Քննարկում:Տափօղակով հոկեյ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մականախաղը և հոկեյը տարբեր խաղեր են։ Մականախաղը խաղում են խոտածածկի վրա։ Ashot Gabrielyan 17։27, 1 Հունվարի 2010 (UTC)

Մականախաղ թե հոկեյ, երկու ձևն էլ օգտագործվում է նույն սպորտաձևի համար։ Հին Հայաստանում եղել է մականախաղ, բայց ժամանակակից մականախաղը դա հոկեյն է (Հայաստանում հիմա ձիերով մականախաղ կա)։ Առաջ միայն խոտի հոկեյն էր մականախաղ անվանվում, բայց այժմ բոլորն էլ մականախաղ են, քանի որ մականով են խաղում։ Ահա մի քանի էլեկտրոնային բառարանների թարգմանությունը։ [1] , [2] , [3] , [4] Կա հոկեյ տափօղակով, հոկեյ գնդակով և հոկեյ խոտի վրա (хоккей с шайбой, хоккей с мячом и хоккей на траве)։ Ֆլորբոլ էլ կա որ խաղում են մականով (флорбол), բայց դա էլ հաստատ մականախաղ չի։ Մի երկու նմանատիպ խաղ էլ կա, բայց դրանք ժողովրդականություն չեն վայելում և դրանց մասին հայերեն չի գրվել և գրականություն հազիվ թե լինի։ Կարծում եմ այս դեպքում մականախաղը ճիշտ է։ --beko 18:47, 1 Հունվարի 2010 (UTC)
Խնդիրն այն է, որ «Մականախաղ» հոդվածի ներքո ներկայացված է միայն «Տափօղակով հոկեյ»-ի մասին հոդված։ Մ. Իսպիրյանի 1984-ին տպված «Մարզանունների բացատրական բառարան»-ում «Մականախաղ»-ը և «Տափօղակով հոկեյ»-ը տարբեր հոդվածներով է ներկայացված։ Ashot Gabrielyan 19:23, 1 Հունվարի 2010 (UTC)
Կարելի է «Մականախաղ» վերնագրել հայկական ժողովրդական խաղի մասին հոդվածը։ Մնացածը «Տափօղակով հոկեյ» կամ «Հոկեյ սառույցի վրա» (ըստ միջազգային միջազգային տերմինաբանության), «Գնդակով հոկեյ» և «Հոկեյ խոտի»։ --beko 19:46, 1 Հունվարի 2010 (UTC)