Սպորտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպորտ (այլ կիրառումներ)
Սպորտ (ծագումը՝ միջնադարյան անգլերենի disport [խաղ, զվարճանք] բառից), ֆիզիկական և ինտելեկտուալ գործունեության տեսակ, որը նպատակ ունի մարդու առողջության ամրապնդմանը և ընդհանուր ֆիզիկական և մտավոր զարգացմանը զուգահեռ՝ առաջացնել ցանկություն դժվարությունները հաղթահարելու, կյանքում բարձր արդյունքների և հաղթանակների հասնելու համար։
Սպորտի հիմքը մրցակցային գործունեությունն է, որի ընթացքում համեմատվում և գնահատվում են մարդու պոտենցիալ հնարավորությունները:
Սպորտաձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտաձևը սպորտային մրցումների տեսակների մի շարք է, որոնք միավորված են նմանատիպ կանոններով, մեկ սպորտային ֆեդերացիայի ներքո և այլն: Ավանդաբար, Միջազգային օլիմպիական կոմիտեի տեսանկյունից առանձին մարզաձև է համարվում մեկ միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող բոլոր տեսակի մրցումների ամբողջությունը: Բացառություն էին կազմում ժամանակակից հնգամարտը և բիաթլոնը, որոնք մինչև 1993 թվականը ղեկավարվում էին մեկ միջազգային ֆեդերացիայի կողմից։
Սպորտը կարող է լինել պրոֆեսիոնալ կամ սիրողական: Պրոֆեսիոնալ սպորտը անպայմանորեն ներառում է մրցաշարերի մասնակցություն և մրցանակների համար պայքար: Սիրողական սպորտը այն է, որով մարդ զբաղվում է իր ցանկությամբ` առանց մրցաշարերի մասնակցության ու մրցանակներ վաստակելու նպատակով:
Սպորտային մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտային մրցանակները պարգևներ են, որոնք տրվում են մրցումների մասնակիցներին, հիմնականում հաղթողներին, մրցանակակիրներին և բացարձակ հաղթողներին։
Սպորտային մրցանակներն ու պարգևները, որոնք շնորհվում են մարզական մրցումների չեմպիոններին և փոխչեմպիոններին, ներառում են.
• օլիմպիական խաղերի, աշխարհի, մայրցամաքային, ազգային և այլ առաջնությունների մեդալներ։ Սովորաբար 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցին շնորհվում է «ոսկե մեդալ», 2-րդ տեղը՝ «արծաթե մեդալ», 3-րդ տեղը՝ «բրոնզե մեդալ»
• մրցանակներ համաշխարհային, մայրցամաքային կամ ազգային ռեկորդներ սահմանելու համար
• դափնեպսակներ, չեմպիոնական ժապավեններ
• գավաթներ և այլ մրցանակներ
• դիպլոմներ, շքանշաններ և այլն
Սպորտ և երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտությունները ցույց են տալիս, որ սպորտը կարող է երիտասարդներին ապահովել դրական զարգացման հնարավորություններ, ինչպես նաև նպաստել կյանքի հմտությունների ուսուցմանը և կիրառմանը:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Ընթերցե՛ք «սպորտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպորտ» հոդվածին։ |
|