Հնդկաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկաստանի Հանրապետություն
भारत गणराज्य
Հնդկաստանի դրոշ
Դրոշ
Հնդկաստանի State emblem
Զինանշան
Նշանաբան՝
"Սատյամևա Ջայաթե"no
Ազգային օրհներգ՝ "Ջանա Գանա Մանա"no[1][2]
"Դու ես կառավարում բոլոր մարդկանց մտքերը"[3][1]


Ազգային երգ՝
"Վանդե Մատարամ"no
"Երկրպագում եմ քեզ, Մայր"[3][1]
[Ն 1][4][1]
Հնդկաստանի դիրքը
Հնդկաստանի դիրքը
Տարածքը, որը վերահսկվում է Հնդկաստանի կողմից պատկերված է մուգ կանաչ գույնով,
այն տարածքները, որոնք չեն վերահսկվում Հնդկաստանի կողմից նշված են բաց կանաչ գույնով
ՄայրաքաղաքՆյու Դելի
Ամենամեծ քաղաք Մումբայ
Ազգային լեզու Չունի
Շրջանային լեզուներ
Կառավարում Դաշնային խորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Ռամ Քովինդ
 -  Փոխնախագահ Վենկայահ Նայդու
 -  Վարչապետ Նարենդրա Մոդի
 -  Արդարադատության նախարար Ն. Վ. Ռամանա
 -  Լոկ սաբհայի խոսնակ Օմ Բիռլա
Անկախություն Միացյալ Թագավորությունից 
 -  Դոմինիոն Օգոստոսի 15, 1947 
 -  Հանրապետություն Հունվարի 26, 1950 
 -  Ջրային (%) 9.6
Բնակչություն
 -  2016 նախահաշիվը 1,324,171,354[9]  (2-րդ)
 -  2011 մարդահամարը 1,210,854,977[10][11] (2-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $11.486 տրիլիոն[12] (3-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $8,378[12] (119-րդ)
ՀՆԱ (անվանական) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $3.113 տրիլիոն[12] (5-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $2,172[12] (142-րդ)
Ջինի (2013) 33.9 (79-րդ)
ՄՆԶԻ (2018) 0.647 (129-րդ)
Արժույթ Հնդկական ռուփի (INR)
Ժամային գոտի IST (ՀԿԺ+05:30)
DST
Ազգային դոմեն .in
Հեռախոսային կոդ +91

Հնդկաստան (հինդի՝ भारत, Բհարատ), պաշտոնապես՝ Հնդկաստանի Հանրապետություն[13] (հինդի՝ भारत गणराज्य), երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յոթերորդ, իսկ բնակչությամբ՝արդեն առաջին երկիրն է (ավելի քան 1.4 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված ժողովրդավարական երկիրը։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանին[Ն 3]։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Չինաստանին, Նեպալին և Բութանին, իսկ արևելքում՝ Մյանմային և Բանգլադեշին։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները ծովային սահման ունեն Թաիլանդի և Ինդոնեզիայի հետ։ Մայրաքաղաքը՝ Դելի, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթան, Չեննայը, Բանգալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։

Մարդը Աֆրիկայից Հնդկական ենթամայրցամաք է գաղթել ոչ ուշ քան 55 000 տարի առաջ[14]։ Մարդիկ Հնդկական ենթամայրցամաքում սկզբնապես ապրել են միմյանցից քիչ թե շատ մեկուսացված խմբերով՝ որպես որսորդներ և հավաքողներ, ինչի արդյունքում այս տարածաշրջանն ունի գենետիկական բազմազանության բարձր աստիճան, այս առումով զիջելով միայն Աֆրիկային[15]։ Ենթամայրցամաքում նստակյաց կյանքը ծագել է 9000 տարի առաջ Ինդոս գետի ավազանի արևմտյան ծայրամասերում, որտեղ մ.թ.ա. երրորդ հազարամյակում առաջացել է Ինդոսի հովտի կամ Հարապպայի քաղաքակրթությունը[16]։ Մ.թ.ա. երկրորդ հազարամյակի երկրորդ կեսին հյուսիս-արևմուտքից Հնդկաստան են ներթափանցել արիները, իրենց հետ բերելով հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող հնդարիական լեզուները։ Արիների մասին տեղեկություններ կան վեդաներում, որոնք կազմվել են սանսկրիտ լեզվով, և որոնցից հնագույնը Ռիգվեդան է։ Վեդաներից սկիզբ է առնում է հնդուիզմի պատմությունը Հնդկաստանում[17]։ Հնդկաստանի դրավիդյան լեզուները դուրս են մղվել նրա հյուսիսային շրջաններից, որտեղ գերակշիռ են դարձել հնդարիական լեզուները[18]։ Մինչև մ.թ.ա. 400 թվականը հնդուիզմի շրջանակներում առաջացել է հասարակական շերտավորումն ըստ կաստայի[19]։ Առաջացել են նաև բուդդայականությունն ու ջայնիզմը, որոնք հռչակել են հասարակական կարգեր՝ չկապված ժառանգականության հետ[20]։ Վաղ քաղաքական կոնսոլիդացման արդյունքում՝ Գանգեսի ավազանում առաջացել են Մաուրյաների և Գուպտաների միասնական կայսրությունները[21]։ Սրանց դարաշրջանում արձանագրվել է լայն ստեղծագործական աշխուժացում[22], բայց նաև՝ կանանց կարգավիճակի իջեցում[23] և «անհպելիության» գաղափարի արմատավորում[Ն 4]։ Այս շրջանում հարավային Հնդկաստանի թագավորությունները Հարավարևելյան Ասիայի երկրներին արտահանել են դրավիդյան լեզուների այբուբենները և կրոնը[25]։

Վաղ միջնադարում քրիստոնեությունը, իսլամը, հուդայականությունը և զրադաշտականությունն արմատներ են գցել Հնդկաստանի հարավային և արևմտյան ափերին[26]։ Կենտրոնական Ասիայի մուսուլմանական բանակները պարբերաբար իշխել են Հնդկաստանի հարթավայրերը[27]՝ ի վերջո ստեղծելով Դելիի սուլթանությունը և ներգրավելով հյուսիսային Հնդկաստանը միջնադարյան իսլամական աշխարհի մեջ[28]։ 15-րդ դարում Վիջայանագարի կայսրությունը Հնդկաստանի հարավային հատվածում ստեղծել է երկարատև հնդուական մշակույթ[29]։ Փանջաբում առաջացել է սիկհականությունը, որը մերժում էր ինստիտուցիոնալացված կրոնը[30]։ 1526 թվականին հիմնվել է Մեծ մողոլների կայսրությունը, որը բացել համեմատական խաղաղության երկդարյա ժամանակաշրջան[31]՝ թողնելով ճարտարապետական հարուստ ժառանգությունը[32]։ Դրան հաջորդել է Բրիտանական արևելահնդկական ընկերության կառավարման աստիճանական ընդլայնումը՝ Հնդկաստանում հաստատելով գաղութային տնտեսական կարգեր[33]։ Ուղղակի բրիտանական տիրապետությունը Հնդկաստանում սկսվել է 1858 թվականին։ Հնդիկներին խոստացած իրավունքները դանդաղ էին տրվում[34], սակայն բրիտանական տիրապետության օրոք ներմուծվել են նոր տեխնոլոգիաներ, արմատներ են գցել կրթության և հասարակական կյանքի արդիական գաղափարներ[35]։ 20-րդ դարում առաջացել է նորարարական և ազդեցիկ ազգայնական շարժում[36], որը գլխավորում էր Մահաթմա Գանդին։ Շարժումն աչքի է ընկել ոչ բռնի դիմադրությանբ և հանգեցրել է 1947 թվականին Հնդկաստանի անկախությանը։ Բրիտանական Հնդկաստանը բաժանվել է երկու պետությունների՝ մեծամասամբ իսլամադավան Պակիստանի և մեծամասամբ հնդուական Հնդկաստանի, ինչի հետևանքով տեղի են ունեցել զանգվածային տեղահանություններ և բռնություններ։

Հնդկաստանն աշխարհիկ, ժողովրդավարական, խորհրդարանական համակարգով դաշնային հանրապետություն է։ Բազմալեզու և բազմաէթնիկ հասարակություն է։ Հնդկաստանի բնակչությունը 1951 թվականին 361 միլիոնից աճել է մինչև 2011 թվականին 1,211 միլիարդ[37]։ Միևնույն ժամանակ նրա տարեկան մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ը 64 ԱՄՆ դոլարից աճել է մինչև 1 498 ԱՄՆ դոլար, իսկ գրագիտության մակարդակը՝ 16,6 %-ից մինչև 74 %։ 1951 թվականին լինելով համեմատաբար աղքատ երկիր[38]՝ Հնդկաստանը դարձել է արագ աճող խոշոր տնտեսություն, աճող միջին դասով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայությունների կենտրոն[39]։ Այն ունի տիեզերական ծրագիր, որը ներառում է մի քանի պլանավորված կամ ավարտված տիեզերական առաքելություններ։ Հնդկական ֆիլմերը, երաժշտությունը և հոգևոր ուսմունքները մեծ դեր են խաղում համաշխարհային մշակույթի մեջ[40]։ Հնդկաստանը զգալիորեն նվազեցրել է աղքատության մակարդակը, թեև դա իրականացվել է տնտեսական անհավասարության աճի հաշվին[41]։ Հնդկաստանը միջուկային զենք ունեցող երկրներից մեկն է և ունի աշխարհի ամենախոշոր ռազմական բյուջեներից մեկը։ Դեռևս 20-րդ դարի կեսերից Հնդկաստանն իր հարևանների՝ Պակիստանի և Չինաստանի հետ Քաշմիրի շուրջ տարածքային վեճ ունի[42]։ Հնդկաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներից են գենդերային անհավասարությունը, երեխաների շրջանում թերսնումը[43] և օդի աղտոտման մակարդակի աճը[44]։ Հնդկաստանի տարածքը բազմազան է և ունի կենսաբազմազանության չորս օջախներ[45]։ Անտառային ծածկը կազմում է երկրի ընդհանուր տարածքի 21.4 %-ը[46]։ Հնդկաստանի կենդանական աշխարհը, որը հնդկական մշակույթում ավանդաբար դիտարկվել է հանդուրժողականությամբ[47], պահպանվում է այդ անտառներում և այլ պաշտպանված վայրերում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանման առաջացումը կապված է Ինդոս գետի հետ[48][49], որի հովտով հնդիկները ցամաքային կապ են պահպանել Առաջավոր Ասիայի երկրների, հատկապես իրենց անմիջական հարևան Իրանի հետ։ Ինդոս գետը սանսկրիտերեն կոչվել է Սինդհու[50], որը հին պարսիկներին է անցել Հինդ ձևով։ Հենց պարսիկներն էլ իրենց հարևան երկիրը կոչել են Հինդուստան (Հինդ անվանն ավելացնելով ստան վերջածանցը)` «Ինդոս գետի երկիր»։ Հինդի լեզվով Հնդկաստանը մինչ օրս շարունակում է կոչվել է Հինդուստան[51][52]։ Պարսիկներից այդ անվանումն անցել է այլ ժողովուրդների, այդ թվում նաև հայերին՝ արդեն որոշ ձևափոխություններով։ Երկրի անվանման Եվրոպայում ընդունված India ձևը նույնպես առաջացել է Ինդոս գետի անվանումից, որին ավելացվել է երկրի իմաստ արտահայտող -ia վերջածանցը[53][54]։ 1949 թվականին ընդունված սահմանադրության համաձայն՝ Հնդկաստանը հռչակվել է հանրապետություն և կոչվել Հնդկաստանի Հանրապետություն, անգլերեն, որը պաշտոնական լեզուն էր՝ Republic of India։ Հինդի լեզվով, որը երկրի պաշտոնական լեզուներից է, Հնդկաստանը կոչվում է Բհարաթ։ Այդ անվանումն առաջացել է արիների հին հնդկական Բհարթա ցեղի (այդ ցեղի հետնորդների մասին ավանդություններն ընկած են հնդկական «Մահաբհարաթա» էպոսի հիմքում) տարաբնակեցման շրջանի (Ջամնա և Սաթլեջ գետերի միջագետքը) Բհարաթավարշի («Բհարաթների երկիր») անունից, որը հնում հաճախ տարածվել է ամբողջ Հնդկաստանի վրա[55]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

(Վերևում) Մ.թ.ա. 14-րդ դարին թվագրվող «Ռիգվեդա» ձեռագիր, որը կազմվել է մ.թ.ա. 1500 թվականից մինչև մ.թ.ա. 1200 թվականը և արդյունքում բանավոր փոխանցվել։ (Ներքևում) Լանկայի ճակատամարտ, տեսարան սանսկրիտական Ռամայանա էպոսից, որը կազմվել է մ.թ.ա 700 թվականից մինչև մ.թ.ա. 200 թվականը, նկարազարդվել է Սահիբդինի՝ 17-րդ դարի նկարչի կողմից։

Առաջին ժամանակակից կամ բանական մարդիկ Աֆրիկայից Հնդկական ենթամայրցամաք են ժամանել 55 000 տարի առաջ, որտեղ նրանք նախկինում զարգացել են[56][57][58]։ Հարավային Ասիայում բնակվող ժամանակակից մարդկային ամենահայտնի մնացորդները թվագրվում են մոտ 30 000 տարի առաջ[59]։ Մ.թ.ա. 6500 թվականից հետո Մերհարհում և այժմ Բելուջիստանում գտնվող քաղաքներում պարենային մշակաբույսերի և կենդանիների ընտելացման, մշտական կառույցների կառուցման և գյուղատնտեսական արտադրանքի ավելցուկների պահպանման մասին վկայություններ են հայտնվել[60]։ Նրանք աստիճանաբար զարգացել են Հարապպայի քաղաքակրթության՝[61][60] Հարավային Ասիայում առաջին քաղաքային մշակույթի[62], որը ծաղկունք է ապրել մ.թ. ա. 2500-1900 թվականներին ներկայիս Պակիստանի և արևմտյան Հնդկաստանի տարածքում[63]։ Կենտրոնանալով այնպիսի քաղաքների շուրջ, ինչպիսիք են Մոհենջո Դարոն, Հարապպան, Դհոլավիրան և Կալիբանգանը, և հենվելով գոյության տարբեր ձևերի վրա՝ քաղաքակրթությունը ակտիվորեն զբաղվել է արհեստների արտադրությամբ և լայն առևտրով[62]։

Մ.թ.ա. 2000-500 թվականների ընթացքում Հնդկական ենթամայրցամաքի շատ շրջաններ քարե դարի մշակույթներից անցել են երկաթե դարին[64]։ Հնագույն գրությունները՝ վեդաները, որոնք կապված էին հինդուիզմի հետ[65], կազմվել են այս ժամանակահատվածում[66], և պատմաբանները վերլուծել են այդ գրերը՝ Փենջաբի տարածաշրջանում և Ինդոս-Գանգեսյան հարթավայրի վերին մասում Վեդայական մշակույթը հաստատելու համար[64]։ Շատ պատմաբաններ նաև համարում են, որ այս ժամանակահատվածը ներառել է հյուսիսարևմուտքից ենթամայրացամաք հնդկա-արայական գաղթի մի քանի ալիքներ[65]: Կաստային համակարգը, որը ստեղծել է քահանաների, զինվորների և ազատ գյուղացիների հիերարխիա, սակայն բացառել է բնիկ ժողովուրդների զբաղմունքները՝ դրանք անվանելով անմաքուր, նույնպես առաջացել է այդ ժամանակաշրջանում[67]։ Դեկանի սարահարթում այս ժամանակաշրջանի հնագիտական տվյալները վկայում են քաղաքական կազմակերպության տիրապետության փուլի գոյության մասին[64]: Հարավային Հնդկաստանում անցումը նստակյաց կյանքի նշվում է մեգալիթյան հուշարձանների, ինչպես նաև գյուղատնտեսության մոտակա հետքերի, ոռոգման ռեզերվուարների և արհեստավոր ավանդույթների մեծ քանակով, որոնք թվագրվում են այս ժամանակահատվածում[68][68]:

(Ձախ կողմում) Հնդկաստանի քարտեզ, մոտավորապես մ.թ.ա. 250 թվական, (Աջ կողմում) Հնդկաստանի քարտեզ, մոտավորապես մ.թ. 350 թվական
Քարանձավ 26, Աջանտայի քարանձավներ, մ.թ. 5-րդ դար

Վեդայական դարաշրջանի վերջում, մոտավորապես մ.թ.ա. 6-րդ դարում, Գանգեսի հարթավայրի և հյուսիսարևմտյան մարզերի փոքր պետությունները և առաջնորդները միավորվել են 16 խոշոր օլիգարխիաների և միապետությունների, որոնք հայտնի էին որպես մահաջանապադներ[69][70]։ Ծագող ուրբանիզացիան ծնել է ոչ-վեդայական կրոնական շարժումներ, որոնցից երկուսը դարձել են անկախ կրոններ։ Ջայնիզմը ճանաչում է ստացել իր նմուշի՝ Մահավիրայի կենդանության օրոք[71]։ Բուդդիզմը, որը հիմնված էր Բուդդայի ուսմունքների վրա, գրավել է հետևորդներ բոլոր սոցիալական դասերից՝ բացառությամբ միջին խավի։ Բուդդայի կյանքի ժամանակագրությունը կենտրոնական է եղել Հնդկաստանի վաղ պատմությունում[72][73][74]։ Աճող քաղաքային հարստության շրջանում երկու կրոնները պահպանում էին հրաժարումը որպես իդեալ[75], և երկուսն էլ հաստատում էին երկարաժամկետ վանական ավանդույթներ։ Քաղաքականապես մ.թ.ա. 3-րդ դարում Մագադհայի թագավորությունը Մաուրյաների պետություն դառնալու նպատակով բռնակցել կամ կրճատել է այլ պետություններ[76]։ Մի անգամ ենթադրվում էր, որ կայսրությունը վերահսկում էր ենթամայրցամաքի մեծ մասը՝ բացառությամբ ծայր-հարավային մասի։ Սակայն այժմ ենթադրվում է, որ նրա հիմնական շրջանները բաժանվել են մեծ ինքնավար շրջաններով[77][78]։ Մաուրյաների թագավորները հայտնի են ինչպես կայսրության կառուցման և հասարակական կյանքի վճռական կառավարման, այնպես էլ Աշոկայի՝ ռազմամոլությունից հրաժարվելու և բուդդայական Դհարմայի հեռահար քարոզչության համար[79][80]։

Թամիլերենի Սանգմյան գրականությունը ցույց է տալիս, որ մ.թ.ա. 200 թվականի և մ.թ. 200 թվականի միջև Հարավային թերակղզին կառավարվել է Չերա, Չոլա և Պանդյան դինաստիաների կողմից, որոնք առևտրով էին զբաղվում Հռոմեական կայսրության և Արևմտյան և Հարավարևելյան Ասիայի հետ[81][82]։ Հյուսիսային Հնդկաստանում հինդուիզմը ընտանիքում նահապետական վերահսկողություն է պնդել, ինչը հանգեցրել է կանանց հնազանդության աճին[83][76]։ 4-րդ և 5-րդ դարերում Գուպտա կայսրությունը Գանգեսի մեծ հարթավայրում ստեղծել է կառավարման և հարկման բարդ համակարգ, որը ավելի ուշ կազմավորված հնդկական թագավորությունների համար օրինակ է դարձել[84][85]։ Գուպտա կայսրության տիրապետության շրջանում նորացված հինդուիզմը, որը հիմնված էր նվիրվածության, այլ ոչ թե ծիսական կառավարման վրա, սկսել էր ինքնահաստատվել[86]։ Այս թարմացումը արտացոլվել է քանդակի և ճարտարապետության ծաղկման մեջ, որոնք քաղաքական ընտրախավի մեջ հովանավորներ էին գտել[85]։ Այս շրջանում նաև ծաղկում են ապրել դասական սանսկրիտ գրականությունը, հնդկական գիտությունը, աստղագիտությունը, բժշկությունը և մաթեմատիկան[85]։

Միջնադարյան Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

(Ձախ կողմում) Հնդկաստանի քարտեզը մ.թ. 1022 թվականին, (Աջ կողմում) Բրահադիսվարա, Տանջավուր, կառուցվել է մ.թ. 1010 թվականին

Հնդկական վաղ միջնադարյան դարաշրջանը, որն ընգրկում է 600-1200 թվականները, սահմանվում է տարածաշրջանային թագավորություններով և մշակութային բազմազանությամբ[87]։ Կաննաուջի Հարշան, որը մ.թ. 606 թվականից մինչև 647 թվականը կառավարում էր Ինդոս-Գանգեսյան հարթավայրի մեծ մասը, փորձելով իր տարածքներն ընդլայնել դեպի հարավ, պարտություն է կրել Դեքանի կառավարիչ Չալուկյայից[88]։ Նրա ժառանգորդը, փորձելով ընդլյանել տարածքները դեպի արևելք, պարտություն է կրել Բենգալիայի Պալայի թագավորի կողմից[88]։ Չալուկյաները, փորձելով իրենց տարածքն ընդլայնել դեպի հարավ, պարտություն են կրել հեռավոր հարավից եկած Պալավանի նկատմամբ, որոնց ավելի հարավից իրենց հերթին դիմակայում էին Պանդիաները և Չոլաները[88]։ Այս ժամանակաշրջանի ոչ մի կառավարիչ չի կարողացել ստեղծել կայսրություն և հետևողականորեն վերահսկել իր հիմնական տարածաշրջանից դուրս գտնվող հողերը[87]։ Այս ընթացքի հովվական ժողովուրդները, որոնց հողերը մաքրվել էին աճող գյուղատնտեսական տնտեսության համար տեղ ազատելուց համար, ընդգրկվել էին կաստային հասարակության մեջ որպես նոր ոչ ավանդական իշխող դասեր[89]։ Կաստային համակարգը, հետևաբար, սկսել էր տարածաշրջանային տարբերությունները դրսևորել[89]։

6-րդ և 7-րդ դարերում առաջին կրոնական օրհներգերը ստեղծվել են թամիլերենով[90]։ Դրանք ընդօրինակվում էին ամբողջ Հնդկաստանում, ինչը հանգեցրել է հինդուիզմի վերածննդին և ենթամայրցամաքի բոլոր ժամանակակից լեզուների զարգացման[90]։ Հնդկական թագավորական իշխանությունը, մեծ և փոքր տաճարները, որոնք հովանավորվում էին նրանց կողմից, մայրաքաղաքներ էին ներգրավում մեծ թվով քաղաքացիներ, որոնք նույնպես դարձել էին տնտեսական կենտրոններ[91]։ Տարբեր չափսերի տաճարային քաղաքները սկսել էին հայտնվել ամենուր, քանի որ Հնդկաստանը ենթարկվել էր այլ ուրբանիզացիայի[91]։ 8-րդ և 9-րդ դարերում դրա հետևանքները զգալի էին Հարավարևելյան Ասիայում, քանի որ Հարավային Հնդկաստանի մշակույթն ու քաղաքական համակարգերը արտահանվել էին այն հողերը, որոնք դարձել են ժամանակակից Մյանմարի, Թայլանդի, Լաոսի, Կամբոջայի, Վիետնամի, Ֆիլիպինների, Մալայզիայի և Ճավայի մասը[92]։ Հնդկական վաճառականները, գիտնականները և երբեմն բանակները ներգրավված էին այս փոխանցման մեջ։ Հարավարևելյան ասիացիներն իրենց վրա էին վերցրել նախաձեռնությունը՝ շնորհիվ իրենց լեզուներով հնդկական սեմինարիաների, բազմաթիվ այցելությունների և բուդդայական և հինդուիստական տեքստերի թարգմանության[92]։

(Ձախ կողմում) Հնդկաստանը մ.թ. 1398 թվականին, Դելիի սուլթանության ընթացքում, (աջ կողմում) Քութբ Մինար, կառուցվել է Դելիի սուլթանի՝ Իլտուտմիշի կողմից

10-րդ դարից հետո Կենտրոնական Ասիայի իսլամադավան երկրների քոչվոր տոհմերը, օգտագործելով արագ ձիերից կազմված հեծելազորը և հավաքելով մեծ բանակներ, որոնք միավորված էին էթնիկ պատկանելությամբ և կրոնով, բազմիցս գրավել են Հարավային Ասիայի հյուսիսարևմտյան հարթավայրերը, ինչը 1206 թվականին հանգեցրել է Դելիի իսլամական սուլթանության ստեղծմանը[93]։ Սուլթանությունը պետք է վերահսկեր Հյուսիսային Հնդկաստանի մեծ մասը և Հարավային Հնդկաստանում շատ հարձակումներ իրականացներ։ Չնայած սկզբնապես սուլթանությունը կործանարար էր հնդկական վերնախավի համար, այն հիմնականում իր ոչ մուսուլման բնակչությանը թողել է իր սեփական օրենքներին և սովորույթներին ենթակա[94][95]։ 13-րդ դարում բազմիցս ետ մղելով մոնղոլական ռազմանավերի հարձակումները՝ սուլթանությունը Հնդկաստանին փրկել է ավերածությունից, որը այցելել էր Արևմտյան և Կենտրոնական Ասիա՝ հիմք դնելով մայրցամաքում այդ տարածաշրջանի վազող զինվորների, գիտնականների, միստիկների, առևտրականներ, արվեստագետների և արհեստավորների բազմադարյա արտագաղթը, դրանով իսկ հյուսիսում ստեղծելով սինկրետական հնդկա-իսլամական մշակույթը[96][97]։ Սուլթանության արշավանքը և Հարավային Հնդկաստանի տարածաշրջանային թագավորությունների թուլացումը ճանապարհ եմ հարթել տեղի Վիջայանագարի կայսրության առաջացման համար[98]։ Ընդունելով շիվայիստների ուժեղ ավանդույթը և հենվելով սուլթանության ռազմական տեխնոլոգիաների վրա՝ կայսրությունը սկսել է վերահսկել Հնդկաստանի թերակղզու մեծ մասը[99], որը երկար ժամանակ պետք է ազդեր Հարավային Հնդկաստանի հասարակության վրա[98]։

Վաղ ժամանակակից Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

(Ձախ կողմում) Հնդկաստանը 1525 թվականին, (Աջ կողմում) Հնդկաստանի քարտեզը 1605 թվականին։

16-րդ դարի սկզբին հյուսիսային Հնդկաստանը, որն այդ ժամանակ հիմնականում գտնվում էր մուսուլմանների իշխանության ներքո[100], կրկին ընկել է Կենտրոնական Ասիայի զինվորների նոր սերնդի գերազանց շարժունակության և կրակային հզորության առջև[101]։ Արդյունքում Մեծ մողոլների կայսրությունը արմատախիլ չէր արել տեղական հասարակությունները, որոնց այն ղեկավարում էր։ Դրա փոխարեն կայսրությունը հավասարակշռում և խաղաղեցնում էր նրանց բազմազան և ներառական իշխող վերնախաղերի կողմից վարչական նոր գործունեության միջոցով՝[102][103][104] հանգեցնելով ավելի համակարգված, կենտրոնացված և միատեսակ կառավարման[105]։ Հրաժարվելով ցեղային կապերից և իսլամական ինքնությունից, հատկապես Աքբարի օրոք՝ Մեծ մողոլներն իրենց հսկայական թագավորությունները միավորել են գրեթե աստվածային կարգավիճակ ունեցող կայսրին հավատարմության միջոցով, որն արտահայտված էր պարսկական մշակույթի միջոցով[104]։ Մեծ մողոլների պետության տնտեսական քաղաքականությունը, որն իր եկամուտների մեծ մասը ստանում էր գյուղատնտեսության միջոցով[106], և որը սահմանում էր հարկերի վճարումը լավ կարգավորվող արծաթե արժույթով[107], ստիպում էր գյուղացիներին և արհեստավորներին դուրս գալ ավելի մեծ շուկաներ[105]։ Հարաբերական աշխարհը, որն աջակցում էր կայսրությանը 17-րդ դարի մեծ մասում, Հնդկաստանի տնտեսական աճի գործոնն էր[105], ինչը հանգեցրել էր գեղանկարչության, գրական ձևերի, տեքստիլի և ճարտարապետության ավելի մեծ հովանավորությանը[108]։ Հյուսիսային և Արևմտյան Հնդկաստանի հարակից սոցիալական խմբերը, ինչպիսիք են մարատհները, ռաջպուտները և սիկհերը, Մեծ մողոլների կառավարման ժամանակ կրկին ձեռք էին բերել ռազմական և կառավարման հավակնություններ, ինչը համագործակցության կամ դժբախտությունների շնորհիվ նրանց տվել է ինչպես ճանաչում, այնպես էլ ռազմական փորձ[109]։ Մեծ մողոլների օրոք առևտրի ընդլայնումը հանգեցրել է հարավային և արևելյան Հնդկաստանի ափի երկայնքով նոր հնդկական առևտրային և քաղաքական վերնախավերի առաջացման[109]։ Կայսրության փլուզումից հետո այդ վերնախավերից շատերը կարողացել էին փնտրել և վերահսկել իրենց սեփական գործերը[110]։

(Ձախ կողմում) Հնդկաստանը Բրիտանական արևելահնդկական ընկերության տիրապետության ներքո 1795 թվականին, (Աջ կողմում) Հնդկաստանը 1848 թվականին։
1835 թվականին Ընկերության կողմից թողարկված երկու շաքարային ոսկե մետաղադրամ՝ Ուիլյամ IV-ի կիսանդրիով

18-րդ դարի սկզբին, երբ առևտրային և քաղաքական տիրապետությունների միջև սահմանները գնալով ավելի լղոզված էին դառնում, մի շարք եվրոպական առևտրային ընկերություններ, որոնց թվում էր նաև անգլիական Արևելահնդկական ընկերությունը, ստեղծել են ափամերձ ուղեկալներ[111][112]։ Ծովերի, մեծ ռեսուրսների նկատմամբ Բրիտանական արևելահնդկական ընկերության վերահսկողությունը, ավելի կատարյալ ռազմական ուսուցումը և տեխնոլոգիաները հանգեցրել են նրան, որ այն ավելի էր լարում իր ռազմական ուժերը և գրավիչ դարձնում հնդկական վերնախավի մի մասի համար։ Այդ գործոնները վճռորոշ դեր են խաղացել՝ թույլ տալով ընկերությանը մինչև 1765 թվականը վերահսկողություն հաստատել Բենգալյան տարածաշրջանի նկատմամբ և երկրորդ պլան մղել այլ եվրոպական ընկերություններին[113][111][114][115]։ Բենգալիայի հարստություններին հետագա հասանելիությունը և նրա բանակի ուժի և թվաքանակի հետագա ավելացումն ընկերությանը թույլ են տվել 1820-ական թվականներին անեքսիայի ենթարկել կամ իրեն ենթարկել Հնդկաստանի տարածքի մեծ մասը[116]։ Հնդկաստանն այն ժամանակ այլևս արդյունաբերական ապրանքներ չէր արտահանում, ինչպես երկար ժամանակ էր, այլ Բրիտանական կայսրությանը հումք էր մատակարարում։ Շատ պատմաբաններ դա համարում են Հնդկաստանի գաղութացման ժամակաշրջանի սկիզբը[111]։ Այդ ժամանակ, երբ նրա տնտեսական հզորությունը լրջորեն սահմանափակված էր բրիտանական խորհրդարանի կողմից և վերածվել էր բրիտանական վարչակազմի զենքի, ընկերությունը սկսել էր գիտակցաբար դուրս գալ ոչ տնտեսական ասպարեզներ, ինչպիսիք են կրթությունը, սոցիալական բարեփոխումները և մշակույթը[117]։

Ժամանակակից Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանները կարծում են, որ Հնդկաստանի ժամանակակից դարաշրջանը սկսվել է 1848 և 1885 թվականների միջև։ 1848 թվականին Բրիտանական արևելահնդկական ընկերության գեներալ-նահանգապետի պաշտոնում Լորդ Դալհուզիի նշանակումը նախադրյալներ էր ստեղծել ժամանակակից պետությանը անհրաժեշտ փոփոխությունների համար։ Դրանք ներառում էին ինքնիշխանության միավորումն ու տարանջատումը, բնակչության հանդեպ վերահսկողությունը և քաղաքացիների կրթությունը։ Տեխնոլոգիական փոփոխությունները, ինչպես նաև երկաթուղիների, ջրանցքների և հեռագրությունները, կատարվել էին էին Եվրոպա նրանց մուտքից անմիջապես հետո[118][119][120][121]։

Սակայն ընկերության հանդեպ դժգոհությունը նույնպես աճել է այդ ընթացքում և առաջացրել 1957 թվականի հնդկական ապստամբությունը։ Տարբեր վրդովմունքներով և պատկերացումներով սնվող, ներառյալ բրիտանական ոճով ագրեսիվ սոցիալական բարեփոխումները, խիստ հողային հարկերը և ժողովրդի հանդեպ որոշ հարուստ հողատերերի և արքայազների դաժան վերաբերմունքը, ապստամբությունը ցնցել է Հյուսիսային և Կենտրոնական Հնդկաստանի շատ շրջաններ և խարխլել ընկերության կառավարման հիմքերը[122][123]։ Թեև ապստամբությունը ճնշվել է 1858 թվականին, այն հանգեցրել է Արևելահնդկական ընկերության լուծարմանը և բրիտանական կառավարության կողմից Հնդկաստանի անմիջական կառավարմանը։ Հռչակելով ունիտար պետություն և աստիճանական, բայց սահմանափակ բրիտանական խորհրդարանական համակարգը, նոր կառավարիչները նաև պաշտպանել են արքայազններին և հողատերերին, որպես ապագա անկարգություններից ֆեոդալական երաշխիք[124][125]։ Հետագա տասնամյակների ընթացքում հասարակական կյանքը աստիճանաբար զարգացել է ամբողջ Հնդկաստանում, ինչը, ի վերջո, հանգեցրել է 1885 թվականին Հնդկական ազգային կոնգրեսի ստեղծման[126][127][128][129]։

Բրիտանական Հնդկաստանի քարտեզը 1909 թվականին։

19-րդ դարի երկրորդ կեսին տեխնոլոգիաների արագ աճը և գյուղատնտեսության առևտրայնացումը նշանավորվել են տնտեսական անկումներով, շատ մանր ֆերմերներ կախվածության մեջ էին հեռավոր շուկաների քմահաճույքներից[130]։ Գրանցվում էր մեծածավալ հացադուլների թվի աճ[131], և չնայած հնդկական հարկատուների կողմից իրականացվող ինֆրակառուցվածքի զարգացման ռիսկերին, արդյունաբերության մեջ հնդիկների համար քիչ աշխատատեղեր են ստեղծվել[132]։ Դրան կային նաև լավ հետևանքներ՝ առևտրային ցանցեր, հատկապես նորաստեղծ Փանջաբում, որոնք հանգեցրել են ներքին սպառման սննդամթերքի արտադրության աճի[133]։ Երկաթուղային ցանցն օգնություն է ցուցաբերել կարիքավորներին[134] նվազեցնելով բեռնափոխադրումների ծախսերը[134], և օգնել հնդկական զարգացող արդյունաբերությանը[133]։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որին մասնակցել էին մոտ մեկ միլիոն հնդիկ[135], նոր շրջան է սկսվել։ Այն նշանավորվել է բրիտանական բարեփոխումներով, բայց նաև ռեպրեսիվ օրենսդրությամբ, ինքնակառավարմանն ուղղված հնդկական կոչերով և համագործակցությունից հրաժարվելու համար ոչ բռնի շարժման սկսմամբ, որի առաջնորդն ու անփոփոխ խորհրդանիշը դարձել էր Մահաթմա Գանդին[136]։ 1930-ական թվականների ընթացքում բրիտանական օրենսդրական բարեփոխումը դանդաղ է իրականացվել, և Հնդկական ազգային կոնգրեսը հաղթանակ է տարել անցած ընտրություններում[137]։ Հաջորդ տասնամյակը լի է եղել ճգնաժամերով՝ Հնդկաստանի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին, համագործակցությունից հրաժարվելու Կոնգրեսի վերջին հրումը և մուսուլմանների ազգայնականության աճը։ Այդ բոլոր ճգնաժամերը սահմանափակվել են 1947 թվականի ճգնաժամի գալուստով, բայց մեղմացվել Հնդկաստանի երկու պետությունների բաժանմամբ՝ Հնդկաստան և Պակիստան[138]։

Հնդկաստանի՝ որպես անկախ պետության պատկերացման համար կենսական նշանակություն է ունեցել նրա սահմանադրությունը[139]։ Սահմանադրության մշակման աշխատանքներն ավարտվել են 1950 թվականին, որը հաստատել է աշխարհիկ և ժողովրդավարական հանրապետություն[140]։ Այն ժողովրդավարություն է պահպանել քաղաքացիական ազատությունների, ակտիվ Գերագույն դատարանի և զգալի չափով անկախ մամուլի հետ[141]։ Տնտեսական ազատականացումը, որը սկսվել էր 1990-ական թվականներին, ստեղծել է քաղաքային խոշոր միջին խավ[142], Հնդկաստանը դարձրել է աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը[143], և բարելավել նրա աշխարհաքաղաքական ազդեցությունը։ Հնդկական ֆիլմերը, երաժշտությունը և հոգևոր ուսմունքները մեծ դեր են խաղում համաշխարհային մշակույթի մեջ[141][144]։ 1947 թվականին Ջամմու և Քաշմիրի տարածքային պատկանելիության հարցի պատճառով Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտություն է սկսվել, որը դարձել է չորս պատերազմների պատճառ[141][145]։ Պակիստանա-հնդկական միջուկային մրցակցությունն իր գագաթանակետին է հասել 1998 թվականին[146]։ Հնդկաստանն այդ շրջանում սահմանային խնդիրներ է ունեցել նաև Չինաստանի հետ[145]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

(Ձախից) Հնդկաստանի օրոգրաֆիական առանձնահատկությունները ներառում են Գանգեսի և Ինդոսի վայրերը, Արևմտյան և Արևելյան գաթերը, Տար անապատները, Արավալի բլուրները, Սատուրայի և Վինդհայի լեռնաշղթաները։
(Աջից) Հնդկաստանի հարավարևելյան մասում ամառային մուսոնի ժամանակ քամու ներթափանցման և ուղղության միջին ամսաթվերը։
Ձկնորսական նավակները կանգնեցված և կապված են միմյանց մոտեցող մուսոնային փոթորկի ժամանակ, որոնց մութ ամպերը տեսանելի են վերևում: Ձկնորսական նավակները գտնվում են Անժարլում՝ Մահարաշտրայի ափամերձ գյուղում

Հնդկաստանը զբաղեցնում է Հնդկական թերակղզու մեծ մասը, որը գտնվում է Հնդ-ավստրալիական պլատֆորմի մի մասի՝ Հնդկական տեկտոնական պլատֆորմի գագաթին[147]։ Հնդկաստանում սահմանող երկրաբանական գործընթացները սկսվել են 75 միլիոն տարի առաջ, երբ հնդկական պլատֆորմը, որն այդ ժամանակ գտնվում էր հարավային Գոնդվանա գերմայրցամաքի կազմում, սկսել էր շարժվել դեպի հյուսիս-արևելք, որը պայմանավորված էր դեպի հարավ-արևմուտք ծովի հատակի տարածմամբ, այնուհետև հարավ և հարավ-արևելք[147]։ Միաժամանակ նրանից հյուսիս-արևելք գտնվող Թետիս ընդարձակ օվկիանոսային ընդերքը, սկսվել էր ներծծվել Եվրասիական պլատֆորմի տակ[147]։ Այդ երկու գործողությունները, որոնք պայմանավորված էին Երկրի թիկնոցի կոնվեկցիայով, ստեղծել են Հնդկական օվկիանոս և հանգեցրել այն բանին, որ հնդկական մայրցամաքային ընդերքը, ի վերջո, հրել է Եվրասիային և բարձրացրել Հիմալայներ[147]։ Ծագող Հիմալայներից անմիջապես դեպի հարավ պլատֆորմների շարժումը ստեղծել է լայն իջվածք, որն արագ լցվել է գետային նստվածքներով[148], և այժմ կազմում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրը[149]։ Հինավուրց Արավալիի լեռնաշղթայով հարթավայրից կտրված մասում գտնվում է Թար անապատը[150]։

Սկզբնական հնդկական պլատֆորմը պահպանվել է որպես թերակղզային Հնդկաստան՝ Հնդկաստանի ամենահին և երկրաբանորեն առավել կայուն մասը։ Այն ձգվում է դեպի հյուսիս մինչև Սատպուրա և կենտրոնական Հնդկաստանում մինչև Վինդհյա։ Այս զուգահեռ շղթաները ձգվում են Գուջարաթում մինչև Արաբական ծով, արևմուտքում՝ մինչև ածխով հարուստ Չոտա Նագպուր սարահարթը և արևելքում մինչև Ջարկանդ[151]։ Հարավում մնացած թերակղզային ցամաքային զանգվածը, Դեկանի սարահարթը, արևմուտքից և արևելքից շրջափակված է ափամերձ լեռնաշղթաներով, որոնք հայտնի են որպես Արևմտյան և Արևելյան Գաթեր[152]։ Սարահարթը պարունակում է երկրի ամենահին լեռնային կազմավորումները, որոնցից մի քանիսին ավելի քան մեկ միլիարդ տարի է։ Այսպիսով, Հնդկաստանը ընկած է հասարակածից հյուսիս՝ 6°44' և 35°30' հյուսիսային լայնությունների, 68°7' և 97°25' արևելյան երկարությունների միջև[153]։

Հնդկաստանի առափնյա գծի երկարությունը կազմում է 7 517 կիլոմետր (4700 մղոն), որից 5 423 կիլոմետրը (3400 մղոն) պատկանում է Հնդկական թերակղզուն և 2 094 կիլոմետր (1300 մղոն)՝ Անդամանյան, Նիկոբարյան և Լակշադվիպյան կղզեխմբերին[154]։ Հնդկական նավատորմի հիդրոգրաֆիկական քարտեզների համաձայն՝ մայրցամաքային ջրափնյա գիծը բաղկացած է հետևյալ հատվածներից՝ 43% ավազոտ լողափեր, 11% ժայռոտ ափեր, ներառյալ ժայռերը, և 46%-ը՝ չորացված կամ ճահճային ափեր[154]։

Համպիի մոտակայքում հոսում է Տունգաբհադրա գետը՝ Կրիշնա թերակղզային գետի վտակը, որը թափվում է Բենգալյան ծոց։ Կորալի կլոր ձևը քարքարոտ ելքերով գետերում այն կայուն է դարձնում[155]։

Հիմալայան ծագման գլխավոր գետերը, որոնք հոսում են Հնդկաստանի տարածքով, ներառում են Գանգեսը և Բրահմապուտրան, որոնք թափվում են Բենգալյան ծոց[156]։ Գանգեսի կարևոր վտակներն են Ջամնան և Կոշին։ Վերջինիս չափազանց ցածր թեքությունը, որը պայմանավորված է երկարատև տիղմով, հանգեցնում է ուժեղ ջրհեղեղների և ուղղության փոփոխության[157][158]։ Թերակղզու գլխավոր գետերը, որոնց ավելի կտրուկ թեքությունները խոչընդոտում են իրենց ջրերի խորտակմանը, ներառում են Գոդավարին, Մահանադին, Կավերին և Կրիշնան, որոնք նույնպես թափվում են Բենգալյան ծոց[159], ինչպես նաև Նարմադան և Տապտին, որոնք թափվում են Արաբական ծով[160]։ Ծովափնյա առանձնահատկությունները ներառում են ճահճային Կատչայի Ռանն Արևմտյան Հնդկաստանում և ջրաբերակային Սանդբարբան դելտան Արևելյան Հնդկաստանում, որոնցից վերջինը բաժանված է Բանգլադեշի հետ[161]։ Հնդկաստանն ունի երկու կղզեխումբ՝ Լակշադվիպ, կորալյան օղակակղզիներ Հնդկաստանի հարավարևմտյան ափին, և Անդամանյան և Նիկոբարյան կղզիները՝ հրաբխային շղթա Անդամանյան ծովում[162]։

Հնդկաստանի կլիման գտնվում է Հիմալայների և Թար անապատի ուժեղ ազդեցության տակ[163]։ Հիմալայները խոչընդոտում են Կենտրոնական Ասիայի սառը կարաբատիկյան քամիների ներթափանցմանը՝ Հնդկական թերակղզու մեծ մասում պահպանելով ավելի տաք եղանակ, քան նմանատիպ լայնությունների մեծ մասում[164][165]։ Թար անապատը կարևոր դեր է խաղում խոնավ հարավարևմտյան ամառային մուսոնային քամիների ներթափանցման մեջ, որոնք հունիսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ապահովում են Հնդկաստանի տեղումների մեծ մասը[163]։ Հնդկաստանում գերակշռում են չորս հիմնական կլիմայական տիպերը՝ արևադարձային խոնավ, արևադարձային չոր, մերձարևադարձային խոնավ և լեռնային[166]։

Քաղաքականություն և կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանի համատեղ նիստը Սանսադ Բհավանում

Հնդկաստանն աշխարհի ամենաբնակեցված ժողովրդավար երկիրն է [167]։ Այն խորհրդարանական հանրապետություն է բազմակուսակցական համակարգով [168]։ Ունի 40 տարածքային և 7 ազգային կուսակցություններ, այդ թվում՝ Հնդկաստանի ազգային կոնգրեսն ու Բհարաթիյա Ջանաթա կուսակցությունը (ԲՋԿ) [169]։ Կոնգրեսն ունի ձախ կենտրոնամետ[170], իսկ ԲՋԿ-ն՝ աջակողմյան քաղաքական կողմնորոշում [171][172][173]։ 1950-ականներից (երբ Հնդկաստանն առաջին անգամ հռչակվեց հանրապետություն) 1980-ականներն ընկած ժամանակահատվածում Կոնգրեսը կազմում էր խորհրդարանական մեծամասնություն, իսկ 80-ականներից հետո պայքարի մեջ մտավ նաև ԲՋԿ-ն [174], ինչպես նաև տարածքայի մի շարք կուսակցություններ, որոնց ջանքերով շատ հաճախ ստեղծվել են բազմակուսակցական կոալիցիոն կառավարություններ [175]։

Հնդկաստանի Հանրապետության առաջին երեք ընտրությունների արդյունքում հեշտ հաղթանակ տարավ Ջավահարլալ Ներուի գլխավորած Կոնգրեսը։ 1964 թ․ Ներուի մահից հետո Լալ Բահադուր Շասթրին դարձավ վարչապետ, ում 1966 թ․ հանկարծակի մահից հետո 1966 և 1971 թթ․ ընտրությունների արդյունքում Կոնգրեսը գլխավորեց Ինդիրա Գանդին։ 1975 թ․ հայտարարված արտակարգ դրության պատճառով առաջացած հասարակական դժգոհության արդյունքում 1977 թ. քվեարկության միջոցով Կոնգրեսը լուծարվեց։ Գլուխ եկավ Ջանաթա կուսակցությունը, որը դեմ էր արտակարգ դրությանը։ Այս կառավարությունը, սակայն, գոյատևեց ընդամենը 2 տարի։ 1980 թ․ վերադառնալով Կոնգրես՝ 4 տարի անց Ինդիրա Գանդին սպանվեց, ում հաջորդեց իր որդին՝ Ռաջիվ Գանդին, ով մեկ տարի անց հեշտ հաղթանակ տարավ համազգային ընտրություններում։ Կոնգրեսը կրկին լուծարվեց 1989 թ․, երբ նոր ձևավորված Ջանաթա Դալ ու Ձախ Ճակատ կուսակցությունների կազմած Ազգային Ճակատ կոալիցիան 1989 թ․ հաղթեց ընտրություններում։ Այս կառավարությունը ևս գոյատևեց երկու տարի [176]։ 1991 թ․ անցկացված ընտրություններին որևէ կուսակցություն բացարձակ մեծամասնական հաղթանակ չտարավ։ Իբրև ամենամեծ միասնական կուսակցություն՝ Կոնգրեսը, կարողացավ կազմել փոքրամասնական կառավարություն, որի առաջնորդը դարձավ Պ․ Վ․ Նարասիմա Ռաոն [177]

Ռաշտրապատի Բհավան Հնդկաստանի նախագահի պաշտոնակն նստավայրն է

1996 թ․ ընտրություններից հետո երկու տարի քաղաքական խառնաշփոթ էր տիրում։ Որոշ ուժեր կազմում էին կոալիցաներ, որոնք շատ կարճ կյանք էին ունենում։ Կարճ ժամանակ անց՝ 1996 թ․, կառավարության գլուխ եկավ ԲՋԿ-ն, որին հաջորդեցին Միացյալ ճակատային երկու կոալիցիաներ, որոնցից երկուսն էլ մեծապես կախված էին արտաքին աջակցությունից։ 1998 թ․ ԲՋԿ-ին հաջողվեց կազմել Ազգային Դեմոկրատական Դաշինքը (ԱԴԴ), որի առաջնորդն էր Աթալ Բիհարի Վաջպային։ Այսպիսով, ԱԴԴ-ն առաջին ոչ կոնգրեսական, կոալիցիոն կառավարությունն էր, որին հաջողվեց իշխանության գլխին մնալ 5 տարի շարունակ [178]։ 2004 թ․ ևս որևէ կուսակցություն բացարձակ մեծամասնությամբ քվեներ չունեցավ, որի արդյունքում Կոնգրեսը, որպես ամենամեծ միասնական կուսակցություն, կրկին կազմեց կոալիցա՝ Միավորված Առաջադիմական Դաշինք (ՄԱԴ)։ ՄԱԴ-ին աջակցում էին ձախակողմյան ուժերն ու այն պատգամավորներն, որոնք դեմ էին ԲՋԿ-ին։ 2009 թ․ ընտրություններից հետո ՄԱԴ-ը նորից իշխանության եկավ արդեն ավելի շատ քվեներով, որից հետո այլևս Հնդկաստանի կոմունիստական կուսակցություններից արտաքին աջակցության կարիք չուներ [179]։ Նույն թվականին Մանմոհան Սինգհը դարձավ Ջավահարլալ Ներուից հետո առաջին վարչապետը [180]։ Ներկայիս վարչապետը Նարենդրա Մոդին է, ով նախկինում Գուջարաթի գլխավոր նախարարն էր։ 2017 թ․ հուլիսի 20-ին Ռամ Նաթ Քովինդն ընտրվեց Հնդկաստանի 14-րդ նախագահ և հուլիսի 25-ին տվեց իր նախագահական երդումը[181][182][183]։

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանը դաշնություն է, որ կառավարվում է խորհրդարանական համակարգով՝ համաձայն երկրի սահմանադրության, որն էլ հանդիսանում է երկրի գերագույն իրավական փաստաթուղթը։ Լինելով ներկայացուցչական ժողովրդավարություն՝ Հնդկաստանը հանդիսանում է սահմանադրական հանրապետություն։ Դաշնությունը Հնդկաստանում սահմանում է առանձին հատվածների, կառավարության և նահանգների միջև իշխանության բաշխումը։ Կառավարությունն ունի զսպումների և հակակշիռների քաղաքականություն։ Ինչպես նշված է 1950 թ․ հունվարի 26-ից ուժի մեջ մտած նախաբանում, Հնդկաստանը ինքնիշխան, սոցիալիստական, աշխարհիկ, ժողովրդավարական հանրապետություն է [184]։ Հնդկաստանի կառավարման ձևը, որ սովորաբար բնութագրվում է իբրև "կեղծ դաշնային", ունի ավելի ուժեղ կենտրոնական, քան նահանգային բնույթ [185] և սկսած 1990-ականներից՝ հետզհետե դարձել է ավելի դաշնային քաղաքական, տնտեսական և սոցիալական մի շարք փոփոխությունների արդյունքում [186][187]։

Հնդկաստանի կառավարությունն ունի երեք հիմնական ճյուղ[188]։

  • Գործադիր. Հնդկաստանի նախագահը երկրի պաշտոնական ղեկավարն է [189], որն ընտրվում է անուղղակիորեն 5 տարի ժամկետով, Ընտրական քոլեջի կողմից, որն իր հերթին կազմված է ազգային և պետական օրենսդիր մարմինների անդամներից [190][191]։ Հնդկաստանի վարչապետը կառավարության ղեկավարն է և գործադիր իշխանության զգալի մասը նրան է լիազորված [192]։ Նշանակվելով նախագահի կողմից՝ [193] վարչապետը պայմանականորեն վայելում է Ստորին պալատում քաղաքական մեծամասնություն ունեցող որևէ դաշինքի կամ կուսակցության աջակցությունը[192]։ Կառավարության գործադիր իշխանությունը կազմված է նախագահից, փոխնախագահից և Նախարարների միության խորհրդից, որի գործադիր հանձնաժողովը Կաբինետն է, և որը ղեկավարում է վարչապետը։ Ցանկացած նախարար, ով ունի նախարարական պորտֆել, պետք է խորհրդարանի որևէ պալատի անդամ լինի [189]։ Հնդկական խորհրդարանական համակարգում գործադիր իշխանությունը ստորադասվում է օրենսդիր իշխանությանը, վարչապետն իր խորհրդի հետ միասին ուղղակիորեն հաշվետու է խորհրդարանի Ստորին պալատին։ Լինելով գործադիր իշխանության մշտական անդամներ՝ քաղաքացիական ծառայողները իրագործում են գործադիրի բոլոր որոշումները [194]։
  • Օրենսդիր. Հնդկաստանի օրենսդիր մարմինը երկպալատ խորհրդարանն է։ Լինելով Ուեսթմինսթերյան ոճի խորհրդարան՝ այն ունի Վերին պալատ՝ Ռաջիա Սաբհա (Նահանգային խորհուրդ), և Ստորին պալատ՝ Լոկ Սաբհա (Ժողովրդի խորհուրդ) [195]։ Ռաջիա Սաբհան մշտական մարմին է, ունի 245 անդամ, որոնք ընտրվում են 6 տարով [196]։ Նրանցից շատերն անուղղակիորեն ընտրվում են նահանգային կամ տարածքային միավորների օրենսդիր մարմինների կողմից ազգաբնակչության՝ իրենց նահանգի կամ միավորի մասով համամասնական ընտրակարգով [193]։ Լոկ Սաբհայի 545 անդամներից միայն երկուսը ուղղակիորեն ընտրվում են ժողովրդական քվեարկությամբ։ Նրանք ներկայացնում են միանձնյա ընտրատարածք` հինգ տարի ժամկետով [197]։ Մյուս երկու անդամները նշանակվում են նախագահի կողմից անգլո-հնդկական համայնքից, եթե նախագահը որոշի, որ նրանք պատշաճ կերպով ներկայացված չեն[198]։
  • Դատական. Հնդկաստանն ունի եռաստիճան անկախ դատական համակարգ [199]։ Այն կազմված է Գերագույն դատարանից, որը գլխավորում է Հնդկաստանի գլխավոր դատավորը, բարձրագույն ու մեծ թվով առաջին ատյանի դատարաններից [199]։ Գերագույն դատարանն ունի ինքնատիպ իրավասություն այնպիսի գործերի դեպքում, որոնք առնչվում են հիմնարար իրավունքներին, իսկ վերաքննիչ իրավասություն՝ բարձրագույն դատարանների առնչությամբ [200]։ Այն ունի սահմանադրությանը հակասող տարածքային կամ պետական օրենքները չեղարկելու իրավասություն [201], ինչպես նաև անվավեր ճանաչելու կառավարության ցանկացած գործողություն, որ կհամարի հակասահմանադրական [202]։

Ստորաբաժանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Indian states and territories image map

Նահանգներ (1–29) և Միութենական տարածքնռր (Ա-Է)
1․ Անդռա Պռադեշ 19. Նագալանդ
2․ Առունաչալ Պրադեշ 20. Օդիշա
3. Ասամ 21. Պունջաբ
4. Բիհառ 22. Ռաջասթան
5. Չհաթիսգառ 23. Սիքիմ
6. Գոա 24. Թամիլ Նադու
7. Գուջառաթ 25. Թելանգանա
8. Հարյանա 26. Տռիպուռա
9. Հիմաչալ Պռադեշ 27. Ութառ Պռադեշ
10. Ջամու և Քաշմիր 28. Ութարախանդ
11. Ջհառխանդ 29. Արևմտյան Բենգալի
12. Կառնատակա Ա․ Անդաման և Նիկոբառ կղզիներ
13. Քեռալա Բ․ Չանդիգար
14. Մեդիյա Պռադեշ Գ. Դադռա և Նագառ Հավելի
15․ Մահառաշտրա Դ. Դաման և Դիու
16. Մանիպուռ Ե. Լաքշադվիփ
17. Մեղալայա Զ. Դելիի ազգային մայրաքաղաք
18. Միզորամ Է. Պուդուչերի

Հնդկաստանը դաշնային միություն է՝ բաղկացած 29 նահանգներից և 7 միութենական տարածքներից [203]։ Բոլոր նահանգները, ինչպես նաև Դելիի ազգային մայրաքաղաքային և Պուդուչերիի միութենական տարածքները, ունեն վեսթմինսթերյան կառավարման համակարգին համապատասխան կառավարություններ։ Միութենական մյուս 5 տարածքներն ուղղակիորեն ղեկավարում են կենտրոնական իշխանությունների կողմից նշանակված կառավարիչները։ 1956 թ․ "Նահանգների վերաձևավորման ակտ"-ի համաձայն՝ նահանգները կազմավորվեցին լեզվաբանական հիմունքներով [204], ինչից հետո դրանց կառուցվածքը հիմնականում մնացել է անփոփոխ։ Եվ այսպես, յուրաքանչյուր նահանգ կամ միութենական տարածք բաժանվում է վարչական տարածքների, որոնք՝ թեհսիլների, վերջիններս էլ՝ գյուղերի։

Արտաքին, տնտեսական և ռազմավարական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թ․ անկախությունից հետո Հնդկաստանը ջերմ հարաբերությունների մեջ է գրեթե բոլոր երկրների հետ։ 1950-ականներին Հնդկաստանը մեծապես աջակցել է Աֆրիկայում և Ասիայում ապագաղութացման գործընթացներին՝ ունենալով իր ծանրակշիռ դերը Չմիավորման շարժման մեջ [205]։ 1980-ականների վերջին հնդկական զորքերը հարևան երկրների հրավերով երկու անգամ միջամտել են Շրի Լանկայում խաղաղապահ գործողություններով՝ 1987 և 1990 թթ․, և զինված միջամտությամբ 1988 թ․ Մալդիվների հեղաշրջման փորձի ժամանակ։ Հնդկաստանի և հարևան Պակիստանի միջև հարաբերությունները բավականին լարված են։ Երկու երկրները պատերազմել են 4 անգամ՝ 1947, 1965, 1971 և 1999 թթ․։ Չորսից երեքը ծագել են Քաշմիրի վիճահարույց տարածքի շուրջ, իսկ ահա 1971 թ․ պատերազմը՝ Հնդկաստանի կողմից Բանգլադեշի անկախացմանը ցուցաբերած աջակցության պատճառով [206]։ 1962 թ․ Չինաստանի և 1965 թ․ Պակիստանի հետ պատերազմներից հետո Հնդկաստանը սկսեց ռազմական և տնտեսական ամուր կապեր հաստատել Սովետական միության հետ, որն էլ 1960-ականների վերջին դարձավ երկրի ռազմական ամենախոշոր մատակարարը [207]։

Ռուսաստանի հետ կայուն հարաբերություններից բացի[208], Հնդկաստանն ունի պաշտպանական հարաբերություններ Իսրայելի և Ֆրանսիայի հետ։ Վերջին տարիներին այն իր առանցքային դերն է ունեցել Հարավային Ասիայի տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայում, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում։ Մինչ այժմ երկիրը տրամադրել է 100 հազար զինվորական և ոստիկանական աշխատակիցներ՝ ծառայելու չորս մայրցամաքներում իրականացվող ՄԱԿ-ի 35 խաղաղապահ գործողություններին։ Հանդիսանում է Արևելյան Ասիայի գագաթաժողովի, G8 + 5, և մի շարք այլ բազմակողմ ֆորումների մասնակից երկիր [209]։ Հնդկաստանը տնտեսական ամուր կապեր ունի Հարավային Ամերիկայի[210], Ասիայի և Աֆրիկայի երկրների հետ։ Վարելով "Դեպի արևելք" քաղաքականություն՝ այն ձգտում է համագործակցել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրների, Ճապոնիայի, Հարավային Կորեայի հետ ամենատարբեր, մասնավորապես՝ տնտեսական ներդրումային և տարածքային անվտանգության հարցերի շրջանակում [211][212]։

Վիքրամադիթիա, Հնդկական նավատորմի ամենամեծ ռազմանավը

Չինաստանի 1964 թվականի միջուկային փորձարկումից, ինչպես նաև 1965 թ․ պատերազմում վերջինիս՝ Պակիստանին աջակցելու սպառնալիքներից հետո Հնդկաստանը սկսեց միջուկային զենք մշակել [213]։ 1974 թ․ փորձարկվեց առաջին միջուկային զենքը, իսկ 1998-ին իրականացվեց ստորգետնյա առաջին փորձարկումը։ Չնայած լայնածավալ քննադատությանն ու ռազմական պատժամիջոցներին՝ Հնդկաստանը չի ստորագրել ո՛չ Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագիրը և ո՛չ էլ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ երկուսն էլ համարելով սխալ և խտրական [214]։ Երկիրը վարում է միջուկային այնպիսի քաղաքականություն, ըստ որի՝ պետք է զերծ մնալ առաջինը միջուկային զենք կիրառելուց [215][216]։ Այժմ մշակվում է բալիստիկ հրթիռային պաշտպանական վահան, իսկ Ռուսաստանի հետ միասին՝ հինգերորդ սերնդի մարտական կործանիչ [217]։ Ռազմական նախագծերը ներառում են նաև վիկրանտ դասի ինքնաթիռների և Արիհանտ դասի միջուկային սուզանավերի նախագծումն ու իրականացումը [217]։

Սառը պատերազմի ավարտից հետո Հնդկաստանը մեծացրեց իր տնտեսական, ռազմավարական և ռազմական համագործակցությունը Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ [218]։ 2008 թվականին ԱՄՆ-ի հետ կնքվեց քաղաքացիական միջուկային համաձայնագիր և չնայած նրան, որ Հնդկաստանն արդեն միջուկային զենք ուներ ու չէր ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր՝ այն Միջուկային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային մատակարարների խմբի կողմից ստացավ հրաժարման փաստաթուղթ՝ այդպիսով վերջ դնելով ավելի վաղ սահմանված միջուկային տեխնոլոգիաների և առևտրի վրա դրված սահմանափակումներին։ Արդյունքում Հնդկաստանը դարձավ դե ֆակտո միջուկային վեցերորդ պետությունը [219]։ Հետագայում ստորագրվեցին նաև համագործակցության պայմանագրեր, այդ թվում՝ քաղաքացիական միջուկային էներգիայի մասին, Ռուսաստանի [220] Ֆրանսիայի,[221] Մեծ Բրիտանիայի,[222] և Կանադայի հետ [223]։

ԲՐԻՍԿ-ի երկրների առաջնորդները

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ հնդկական տնտեսությունը 2017 թվականին անվանական արժեքով գնահատվել է 2.611 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Շուկայական փոխարժեքով այն վեցերորդ խոշոր տնտեսությունն է, իսկ 9,459 տրիլիոն ԱՄՆ դոլար գնողունակության համարժեքությամբ՝ երրորդը[12]։ ՀՆԱ-ի միջին տարեկան աճի տեմպը վերջին երկու տասնամյակներին կազմել է 5.8% և 2011-12 թթ. հասել 6.1% -ի՝ [224] Հնդկաստանը դարձնելով աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը [225]։ Մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ-ով, սակայն, երկիրը աշխարհում 140-րդն է, իսկ գնողունակության համարժեքությամբ՝ ՀՆԱ-ով 129-րդը [226]։ Մինչ 1991 թվականը հնդկական բոլոր կառավարությունները սոցիալիստ տնտեսագետների ազդեցությամբ վարում էին պաշտպանական քաղաքականություն։ Պետական միջամտությունն ու վերահսկողությունը մեկուսացրել էին տնտեսությունն արտաքին աշխարհից։ 1991 թ․ վճարումների հաշվեկշռի սուր ճգնաժամը ստիպեց ազատականացնել տնտեսությունը [227], որից հետո երկիրը սկսեց շարժվել դեպի ազատ շուկայական համակարգ՝ [228][229] շեշտը դնելով արտաքին առևտրի և ուղղակի ներդրումների վրա [230]։ 1995 թ․ հունվարի 1-ից Հնդկաստանը հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ [231]։

Հնդկաստանը աշխարհի տնտեսապես հզոր երկրներից է։ Համախառն Ներքին Արդյունքի ծավալով (շուրջ 2,3 տրլն ԱՄՆ դոլար) Հնդկաստանն Աշխարհի 6-րդ երկիրն է ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից հետո։ ՀՆԱ-ի շուրջ 17%-ը տալիս է գյուղատնտեսությունը[232], 30%-ը արդյունաբերությունը[232], իսկ 53%-ը սպասարկման ոլորտը[232]։ Տնտեսապես ակտիվ է բնակչության շուրջ 40%-ը[233], որոնցից 49%-ը զբաղված է գյուղատնտեսության[234], 20%-ը արդյունաբերության[234], իսկ 31%-ը սպասարկման ոլորտներում[234]։ Էլեկտրաէներգիայի արտադրությամբ Հնդկաստանն աշխարհի 4-րդ երկիրն է իրենից առաջ թողնելով ԱՄՆ-ին, Չինաստանին և Ռուսաստանին[235]։ Էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է ՋԷԿ-երում։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանը զարգացող այն երկրներից է, որտեղ համեմատաբար բարձր է տրանսպորտի զարգացման մակարդակը։ Ավտոճանապարհների երկարությամբ (շուրջ 4,7 մլն. կմ.[236]) երկիրը զիջում է միայն ԱՄՆ-ին[237]։ Ավտոճանապարհների ավելի քան 70%-ը ասֆալտապատ է։ Երկաթուղիների երկարությունը կազմում է 68,500 կմ[236], որով երկիրն աշխարհում 4-րդն է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, և Չինաստանից հետո[238]։ Հնդկաստանն ունի նաև ծովային մեծ նավատորմիղ։ Խոշորագույն նավահանգիստներն են Կալկաթան և Մումբայը։ Վերջին տարիներին արագ զարգանում է օդային տրանսպորտը՝ երկրում գործում է 346 օդանավակայան։

Արտաքին առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանն ակտիվ տնտեսական կապեր է հաստատել բազմաթիվ երկրների, այդ թվում Հայաստանի հետ։ Արտահանման ծավալները 2014 թվականին կազմել է ավելի քան 330 մլրդ ԱՄՆ դոլար[239]։ Արտահանում է գլխավորապես իրենց ավանդական արտադրատեսակները՝ թանկարժեք քարեր, ոսկերչական իրեր, հագուստ, տեքստիլ, մեքենաշինական բազմաթիվ արտադրանք, քիմիական ապրանքներ, գյուղատնտեսական և ծովային մթերք[239]։ Արտահանման գծով գլխավոր գործընկերներն են՝ ԱՄՆ-ն, ԱՄԷ-ն, Հոնգկոնգը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, Ճապոնիան[239]։ Ներկրման ծավալները 2014 թվականին կազմել է շուրջ 473 մլրդ ԱՄՆ դոլար[239]։ Ներկրում է հիմնականում նավթ, նավթամթերք, մեքենաներ, էլեկտրոնային սարքեր, կոքս, պարարտանյութ, պլաստմասա, թուջ և պողպատ[239]։ Ներկրման գծով գլխավոր գործընկերներն են՝ ԱՄՆ-ն, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան[239]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվով Հնդկաստանն աշխարհի երկրորդ երկիրն է և զիջում է միայն Չինաստանին[240]։ Բնակչության թվի տարեկան աճը (1,4 %)[241], թեպետ նախկինի համեմատ նվազել է, բայց դեռևս բարձր է աշխարհի միջին ցուցանիշից։ Բնակչության թվի բարձր աճը պայմանավորված է Հնդկաստանի բնակչության բարեկեցության, քաղաքայնացման և կրթության ցածր մակարդակով։ Կանխագուշակվում է որ մինչև 2022 թվականը Հնդկաստանը բնակչության թվով առաջ կանցնի Չինաստանից[242] իսկ 2050 թվականին բնակչության թիվը կանցնի 1,6 մլրդ մարդուց[243]։ Հնդկաստանի բնակչությունը աշխարհում ամենաբազմազգն ու ամենաբազմալեզուն է։ Մարդահամարների տվյալով՝ երկրում պաշտոնապես գրանցված է 300 էթնոս[244]։ Մարդահամարի համաձայն երկրում կա 114 լեզու և 216 բարբառ[245]։ Ներկայումս երկրի բնակչության մոտ 80%-ը դավանում է հինդուիզմ, 13%-ը՝ իսլամ, 2%-ը քրիստոնեություն, 1%-ը բուդդայականություն[246]։ Բնակչության խտությունը կազմում է մոտ 400 մարդ (2015), քաղաքային բնակչությունը՝ 33%[247] (2015)։ Խոշոր քաղաքներն են Կալկաթան, Մումբայը, Դելին, Մադրասը, Հեյդարաբադը, Բենգալուրուն և այլն[248]։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանը դաշնային խորհրդարանական հանրապետություն է (նահանգների և միութենական տարածքների միություն)։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1950 թվականից։ Պետության գլուխը վարչապետն է, ով ընտրվում է պառլամենտում մեծամասնություն կազմող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կողմից։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը պառլամենտն է՝ կազմված երկու պալատից (ժողովրդական պալատ և Նահանգների խորհուրդ)։ Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Նահանգներում գործադիր իշխանության գլուխը նահանգապետն է, որի լիազորությունների մեծ մասը փաստորեն իրականացնում է նահանգի կառավարությունը՝ նախարարների խորհուրդը։ Յուրաքանչյուր նահանգում գործում է օրենսդրական ժողով, որի կազմի մեջ մտնում են նրա մեկ կամ երկու պալատներն ու նահանգապետը։ Միութենական տարածքները կառավարվում է խորհրդարանի և կառավարության կողմից։ Դատական համակարգը կազմում են Գերագույն դատարանը (նաև սահմանադրական հսկողության մարմին է), նահանգների բարձրագույն դատարանները և օկրուգների մի շարք ստորին ատյանի դատարանները։

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության արտաքին քաղաքականությունը սկզբունքորեն կապված է անվտանգության հետ։ Պետության առաջնային խնդիրը իր անտանգությունն ապահովելն է։ Ինչպես նշվում է անվտանգության համապարփակ հայեցակարգում՝ անվտանգությունը չպետք է կապված լինի մեկ այլ պետության անվտանգությանը սպառնալու հետ, այլ պետք է համախմբող, ինտեգրացիոն դեր խաղա տարածաշրջանայի խաղաղության և զարգացման գործում։ Այնուամենայնիվ, միջազգային հարաբերություններում անվտանգության վերաբերյալ այս հայեցակարգը խիստ հակասական է, քանզի պետությունների արտաքին քաղաքականությունները հիմնականում ուղղված են որդեգրելու այնպիսի քաղաքական ուղղություններ, որոնք թույլ կտան պետությանը դիմակայել աշխարհի մարտահրավերներին և տարածաշրջանային անվտանգության ապահովմանը՝ հաշվի նստելով գերտերությունների շահերի և նկրտումների հետ։ Ինչպես բոլոր պետությունները, այնպես էլ Հնդկաստանը, իր դարավոր պատմական անցյալից մինչ մեր օրերը ստիպված է եղել դիմակայել աշխարհի տարբեր մարտահրավերներին։

Զինված ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային և ռազմածովային ուժերից։ Գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է, անմիջական ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության նախարարությունը։ Զինված ուժերը համալրվում են նաև կամավորներով։ Ռազմական հզորությամբ Հնդկաստանն աշխարհի չորրորդ պետությունն է։ Հնդկաստանի ակտիվ անձնակազմը կազմում է 1,325,000 մարդ, պահեստազորայինը՝ 1,155,000 մարդ։ Երկրում գործում են բազմաթիվ ռազմականացված կազմակերպություններ, ընդհանուր առմամբ՝ 2,280,000 անձնակազմով։ Պաշտոնապես հանդիսանում է միջուկային զենք ունեցող երկրներից[249]։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ծնունդը կազմել է 1000 բնակչին 19.5, ընդհանուր մահացությունը՝ 7.32[250]: Կյանքի միջին տևողությունը կազմում է 68 տարի[251]։ Բժշկական կրթության, գիտահետազոտական հիմնարկների գործունեության հարցերով զբաղվում է առողջապահության նախարարությունը։ Ազգային առողջապահության ընդհանուր ուղղության միջոցառումներն ու պլանավորումն իրականացնում է Առողջապահության կենտրոնական խորհուրդը։ 2013 թվականին առողջապահության միջին տարեկան ծախսերը կազմել են ՀՆԱ-ի շուրջ 4%-ը[252]։ Հնդկաստանը հարուստ է ծծմբաջրածնային, ածխաթթվածծմբաջրածնային հանքային ջրերի աղբյուրներով և կլիմայական առողջարաններով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև անգլիական գաղութատիրությունից ազատագրվելը Հնդկաստանում միասնական կրթական համակարգ չի եղել։ Անկախության հռչակումից (1947) հետո 1950 թ.-ի սահմանադրությամբ նախատեսվել է 1960 թվականից սահմանել մինչև 14 տարեկան երեխաների անվճար պարտադիր ուսուցում (որի իրականացումը, սակայն, հետաձգվել է մինչև 1985 թվականը)։ Կրթական գործը ղեկավարում են նահանգների լուսավորության նախարարությունները։ Հնդկաստանի ժամանակակից կրթական համակարգի մեջ մտնում են նախադպրոցական հիմնարկները (3–6 տարեկանների համար), տարրական և ցածր «հիմնական» (6–11 տարեկան երեխաների), ոչ լրիվ միջնակարգ և բարձր «հիմնական» (11–14 տարեկան), լրիվ (բարձրագույն) միջնակարգ (11–17 տարեկան) դպրոցները։ Պետական տարրական դպրոցներում ուսուցումն անվճար է, դասավանդումը՝ մայրենի լեզվով։ Մասնավոր տարրական դպրոցները և միջնակարգ դպրոցների մեծ մասը վճարովի են։ Կան նաև հնդկական երաժշտության և պարի, գեղեցիկ արվեստների, տնային տնտեսության ուսումնարաններ։ Բարձրագույն կրթության համակարգը կազմում են համալսարանները, քոլեջները և ինստիտուտները։ Բարձրագույն կրթությունը վճարովի է (ուսման տևողությունը՝ 5–6 տարի)։ Հնագույն համալսարաններն են՝ Կալկաթայի, Մումբայի, Մադրասի (հիմնադրվել են 1857 թվականին)։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ համբավ են վայելում Աշոկայի կայսրության հնությունները Սարնհատում, Էլլորայի ու Աջանտայի բուդդայական ժայռակերտ տաճարները Աուրանգաբադից ոչ հեռու, հարավում՝ Մադուրայում և Մադրասի մոտ գտնվող Մահաբալիպուրամի հուշարձանները, չքնաղ Թաջ Մահալը Ագրայում, Մահարաջայի և Ամբերի պալատները Ջայպուրում, Կարմիր բերդը և Քութբ Մինարը Դելիում և էլի շատերը։ Այդ կոթողները իրենց ոճով ու կառուցվածքով կարելի է բաժանել երկու խմբի՝ բուդդայական-հինդուիստական և մուսուլմանական։ Բուդդիստական-հինդուիստականը գերազանցապես աչքի է ընկնում ժայռակերտ տաճարներով, իսկ մուսուլմանականը՝ պալատներով ու դամբարաններով։ Վերջիններս ստեղծված են Մեծ Մոնղոլների տիրապետության ժամանակաշրջանում և գերիշխում են երկրի հյուսիսում։ Քարանձավային ժայռակերտ կառուցումները շատ բնորոշ են Հնդկաստանի ճարտարապետությանը։ Նրանց թիվը հասնում է 1200-ի։ Դրանցից հայտնի են Աջանտայի, Էլլորայի, Մումբայի մոտ գտնվող Էլեֆանտա կղզու, Մադրասից հարավ ընկած Մահաբալիպուրամի և այլ ժայռակերտ տաճարներ։ Բուդդայականների ու հինդուիստների կերտած կոթողները ավելի քան 2000 տարվա պատմություն ունեն։ Մուսուլմանական ճարտարապետության հուշարձանները՝ Թաջ Մահալ, Աքբարի պալատներ, Կարմիր բերդ, Քութբ Մինար և այլն, համեմատաբար նոր ժամանակներին են վերաբերում, այսինքն՝ Մեծ Մոնղոլների ժամանակաշրջանում են կառուցվել։ Ճարտարապետական ոճերը հյուսիսում և հարավում իրարից շատ են տարբերվում։ Հյուսիսայի Հնդկաստանի ճարտարապետության վրա շատ է ազդել Իրանը, Մեծ Մոնղոլների միջոցով։ Այդ է պատճառը, որ Հյուսիսայի Հնդկաստանի կոթողների մեծ մասը հիշեցնում են իրանական ճարտարապետությունը։ 15-րդ դարից Դելին, Ագրան, Ջայպուրը զարդարվեցին փառահեղ ու գեղեցիկ շենքերով։ Հարավային Հնդկաստանի ճարտարապետությունը ավելի անաղարտ է։ Այստեղ եղած կոթողները տիպիկ հնդկական են (բուդդայական կամ հինդուիստական), այս կոթողները գեղեցիկ են եզրազարդերով, խորաքանդակներով։ Հաճախ վեր խոյացող քառանիստ բրգաձև աշտարակը ամբողջապես ծածկված է քանդակներով, կուռքերի ու կենդանիների արձաններով։ Հնդկական նյութական մշակույթի հուշարձաններից շատերը ուշ են հայտնաբերվել։ Եղել են այնպիսիները, որոնք դարեր շարունակ մնացել են անհայտության մեջ։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "[...] Jana Gana Mana is the National Anthem of India, subject to such alterations in the words as the Government may authorise as occasion arises; and the song Vande Mataram, which has played a historic part in the struggle for Indian freedom, shall be honoured equally with Jana Gana Mana and shall have equal status with it."(Constituent Assembly of India 1950).
  2. According to Part XVII of the Constitution of India, Hindi in the Devanagari script is the official language of the Union, along with English as an additional official language.[5][4][6] States and union territories can have a different official language of their own other than Hindi or English.
  3. Ըստ Հնդկաստանի կառավարության՝ Աֆղանստանը նույնպես Հնդկաստանի հարևան պետություններից մեկն է, քանի որ Հնդկաստանը Քաշմիրը համարում է իր մաս։ Սակայն Աֆղանստանին սահմանակցող հատվածը կառավարում է Պակիստանը։ Քաշմիրը Հնդկաստանի և Պակիստանի միջև տարածքային վեճի առարկա է։ Աղբյուր՝ «Ministry of Home Affairs (Department of Border Management)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. " A Chinese pilgrim also recorded evidence of the caste system as he could observe it. According to this evidence the treatment meted out to untouchables such as the Chandalas was very similar to that which they experienced in later periods. This would contradict assertions that this rigid form of the caste system emerged in India only as a reaction to the Islamic conquest.[24]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «National Symbols | National Portal of India». India.gov.in. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին. «The National Anthem of India Jana Gana Mana, composed originally in Bengali by Rabindranath Tagore, was adopted in its Hindi version by the Constituent Assembly as the National Anthem of India on 24 January 1950.»
  2. «National anthem of India: a brief on 'Jana Gana Mana'». News18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  3. 3,0 3,1 Wolpert, 2003, էջ 1
  4. 4,0 4,1 National Informatics Centre, 2005
  5. Ministry of Home Affairs 1960
  6. «Profile | National Portal of India». India.gov.in. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Constitutional Provisions – Official Language Related Part-17 of the Constitution of India». National Informatics Centre (Hindi). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Report of the Commissioner for linguistic minorities: 50th report (July 2012 to June 2013)» (PDF). Commissioner for Linguistic Minorities, Ministry of Minority Affairs, Government of India. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. «World Population Prospects: The 2017 Revision». ESA.UN.org (custom data acquired via website). United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Վերցված է 10 September 2017-ին.
  10. «Population Enumeration Data (Final Population)». 2011 Census Data. Office of the Registrar General & Census Commissioner, India. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  11. «A – 2 Decadal Variation in Population Since 1901» (PDF). 2011 Census Data. Office of the Registrar General & Census Commissioner, India. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «World Economic Outlook Database, October 2019». IMF.org. International Monetary Fund. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  13. The Essential Desk Reference, Oxford University Press, 2002, էջ 76, ISBN 978-0-19-512873-4 "Official name: Republic of India.";
    John Da Graça (2017), Heads of State and Government, London: Macmillan, էջ 421, ISBN 978-1-349-65771-1 "Official name: Republic of India; Bharat Ganarajya (Hindi)";
    Graham Rhind (2017), Global Sourcebook of Address Data Management: A Guide to Address Formats and Data in 194 Countries, Taylor & Francis, էջ 302, ISBN 978-1-351-93326-1 "Official name: Republic of India; Bharat.";
    Bradnock, Robert W. (2015), The Routledge Atlas of South Asian Affairs, Routledge, էջ 108, ISBN 978-1-317-40511-5 "Official name: English: Republic of India; Hindi:Bharat Ganarajya";
    Penguin Compact Atlas of the World, Penguin, 2012, էջ 140, ISBN 978-0-7566-9859-1 "Official name: Republic of India";
    Merriam-Webster's Geographical Dictionary (3rd ed.), Merriam-Webster, 1997, էջեր 515–516, ISBN 978-0-87779-546-9 "Officially, Republic of India";
    Complete Atlas of the World, 3rd Edition: The Definitive View of the Earth, DK Publishing, 2016, էջ 54, ISBN 978-1-4654-5528-4 "Official name: Republic of India";
    Worldwide Government Directory with Intergovernmental Organizations 2013, CQ Press, 2013 թ․ մայիսի 10, էջ 726, ISBN 978-1-4522-9937-2 "India (Republic of India; Bharat Ganarajya)"
  14. (a) Dyson, Tim (2018), A Population History of India: From the First Modern People to the Present Day, Oxford University Press, էջ 1, ISBN 978-0-19-882905-8; (b) Michael D. Petraglia; Bridget Allchin (2007 թ․ մայիսի 22). The Evolution and History of Human Populations in South Asia: Inter-disciplinary Studies in Archaeology, Biological Anthropology, Linguistics and Genetics. Springer Science + Business Media. էջ 6. ISBN 978-1-4020-5562-1.; (c) Fisher, Michael H. (2018), An Environmental History of India: From Earliest Times to the Twenty-First Century, Cambridge University Press, էջ 23, ISBN 978-1-107-11162-2
  15. Dyson, Tim (2018), A Population History of India: From the First Modern People to the Present Day, Oxford University Press, էջ 28, ISBN 978-0-19-882905-8
  16. (a) Dyson, Tim (2018), A Population History of India: From the First Modern People to the Present Day, Oxford University Press, էջեր 4–5, ISBN 978-0-19-882905-8; (b) Fisher, Michael H. (2018), An Environmental History of India: From Earliest Times to the Twenty-First Century, Cambridge University Press, էջ 33, ISBN 978-1-107-11162-2
  17. (a) Dyson, Tim (2018), A Population History of India: From the First Modern People to the Present Day, Oxford University Press, էջեր 14–15, ISBN 978-0-19-882905-8; (b) Robb, Peter (2011), A History of India, Macmillan, էջ 46, ISBN 978-0-230-34549-2(չաշխատող հղում); (c) Ludden, David (2013), India and South Asia: A Short History, Oneworld Publications, էջ 19, ISBN 978-1-78074-108-6
  18. (a) Dyson, Tim (2018), A Population History of India: From the First Modern People to the Present Day, Oxford University Press, էջ 25, ISBN 978-0-19-882905-8; (b)Dyson, Tim (2018), A Population History of India: From the First Modern People to the Present Day, Oxford University Press, էջ 16, ISBN 978-0-19-882905-8
  19. Dyson, Tim (2018), A Population History of India: From the First Modern People to the Present Day, Oxford University Press, էջ 16, ISBN 978-0-19-882905-8
  20. Fisher, Michael H. (2018), An Environmental History of India: From Earliest Times to the Twenty-First Century, Cambridge University Press, էջ 59, ISBN 978-1-107-11162-2
  21. (a) Dyson, Tim (2018), A Population History of India: From the First Modern People to the Present Day, Oxford University Press, էջեր 16–17, ISBN 978-0-19-882905-8; (b) Fisher, Michael H. (2018), An Environmental History of India: From Earliest Times to the Twenty-First Century, Cambridge University Press, էջ 67, ISBN 978-1-107-11162-2; (c) Robb, Peter (2011), A History of India, Macmillan, էջեր 56–57, ISBN 978-0-230-34549-2(չաշխատող հղում); (d) Ludden, David (2013), India and South Asia: A Short History, Oneworld Publications, էջեր 29–30, ISBN 978-1-78074-108-6
  22. (a) Ludden, David (2013), India and South Asia: A Short History, Oneworld Publications, էջեր 28–29, ISBN 978-1-78074-108-6; (b) Glenn Van Brummelen (2014), «Arithmetic», in Thomas F. Glick; Steven Livesey; Faith Wallis (eds.), Medieval Science, Technology, and Medicine: An Encyclopedia, Routledge, էջեր 46–48, ISBN 978-1-135-45932-1
  23. (a) Dyson, Tim (2018), A Population History of India: From the First Modern People to the Present Day, Oxford University Press, էջ 20, ISBN 978-0-19-882905-8; (b) Stein, Burton (2010), A History of India, John Wiley & Sons, էջ 90, ISBN 978-1-4443-2351-1; (c) Ramusack, Barbara N. (1999), «Women in South Asia», in Barbara N. Ramusack, Sharon L. Sievers (ed.), Women in Asia: Restoring Women to History, Indiana University Press, էջեր 27–29, ISBN 0-253-21267-7
  24. Kulke, Rothermund, էջ 93
  25. Asher, Catherine B.; Talbot, Cynthia (2006), India Before Europe, Cambridge University Press, էջ 17, ISBN 978-0-521-80904-7
  26. (a) Ludden, David (2013), India and South Asia: A Short History, Oneworld Publications, էջ 54, ISBN 978-1-78074-108-6; (b) Asher, Catherine B.; Talbot, Cynthia (2006), India Before Europe, Cambridge University Press, էջեր 78–79, ISBN 978-0-521-80904-7; (c) Fisher, Michael H. (2018), An Environmental History of India: From Earliest Times to the Twenty-First Century, Cambridge University Press, էջ 76, ISBN 978-1-107-11162-2
  27. (a) Ludden, David (2013), India and South Asia: A Short History, Oneworld Publications, էջեր 68–70, ISBN 978-1-78074-108-6; (b) Asher, Catherine B.; Talbot, Cynthia (2006), India Before Europe, Cambridge University Press, էջեր 19, 24, ISBN 978-0-521-80904-7
  28. (a) Dyson, Tim (2018 թ․ սեպտեմբերի 20), A Population History of India: From the First Modern People to the Present Day, Oxford University Press, էջ 48, ISBN 978-0-19-256430-6; (b) Asher, Catherine B.; Talbot, Cynthia (2006), India Before Europe, Cambridge University Press, էջ 52, ISBN 978-0-521-80904-7
  29. Asher, Catherine B.; Talbot, Cynthia (2006), India Before Europe, Cambridge University Press, էջ 74, ISBN 978-0-521-80904-7"
  30. Asher, Catherine B.; Talbot, Cynthia (2006), India Before Europe, Cambridge University Press, էջ 267, ISBN 978-0-521-80904-7
  31. Asher, Catherine B.; Talbot, Cynthia (2006), India Before Europe, Cambridge University Pres], էջ 152, ISBN 978-0-521-80904-7
  32. Fisher, Michael H. (2018), An Environmental History of India: From Earliest Times to the Twenty-First Century, Cambridge University Press, էջ 106, ISBN 978-1-107-11162-2
  33. (a) Asher, Catherine B.; Talbot, Cynthia (2006), India Before Europe, Cambridge University Press, էջ 289, ISBN 978-0-521-80904-7; (b) Fisher, Michael H. (2018), An Environmental History of India: From Earliest Times to the Twenty-First Century, Cambridge University Press, էջ 120, ISBN 978-1-107-11162-2
  34. Taylor, Miles (2016), «The British royal family and the colonial empire from the Georgians to Prince George», in Aldrish, Robert; McCreery, Cindy (eds.), Crowns and Colonies: European Monarchies and Overseas Empires, Manchester University Press, էջեր 38–39, ISBN 978-1-5261-0088-7; (b) Peers, Douglas M. (2013), India Under Colonial Rule: 1700–1885, Routledge, էջ 76, ISBN 978-1-317-88286-2, Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին, Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին
  35. Embree, Ainslie Thomas; Hay, Stephen N.; Bary, William Theodore De (1988), «Nationalism Takes Root: The Moderates», Sources of Indian Tradition: Modern India and Pakistan, Columbia University Press, էջ 85, ISBN 978-0-231-06414-9
  36. Marshall, P. J. (2001), The Cambridge Illustrated History of the British Empire, Cambridge University Press, էջ 179, ISBN 978-0-521-00254-7
  37. Dyson, Tim (2018), A Population History of India: From the First Modern People to the Present Day, Oxford University Press, էջեր 219, 262, ISBN 978-0-19-882905-8
  38. Fisher, Michael H. (2018), An Environmental History of India: From Earliest Times to the Twenty-First Century, Cambridge University Press, էջ 8, ISBN 978-1-107-11162-2
  39. Metcalf, Barbara D.; Metcalf, Thomas R. (2012), A Concise History of Modern India, Cambridge University Press, էջեր 265–266, ISBN 978-1-107-02649-0
  40. Metcalf, Barbara D.; Metcalf, Thomas R. (2012), A Concise History of Modern India, Cambridge University Press, էջ 266, ISBN 978-1-107-02649-0
  41. Dyson, Tim (2018), A Population History of India: From the First Modern People to the Present Day, Oxford University Press, էջ 216, ISBN 978-0-19-882905-8
  42. (a) «Kashmir, region Indian subcontinent», Encyclopaedia Britannica, Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին, Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին, «Kashmir, region of the northwestern Indian subcontinent ... has been the subject of dispute between India and Pakistan since the partition of the Indian subcontinent in 1947.»;
    (b) Pletcher, Kenneth, «Aksai Chin, Plateau Region, Asia», Encyclopaedia Britannica, Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին, Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին, «Aksai Chin, Chinese (Pinyin) Aksayqin, portion of the Kashmir region, ... constitutes nearly all the territory of the Chinese-administered sector of Kashmir that is claimed by India»;
    (c) C. E Bosworth (2006), «Kashmir», Encyclopedia Americana, Scholastic Library Publishing, էջ 328, ISBN 978-0-7172-0139-6, «KASHMIR, kash'mer, the northernmost region of the Indian subcontinent, administered partly by India, partly by Pakistan, and partly by China. The region has been the subject of a bitter dispute between India and Pakistan since they became independent in 1947»
  43. Narayan, Jitendra; John, Denny; Ramadas, Nirupama (2018). «Malnutrition in India: status and government initiatives». Journal of Public Health Policy. 40 (1): 126–141. doi:10.1057/s41271-018-0149-5. ISSN 0197-5897. PMID 30353132.
  44. Balakrishnan, Kalpana; Dey, Sagnik; և այլք: (2019). «The impact of air pollution on deaths, disease burden, and life expectancy across the states of India: the Global Burden of Disease Study 2017». The Lancet Planetary Health. 3 (1): e26–e39. doi:10.1016/S2542-5196(18)30261-4. ISSN 2542-5196. PMC 6358127. PMID 30528905.
  45. India, International Union for the Conservation of Nature (IUCN), 2019, Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին, Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին
  46. Jha, Raghbendra (2018), Facets of India's Economy and Her Society Volume II: Current State and Future Prospects, Springer, էջ 198, ISBN 978-1-349-95342-4
  47. Karanth, K. Ullas; Gopal, Rajesh (2005), «An ecology-based policy framework for human-tiger coexistence in India», in Rosie Woodroffe; Simon Thirgood; Alan Rabinowitz (eds.), People and Wildlife, Conflict Or Co-existence?, Cambridge University Press, էջ 374, ISBN 978-0-521-53203-7
  48. India (noun), Oxford English Dictionary, 3rd Edition, 2009 (subscription required)
  49. Thieme, P. (1970), «Sanskrit sindu-/Sindhu- and Old Iranian hindu-/Hindu-», in Mary Boyce; Ilya Gershevitch (eds.), W. B. Henning memorial volume, Lund Humphries, էջեր 447–450
  50. Kuiper, 2010, էջ 86
  51. Jha, Dwijendra Narayan (2014), Rethinking Hindu Identity, Routledge, էջ 11, ISBN 978-1-317-49034-0
  52. Singh, Upinder (2017), Political Violence in Ancient India, Harvard University Press, էջ 253, ISBN 978-0-674-98128-7
  53. Barrow, Ian J. (2003). «From Hindustan to India: Naming change in changing names». South Asia: Journal of South Asian Studies. 26 (1): 37–49. doi:10.1080/085640032000063977.
  54. Encyclopædia Britannica
  55. Clémentin-Ojha, Catherine (2014). «'India, that is Bharat…': One Country, Two Names». South Asia Multidisciplinary Academic Journal. 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  56. Dyson, Tim (2018), A Population History of India: From the First Modern People to the Present Day, Oxford University Press, էջ 1, ISBN 978-0-19-882905-8 Quote: "Modern human beings—Homo sapiens—originated in Africa. Then, intermittently, sometime between 60,000 and 80,000 years ago, tiny groups of them began to enter the north-west of the Indian subcontinent. It seems likely that initially they came by way of the coast. ... it is virtually certain that there were Homo sapiens in the subcontinent 55,000 years ago, even though the earliest fossils that have been found of them date to only about 30,000 years before the present. (page 1)"
  57. Michael D. Petraglia; Bridget Allchin (2007 թ․ մայիսի 22). The Evolution and History of Human Populations in South Asia: Inter-disciplinary Studies in Archaeology, Biological Anthropology, Linguistics and Genetics. Springer Science + Business Media. էջ 6. ISBN 978-1-4020-5562-1. Quote: "Y-Chromosome and Mt-DNA data support the colonization of South Asia by modern humans originating in Africa. ... Coalescence dates for most non-European populations average to between 73–55 ka."
  58. Fisher, Michael H. (2018), An Environmental History of India: From Earliest Times to the Twenty-First Century, Cambridge University Press, էջ 23, ISBN 978-1-107-11162-2 Quote: "Scholars estimate that the first successful expansion of the Homo sapiens range beyond Africa and across the Arabian Peninsula occurred from as early as 80,000 years ago to as late as 40,000 years ago, although there may have been prior unsuccessful emigrations. Some of their descendants extended the human range ever further in each generation, spreading into each habitable land they encountered. One human channel was along the warm and productive coastal lands of the Persian Gulf and northern Indian Ocean. Eventually, various bands entered India between 75,000 years ago and 35,000 years ago (page 23)"
  59. Petraglia, Allchin, էջ 6
  60. 60,0 60,1 Coningham, Young, էջեր 104–105
  61. Kulke, Rothermund, էջեր 21–23
  62. 62,0 62,1 Singh, 2009, էջ 181
  63. Possehl, 2003, էջ 2
  64. 64,0 64,1 64,2 Singh, 2009, էջ 255
  65. 65,0 65,1 Singh, 2009, էջեր 186–187
  66. Witzel, 2003, էջեր 68–69
  67. Kulke, Rothermund, էջեր 41–43
  68. 68,0 68,1 Singh, 2009, էջեր 250–251
  69. Singh, 2009, էջեր 260–265
  70. Kulke, Rothermund, էջեր 53–54
  71. Singh, 2009, էջեր 312–313
  72. Kulke, Rothermund, էջեր 54–56
  73. Stein, 1998, էջ 21
  74. Stein, 1998, էջեր 67–68
  75. Singh, 2009, էջ 300
  76. 76,0 76,1 Singh, 2009, էջ 319
  77. Stein, 1998, էջեր 78–79
  78. Kulke, Rothermund, էջ 70
  79. Singh, 2009, էջ 367
  80. Kulke, Rothermund, էջ 63
  81. Stein, 1998, էջեր 89–90
  82. Singh, 2009, էջեր 408–415
  83. Stein, 1998, էջեր 92–95
  84. Kulke, Rothermund, էջեր 89–91
  85. 85,0 85,1 85,2 Singh, 2009, էջ 545
  86. Stein, 1998, էջեր 98–99
  87. 87,0 87,1 Stein, 1998, էջ 132
  88. 88,0 88,1 88,2 Stein, 1998, էջեր 119–120
  89. 89,0 89,1 Stein, 1998, էջեր 121–122
  90. 90,0 90,1 Stein, 1998, էջ 123
  91. 91,0 91,1 Stein, 1998, էջ 124
  92. 92,0 92,1 Stein, 1998, էջեր 127–128
  93. Ludden, 2002, էջ 68
  94. Asher, Talbot, էջ 47
  95. Metcalf, Metcalf, էջ 6
  96. Ludden, 2002, էջ 67
  97. Asher, Talbot, էջեր 50–51
  98. 98,0 98,1 Asher, Talbot, էջ 53
  99. Metcalf, Metcalf, էջ 12
  100. Robb, 2001, էջ 80
  101. Stein, 1998, էջ 164
  102. Asher, Talbot, էջ 115
  103. Robb, 2001, էջեր 90–91
  104. 104,0 104,1 Metcalf, Metcalf, էջ 17
  105. 105,0 105,1 105,2 Asher, Talbot, էջ 152
  106. Asher, Talbot, էջ 158
  107. Stein, 1998, էջ 169
  108. Asher, Talbot, էջ 186
  109. 109,0 109,1 Metcalf, Metcalf, էջեր 23–24
  110. Asher, Talbot, էջ 256
  111. 111,0 111,1 111,2 Asher, Talbot, էջ 286
  112. Metcalf, Metcalf, էջեր 44–49
  113. Robb, 2001, էջեր 98–100
  114. Ludden, 2002, էջեր 128–132
  115. Metcalf, Metcalf, էջեր 51–55
  116. Metcalf, Metcalf, էջեր 68–71
  117. Asher, Talbot, էջ 289
  118. Robb, 2001, էջեր 151–152
  119. Metcalf, Metcalf, էջեր 94–99
  120. Brown, 1994, էջ 83
  121. Peers, 2006, էջ 50
  122. Metcalf, Metcalf, էջեր 100–103
  123. Brown, 1994, էջեր 85–86
  124. Stein, 1998, էջ 239
  125. Metcalf, Metcalf, էջեր 103–108
  126. Robb, 2001, էջ 183
  127. Sarkar, 1983, էջեր 1–4
  128. Copland, 2001, էջեր ix–x
  129. Metcalf, Metcalf, էջ 123
  130. Stein, 1998, էջ 260
  131. Bose, Jalal, էջ 117
  132. Stein, 1998, էջ 258
  133. 133,0 133,1 Metcalf, Metcalf, էջ 126
  134. 134,0 134,1 Metcalf, Metcalf, էջ 97
  135. Metcalf, Metcalf, էջ 163
  136. Metcalf, Metcalf, էջ 167
  137. Metcalf, Metcalf, էջեր 195–197
  138. Metcalf, Metcalf, էջ 203
  139. Metcalf, Metcalf, էջ 274
  140. Metcalf, Metcalf, էջ 231
  141. 141,0 141,1 141,2 Metcalf, Metcalf, էջեր 265–266
  142. Metcalf, Metcalf, էջեր 266–270
  143. United States Department of Agriculture
  144. Metcalf, Metcalf, էջ 253
  145. 145,0 145,1 Metcalf, Metcalf, էջեր 247–248
  146. Metcalf, Metcalf, էջեր 293–295
  147. 147,0 147,1 147,2 147,3 Ali, Aitchison
  148. Dikshit & Schwartzberg, էջ 7
  149. Prakash et al., 2000
  150. Dikshit & Schwartzberg, էջ 11
  151. Dikshit & Schwartzberg, էջ 8
  152. Dikshit & Schwartzberg, էջեր 9–10
  153. Ministry of Information and Broadcasting, 2007, էջ 1
  154. 154,0 154,1 Kumar, Pathak
  155. Mcgrail, Sean; Blue, Lucy; Kentley, Eric (2003), Boats of South Asia, Routledge, էջ 257, ISBN 978-1-134-43130-4
  156. Dikshit & Schwartzberg, էջ 15
  157. Duff, 1993, էջ 353
  158. Basu, Mahua; SJ, Xavier Savarimuthu (2017), Fundamentals of Environmental Studies, Cambridge University Press, էջ 78, ISBN 978-1-316-87051-8
  159. Dikshit & Schwartzberg, էջ 16
  160. Dikshit & Schwartzberg, էջ 17
  161. Dikshit & Schwartzberg, էջ 12
  162. Dikshit & Schwartzberg, էջ 13
  163. 163,0 163,1 Chang, 1967, էջեր 391–394
  164. Posey, 1994, էջ 118
  165. Wolpert, 2003, էջ 4
  166. Heitzman, Worden, էջ 97
  167. United Nations Population Division
  168. Burnell, Calvert, էջ 125
  169. Election Commission of India
  170. Saez, Lawrence; Sinha, Aseema (2010). «Political cycles, political institutions and public expenditure in India, 1980–2000». British Journal of Political Science. 40 (1): 91–113. doi:10.1017/s0007123409990226.
  171. Malik, Singh, էջեր 318–336
  172. BBC, 2012
  173. Banerjee, 2005, էջ 3118
  174. Sarkar, 2007, էջ 84
  175. Chander, 2004, էջ 117
  176. Bhambhri, 1992, էջեր 118, 143
  177. The Hindu 2008
  178. Dunleavy, Diwakar
  179. Kulke, Rothermund, էջ 384
  180. Business Standard, 2009
  181. «Election commission» (PDF). eci.nic.in. 2017 թ․ հուլիսի 21. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  182. «Oath». India Today. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 21-ին.
  183. «Highlights: Ram Nath Kovind takes oath as India's 14th President». The Indian Express. 2017 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  184. Dutt, 1998, էջ 421
  185. Wheare, 1980, էջ 28
  186. Echeverri-Gent, 2002, էջեր 19–20
  187. Sinha, 2004, էջ 25
  188. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  189. 189,0 189,1 Sharma, 2007, էջ 31
  190. Sharma, 2007, էջ 138
  191. Gledhill, 1970, էջ 112
  192. 192,0 192,1 Sharma, 1950
  193. 193,0 193,1 Sharma, 2007, էջ 162
  194. Mathew, 2003, էջ 524
  195. Gledhill, 1970, էջ 127
  196. Sharma, 2007, էջ 161
  197. Sharma, 2007, էջ 143
  198. Sharma, 2007, էջ 360
  199. 199,0 199,1 Neuborne, 2003, էջ 478
  200. Sharma, 2007, էջեր 238, 255
  201. Sripati, 1998, էջեր 423–424
  202. Pylee, 2003, էջ 314
  203. Library of Congress, 2004
  204. Sharma, 2007, էջ 49
  205. Rothermund, 2000, էջեր 48, 227
  206. Gilbert, 2002, էջեր 486–487
  207. Sharma, 1999, էջ 56
  208. «No ties with Pakistan at India's cost, relations with New Delhi long-term: Russia | India News» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  209. Alford, 2008
  210. «India and Latin America Trade – Economic Ties Latin America and India». www.americasquarterly.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  211. Ghosh, 2009, էջեր 282–289
  212. Sisodia, Naidu, էջեր 1–8
  213. Perkovich, 2001, էջեր 60–86, 106–125
  214. Kumar, 2010
  215. Nair, 2007
  216. Pandit, 2009
  217. 217,0 217,1 The Hindu 2011
  218. Europa 2008
  219. The Times of India 2008
  220. British Broadcasting Corporation 2009
  221. Rediff 2008 a
  222. Reuters, 2010
  223. Curry, 2010
  224. International Monetary Fund 2011, էջ 2
  225. Nayak, Goldar, էջ xxv
  226. International Monetary Fund
  227. Wolpert, 2003, էջ xiv
  228. Organisation for Economic Co-operation and Development 2007
  229. Gargan, 1992
  230. Alamgir, 2008, էջեր 23, 97
  231. WTO 1995
  232. 232,0 232,1 232,2 «Հնդկաստանի տնտեսության ճյուղային կառուցվածքը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  233. «Հնդկաստանի տնտեսապես ակտիվ բնակչություն». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  234. 234,0 234,1 234,2 «Հնդկաստանի տնտեսապես ակտիվ բնակչություն». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  235. «աշխարհի երկրներն ըստ Էլեկտրաէներգիայի արտադրության». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  236. 236,0 236,1 «Հնդկաստանի տրանսպորտային համակարգը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  237. «Աշխարհի երկրներն ըստ ավտոճանապարհների երկարության». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  238. «Աշխարհի երկրներն ըստ երկաթուղիների երկարության». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  239. 239,0 239,1 239,2 239,3 239,4 239,5 «Հնդկաստանի Առևտրաշրջանառությունը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  240. Հնդկաստանի բնակչությունը
  241. «Հնդկաստանի բնակչության աճ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  242. Աշխարհի բնակչությունը 2030-ին
  243. Աշխարհի բնակչությունը 2050-ին
  244. «Հնդկաստանի բնակչության ազգային կազմը էջ 172» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  245. «Հնդկաստանի բնակչության լեզվական կազմը էջ 172» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  246. «Հնդկաստանի բնակչության կրոնական կազմը էջ 172» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  247. «Հնդկաստանի բուրբաիզացման մակարդակը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  248. «Հնդկաստանի խոշորագույն քաղաքներ էջ 173» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  249. Nuclear Notebook: India’s nuclear forces, 2005. Արխիվացված 2006-09-28 Wayback Machine(անգլ.)
  250. «Հնդկաստանի Առողջապահական համակարգ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  251. «Հնդկաստանի կյանքի միջին տևողությունը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  252. «Աշխարհի երկրներն ըստ Առողջապահական ծախսերի». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր

Ծագումնաբանություն

Պատմություն

Աշխարհագրություն

Բնություն

Քաղաքականություն

Արտաքին հարաբերություններ և զինված ուժեր

Տնտեսություն

Ժողովրդագրություն

Մշակույթ

Վիքիճամփորդն ունի Հնդկաստանին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։