումները իրենց հերթին բաժանվում են հետևյալ խմբերի՝ տե վաձա (ճապ.՝ 手技, տե վաձա) նետումներ, որոնց կատարման համար հիմնականում օգտագործվում են ձեռքերը, կոսի վաձա (ճապ.՝ 腰技, կոսի վաձա) նետումներ, որոնց կատարման համար օգտագործվում են ազդրերն ու գոտկատեղը և ասի վաձա (ճապ.՝ 足技, նետումներ, որոնց կատարման համար օգտագործվում են հիմնականում ոտքերը):

Սուտեմի վաձա նետումները լինում են մասուտեմի վաձա (ճապ.՝ 真捨身技, նետում՝ մեջքի վրա գցելով) և յոկա սուտեմի վաձա (橫捨身技, նետում՝ կողքի վրա գցելով)։

Ձյուդոյում կա ցավեցնող հնարքների մեծ զինանոց (կանսեցու վաձա), այդ թվում՝ լծակներ և հանգույցներ։

  • Լծակ – ծալում վերջույթի հոդում ֆիզիոլոգիական սահմանից վեր (օրինակ՝ Ձյուձի-Գատամե
  • Հանգույց – ոլորում վերջույթի հոդում (օրինակ՝ ձեռքի հանգույց – Ուդե-Գարամի

Ցավեցնող հնարքները կարող են իրականցվել տարբեր հոդերի վրա (արմնկային կամ ծնկային հոդեր, ձեռքի դաստակ և այլն[29] ), սակայն վնասվածքները նվազագույնի հասցնելու նպատակով մարզական ձյուդոյում թույլատրվում են ցավեցնող հնարքներն արմնկային հոդում։

Պահումների տեխնիկան ծառայում է հնարքը կատարելուց հետո տատամիի վրա հակառակորդին մեջքի վրա սևեռելու համար։

Ձյուդոյում օգտագործվում են խեղդող հնարքների 2 տեսակ[30]՝

  • շնչառական խեղդում, երբ հակառակորդի մոտ մեխանիկորեն արգելափակվում է շնչելու հնարավորությունը (կա՛մ շնչափողը նեղացնելու, կա՛մ կրծքավանդակը սեղմելու հաշվին[31]),
  • այսպես կոչված «արյունային խեղդում», երբ սեղմում է հակառակորդի քներակը՝ դադարեցնելով արյան հոսքը (և, հետևաբար, թթվածնի) ուղեղ։

Ձյուդոյում ատեմի վաձան ներառում է ուդե-ատեն (հարվածներ ձեռքերով), ասի-ատեն (հարվածներ ոտքերով) և ատամա-ատեն (հարվածներ գլխով)։

Ատեմի վաձա, ինչպես նաև կապպո տեխնիկաները հիմնականում Ջիգորո Կանոյի կողմից վերցված են Թենձին Սինյո Ռյուի ջուջուցուի դպրոցի համապատասխան բաժիններից[32]։

Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիան կազմել է ձյուդոյի տերմինների բառարան՝ դրանց ռուսերեն թարգմանություններով և մեկնաբանություններով[33]։

Կատա Գուրումա
Տայ Օտոսի
Ուտի Մատա
Տոմոե Նագե
Ուդե-Գարամի
Կուձուրե-Կեսա-Գատամե

Հնարքների իրականացման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյուդոյի տեսության մեջ առանձնացվում են տեխնիկական գործողությունների (հնարքների) կատարման հետևյալ փուլերը՝

  • Կուձուսի (ճապ.՝ 崩し , կուձուսի) հավասարակշռությունից հանում – հակառակորդին զրկում հավասարակշռված վիճակից։ Դասական ձյուդոյում կուձուսիի մեթոդները նկարագրելու համար օգտագործվում են դեպի իրեն ձգելով հակառակորդին հավասարակշռությունից հանելը և հրումով հավասարակշռությունից հանելը[34]։
  • Ցուկուրի (ճապ.՝ 作り, ցուկուրի) բերել նետում կատարելու դրության (նախադրյալների ստեղծում),
  • Կակե (ճապ.՝ 掛け, կակե) կատարում – հնարքի բուն կատարում։

Ռանդորի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանդորի մարզական գոտեմարտի նպատակը կարող է լինել ինչպես հնարքների որևէ խմբի, այնպես էլ տեխնիկական որևէ մեկ գործողության մշակումը։ Ռանդորին նաև նպաստում է ձյուդոիստների ուժային դիմացկունության զարգացմանը։

Կան ռանդորիի մի քանի տարբերակներ, մասնավորապես ձյու ռենսին, որտեղ երկու ձյուդոիստներն էլ կարող են գրոհել միմյանց վրա, և կակարի գեյկոն, երբ գրոհում է մարզիկներից մեկը, իսկ մյուսը պաշտպանվում է։

Գոտեմարտի փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյուդոիստների մարզում նե վաձա փուլում

Ձյուդոիստների գոտեմարտը սովորաբար սկսվում է կանգնած վիճակից (տատի վաձա)։ Այս փուլում հիմնականում օգտագործվում է նագե վաձա տեխնիկան։

Երբ մարզիկներից մեկը մյուսին վայր է գցում տատամիի վրա, գոտեմարտն անցնում է մարտ գետնի վրա (նե վաձա) փուլին։ Որոշ դեպքերում ուսումնական նպատակներով գոտեմարտն սկսվում է ծնկներին կանգնած դրությունից (նե վաձա)։ Այդ դեպքում օգտագործվում է կատամե վաձա տեխնիկական զինանոցը։

Կատա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ռանդորի գոտեմարտերին մասնակցելուց՝ ձյուդոյով զբաղվողներն ուսումնասիրում են նաև ֆորմալ համալիրներ՝ կատա։

Կատան ձյուդոյում ուսուցանվում է զույգերով, ընդ որում՝ նրանցից մեկը (տորի) հնարքների տրված հաջորդականությունը կատարում է մյուսի նկատմամբ (ուկե)։ Կատան ներառում է կանգնումներ և բռնումներ, շարժումներ և հավասարակշռությունից հանում, հնարքին ճիշտ անցում, տեխնիկական գործողությունների անցկացում և հակառակորդին գամում տատամիի վրա։

Կատան ծառայում է ձյուդոյի հիմնական սկզբունքները գործնականում ուսումնասիրությանը, հնարքների ճիշտ կատարմանը, ինչպես նաև ձյուդոյի հիմքում ընկած փիլիսոփայական սկզբունքների ուսումնասիրությանը։ Բացի այդ, մի շարք կատաներ օգտագործվում են այն հնարքների ուսումնասիրության համար, որոնք անվտանգության նկատառումներով թույլատրված չեն մարզումներում, և գոտեմարտի հինավուրց այն հնարքներին ծանոթանալու համար, որոնք արդեն չեն կիրառվում ձյուդոյի ժամանակակից սպորտային բաժնում։

Կատամե վաձա բաժնի ձյուձի-գատամե (արմնկային լծակ) ցավեցնող հնարքի անցկացում

Կոդոկան ոճի ձյուդոն ներառում է հաստատված 8 կատա.

  • Նագե-նո կատա (ճապ.՝ 投の形, նագե նո կատա) նետումների կատա
  • Կատամե-նո կատա (ճապ.՝ 固の形, կատամե նո կատա) շղթայող հնարքների կատա
  • Կիմե-նո կատա (ճապ.՝ 固の形, կիմե նո կատա) որոշիչ հնարքների կատա
  • Կոդոկան գոսինձյուցու (ճապ.՝ 講道館護身術, կո:դո:կան գոսինձյուցու) Կոդոկան ինքնապաշտպանական դպրոցի կատա
  • Ձյու-նո կատա (ճապ.՝ 柔の形, ձյու նո կատա) մեղմության կատա
  • Կոսիկի-նո կատա (ճապ.՝ 古式の形, կոսիկի նո կատա) հնագույն հնարքների կատա[35]
  • Իցուցու-նո կատա (ճապ.՝ 五の形, իցուցու նո կատա) հինգ ձևերի կատա
  • Սեյրյոկու ձենյո կոկումին տայիկու նո կատա (ճապ.՝ 精力善用国民体育の形, սեյրյոկու ձենյո կոկումին տայիկու:նո կատա) ֆիզիկական ազգային մշակույթի կատա՝ հոգևոր և ֆիզիկական ուժերի առավել արդյունավետ օգտագործմամբ[8]

Յուրաքանչյուր կատա նախատեսված է կոնկրետ խնդիրների լուծման համար։ Օրինակ՝ Կատամե-նո կատան և Կոդոկան գոսինձյուցուն ծառայում են ինքնապաշտպանության այն հնարքների մշակմանը, որոնք չեն օգտագործվում սպորտային մրցումներում, իսկ Ձյու-նա կատան՝ ձյու (ճապ.՝ , ձյու։) «մեղմություն» սկզբունքին համապատասխան սահուն շարժումների մշակմանը։

Կոդոկան գոսինձյուցու կատան մշակել է Կենձի Տոմիկին, որը հետագայում դարձել է Տոմիկի-ռյու այկիդոյի ոճով դպրոցի հիմնադիրը։

Ի լրումն Կոդոկանի պաշտոնական հաստատածների՝ կան նաև մի շարք լրացուցիչ կատաներ, որոնք ներառված չեն որակավորման ծրագրում, օրինակ՝ Գո-Նո-Սեն-նո կատա, որ ծառայում է վերահնարքների (ճապ.՝ 返し技, կաեսի վաձա) կատարելագործմանը։

Գոտիներ և աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյուդոյի գոտիների գույները Ավստրալիայում, Եվրոպայում և Կանադայում
Սպիտակ (6-րդ կյու)
Դեղին (5-րդ կյու)
Նարնջագույն (4-րդ կյու)
Կանաչ (3-րդ կյու)
Կապույտ (2-րդ կյու)
Շագանակագույն (1-ին կյու)
Սև (1—5-րդ դաներ)
Կարմրա-սպիտակ (6—8-րդ դաներ)
Կարմիր (9—10-րդ դաներ)

Կախված ձյուդոիստի որակավորումից՝ նրան կարող է շնորհվել աշակերտի (կյու) կամ վարպետի (դան) աստիճան։ Ընդհանուր առմամբ Կոդոկան ձյուդոյում կա 6 կյու, ամենացածր աստիճանը 6-րդ կյուն է, ամենաբարձրը՝ 1-ին կյուն։ Ձյուդոյի որոշ ֆեդերացիաներում ընդունված են կյուի ավելի շատ աստիճաններ։ Ներկայումս ձյուդոյում կա 10 դան. ամենափոքրը 1-ին դանն է, ամենամեծը՝ 10-րդ դանը։ Բայց տեսականորեն հնարավոր է 11 և 12 դաների շնորհում, քանի որ այն ավանդել է Ջիգորո Կանոն։

Յուրաքանչյուր աստիճան ունի գոտու իր գույնը։ Գոտու գույները կարող են տարբեր լինել՝ կախված երկրից և ձյուդոյի ֆեդերացիայից[36][37][38][39]։

Բարձր վարպետական աստիճան ունեցող մարզիկների համար օգտագործվում են նաև կարմրա-սպիտակ (6-8-րդ դաներ) և կարմիր (9-րդ, 10-րդ դաներ, շնորհվում են ձյուդոյի զարգացման համար) գույներ[40]։ Ամենաբարձր դանի մարզիկներին ձյուդոյի էթիկետով թույլատրվում է մարզումների ժամանակ կարմրա-սպիտակ և կարմիր գոտիների հետ կապել սև գույնի գոտի։

Մարտարվեստ և օգտագործում ինքնապաշտպանության նպատակով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյուդոյի հնարքներն ընկած են (լրիվ կամ մասնակի) բանակային ձեռնամարտի բազմաթիվ ոճերի և ինքնապաշտպանության քաղաքացիական համակարգի[41] հիմքում, այդ թվում՝ Ամերիկյան մարտական ձյուդոյի (American Combat Judo) հիմքում[42], որը բանակի[43] և ԱՄՆ-ի ծովային հետևակազորի[44] ձեռնամարտի համակարգն է։

Ինքնապաշտպանության հնարքներն ուսուցանվում են կատայի ձևով՝ Կիմե-նո-կատա և Կոդոկան գոսինձցու։

Ճապոնական ոստիկանությունում ձյուդոն ուսուցանվում է 1886 թվականից սկսած։ Ոստիկանների համար հատուկ մշակվել է հանցագործներին բռնելու հնարքների համալիր՝ Ռենկոհո վաձա (մշակվել է Սումիյուկի Կոտանիի (Կոդոկան ձյուդոյի 10-րդ դան), Յոսիմի Օսավայի և Յուիթի Հիրոսեի (երկուսն էլ ունեն 7-րդ դանի աստիճան) կողմից)[45]։

Կանանց ինքնապաշտպանության համար 1943 թվականին Ձիրո Նանգոն Կոդոկանում մշակել է կատայի համալիր՝ Յոսի ձյուդո գոսինհո[46], որը բաղկացած է 18 հնարքից, որոնք բաժանված են 3 խմբի։

Ձյուդոիստներին տարբեր ասպեկտներով նախապատրաստումն օգնում է ձյուդոն հաջողությամբ կիրառել ինքնապաշտպանության համար[47].

  • Ամբողջ ուժով դիմադրող հակառակորդի հետ մարզվելը նպաստում է արագության, տոկունության, ուժի և ռեակցիայի մշակմանը։
  • Ընկնելուն և հարվածներին հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ լինելը մշակվում է մարզումների ընթացքում։
  • Անվտանգության հնարքների ուսուցումը նպաստում է ընկնելու ժամանակ ինքնապահովագրմանը։
  • Անհրաժեշտ հեռավորության, դիրքի և հակառակորդի նկատմամբ հնարքի օգտագործման ժամանակի ճիշտ որոշում։
  • Սպորտային ձյուդոյի կանոնները նպաստում են արագ անցումը ցավեցնող, խեղդող հնարքներին ու բռնումներին նետումից հետո, ինչն օգտակար է ինքնապաշտպանության համար։
  • Նետելու տեխնիկայի մշակումը հնարավորություն է տալիս ճշգրտորեն վերահսկել հակառակորդի դրությունը նետման ժամանակ, ինչը թույլ է տալիս ընտրել ազդեցության ցանկալի ուժգնությունը (ընդհուպ մինչև ճակատագրական ելքով) ինքնապաշտպանության հետ կապված իրավիճակներում։

Սակայն ձյուդոն ինքնապաշտպանության նպատակով օգտագործելը քննադատության է ենթարկվել մյուս մարտարվեստների ներկայացուցիչների կողմից[48][49].

  • Մարզումների ժամանակ ձյուդոգիի օգտագործումը սահմանափակում է հակառակորդին դիմադրելու փորձը, երբ անհնար է կամ անարդյունավետ հագուստից բռնելը (պարտերի վիճակում գոտեմարտելը և այլն) կամ երբ մարտն անցկացվում է առանց որևէ կեյկոգիի։
  • Չափից ավելի հակումը դեպի սպորտը՝ ունենալով մի շարք ակումբներ, և, որպես հետևանք, միայն մրցումների կանոններով թույլատրված սահմանափակ հնարքների կիրառում։
  • Հարվածելու տեխնիկայի բացակայություն։ Ատեմի վաձան ուսուցանվում է սպորտային ձյուդոյի ոչ բոլոր բաժիններում, և մի շարք դեպքերում միայն այն ձյուդոիստներին, որոնք հասել են դանի մակարդակի և միայն կատայի ձևով։

Ընդհանուր մենամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոտեմարտի հմտությունները և՛ կանգնած (տատի վաձա), և՛ պարտերի (նե վաձա) դիրքերով ձյուդոիստներին հնարավորություն են տալիս հաջողությամբ ներկայանալ խառը մարտարվեստներում (Mixed Martial Arts):

  • Ձյուդոյի Ճապոնիայի չեմպիոն Մասահիկո Կիմուրան ձյուդոյի կանոններով մրցախաղում (submission) հաղթել է բրազիլական ջիու-ջիթսուի ներկայացուցիչ Էլիու Գրեյսիին[50], նրա գոտեմարտը մեկ այլ բրազիլացու՝ Վալդեմար Սանտանայի հետ ավարտվել է ոչ-ոքի հաշվով[51]։
  • Ռուս սամբիստ Ֆյոդոր Եմելյանենկոն («Վերջին կայսր») Pride վարկածով աշխարհի բազմակի չեմպիոն է ծանրքաշային կարգում[52]։ Մասնավորապես, նա հաղթել է Մարկ Հանտին (անգլ.՝ Mark Hunt)՝ առաջին ռաունդում կիրառելով Գյակու-Ուդե-Գարամի հնարքը (ձեռքի հետ հանգույց կամ Կիմուրա)[53], իսկ Ձյուձի-Գատամե (արմնկային լծակ) հնարքով առաջին ռաունդի 2-րդ րոպեում (1:54) պարտության է մատնել Չոի Հոնգ-մենին[54][55]։
  • Հայկական ծագմամբ ամերիկացի ձյուդոիստ Կարո Փարիզյանը հաջողությամբ է ելույթ ունենում UFC կանոններով գոտեմարտերում[56]։
  • Կաձուհիրո Նակամուրան[57] և 1992 թվականի Բարսելոնայի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն Հիդեհիկո Յոսիդան[58] մասնակցել են Pride FC վարկածով մրցումներին։
  • Ամերիկացի ձյուդոիստ, 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[60] Ռոնդա Ռոուզին Strikeforce չեմպիոնի և UFC չեպիոնի տիտղոսակիրն է[61]։
  • Կուբայա-ավստրալիական խառը մարտարվեստի ներկայացուցիչ Հեկտոր Միգել Լոմբարդ Պեդրոսան,որ հանդես է գալիս UFC առաջնությունում[62], մասնակցել է 2000 թվականի Սիդնեյի Ամառային օլիմպիական խաղերին և բազմիցս հաղթել ձյուդոյի միջազգային, ազգային մրցաշարերում[63]։

Գիտակցության կատարելագործման մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյուդոյով զբաղվելը նպաստում է ներդաշնակ հոգևոր զարգացմանը, քանի որ այն խթանում է իրադարձությունների նկատմամբ դրական մոտեցմանը, պահանջում կարգապահություն, հաստատակամություն, էթիկետի պահպանում, հաջողության հասնելու և դրան հասնելու համար անհրաժեշտ ջանքերի փոխկապակցվածության գիտակցում[64]։

Ջիգորո Կանոն իր ելույթներում նշել է, որ ձյուդոն՝ որպես գիտակցության բարելավման մեթոդ, ներառում է տարբեր ասպեկտներ։ Մասնավորապես, ձյուդոյով զբաղվողների բարոյականության զարգացումն ապահովվում է ձյուդոյի դասընթացի առանձնահատկությունների շնորհիվ[4]։ Ի թիվս այլ բաների՝ այն ձեռք է բերվում նրա հաշվին, որ մարզումների տարբեր աստիճաններում աստիճանաբար տեղի է ունենում ձյուդոյով զբաղվողների՝ աշակերտից ուսուցչի դերերի աստիճանաբար անցում, ինչը հանգեցնում է միմյանց օգնելու անհրաժեշտությանը։

Կանոն նաև նշել է, որ ձյուդոյով զբաղվելու համար պահանջվում է ինքնատիրապետում, ինչը դրականորեն է ազդում աշակերտների անհատականության վրա։ Իսկ հիշողության (բարդ հնարքներ սովորելու անհրաժեշտության հաշվին), դիտողականության (ռանդորիի պրակտիկայի միջոցով) մարզումները և երևակայության զարգացումն ու ստեղծագործական մոտեցումը (տարբերակային տեխնիկայի յուրացումը), իր մտքերն արտահայտելու կարողությունները (օրինակ՝ հնարքների նկարագրումը) ձյուդոյի պարապմունքների շնորհիվ զարգանում են համալիր կերպով[4]։

1889 թվականի մայիսի 11-ին Մեծ Ճապոնիայի կրթական հասարակության համար հնչեցրած «Ընդհանուր տեղեկություններ ձյուդոյի և դաստիարակության գործում նրա ունեցած կարևորության մասին» իր զեկույցում[4] Ջիգորո Կանոն ասել է.

Ես կարծում եմ, որ նա, ով ձյուդո կսովորի լավ ուսուցչի մոտ, կգնահատի իր հայրենիքը, կսիրի իր գործը և իրերը, կվեհացնի իր ոգին և կկարողանա իր մեջ դաստիարակել առնական, գործունյա բնավորություն։

Ձյուդոյով զբաղվելու համար Կանոն մշակել է մի շարք հրահանգներ[4].

  • Կարողացիր քո հնարավորությունները համեմատել մրցակցիդ հնարավորությունների հետ։
  • Վերցրու նախաձեռնությունը։
  • Մտածիր ուշադիր, իսկ գործիր վճռականորեն։
  • Իմացիր, թե որտեղ է պետք կանգ առնել։
  • Հաղթելով՝ մի մեծամտացիր, պարտություն կրելով՝ մի հնազանդվիր, բարօր կյանք վայելելով՝ մի կորցրու զգոնությունդ, ընկնելով վտանգավոր իրավիճակի մեջ՝ մի վախեցիր և առաջ շարժվիր ընտրած ճանապարհով։

Այս հրահանգները կիրառելի են ինչպես ձյուդոյում, այնպես էլ առօրյա կյանքում։

Ձյուդոն որպես մարզաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի ձյուդոյի համաճապոնական առաջնության եզրափակիչ (տղամարդկանց)

Ձյուդոյի ստեղծման պահից ի վեր Ջիգորո Կանոն այն պրոպագանդել է որպես առողջության ամրապնդման համար օգտակար մարզաձև։

Սպորտային ձյուդոն մեծ տարածում է ստացել, անցկացվում են ազգային, մայրցամաքային և համաշխարհային առաջնություններ, ինչպես նաև գավաթի խաղարկություններ («Մեծ սաղավարտ», «Աշխարհի սուպերգավաթ», «Եվրոպայի ակումբային գավաթ» և այլն)[65]։ Անցկացվում են նաև պատանիների և վետերանների առաջնություններ։

Ձյուդոն օլիմպիական և պարալիմպիկ մարզաձև է[66]։ Աշխարհում սպորտային զարգացմամբ զբաղվում է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (International Judo Federation, IJF):

Վարկանիշների հաշվարկման համակարգի մեջ ներառված միջազգային յուրաքանչյուր մրցումից հետո IJF հրապարակում է ձյուդոիստների համաշխարհային վարկանիշը[67]՝ հաշվարկների համար հիմք ընդունելով վերջին 2 տարում մայրցամաքային և համաշխարհային առաջնություններում, ինչպես նաև միջազգային վարկանշային այլ մրցումներում ձյուդոիստների ցույց տված արդյունքները[68]։ Նաև հրապարակվում է մրցավարների վարկանիշային ցուցակը[69]։

Մայրցամաքային, աշխարհի առաջնությունների և Օլիմպիական խաղերի մակարդակով մրցաշարերին մարզիկների մասնակցությունը որոշվում է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի Համաշխարհային վարկանիշային ցուցակում (WRL) նրանց ունեցած դիրքով։ Վարկանիշային ցուցակը ձևավորվում է ձյուդոիստների՝ «Continental Open» մակարդակի մրցումներում, «Գրան Պրի», «Մեծ սաղավարտ» և «Վարպետներ» մրցաշարերում, մայրցամաքային, աշխարհի առաջնություններում և Օլիմպիական խաղերում հավաքած միավորներով։ Յուրաքանչյուր մրցաշարում հաղթանակը գնահատվում է միավորներով, որն արդիական է այդ տարվա ընթացքում, մեկ տարի անց կրճատվում է կիսով չափ, իսկ 2 տարի անց զրոյացվում։

Մրցումներում հաղթանակների նշանակությունը մարզիկների վարկանիշավորման համար բաշխվում է հետևյալ կերպ[68].

Մրցումներ I տեղ II տեղ III տեղ
Օլիմպիական խաղեր 1000 600 400
Աշխարհի առաջնություն 900 540 360
«Վարպետներ» 700 420 280
«Մեծ սաղավարտ» 500 300 200
«Գրան պրի» 300 180 120
Մայրցամաքային առաջնություն 400 240 160
Continental Open 100 60 40

Մարզական մրցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյուդոիստների մրցումներն անցկացվում են գոտեմարտի (սիայ) և կատայի տեխնիկայով (մրցումներն անցկացվում են զույգերով, գնահատվում է կատայի բոլոր տարրերի կատարման ճշգրտությունը)։

Ըստ մասնակիցների մասնակցման ձևի՝ մրցումները լինում են.

  • անհատական,
  • թիմային,
  • անհատական-թիմային։

Ըստ համակարգից մասնակիցների դուրս մնալու՝ մրցումներն անցկացվում են.

  • օլիմպիական համակարգով՝ սփոփիչ հանդիպումներով («Օլիմպիական համակարգ կիսաեզրափակչի մասնակիցներին սփոփելովշ»),
  • օլիմպիական համակարգով՝ առանց սփոփիչ հանդիպումների,
  • շրջանաձև համակարգով,
  • խառը համակարգով[70]։

Ամենամեծ միջազգային մրցումները սփոփիչ օլիմպիական համակարգով անցկացվում են միայն քառորդ եզրափակչի մասնակիցների համար։ Այդ սխեմայով բոլոր մասնակիցները բաժանվում են 2 խմբի, և նրանց միջև մրցումներն անցկացվում են օլիմպիական համակարգով։ Մրցման հաղթողը և արծաթե մեդալակիրը որոշվում են 2 խմբերի հաղթողների եզրափակիչ գոտեմարտով։

Այս սխեմայում առաջին և երկրորդ տեղերից բացի խաղարկվում է նաև 2 հատ երրորդ տեղ։ Յուրաքանչյուր խմբի սփոփիչ հանդիպումների հաղթողը այնուհետև 3-րդ տեղի համար մրցում է կիսաեզրափակչում մյուս խմբի պարտվող մարզիկի հետ[71][72]։

Ձյուդոիստների գոտեմարտն անցկացվում է քառակուսի գորգի՝ տատամիի վրա, որն ունի առնվազն 14 × 14 մետր չափեր։ Գոտեմարտն ընթանում է 8 × 8 մետր կամ 10 × 10 մետր չափերով քառակուսու ներսում։ Եթե հնարքի կատարման ժամանակ մարզիկներից մեկը դուրս է գալիս տատամիի սահմաններից, ապա գնահատվում է միայն տեխնիկական այն գործողությունը, որն սկսվել էր տատամիի ներսում։

Կատա մրցում

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող մրցումների ժամանակ ձյուդոիստները հագնոմ են տարբեր գույնի՝ կապույտ և սպիտակ, ձյուդոգիներ։ Մեծահասակ մարզիկների գոտեմարտի տևողությունը 5 րոպե է։ Հավասար միավորների դեպքում (ինչպես հնարքների, այնպես էլ «սիդո» պատիժների համար տրված) հիմնական ժամանակի ավարտից հետո սկսվում է անսահմանափակ ժամանակով գոլդենսկորը՝ գոտեմարտը մինչև առաջին միավորը կամ նախազգուշացումը։

Գոտեմարտի տեխնիկայով ձյուդոյի մրցումներն անցկացնում են 3 մրցավարները (տատամիի արբիտրը և տատամիի սահմաններից դուրս գտնվող 2 մրցավարները, խոշոր մրցումների ժամանակ անհրաժեշտության դեպքում օգտագործում են տեսախցիկներ)։

Ձյուդոյի մրցումներ անցկացվում են նաև հաշմանդամների համար (այդ թվում նաև տեսողական սահմանափակումներով[73]), ընդ որում մրցումների կանոնները փոխվում են՝ հաշվի առնելով մարզիկների հնարավորությունները։

Մարզիկներին թույլատրվում է կատարել նետումներ կանգնած դրությունից, ինչպես նաև պահումներ, ցավեցնող և խեղդող հնարներ պարտերի վիճակում (ի տարբերություն ավանդական ձյուդոյի՝ ցավեցնող հնարքները թույլատրվում են միայն արմնկային հոդին)։ Ցավեցնող և խեղդող հնարները կանգնած վիճակում, ինչպես նաև հարվածները (ատեմի) մարզական ձյուդոյում արգելվում են։

Մենամարտը միշտ սկսվում է մարզիկների կանգնած վիճակով։ Տատամիի վրա կանգնելիս նրանք խոնարհվում են։ Մարզիկները միմյանց ու մրցավարներին խոնարհվում են նաև մարտն սկսելուց առաջ և ավարտելուց հետո։ Մինչև մարտն սկսելը միմյանց ձեռք սեղմելն արգելվում է։

Գոտեմարտն սկսվում է մրցավարի «հաձիմե» հրամանով։ Մենամարտի ժամանակավոր դադարի համար օգտագործվում է «մատե» հրամանը։ Մենամարտն ավարտելու համար մրցավարը տալիս է «սորո-մադե» հրամանը։

Եթե գոտեմարտի ժամանակ տեխնիկական գործողությունը հաջողվում է, ապա այն գնահատվում է։ Գոյություն ունի 3 գնահատական՝ «յուկո» (ճապ.՝ 有効 յու:կո:, բառացի՝ «արդյունավետ»), «վաձա-արի» (ճապ.՝ 技あり վաձա-արի, բառացի՝ «կես տեխնիկա») և «իպպոն» (ճապ.՝ 一本 իպպոն, բառացի՝ «մեկ միավոր», մաքուր հաղթանակ): Ամենաբարձր միավորը «իպպոնն» է, դրանից ցածր է «վաձա-արին», ավելի ցածր է «յուկոն» (նախկինում օգտագործվել է չորրորդ (ամենացածր) միավորը՝ «կոկա» (ճապ.՝ 効果 կո:կա, բառացի՝ «արդյունք»), վերացվել է 2009 թվականին)[74]։ Միևնույն ժամանակ «վաձա-արին» բարձր է գնահատվում մրցակցի ստացած ցանկացած քանակի «յուկո» միավորից, իսկ «վաձա-արի» + «յուկոն» գնահատվում է ավելի բարձր, քան պարզապես «վաձա-արին»։ Եթե գոտեմարտի ժամանակ մարզիկներից որևէ մեկը կատարում է «վաձա-արի» գնահատվող 2 հնարք, ապա մրցավարը նրան շնորհում է հաղթանակ («վաձա-արի-ավասետե-իպպոն» – «միավորում եմ վաձա-արին և շնորհում իպպոն»)։

«Իպպոն» գնահատականը տրվում է հետևյալ դեպքերում՝

  • երբ ձյուդոիստը հակառակորդին արագ և ուժեղ նետում է մեջքի վրա (նրա մեծ մասը),
  • երբ ձյուդոիստը պահում հնարքը կատարում է ավելի քան 20 վայրկյան,
  • երբ ձյուդոիստի հակառակորդը ցավեցնող կամ խեղդող հնարքների կատարման արդյունքում արտասանում է «մաիտա» (հանձնվում եմ) բառը կամ 2 կամ ավելի անգամ խփում ձեռքով կամ ոտքով,
  • երբ ցավեցնող կամ խեղդող հնարքների գործադրման արդյունքն ակնհայտ է մրցավարներին (օրինակ՝ երբ ձյուդոիստը, որի վրա կիրառվում է հնարքը, կորցնում է գիտակցությունը)։
Մրցավարը բարձրացրել է ձեռքը, որ նշանակում է իպպոն գնահատականով հաղթանակ

«Վաձա-արի» գնահատականը տրվում է հետևյալ դեպքերում՝

  • երբ ձյուդոիստը մրցակցին նետում է մեջքի փոքր մասի վրա, կամ անբավարար արագությամբ կամ ուժով (այսինքն՝ նետման մեջ առկա են «իպպոն» գնահատելու համար անհրաժեշտ երեք տարրերից երկուսը);
  • երբ ձյուդոիստը պահումը կատարում է ավելի քան 15 վայրկյան, բայց 20 վայրկյանից պակաս։

«Յուկո» գնահատականը տրվում է հետևյալ դեպքերում՝

  • երբ ձյուդոիստը հակառակորդին նետում է մեջքի փոքր մասի վրա անբավարար արագությամբ կամ ուժով (նետման մեջ առկա են «իպպոն» գնահատելու համար անհրաժեշտ երեք տարրերից մեկը),
  • երբ ձյուդոիստը պահումը կատարում է ավելի քան 10 վայրկյան, բայց 15 վայրկյանից պակաս։

Մրցումների պահանջվող կանոնները խախտելու համար մրցավարը կարող է մարզիկներին նշանակել պատիժ՝ «սիդո» (ճապ.՝ 指導, սիդո։) պատիժ[75]: Տուգանքներ նշանակվում են կանոններով արգելված գործողությունների կատարման, պասիվության, հնարքների իմիտացիայի, հակառակորդի բռնելակերպերից մշտապես պաշտպանվելու և այլնի համար։ «Սիդոն» (3-ից ոչ ավելի) չի հանգեցնում մրցակցին միավորներ տալուն։ Չորրորդ խախտումը հանգեցնում է գոտեմարտն անիջապես ավարտելուն և կանոնները խախտած մարզիկի որակազրկման՝ «հանսոկու-մակե» (ճապ.՝ 反則負け, հանսոկու մակե) բառացի՝ «պարտություն կանոնները խախտելու պատճառով»: Միևնույն ժամանակ նրա հակառակորդն ինքնաբերաբար ստանում է «իպպոն» գնահատական։ Կանոնների լուրջ խախտման դեպքում «հանսոկու-մակե» պատիժ (օրինակ՝ կանգնած դիրքում գոտեմարտի ժամանակ հակառակորդի ոտքը բռնել) կարող է նշանակվել և առանց նախօրոք «սիդո» տալու։

2010 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող մրցումների կանոններում կատարված փոփոխությունները։

Կանոնների նոր տարբերակում արգելված են տեխնիկական մի շարք գործողություններ։ Մասնավորապես, արգելվում և որակազրկմամբ պատժվում է հակառակորդի ոտքը կամ գոտկատեղից ներքև մարմնի ցանկացած մասից բռնելը (գրոհելը) որպես տեխնիկական առաջին գործողություն կատարելու համար։ Նաև արգելվում է ցածր պաշտպանական կանգը (պատիժը՝ սիդո)։ Որակազրկմամբ է պատժվում նաև ձյուդոյի ոգու յուրաքանչյուր խախտում[76]։

Փոփոխություններ են կատարվել նաև մրցավարական կանոններում. ի լրումն տատամիի վրայի մրցավարի և եզրային մրցավարների կողմից իրականացվող տեսողական ստուգման՝ գոտեմարտը տեսագրվում է «Care» համակարգի 2 տեսախցիկներով։ Հակառակորդների հավասար միավորների դեպքում լրացուցիչ 2 րոպեների ընթացքում մինչև առաջին միավորը (այսպես կոչված «Golden Score») հաշվետախտակին ցուցադրվում է գոտեմարտի հիմնական ժամանակի ավարտի պահին եղած արդյունքը։ Մինչև լրացուցիչ ժամանակը լրանալը միավորների բացակայության դեպքում հաղթողին որոշում են մրցավարները։

2013 թվականի փետրվարից կատարվել են հերթական փոփոխությունները։ Դրանց թվում կարելի է առանձնացնել հետևյալները. կանգնած դիրքում գոտեմարտի ժամանակ ոտքը բռնելու ամբողջական արգելում (խախտման դեպքում անմիջապես տրվում է «հանսոկու-մակե»)։ Պահում կատարելիս միավոր ստանալու համար անհրաժեշտ ժամանակի կրճատում՝ 20/15/10 վայրկյան – իպպոն/վաձա-արի/յուկո։ Հակառակորդին 2 ձեռքով բռնած տապալելու, ոտքերի օգնությամբ տապալելու արգելում, և հակառակորդի բռնումներից մշտապես պաշտպանվելու պատիժների ամբողջական խստացում։ Անհապաղ (նախկինում՝ բռնելը առանց գրոհի ավելի քան երեք վայրկյան) գրոհ «ոչ ճիշտ» բռնումների դեպքում (օրինակ՝ միակողմանի)։ Հնարքի շարունակում պառկած պայքարում (ինչպես նաև կանգնած), որ սկսվել է տատամիի ներսում, դրանից դուրս։ Հրաժարում հակառակորդին միավոր նշանակելուց երկրորդ և երրորդ «սիդոների» դեպքում։ Անսահմանափակ ժամանակ գոլդենսկորի համար (այսինքն՝ հրաժարում մրցավարի որոշմամբ հաղթողին որոշելուց (այսպես կոչված «հանթեյ»)։ Կշռում մրցման նախորդ երեկոյան։

Քաշային կարգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում ձյուդոյի մրցումների ժամանակ քաշային կարգեր չէին առանձնացվում։ Քաշային կարգեր առանձնացնելու առաջին առաջարկը Ջիգորո Կանոյի խնդրանքով արել է Ռ. Գ. Մուրը (անգլ.՝ R. H. "Pop" Moore Sr.) Լոս Անջելեսում 1932 թվականի X Օլիմպիական խաղերի ժամանակ[77]։

Քաշային կարգերի առաջին համակարգը մշակվել է 1948 թվականին ԱՄՆ-ում Ձյուդոյի Հյուսիսային Կալիֆոռնիայի տեխնիկական կոմիտեի կողմից՝ Հենրի Սթոունի (անգլ.՝ Henry Stone) ղեկավարությամբ։ Սահմանվել են հետևյալ քաշային կարգերը՝ մինչև 130 ֆունտ, մինչև 150 ֆունտ, մինչև 180 ֆունտ և բացարձակ[77]։

1952 թվականի Եվրոպայի առաջնությունում, որ տեղի է ունեցել Փարիզում, ի լրումն մարզիկների կյու/դան կարգերի բաժանումների՝ անցկացվել են մրցումներ մինչև 63 կգ, մինչև 70 կգ, 80 կիլոգրամից բարձր և բացարձակ քաշային կարգերում[78]։

Մինչև 1964 թվականը ձյուդոյի աշխարհի առաջնությունում քաշային կարգեր չեն եղել[79][80]։ Դրանք ներկայացվել են միայն Տոկիոյի օլիմպիադայից առաջ[81], մասամբ ծանր քաշային Անտոն Գեսինկի կողմից ճապոնացի ձյուդոիստներին նկատմամբ տարած բազմաթիվ հաղթանակների պատճառով[77]։

1964 թվականին տղամարդկանց մրցումների համար սահմանվել են քաշային 4 կարգեր՝ թեթև (մինչև 63 կգ), միջին (մինչև 80 կգ), կիսածանր (մինչև 93 կգ) և բացարձակ։

1972 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ քաշային կարգերը վերանայվել են, դրանք դարձել են 6ը՝ թեթև (մինչև 63 կգ), կիսամիջին (մինչև 70 կգ), միջին (մինչև 80 կգ), կիսածանր (մինչև 93 կգ), ծանր (93 կիլոգրամից ավելի) և բացարձակ։

1980 թվականին քաշային կարգերի թիվը նորից աճել է, դրանք դարձել են 8-ը՝ գերերթեթև (մինչև 60 կգ), կիսաթեթև (մինչև 65 կգ), թեթև (մինչև 71 կգ), կիսամիջին (մինչև 78 կգ), միջին (մինչև 86 կգ), կիսածանր (մինչև 95 կգ), ծանր (95 կիլոգրամից ավելի) և բացարձակ։

1992 թվականին բացարձակ քաշային կարգը վերացվել է[82]։

2010 թվականի փետրվարի դրությամբ սպորտային ձյուդոյում ձյուդոիստները բաժանվում են 7 քաշային կարգերի։ Մեծահասակ մարզիկների համար ընդունված են հետևյալ քաշային կարգերը.

Տղամարդիկ
Մինչև 60 կգ 60~66 կգ 66~73 կգ 73~81 կգ 81~90 կգ 90~100 կգ 100 կգ-ից ավելի
Կանայք
Մինչև 48 կգ 48~52 կգ 52~57 կգ 57~63 կգ 63~70 կգ 70~78 կգ 78 կգ-ից ավելի

Մարզումների անվտանգություն և վնասվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սպորտային ձյուդոյի մարզումները սովորաբար անվտանգ են երիտասարդների առողջության համար[83]։ Սպորտային ձյուդոյում վնասվածքներ ստանալն ավելի հավանական է մեծահասակ մարզիկների շրջանում ոչ կոնտակտային մարզաձևերի համեմատությամբ, սակայն հավասարվում է կոնտակտային մյուս մարզաձևերում վնասվածքներ ստանալու հավանականությանը[84].

Տարեկան մարզական պարբերաշրջանում ձյուդոիստները վնասվածքների մեծ մասը (մոտ 70 %-ը) ստանում են մրցումների ժամանակ։

Ձյուդոիստների վնասվածքների հիմնական պատճառներն են մարզումների և մրցումների ոչ ճիշտ կազմակերպումը, ուսուցման մեթոդների սխալները, մրցումների կանոնների խախտումն ու հնարների տեխնիկապես ոչ ճիշտ կատարումը, ինքնապահովագրման անբավարար որակը։

Վնասվածքների մոտավորապես 50 %-ը առաջանում է կտրուկ կամ ավելորդ ճկումից, հոդերի ուղղումից կամ ոլորումից, իսկ վնասվածքների մոտ 40 %-ը կապված է ընկնելու հետ կամ էլ հարվածի հետևանք է, վնասվածքների մինչև 10 %-ն ունի առաջացման համակցված մեխանիզմ[30]։

Ձյուդոյի և սամբոյի մրցումների կանոնների որոշ տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյուդոյին նման է ԽՍՀՄ-ում ստեղծված և Ռուսաստանում[85] ու ամբողջ աշխարհում[86] մեծ տարածում ունեցող սամբո մարզաձևը։ Վերջինս ձյուդոյից տարբերվում է մարզազգեստով (սամբոիստի հագուստը կազմված է վերնազգեստից, դրա վրա կապվող գոտուց, մարզական շորտից և կոշիկներից), մրցումների կանոններով (մասնավորապես, սամբոյում թույլատրված են ցավեցնող հնարքները ոտքերին, արգելված է խեղդումը), մարզիկների ավելի ցածր դիրքով (ձյուդոիստների դասական դիրքն ուղիղ մեջքով է) և գորգով, որի վրա տեղի է ունենում մարտը (սամբոյում այն կլոր է և ավելի փափուկ, քան ձյուդոյի տատամին)։

Ներկայումս սամբոն օլիմպիական մարզաձև չի համարվում։

Ձյուդոյի և սամբոյի մրցումների կանոնների որոշ տարբերություններ

Տեխնիկա Մարզական ձյուդո Մարզական սամբո
Ցավեցնող հնարքներ ոտքերին Արգելված են Թույլատրված են
Խեղդող հնարքներ Թույլատրված են Արգելված են
«Կանե Բասամի» (ձյուդո) / «մկրատ» (սամբո) հնարք Արգելված է Թույլատրված է
«Կավաձու Գակե» (ձյուդո) / «փաթաթում» (սամբո) հնարք Արգելված է Թույլատրված է

Ձյուդոն որպես օլիմպիական մարզաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյուդոն օլիմպիական սպորտաձև է։ Առաջին անգամ տղամարդկանց միջև ձյուդոյի մրցումներ անցկացվել են 1964 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ (Տոկիո)։ Այդ ժամանակ խաղարկվել է մրցանակների ընդամենը 4 հավաքածու, և 3 ոսկե մեդալները նվաճել են ճապոնացիները։ Կանայք առաջին անգամ ձյուդո մարզաձևում մրցել են 1992 թվականի Ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում (Բարսելոնա

Ձյուդոյի օլիմպիական մրցաշարերում ամենահաջողակ երկիրը Ճապոնիան է. 1964 թվականից սկսած նրա մարզիկները խաղարկված 109 ոսկե մեդալներից նվաճել են 35-ը, ինչպես նաև արժանացել են 15 արծաթե և բրոնզե մեդալների։ Երկրորդ տեղում ֆրանսիացիներն են, որոնք նվաճել են 10 ոսկե, 8 արծաթե և 19 բրոնզե մեդալ։ Երրորդ տեղում Հարավային Կորեայի ներկայացուցիչներն են, նրանք արժանացել են 9 ոսկե, 14 արծաթե ու բրոնզե մեդալների[87]։

Օլիմպիական խաղերում մեծ հաջողությունների հասած որոշ ձյուդոիստներ.

  • Ֆրանսիա Թեդի Ռիներ – օլիմպիական երկակի չեմպիոն, աշխարհի տասակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն։
  • Նիդերլանդներ Անտոն Գեսինկ – հոլանդացի ձյուդոիստ, ձյուդոյի 10-րդ դան (շնորհել է IJF-ը)։ Աշխարհի եռակի չեպիոն (1961, 1964 և 1965 թվականներ), Օլիմպիական խաղերի չեմպիոն (1964), ավելի քան 20 անգամ Եվրոպայի առաջնության հաղթող։ Դարձել է առաջին ձյուդոիստը, որ ճապոնացիներին հաղթել է աշխարհի առաջնությունում և Օլիմպիական խաղերում (բացարձակ քաշային կարգում)։
  • Ճապոնիա Ռյոկո Տանի – ճապոնացի ձյուդոիստ, մինչև 48 կգ քաշային կարգում 5 խաղ անընդմեջ արժանացել է մեդալի (2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե)։
  • Ճապոնիա Տադահիրո Նոմուրա – Օլիմպիական խաղերում ձյուդոյի միակ եռակի չեմպիոնը (1996, 2000 և 2004), հանդես է գալիս մինչև 60 կգ քաշային կարգում։
  • Ավստրիա Պետեր Զայսենբահեր – ավստրիացի ձյուդոիստ, Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն (1984 և 1988)։
  • Ճապոնիա Հիտոշի Սայթո – ճապոնացի ձյուդոիստ, Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն (1984 և 1988), հանդես է եկել ծանր քաշային կարգում։
  • Ֆրանսիա Դավիդ Դույե – ֆրանսիացի ձյուդոիստ, Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն (1996 և 2000), աշխարհի քառակի չեմպիոն։

Ձյուդոն գրականության մեջ և արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյուդոյին է նվիրված Ցունեո Տոմիտայի «Սանշիրո Սուգատա» վեպը, որի հիման վրա Կուրոսավան 1943 թվականին նկարահանել է համանուն ֆիլմը (հայտնի է նաև «Ձյուդոյի հանճարը» անվանումով)[88]։ Հետագայում նկարահանվել է 5 ռեմեյկով ֆիլմ (1955, 1965, 1966, 1970 և 1971 թվականներին)։

1945 թվականին Կուրոսավան թողարկել է «Սանշիրո Սուգատա։ II մաս» (ճապ.՝ 續姿三四郎) ֆիլմը, որը հայտնի է նաև որպես «Ձյուդոյի հանճարը II»:

Միձեռնանիների ձյուդոյով է զբաղվել նախկին ժոկեյ և դետեկտիվ Սիդ Հոլլին՝ անգլիացի գրող Դիկ Ֆրենսիսի մի շարք վեպերի («Խաղ առանց հաղթաթղթի», «Ամուր ձեռք», «Վշտի ճանապարհ», «Պատվերով») հերոսը։

Ձյուդոյին է նվիրված ճապոնացի հայտնի երգչուհի և դերասանուհի Հիբարի Միսորայի «Yawara» երգը, որը ձայնագրվել է 1964 թվականին և մեծ ժողովրդականության է արժանացել նույն թվականին ընթացող Տոկիոյի Օլիմպիական խաղերի ֆոնին։

1986-1993 թվականներին Big Comic Spirits ամսագրում տպագրվել է Նաոկի Ուրասավայի «Yawara!» մանգան, որը ձյուդոյով զբաղվող երիտասարդ աղջկա՝ Յավարա Ինոկումայի (ճապ.՝ 猪熊 柔) մասին էր։ Ձյուդոյին է նվիրված նաև Կացուտոսի Կավայի կողմից 1988-1997 թվականներին նկարահանված «Затяни пояс потуже!» (ճապ.՝ 帯をギュッとね!, Obi o Gyuttone!) մանգան։

1969 թվականի ապրիլի 2-ից մինչև սեպտեմբերի 24-ը Fuji Television եթերով ցուցադրվել է Տացուո Յոսիդի 26 սերիանոց «Ձյուդոյի պայքարը» կամ «Կուրենայ Սանշիրո» (ճապ.՝ 紅三四郎, Կուրենայ Սանշիրո) անիմեն[89]։

2004 թվականին Հոնկոնգում նկարահանվել է «Նետում ցած» (Yau doh lung fu bong) ֆիլմը, որի սյուժեն նվիրված է ձյուդոյի նախկին չեմպիոնի կյանքի ճգնաժամին և մարզումներից հետո բնականոն կյանք նրա վերադարձին ու նախկին ինքնավստահությունը ձեռքբերելուն[90]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/710 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
  2. Горбылёв А.М.. "Очерк истории дзюдо"
  3. Diane Skoss. «A Koryu Primer» (անգլերեն). Koryu Books. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Кано Дзигоро. Общие сведения о дзюдо и его ценности в деле воспитания(ռուս.) // Хидэн. Боевые искусства и рукопашный бой : Научно-методический сборник под редакцией Горбылёва А. М.. — М.: ФГУП Издательство «Известия» УД П РФ, 2008. — В. 1. — С. 118-173.
  5. Иванов-Катанский С.А. "Искусство ближнего боя"
  6. (անգլ.) Gōzō Shioda. Aikido Shugyo: Harmony in Confrontation. — 1-st edition. — Toronto, Canada: Shindokan Books International, 2002. — 207 с. — ISBN 0-9687791-2-3
  7. 7,0 7,1 7,2 7,3 Горбылёв А. М. Очерк истории дзюдо. Начало пути(ռուս.) // Додзё. Воинские искусства Японии : Научно-популярный методический сборник. — ООО «Будо-спорт», 2001. — В. 6. — С. 7-15.
  8. 8,0 8,1 8,2 Сергей Косоротов, Алексей Горбылёв. Кодокан дзюдо. Сущность и структура(ռուս.) // Додзё. Воинские искусства Японии : Научно-популярный методический сборник. — ООО «Будо-спорт», 2001. — В. 6. — С. 2-6.
  9. «Order of the Rising Sun» (անգլերեն). NNDB. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  10. Сугавара Садамото. Новый учебник по дзюдо, объясняющий сокровенные секреты. — М.: Издательский дом «Будо-Спорт», 2007. — С. 126. — 138 с. — ISBN 5-90-182626-4
  11. 11,0 11,1 Горбылёв А.М. Очерк истории дзюдо. «Смертельная битва» с дзю-дзюцу(ռուս.) // Додзё. Воинские искусства Японии : Научно-популярный методический сборник. — ООО «Будо-спорт», 2001. — В. 7. — С. 5-14.
  12. 12,0 12,1 Г. Пархомович. Основы классического дзюдо. — «Урал-Пресс», 1993. — 302 с. — ISBN 5-86610-037-1
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 Горбылёв А.М. Очерк истории дзюдо. От национального признания к олимпийскому виду спорта(ռուս.) // Додзё. Воинские искусства Японии : Научно-популярный методический сборник. — ООО «Будо-спорт», 2001. — В. 8. — С. 5-13.
  14. С. А. Косоротов, А. Д. Арабаджиев. Каноны дзюдо. — М.: Издательский дом «Будо-Спорт», 2007. — С. 20. — 128 с. — ISBN 5-901826-12-4
  15. «Kodokan Judo facts and history» (անգլերեն) — История Кодокан дзюдо и факты. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  16. Keo Cavalcanti. «The History of Kodokan Judo» (անգլերեն). JudoInfo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Richard Bowen. «Origins» (անգլերեն). Budokwai.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
  18. Jigoro Kano. «The Contribution of Judo to Education» (անգլերեն). JudoInfo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  19. 19,0 19,1 Black Belt Magazine, June 1970. «Friction Fractures U.S. Judo Factions» (անգլերեն). JudoInfo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  20. 20,0 20,1 Национальный союз дзюдо и Федерация дзюдо России. «История дзюдо» (ռուսերեն). Judo.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  21. 21,0 21,1 Black Belt Magazine 1970 Yearbook. «The Growth of Judo and Karate Declining in the US» (անգլերեն). JudoInfo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  22. «International Judo Federation» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  23. Национальный союз дзюдо и Федерация дзюдо России. «История отечественного дзюдо» (ռուսերեն). Judo.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  24. International Federation of Associated Wrestling Style (FILA). «History of wrestling» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  25. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 219-220։
  26. Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից մտցվել է 1986 թվականից Անտոն Գեսինկի առաջարկությամբ։
  27. «Traditional 40 Throws (Gokyo no Waza)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  28. Institute Kodokan. — Классификация приёмов Кодокан дзюдо«Kodokan Judo / Classification of Waza» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
  29. Сергей Косоротов, Алексей Горбылёв. Болевые приёмы дзюдо. Теоретические положения(ռուս.) // Додзё. Воинские искусства Японии : Научно-популярный методический журнал. — М.: ООО «Будо-спорт», 2002. — В. 3. — С. 51-53.
  30. 30,0 30,1 Владимир Путин, Василий Шестаков, Алексей Левицкий. Учимся дзюдо с Владимиром Путиным. — М.: ОЛМА-ПРЕСС, 2002. — 159 с. — ISBN 5-224-03325-X
  31. Сергей Косоротов, Алексей Горбылёв. Удушающие приёмы дзюдо. Теоретические основы(ռուս.) // Додзё. Воинские искусства Японии : Научно-популярный методический сборник. — ООО «Будо-спорт», 2001. — В. 6. — С. 40-42.
  32. Алексей Горбылёв. Техника поражения уязвимых точек в дзюдо(ռուս.) // Додзё. Воинские искусства Японии : Научно-популярный методический сборник. — ООО «Будо-спорт», 2001. — В. 5. — С. 69-78.
  33. «Российское дзюдо. Терминология» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 26-ին.
  34. Jigoro Kano. Kodokan Judo: The Essential Guide to Judo. — Kodansha International, 1994. — 264 с. — ISBN 4770017995
  35. «Koshiki no kata. Jigoro Kano — Yamashita Yoshiaki» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.(անգլ.)(գերմ.)
  36. «Judo Ranks and Grading» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  37. Don Cunningham. «Belt colors and ranking tradition» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  38. Neil Ohlenkamp. «The Judo Rank System» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  39. «Ranking System and Belt Colors» (անգլերեն). Judopedia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  40. «Положение о порядке аттестационной деятельности по присвоению квалификационных степеней КЮ и ДАН» (ռուսերեն). Федерация дзюдо России. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  41. «Judo as a Martial Art» (անգլերեն). JudoInfo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.
  42. Bernard J. Cosneck. American Combat Judo. — Астана: Sentinel Books Publishers, Inc., 1944. — 125 с.
  43. Field Manual No. 3-25.150. Combatives. — Washington, DC: Department of the Army, 2002. — 264 с.
  44. Marine Corps Combat Development Command Fundamentals of Marine Corps aArtial Arts. — Quantico, Virginia 22134: United States Marine Corps. Martial Arts Center of Excellence. The Basic School.. — 149 с.
  45. «Judo Arresting Techniques» (անգլերեն). JudoInfo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.
  46. «Joshi Judo Goshinho» (անգլերեն). JudoInfo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.
  47. Thom Sakata. «Top Ten Reasons Why Sport Judo is Effective for Combat and Self-Defense» (անգլերեն). JudoInfo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.
  48. «Top Dog: BJJ or Judo?» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  49. Kurt Seemann. «Judo for Street Survival» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  50. Jim Chen, Theodore Chen — Человек, победивший Элиу Грэйси (2003 թ․ հուլիսի 3). «The Man Who Defeated Helio Gracie» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
  51. Masahiko Kimura — Выдержки из книги Масахико Кимуры «Моё дзюдо» (1984). «Excerpt from «My Judo»» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
  52. «Биография Фёдора Емельяненко» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  53. Review by Al Yu, photos by Scott Petersen (2006 թ․ դեկտեմբերի 31). «PRIDE SHOCKWAVE REVIEW AND PICTURES» (անգլերեն). MMAWeekly.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին.
  54. Review by Al Yu, photos by Scott Petersen. «Непобедимый Фёдор» (ռուսերեն). Фёдор Емельяненко. Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին.
  55. Al Yu. «Fedor Topples The Giant In Japan» (անգլերեն). MMAWeekly.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 8-ին.
  56. Joe Hall. «The New Face of Judo» (անգլերեն). Black Belt. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  57. Justin Bolduc. «Two More Fights Added to Pride Shockwave» (անգլերեն). Nokaut.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  58. «Hidehiko Yoshida Profile» (jp). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  59. «Olympic Judo gold medalist Satoshi Ishii signs with FEG» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  60. «Olympic Games Beijing, Event, JudoInside». www.judoinside.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  61. «Ronda Rousey | Ronda Rousey» (ամերիկյան անգլերեն). rondarousey.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  62. «Hector Lombard - Official UFC® Fighter Profile» (անգլերեն). www.ufc.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  63. «Hector Lombard, Judoka, JudoInside». www.judoinside.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  64. Neil Ohlenkamp. Black Belt: Judo Skills and Techniques. — New Holland Publishers Ltd., 2006. — 160 с. — ISBN 1-84537-109-7
  65. «Отчёты о прошедших турнирах» (ռուսերեն). Национальный союз дзюдо и Федерация дзюдо России. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  66. «Judo. International Organization of Sport for the Disabled (IOSD)» (անգլերեն). Official Website of the Paralympic Movement. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
  67. «New World Ranking List after Rotterdam 2009» (PDF) (անգլերեն). International Judo Federation. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  68. 68,0 68,1 «IJF World Ranking List» (PDF) (անգլերեն). International Judo Federation. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  69. «IJF Referees World Ranking List after Paris World Juniors» (PDF) (անգլերեն). International Judo Federation. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  70. «Правила соревнований Федерации дзюдо России» (ռուսերեն). Федерация дзюдо России. Արխիվացված է օրիգինալից (doc) 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  71. Neil Ohlenkamp. «Judo Competition Systems» (անգլերեն). JudoInfo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  72. «IJF Sports & Organization Rules» (անգլերեն). International Judo Federation. Արխիվացված է օրիգինալից (doc) 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  73. «Judo for Blind Athletes» (անգլերեն). JudoInfo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
  74. «Изменения правил соревнований Международной федерации дзюдо, действующие с 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
  75. «Շիդո» – ճապոներենի տառադարձման կանոններն առանց կիրառելու սխալ տառադարձում։
  76. «Изменения правил соревнований Международной федерации дзюдо, действующие с 1 января 2010 года» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.
  77. 77,0 77,1 77,2 Emilio Bruno (1972 թ․ հունիսի 20). «The Development of Judo Weight Classes» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  78. «European Championships Paris - 1952 (FRA)» (անգլերեն). JudoInside.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  79. «World Championships Paris - 1961 (FRA)» (անգլերեն). JudoInside.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  80. «World Championships Tokyo - 1964 (JPN)» (անգլերեն). JudoInside.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  81. Neil Ohlenkamp. «The Evolution of Judo Contest Rules» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  82. «Olympic Judo Event History» (անգլերեն). Neil Ohlenkamp, JudoInfo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  83. Robert S. Nishime, M.D., USA Judo Sports Medicine Subcommittee. «Sports Medicine Issues in the Young Judo Athlete» (անգլերեն). usjudo.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  84. «Judo Research Abstracts» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
  85. «Справка о состоянии и мерах развития самбо в Российской Федерации» (ռուսերեն). Российский союз боевых искусств (РБСИ). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  86. «Самбо в мире» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  87. «Judo Country Medal Leaders» (անգլերեն). Sports Reference/Olympic sports. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  88. http://www.imdb.com/title/tt0036400/
  89. «Kurenai Sanshiro (TV)» (անգլերեն). Anime News Network. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  90. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кано Дзигоро. Общие сведения о дзюдо и его ценности в деле воспитания(ռուս.) // Хидэн. Боевые искусства и рукопашный бой : Научно-методический сборник под редакцией Горбылёва А. М.. — М.: ФГУП Издательство «Известия» УД П РФ, 2008. — В. 1. — С. 118-173.
  • Горбылёв А. М. Очерк истории дзюдо. Начало пути(ռուս.) // Додзё. Воинские искусства Японии : Научно-популярный методический сборник. — М.: ООО «Будо-спорт», 2001. — В. 6. — С. 7-15.
  • Горбылёв А. М. Очерк истории дзюдо. «Смертельная битва» с дзю-дзюцу(ռուս.) // Додзё. Воинские искусства Японии : Научно-популярный методический сборник. — М.: ООО «Будо-спорт», 2001. — В. 7. — С. 5-14.
  • Горбылёв А.М. Очерк истории дзюдо. От национального признания к олимпийскому виду спорта(ռուս.) // Додзё. Воинские искусства Японии : Научно-популярный методический сборник. — М.: ООО «Будо-спорт», 2001. — В. 8. — С. 5-13.
  • Г. Пархомович. Основы классического дзюдо. — «Урал-Пресс», 1993. — 302 с. — ISBN 5-86610-037-1
  • С. А. Косоротов, А. Д. Арабаджиев. Каноны дзюдо. — М.: Издательский дом «Будо-Спорт», 2007. — 128 с. — ISBN 5-901826-12-4
  • Коблев Я. К. Система многолетней подготовки спортсменов международного класса в борьбе дзюдо. – 1990.
  • Jigoro Kano. Kodokan Judo: The Essential Guide to Judo. — Kodansha International, 1994. — 264 с. — ISBN 4770017995
  • Kyuzo Mifune. The Canon of Judo: Classic Teachings on Principles and Techniques. — 2nd edition. — Kodansha International, 2004. — 224 с. — ISBN 4770029799

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 710