Գեղեցկության մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միսս աշխարհ-2008 մրցույթի հաղթող Քսենյա Սուխինովան (Ռուսաստան)

Գեղեցկության մրցույթ, ամենագեղեցիկ մասնակցին որոշելու մրցույթ։ Ավանդաբար հիմնական ուշադրությունը դարձվում է մասնակիցների ֆիզիկական հատկանիշների վրա, չնայած որոշ մրցույթներում հաշվի են առնվում նաև մասնակցի անհատական որակները, ինտելեկտը, տաղանդը և ներկայացված հարցերին տրված պատասխանները: Տերմինը հիմնականում կիրառվում է միայն չամուսնացած կանանց մրցույթների վերաբերյալ, ինչպիսիք են Միջազգային չորս մեծ գեղեցկության միցույթները[1][2][3]: Տղաների կամ տղամարդկանց նմանատիպ մրցույթները կոչվում են այլ անուններով և ավելի նման են բոդիբիլդինգի մրցույթներին:

Յուրաքանչյուր գեղեցկության մրցույթի կազմակերպիչները կարող են առաջադրել իրենց կանոնները, ներառյալ մասնակիցների տարիքային սահմանափակումները: Կանոնները կարող են նաև պահանջել, որ մասնակիցները լինեն չամուսնացած, ինչպես նաև «առաքինի», կամավորական աշխատանքի և համագործակցության պատրաստ և այլն: Կարող են ներկայացվել նաև հագուստի տիպեր, որոնցով պետք է ներկայանան մասնակիցները, ներառյալ լողազգեստները:

Գեղեցկության մրցույթները սովորաբար կազմված են մի քանի փուլերից և տեղական մրցույթներից հետո անցկացվում են ավելի մեծ մրցույթներ: Օրիակ , միջազգային մրցույթները ներառում են հարյուրավոր կամ հազարավոր տեղական մրցույթներ: Երեխաների գեղեցկության մրցույթներում հիմնականում ուշադրություն է դարձվում մասնակցի գեղեցկության, զգեստների, սպորտային հագուստի մոդելավորմանը, տաղանդին և անհատական հարցազրույցի ժամանակ տրված պատասխաններին: Մեծահասակների և պատանիների մրցույթներոմ կենտրոնանում են հիմնականում դիմահարդարման, սանրվածքի և զգեստների, լողազգեստի և անհատական հարցազրույցի ժամանակ տրված պատասխաններին: Գեղեցկության մրցույթի հաղթողը հաճախ կոչվում է գեղեցկության թագուհի: Մրցույթի արդյունքում մասնակիցները գրավում են որոշակի հորիզոնականներ:

Կան լողազգեստով որոշ գեղեցկության մրցույթներ, որոնց ընթացքում դատում են միայն մարմնի որոշ մասերը, օրինակ՝ կանաց նստատեղը (օրինակ՝ Միս Բում Բում մրցույթը, որ անցկացվում է Բրազիլիայում և Միս Ռիֆ մրցույթը, որ անցկացվում է Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում)[4]:

Գեղեցկության մրցույթների մրցանակների շարքում կարող են լինել տիտղոսներ, թագեր, գոտիներ, կրթաթոշակներ, գավազաններ, խնայողական պարտատոմսեր և գումարային պարգևներ: Այնուամենայնիվ, չափահասների և պատանիների մրցույթներում հակված են դատելու խոսքը: Որոշ մրցույթների հաղթողներին կամ եզրափակիչ փուլ անցած մի շարք մասնակիցների որպես մրցական կարող են տրվել քոլեջի կրթաթոշակներ[5]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցկության մրցույթ, ԱՄՆ, 1920
Գեղեցկության մրցույթ Տեխասում[6]

Միջնադարում անցկացված եվրոպական փառատոնները կարող են համարվել գեղեցկության մրցույթների նախատիպեր: Օրինակ, անգլիական Մայիսյան օրվա տոնակատարությունների ժամանակ սովորաբար ընտրվել է Մայիսի թագուհի: ԱՄՆ-ում Մայիսյան օրերին որպես առատաձեռնության և համայնքի իդեալի խորհրդանիշ ծառայող կնոջ ընտրության ավանդույթը շարունակվել է երիտասարդ գեղեցիկ կանանց մասնակցությամբ ժողովրդական տոնակատարություններին[7]:

Գեղեցկության մրցութները անցկացվել են Էնգլինթոն մրցույթի շրջանակներում 1839 թվականներին, որ կազմակերպվել է Արչիբալդ Մոնթգոմերի՝ Էլգինթոնի 13-րդ կոմսի կողմից և նպատակ ուներ վերսկսել միջնադարյան ասպետական ավանդույթները, որ անցկացվել են Շոտլանդիայում: Մրցույթում հաղթել է Սոմերսեթի դքսուհի Ջորջիանա Սեյմուրը՝ Սոմերսեթի 12-րդ դուքս Էդվարդ Սեյմուրի կինը և Կարոլինա Նորթոնի քույրը, որ հայտարարվել է Գեղեցկության թագուհի[8]:

Շոումեն Ֆինեաս Թեյլոր Բարնում կազմակերպել է ժամանակակից ամերիկյան առաջին գեղեցկության մրցույթը 1854 թվականին, սակայն այն փակվել է հասարակության բողոքի պատճառով[9][10]:

Ազգային մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցկության մրցույթները դարձել են ավելի հայտնի 1880-ական թվականներից: 1888 թվականին Բելգիայի Սպա քաղաքում անցկացվող մրցույթում գեղեցկության թագուհի տիտղոսը շնորհվել է 18-ամյա կրեոլուհու: Բոլոր մասնակիցները պետք է ուղարկեին իրենց լուսանկարը և իրենց համառոտ նկարագիրը, որպեսզի թույլատվություն ստանային մասնակցելու մրցույթին, իսկ եզրափակիչ անցած 21 մասնակիցներից հաղթողին ընտրել է պաշտոնական խումբը[11]: Նմանատիպ մրցույթները հեղինակություն չեն վայելել: Գեղեցկության մրցույթները սկսել են համարվել ավելի հեղինակավոր 1921 թվականին առաջին ժամանակակից «Միսս Ամերկա» մրցույթի շնորհիվ[12]:

Ամենահին մրցույթը, որ շարունակվում է մինչ օրս, «Միսս Ամերիկա» մրցույթն է, որ կազմակերպվել է 1921 թվականին տեղացի գործարարի կողմից՝ նպատակ ունենալով գրավել զբոսաշրջիներին դեպի Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաք[13]: Մրցույթին մասնակցել են տեղի թերթի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթների հաղթողները, իսկ միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան հարյուր հազար մարդ: 16-ամյա Մարգարեթ Գորմանը Վաշինգտոնից, թագադրվել է որպես «Միս Ամերիկա 1921»՝ հաղթելով ժողովրդականության և գեղեցկության մրցույթներում և ստանալով 100 դոլար[14]:

Միջազգային մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի մայիսին Տեխաս նահանգի Գալվեսթոն քաղաքում կազմակերպվել է նոր մրցույթ, որը հայտնի է «Splash Day» կղզում։ Միջոցառման շրջանակներում անցկացվել է «Bathing Girl Revue» մրցույթը՝ որպես իր ամենահետաքրքրական ցուցադրություն[15][16][17][18]։ Միջոցառումը անցկացվել է ամառը՝ զբոսաշրջային սեզոնում և շարունակվել ամեն տարի։ Այն արագ դարձել է հայտնի Տեխասից դուրս և 1926 թվականից սկսած ավելացվել է աշխարհում առաջին միջազգային մրցույթը, որը հայտնի է որպես Գեղեցկության միջազգային մրցույթ [17]։ Ինչպես ասվել է, այդ մրցույթը ծառայել է որպես մոդել ժամանակակից գեղեցկության մրցույթների համար[18][19][20]։ Մրցույթին մասնակցել են աղջիկներ Անգլիայից, Ռուսաստանից, Թուրքիայից ու շատ այլ երկրներից և արդյունքում շնորհվել է «Միս Տիեզերք» տիտղոս[18][21]։ Մրցույթը դադարեցվել է ԱՄՆ-ում 1932 թվականին ճգնաժամի պատճառով (Միջազգային մրցույթը կարճ ժամանակով վերսկսվել է Բելգիայում

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցկության մրցույթ Մոնրեալում, 1948

«Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթի ժողովրդականությունը այլ կազմակերպությունների ոգեշնչել է ստեղծել նմանատիպ մրցույթներ 1950-ական թվականներին և դրանից հետո։ Դրանց թվում նշանակալի է Ազգային Դոնաթ թագուհի մրցույթը։ Միսս աշխարհ մրցույթն սկսել է անցկացվել է 1951 թվականին, Միսս տիեզերք և Միսս ԱՄՆ մրցույթները՝ 1952 թվականին։ Միս Ինթերնեյշնլ մրցույթը հիմնադրվել է 1960 թվականին, Միս Աֆրոամերիկա մրցույթը՝ 1968 թվականին[22], որպես պատասխան Միսս Ամերիկա մրցույթից աֆրոամերիկացի կանանց հեռացնելուն։ Միսս տիեզերք կազմակերպությունն սկսել է անցկացնել ԱՄՆ-ի «Միսս պարմանուհի» մրցույթը 1983 թվականին 14-19 տարեկանների համար։ Միսս Երկիր մրցույթն սկսել է անցկացվել 2001 թվականից, և գեղեցկությանն մրցույթն սկսել է օգտագործվել որպես շրջական միջավայրի պահպանության քարոզչության միջոց[23][24]։ Այդ մրցույթները շարունակում են անցկացվել մինչ օրս։

Լողազգեստով մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակիցների՝ լողազգեստով ներկայանալու պահանջը վիճելի հարց է տարբեր մրցույթներում։ Վեճերը շատացել են 1940 թվականին բիկինի ստեղծվելուց և մեծ տարածում գտնելուց հետո։ Բիկինին արգելվել է Միս Ամերիկա մրցույթում կաթոլիկների բողոքների պատճառով[25]։ 1951 թվականին սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ Միս աշխարհ մրցույթի հաղթողն իր մրցանակն ստանալու համար ներկայացել է բիկինով։ Հռոմի պապ Պիոս 12-րդը դատապարտել է թագադրումը՝ որպես մեղսագործություն[26][27], իսկ կրոնական ավանդույթներ ունեցող երկրները սպառնացել են հետ կանչել իրենց պատվիրակությունները[28]։ Հետագայում բիկինին արգելվել է նաև այլ մրցույթներում։ Դա շարունակվել է մինչև 1990-ականների վերջերը, որից հետո դրանք նորից թույլատրվել են[13], սակայն շարունակվել են վեճերը դրա վերաբերյալ, երբ եզրափակիչները անցկացվել են այն երկրներում, որտեղ բիկինիները (կամ լողազգեստները) մերժվում են հասարակության կողմից[13][29]։ Օրինակ, 2003 թվականին Աֆղանստանը ներկայացնող Վիդա Սամաձաին Միսս Երկիր մրցույթում ներկայացել է բիկինով, ինչի պատճառով մեծ աղմուկ է բարձրացվել նրա հայրենիքում[13]։ 2013 թվականին Միսս աշխարհ մրցույթի՝ լողազգեստով փուլը հանվել է Բալիի իսլամիստների բողոքի պատճառով, որտեղ անկացվել է մրցույթը[29]։ 2014 թվականին Միս աշխարհ մրցույթից հանվել է լողազգեստով փուլը[30]։

2017 թվականին Carousel Productions ընկերությունը քննադատվել է այ պատճառով, որ Միսս Երկիր 2017 մրցույթի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ մասնակիցները ներկայացել են լողազգեստով, սակայն նրանց դեմքերը փակ են եղել կազմվածքի գեղեցկությանը նվիրված փուլում, որն առաջին անգամ կայացել է 2017 թվականին Ֆիլիպիններում[31][32][33][34]։ Դա եղել է մրցույթի երեք փուլերից մեկը. մյուս երկուսը նվիրված են եղել դեմքի գեղեցկությանը և շրջակա միջավայրին ու ինտելեկտին[35][36]։ Կազմակերպիչները պաշտպանել են կառուցվածքի գեղեցկություն փուլը՝ պատճառաբանելով, թե այն նախատեսված է նրա համար, որ ժյուրին մասնակիցներին դատի ոչ միայն ըստ դեմքի գեղեցկության[37][38]։

Գլխավոր գեղեցկության մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց գեղեցկության գլխավոր միջազգային մրցույթները ներառում են Միսս աշխարհ ( հիմնադրվել է 1951 թվականին Էրիկ Մորլեյի կողմից), Միսս տիեզերք (հիմնադրվել է 1952 թվականին), Միս միջազգային (հիմնադրվել է 1960 թվականին), Միս Երկիր (հիմնադրվել է 2001 թվականին) մրցույթները[39][40][41]։ Դրանք կոչվում են Չորս մեծ գեղեցկության մրցույթներ և հանդիսանում են 4 ամենամեծ և ամենահայտնի միջազգային գեղեցկության մրցույթները չամուսնացած կանանց համար[42][43]։

Հիմնադրում Մրցույթ Կազմակերպիչ Վայր Բիկինիի թույլատրում Բիկինիի կանոնավորում
1921 Միսս Ամերիկա Միս Ամերիկա կազմակերպություն[13] Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի 1997 1947 – Բիկինին արգելվել է հռոմեական կաթոլիկների բողոքի պատճառով
1997 – Բիկինին թույլատրվել է[13]
1951 Միսս աշխարհ Էրիկ Մորլի, Միսս աշխարհ կազմակերպություն Լոնդոն, Անգլիա 1951 1951 – Առաջին հաղթող շվեդ Կիկի Հականսսոնը թագադրվել է բիկինիով։ Կրոնական ավանդույթներով երկրները սպառնացել են ետ կանչել իրենց պատվիրակություններին[28] , իսկ Պիոս 12-րդ պապը թագադրումը համարել է մեղսագործություն։
1952 – Լողազգեստները ձևավորվել են ավելի ժամանակակից դիզայնով[13]
1996 – Միս Աշխարհ մրցույթն անցկացվել է Հնդկաստանի Բանդալոր քազաքում, բայց լողազգեստներով փուլն անցկացվել է Սեյշելյան կղզիներում՝ բողոքների պատճառով[44]։
2013 – Լողազգեստով փուլը հանվել է ծրագրից Բալիում իսլամիստների բողոքի պատճառով, որտեղ անցկացվում էր մրցույթը[29]։
1952 Միսս Տիեզերք Վիլյամ Մորիս Էնդիվոր Նյու Յորք քաղաք 1997 1952 – Բիկինին արգելվել է։
1997 – Մասնակիցերին թույլատրվել է հագնել բիկինի[13]։
1960 Միս Միջազգային Միջազգային մշակութային միություն Տոկիո, Ճապոնիա 1960 1964 – Բիկինին դարձել է պարտադիր։
1983 Միսս պատանի ԱՄՆ Վիլյամ Մորիս Էնդիվոր]] Նյու Յորք Չի թույլատրվում 1983 – Բիկինին արգելվել է։
1997 – Մանակիցներին թույլատրվել է հանգնել բիկինի[13]։
2000 – Տանկինիները թույլատրվել են առաջին (և միակ) անգամ[13]։
2016 – Բիկինիի մրցույթը հանվել է և փոխարինվել սպորտային հագուստի մրցույթով[45]։
2001 Միսս Երկիր Carousel Productions Քեսոն, Ֆիլիպիններ 2003 2003 – Աֆղանստանը ներկայացնող Վիդա Սամաձին մասնակցել է բիկինիով մրցույթին, ինչի պատճառով աղմուկ է բարձրացել նրա հայրենիքում[13]։
2017 – «Կառուցվածքի գեղեցկություն մրցույթում» մասնակիցները ներկայացել են սպիտակ բիկինիներով և փակ դեմքով, որպեսզի ժուրիի ուշադրությունը կենտրոնանա նրանց մարմնակազմվածքի վրա[46][47]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Ամստերդամ 1973 մրցույթի ժյուրին

Գեղեցկության մրցույթների քննադատները նշում են, որ նմանատիպ մրցույթները նպաստում են այն գաղափարի տարածմանը, թե կանանց ու աղջիկներին պետք է գնահատել առաջին հերթին նրանց արտաքին գեղեցկության համար, և այն ճնշում է գործադրում աղջիկների և կանանց վրա՝ նրանց ստիպելով համապատասխանել համընդհանուր ընդունելություն գտած գեղեցկության չափանիշների՝ ծախսելով ժամանակ և գումար նորաձևության, դիմահարդարման միջոցների, սանրվածքի ձևավորման և նույնիսկ պլաստիկ վիրահատության համար։ Նրանք պնդում են, որ ֆիզիկական գեղեցկության նմանատիպ պարտադրանքները որոշ կանանց ստիպում է պահպանել հատուկ սննդակարգ՝ վնասելով իրենց[48][49][50]։

Ասվում է, որ գեղեցկության մրցույթները կանանց դարձնում են գնահատման օբյեկտ և տարածում այն միտքը, թե կնոջ միակ նպատակը գրավիչ տեսք ունենալն է[51]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Miss Earth 2004 beauty pageant»։ China Daily։ Reuters։ 2004-10-25։ Վերցված է 2007-10-23 
  2. «Brazil’s Miss World finalist has her hands and feet amputated»։ English.pravda.ru։ 22 January 2009։ Վերցված է 24 September 2012 
  3. Enriquez Amee (2 February 2014)։ «Philippines: How to make a beauty queen»։ BBC News։ Վերցված է 3 February 2014 
  4. Sophie Jane Evans (August 7, 2014)։ «Brazil's finest assets on show: Country unveils the 27 women set to compete in its annual Miss Bum Bum contest»։ Daily Mail։ Վերցված է March 3, 2018 
  5. Miss Teenage California scholarship awards, from the pageant website Archived 14 July 2011 at the Wayback Machine.
  6. Universal Newsreel (1935)։ «Lone Star State Selects Beauties for 100 Year Pageant»։ Texas Archive of the Moving Image։ Վերցված է 21 July 2011 
  7. «Miss America: People & Events: Origins of the Beauty Pageant»։ Pbs.org։ Վերցված է 21 May 2014 
  8. https://www.youtube.com/watch?v=5vfonRGFZ3k
  9. Colin Blakemore and Sheila Jennett, ed. (2006)։ The Oxford companion to the body (1. publ. ed.)։ Oxford: Oxford Univ. Press։ ISBN 0-19-852403-X 
  10. «It's Not a Beauty Pageant. It's a Scholarship Competition!»։ The LOC.GOV Wise Guide։ Library of Congress։ August 2008։ Վերցված է 7 June 2012 
  11. «Beauty Pageants History: The Beginning and Beyond»։ Վերցված է 7 June 2013 
  12. https://www.youtube.com/watch?v=5vfonRGFZ3k
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 «History»։ Pageant Almanac։ Pageant Almanac։ Արխիվացված է օրիգինալից 12 December 2008-ին։ Վերցված է November 6, 2008 
  14. «Miss America»։ In Encyclopedia of New Jersey։ 2004։ Վերցված է 6 October 2012 
  15. Stein, Elissa (2006)։ Beauty Queen: Here She Comes...։ Chronicle Books։ էջ 37։ ISBN 978-0-8118-4864-0 
    «Revues and other Vanities: The Commodification of Fantasy in the 1920s»։ Assumption College։ Վերցված է 2 October 2009 
  16. «The Sloane Collection, no. 4 – Galveston Bathing Girl Revue, 1925»։ Story Sloane, III Collection։ Texas Archive of the Moving Image։ 1925։ Վերցված է 21 July 2011 
  17. 17,0 17,1 «Miss United States Began In Galveston»։ The Islander Magazine։ 2006 
  18. 18,0 18,1 18,2 Cherry, Bill (25 October 2004)։ «Miss America was once Pageant of Pulchritude»։ Galveston Daily News։ Արխիվացված է օրիգինալից 21 October 2009-ին 
  19. Brown, Bridget (17 May 2009)։ «Isle bathing beauty tradition reborn»։ Galveston Daily News։ Արխիվացված է օրիգինալից 16 July 2011-ին 
  20. Savage, Candace (1998)։ Beauty queens: a playful history։ Abbeville։ էջ 33։ ISBN 978-1-55054-618-7 
  21. «The Billboard»։ 25 September 1948։ էջ 49 
  22. «The Ritz-Carlton Hotel - Atlantic City»։ Historical Timeline։ Վերցված է June 25, 2011 
  23. Warner Claire (6 December 2015)։ «What Is The Miss Earth Pageant? Angelia Ong Isn't The Only Winner You Need To Know»։ Bustle։ Վերցված է 31 January 2016 
  24. Schuck Lorraine (October 12, 2006)։ «About Miss Earth Beauty Pageant»։ Miss Earth official website, Carousel Productions, Inc։ Արխիվացված է օրիգինալից February 24, 2008-ին։ Վերցված է August 2, 2008 
  25. «We're all intellectuals»։ The Daily Telegraph (London: Telegraph Media Group Limited)։ November 6, 2008 
  26. Various, Selvedge: The Fabric of Your Life, page 39, Selvedge Ltd., 2005
  27. Maass Harold (June 7, 2013)։ «The controversial bikini ban at the Miss World beauty pageant»։ Վերցված է August 22, 2013 
  28. 28,0 28,1 Han Shin, Beauty with a Purpose, page 193, iUniverse, 2004, 0-595-30926-7
  29. 29,0 29,1 29,2 Nidhi Tewari, "Miss Universe 2013: Winning Beauty To Wear Million Dollar Diamond-Studded Swimsuit", International Business Times, November 5, 2013
  30. Lange Maggie (18 December 2014)։ «Miss World Pageant Axes Swimsuit Portion»։ New York Magazine։ Վերցված է 22 December 2014 
  31. Dela Cruz Lito (19 October 2017)։ «Miss Earth organizers slammed over controversial preliminary round»։ Վերցված է 20 November 2017 
  32. Requintina Robert R. (25 June 2017)։ «Veiled faces and 2-piece swimsuits in Miss Philippines Earth pageant»։ Manila Bulletin։ Վերցված է 20 November 2017 
  33. Tuazon Nikko (24 June 2017)։ «Miss Philippines Earth 2017 organizers defend controversial preliminary event»։ Philippine Entertainment Portal։ Վերցված է 20 November 2017 
  34. News Manila (20 October 2017)։ «Miss Earth pageant covers contestants’ faces as they walk down in swimsuits»։ Coconuts Media։ Վերցված է 20 November 2017 
  35. Adina Armin (15 July 2017)։ «Miss PH-Earth winners 'unveiled' tonight»։ Philippine Daily Inquirer։ Վերցված է 20 November 2017 
  36. Dela Cruz Lito (19 October 2017)։ «Miss Earth organizers slammed over controversial preliminary round»։ Վերցված է 20 November 2017 
  37. News Rappler (25 June 2017)։ «Miss PH Earth organizers on veil issue: Women not objectified»։ Rappler։ Վերցված է 20 November 2017 
  38. Requintina Robert R. (25 June 2017)։ «Veiled faces and 2-piece swimsuits in Miss Philippines Earth pageant»։ Manila Bulletin։ Վերցված է 20 November 2017 
  39. «Mexicana Anagabriela Espinoza gana concurso de belleza en China»։ Terra Networks (Mexico)։ EFE։ 28 November 2009։ Վերցված է 19 February 2012 
  40. Sibbett Rebecca (15 February 2008)։ «Edinburgh students launch beauty pageant»։ The Edinburgh Journal։ Արխիվացված է օրիգինալից 16 June 2013-ին։ Վերցված է 8 March 2012 
  41. Fischer Bernd (20 August 2012)։ «Beauty pageants: the bad and the beautiful»։ Perdeby։ Արխիվացված է օրիգինալից 22 September 2012-ին։ Վերցված է 26 December 2012 
  42. «Beauty with scandals»։ The Standard։ 21 July 2011։ Վերցված է 21 July 2011 
  43. «24-year-old former Tian Zhizi elected as "Miss Japan 2011"»։ Business Times։ 4 July 2011։ Վերցված է 21 July 2011 
  44. «Miss Greece now Miss World, despite pageant protests»։ CNN։ November 23, 1996։ Արխիվացված է օրիգինալից December 17, 2003-ին 
  45. Murray Rheana (29 June 2016)։ «Miss Teen USA pageant drops swimsuit competition in favor of athleisure»։ today.com։ Today 
  46. News Blasting։ «Miss Earth organizers slammed over controversial preliminary round»։ Blasting News (en-US)։ Վերցված է 2017-11-20 
  47. «Miss Earth pageant covers contestants' faces as they walk down in swimsuits | Coconuts Manila»։ Coconuts (en-US)։ 2017-10-20։ Վերցված է 2017-11-20 
  48. «Beauty and body image in the media»։ Media Awareness Network։ Արխիվացված է օրիգինալից 18 January 2009-ին։ Վերցված է 2009-01-17 
  49. «Reigning Miss Universe Suspected of Having Cosmetic Surgery»։ Արխիվացված օրիգինալից 26 August 2010-ին։ Վերցված է 2010-08-23 
  50. «Plastic Surgery: Bollywood, Miss Universe, and the Indian Girl Next Door»։ Gujarati Magazine (Sandesh)։ Վերցված է 2010-08-23 
  51. «Why OBJECT to Beauty Pageants?»։ object.org.uk։ Արխիվացված է օրիգինալից 22 May 2014-ին։ Վերցված է 22 May 2014 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sones, Michael. "History of the Beauty Pageant". Beauty Worlds: The Culture of Beauty (2003): n. pag. Web. 4 November 2009.
  • Liben, Lynn S., Rebecca S. Bigler, Diane N Ruble, Carol Lynn Martin, and Kimberly K. Powlishta. "Conceptualizing, Measuring, and Evaluating Constructs and Pathways". Developmental Course of Gender Differentiation. 67.2 i-183. Print.
  • Harvey, Adia M. "Becoming Entrepreneurs: Intersections of Race, Class, and Gender at the Black Beauty Salon". Gender and Society. 19.6 (2005): 789-808. Print.
  • Banet‐Weiser, Sarah. "The Most Beautiful Girl in the World: Beauty Pageants and National Identity". (Berkeley: University of California Press, 1999)
  • Wilk, Richard. "The Local and the Global in the Political Economy of Beauty: From Miss Belize to Miss World". Review of International Political Economy. 2.1 (1995): 117-134. Print.
  • Burgess, Zena, and Phyllis Tharenou. "Women Board Directors: Characteristics of the Few". Journal of Business Ethics. 37.1 (2002): 39-49. Print.
  • Huffman, Matt L., and Philip N. Cohen. "Occupational Segregation and the Gender Gap in Workplace Authority: National versus Local Labor Markets". Sociological Forum. 19.1 (2004): 121-147. Print.
  • Ciborra, Claudio U. "The Platform Organization: Recombining Strategies, Structures, and Surprises". Organization Science. 7.2 (1996): 103-118. Print.
  • Lamsa, Anna-Maija, and Teppo Sintonen. "A Discursive Approach to Understanding Women Leaders in Working Life". Journal of Business Ethics. 34.3/4 (2001): 255-267. Print.
  • Bell, Myrtle P., Mary E. McLaughlin, and Jennifer M. Sequeira. "Discrimination, Harassment, and the Glass Ceiling: Women Executives as Change Agents". Journal of Business Ethics. 37.1 (2002): 65-76. Print.