Սահնակային սպորտ
Սահնակային սպորտ, ձմեռային օլիմպիական մարզաձև, որտեղ հակառակորդները սահնակներով մրցում են հատուկ մրցուղու վրա:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզիկների առաջին կազմակերպված ժողովը տեղի է ունեցել 1883 թվականին Շվեյցարիայում: Գերմանիայի Դրեզդեն քաղաքում 1913 թվականին հիմնադրվել է սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիան (Internationale Schlittensportverband): Այդ կազմակերպությունը կառավարում էր սպորտը 1935 թվականից, երբ այն ընդգրկվել էր Տոբոգանի և բոբսլեյի միջազգային ֆեդերացիայի (FIBT) կազմում: Ձմեռային օլիմպիական խաղերում սկելետոնը սահնակային սպորտով փոխարինելու վերաբերյալ որոշման կայացումից հետո՝ 1995 թվականին, Նորվեգիայի Օսլո քաղաքում անցկացվել են աշխարհի առաջին առաջնությունը: 1957 թվականին ստեղծվել է Սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիան (Fédération Internationale de Luge de Course, FIL): Սահնակային սպորտը օլիմպիական ծրագրում ներառվել է 1964 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ:
Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահնակային սպորտի կանոնները շատ պարզ են. հաղթում է այն մարզիկը, ով մրցուղին անցել է ամենաքիչ ժամանակում: Մասնակիցը պետք է սկսի մրցավազքը մրցուղու ազատվելուց անմիջապես հետո:
Մարզիկը մրցուղու վերջին պետք է հասնի սահնակի հետ միասին, իսկ հակառակ դեպքում նա կհեռացվի: Սակայն կարելի է կանգնել մրցուղում, կրկին նստել սահնակի վրա և շարունակել մրցավազքը:
Սահնակների քաշը և սարքավորումները սահմանված են կանոններով: Սահնակակողերի ջերմությունը նույնպես պետք է համապատասխանի որոշակի չափանիշների՝ կախված օդի ջերմությունից: Կա նաև մարզիկի և նրա հագուստի քաշի սահմանափակում՝ ներառյալ նրա ձեռնոցները, կոշիկները, գլխարկը և մարզահագուստը:
Ինչպես սպորտի այլ ձևերում, որոնք կապված են արագության հետ, պետք է ամեն ինչ արդար լինի, որպեսզի մրցուղու վատթարացումը չազդի մրցավազքի վրա: Մարզիկի մրցավազքի ընդհանուր հաշիվը որոշվում է նրա երկու կամ ավելի մրցավազքերի ժամանակների գումարով:
Սահնակային սպորտաձևում մրցույթներն անցկացվում են ինչպես միայնակ, այնպես էլ զույգերով: Կանայք նույնպես կարող են զույգերով մրցել, սակայն զույգերով մրցավազքերը անցկացվում են հիմնականում տղամարդկանց միջև: Մեծ մրցույթներում սահնակային սպորտը անցկացվում է էստաֆետի ձևով, որում թիմերը կազմված են մեկ կնոջից, մեկ տղամարդուց և զույգից:
Մրցուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահնակային սպորտն անցկացվում է երկու տեսակի մրցուղիներում՝ սահնակային և նատուրբանային: Որոշ մրցուղիներում սառույցը արհեստականորեն սառեցվում է: Սահնակային մրցուղիների մեծամասնությունը, ինչպես նաև որոշ նատուրբանային մրցուղիներ, գտնվում են ալպյան երկրներում:
Ալտենբերգ (Սակսոնիա)
Կյոնիգսզե (Բավարիա)
Օբերհոֆ (Տյուրինգիա)
Տուրին, ներկայումս չի օգտագործվում, կառուցվել է 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի համար
Վինտերբերգ (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա)
Սիգուլդա
Պարամոնովո
Գլխավոր մրցուղիների թվում որոշները կառուցվել են հատուկ ձմեռային օլիմպիական խաղերի համար
Կալգարի
Լեյկ-Պելսիդ
Սանկտ-Մորից — աշխարհի ամենաերկար և ամենաարագ մրցուղին
Լիլեհամեր
Նագանո
Լա-Պլան
Ինսբրուք
Սոլթ Լեյք Սիթի
Ուիստլեր
Սանկի (Սոճի)
Միջազգային ֆեդերացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահնակային սպորտը կառավարվում է Սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIL, Federation International de Luge de Course)[1] կողմից: Ֆեդերացիան գտնվում է Գերմանիայում, նրա ներկայացուցիչների մեծամասնությունը գերմանացիներ են:
Ֆեդերացիայի նախագահները եղել են.
Սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատուկ համազգեստ, որ օգնում է նվազեցնել օդի դիմադրությունը: Սեպերով հատուկ ձեռնոցներն օգնում են մրցուղու սկզբում արագություն հավաքել: