Գլխարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյունիքի տարազով կին

Գլխարկ, մարդու գլխի հարդարանք։ Ունեցել են բոլոր ժողովուրդները։ Հայաստանի տարբեր ազգագրական շրջաններում գործածել են տարբեր տեսակի գլխարկներ։ Բարձր Հայքում կանայք կրել են թելափնջով և առանց թելափնջի գլխարկներ։ Թելափնջով գլխարկները պատրաստվել են մուգ կարմիր բրդաթելից, փունջը՝ արծաթե գլխիկով կապույտ կամ մանուշակագույն մետաքսաթելից։ Երկրորդ տեսակը կարել են մուգ կարմիր թավշե գործվածքից (աստառը՝ բամբակե կտորից), շրջանաձև կարված գագաթին՝ ոսկեթելերով ասեղնագործել բուսանախշեր և ալիքաձև գծանախշեր։ Վասպուրականում, Տուրուբերանում, Աղձնիքում և այլուր կանայք գործածել են քաթանե գլխարկներ (արախչին), վրան՝ բրդե, բամբակե, մետաքսե գունավոր թելերով ասեղնագործված երկրաչափական ն բուսականնախշեր։ Վասպուրականում, Տուրուբերանում, Փոքր Հայքում, Կիլիկիայում տղամարդիկ գործածել են թաղիքե գլխարկներ(քոլոզ), Աղձնիքում (հատկապես Սասունում)՝ նաև գդակ, որը նույնպես կարվել է բամբակե կտորից և վրան բրդե գունավոր թելերով ասեղնագործվել երկրաչափական զարդանախշեր։ Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Սեբաստիայում, Վանում տղամարդիկ կրել են սև մետաքսաթելի փնջիկով գլխարկ (Բարձր Հայք, 19-րդ դար) թելի փևջիկով կարմիր ֆես։ Կարինում, Լոռիում, Գողթնում, Սյունիքում, Արցախում, Գեղարքունիքում և այլուր տղամարդիկ դրել են գառան մորթուց գլխարկներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 99 CC-BY-SA-icon-80x15.png