Jump to content

Լաքրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լակրոսից)
Լաքրոսի ուսանողական մրցաշար

Լաքրոս (ֆր. la crosse-ակումբ), խմբային խաղ, որի ընթացքում երկու հավաքականները փորձում են հարվածել հակառակորդի դարպասին ռետինե գնդակով՝ օգտագործելով ոտքերն ու մարզագործիքները, որոնք իրենցից ներկայացնում են ցանցեր։

Ծագման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը հորինել են ամերիկյան հնդկացիները՝ որպես նախապատրաստում պատերազմներին և ցեղային մարտերին։ Համաձայն հնագիտական հետազոտությունների, լաքրոսի նախատիպը հայտնի էր ժամանակակից Կանադայի տարածքում արդեն տասնհինգերերդ դարի սկզբներին։ Հավաքականներն այդ ժամանակ կազմվում էին հարյուրավոր մարդկանցից, իսկ խաղադաշտի երկարությունը կազմում էր մի քանի հարյուրից մինչև մի քանի կիլոմետր։ Եվրոպացի ներգաղթյալները ծանոթացել են խաղին XVII դարում, իսկ XIX դարում այն սկսեց մեծ հռչակ վայելել Կանադայի ֆրանսիացիների շրջանում։ Լաքրոսի առաջին պաշտոնական խաղն անցկացվել է Կանադայում՝ 1867 թվականին։ Լաքրոսը երկու անգամ ներգրավվել է Ամառային օլիմպիական խաղերի մեջ՝ 1904 և 1908 թվականներին։

Խաղային տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գոյություն ունի լաքրոսի մի քանի տարատեսակ, որոնք տարբերվում են խաղադաշտի մեծությամբ, խաղացողների քանակով և կանոններով։ Հիմնական տեսակները չորսն են՝ դաշտային լաքրոս, «լաքրոս արկղի մեջ», ինտերքրոս և պոլոքրոս։ 1967 թվականից սկսած անցկացվում են տղամարդկանց միջազգային դաշտային մրցաշարեր, որոնց մասնակցում են հավաքականներ՝ մի շարք երկրներից, նաև հնդկացիական իրոքեզ ցեղից։

Ներկայիս վիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում գոյություն ունեն լաքրոսի երեք տասնյակից ավելի ազգային միություններ, որոնցից շատերը գտնվում են Եվրոպայում և ստեղծվել են XX դարի վերջին տասնամյակում։ Սակայն, առաջատար երկրներն են ԱՄՆ-ն և Կանադան, որոնց արևելյան շրջաններում լաքրոսը շատ հայտնի է։

Լաքրոսը Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաքրոսի ժամանակակից պատմությունը Ռուսաստանում սկսվել է 2007 թվականին, երբ Դևիդ Դիամոնոնը եկավ Մոսկվա՝ աշխատելու։ Դևիդի խոսքերով՝ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ նրանք իրենց ԱՄՆ-ի ընկերների հետ բակում գնդակ էին նետում ազատ ժամանակ։ Մարդիկ գալիս էին, հետաքրքրվում և Դևիդը որոշեց հավաքական կազմել։ Օրաթերթերում, համացանցում հայտարարությունը տեսնելուց հետո մարդիկ սկսեցին ավելի շատ հետաքրքրվել սպորտաձևով։ Հավաքականն անվանվեց Moscow Rebels։ Դևիդը դարձավ մրցավար։ Ներկայիս ժամանակաշրջանում լաքրոսը Ռուսաստանում սիրողական սպորտաձև է։ Գարնանը՝ Սանկտ-Պետերբուրգում, աշնանը՝ Մոսկվայում «Բունտարները» և «Ռիցարները» մրցում են և պարզում, թե որ հավաքականն է ավելի ուժեղ։ Առաջին պաշտոնական հանդիպումը Ռուսաստանում կայացել է 2009 թվականի նոյեմբերի 13-ին՝ Սանկտ-Պետերբուրգում։ Ուղիղ մեկ տարուց ևս մի հանդիպում հանդիպում կայացավ Մոսկվայում։ 2014 թվականի հունիսի 18-ին սկսվեց Լաքրոսի Աշխարհի մրցաշարը ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում։ Ռուսաստանի հավաքականը նույնպես հրավիրված էր և մասնակցում էր։

Լաքրոսը Կանադայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայում խաղը համարվում է ամառային սպորտաձև։ Լաքրոսի Կանադական միությունը հիմնադրվել է 1867 թվականին և հանդիսանում է ամենահինն աշխարհում։ Ամեն տարի անցկացվում են լաքրոսի մեծահասակների և երիտասարդների մրցաշարեր։

  • «Լաքրոս արկղի մեջ»
    • Mann Cup Senior «A» - անցկացվում է 1901 թվականից, գավաթը մաքուր ոսկուց է և կազմում է մոտավորապես 25 հազար դոլար։
    • Presidents Cup Senior «B»
    • Minto Cup Junior «A»
    • Founders Cup Junior «B»
  • Բաց լաքրոս
    • Ross Cup Senior Division I (1984 թվականից սկսած)
    • Victory Trophy Senior Division II (1985 թվականից սկսած)
    • Baggataway Cup University

Լաքրոսն այլ երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաքրոսի մի քանի համայնքներ կան Անգլիայում և Ավստրալիայում։ 1990-ականներից ի վեր սկսեցին հայտնվել նաև լաքրոսի այլ ազգային հավաքականներ, որոնց հիմա գործում են մոտ երկու տասնյակ եվրոպական երկրներում, Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում և այլուր։ Բոլորը ներգրավված են Լաքրոսի միջազգային ֆեդերացիայի մեջ, բացի Հնդկաստանի և Չինաստանի հավաքականներից։ Հանրահայտ անգլիացի լրագրող Շարլոտա Ջեքսոնը եղել է պրոֆեսիոնալ լաքրոս խաղացող և ներկայացրել է Հեմփշիր վարչաշրջանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]