The Daily Telegraph

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյլի թելեգրաֆ
The Daily Telegraph
DailyTelegraph-SYD.png
Թերթի 1916 թվականի շապիկը
Daily Telegraph Allied Troops Marching To Athens 2 December 1916.jpg
Տեսակ թերթ
Ժանր լուրեր, բիզնես, սպորտ
Լեզու անգլերեն
Խմբագիր Իան ՄաքԳրեգոր
Հիմնադրվել է 1855 թիվ
Հիմնադիր Արթուր Սլայ
Անվանված է The Daily Telegraph & Courier
The Daily Telegraph & Morning Post
Սեփականատեր Telegraph Media Group
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Հրատարակման վայր Լոնդոն
Հաճախականություն ամենօրյա
Տպաքանակ 622 719[1]
ISSN 0307-1235
OCLC 49632006
Կայք telegraph.co.uk
111 Buckingham Palace Road, London, SW1W 0DT
The Daily Telegraph Վիքիպահեստում

«The Daily Telegraph»[2] (հայ․՝ Դեյլի թելեգրաֆ, երբեմն ուղղակի The Telegraph, հայերեն թարգմանությամբ՝ հեռագիր), բրիտանական ամենօրյա թերթ, որը հրատարակվում է 1855 թվականից սկսյալ։ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի պարբերականներից մեկը։ Օրական միջին տպաքանակը կազմում է շուրջ վեց հարյուր հազար օրինակ[1]:

Առաջին համարը լույս է ընծայվել 1855 թվականի հունիսի 29-ին՝ «The Daily Telegraph & Courier» անվանումով։ Հիմնադրվել է գնդապետ Արթուր Սլայի կողմից։ Ստեղծման միակ նպատակն է եղել քննադատել Քեմբրիջի հերցոգ Գեորգին, որը բրիտանական բանակի ապագա ղեկավարն էր լինելու։ Մի քանի ամիս անց թերթը գնվեց հրատարակիչ Ջոզեֆ Մոսես Լեվիի կողմից։ Վերջինս այդ ժամանակ The Sunday Times թերթի ղեկավարն էր։ Ջոզեֆը կամենում էր ստեղծել նոր էժան թերթ, որը հասու կլինի ընթերցողների լայն շրջանակներին։ 1855 թվականի սեպտեմբերի 17-ին լույս տեսավ «The Daily Telegraph & Courier» թերթի վերափոխված տարբերակը։ Անվանումը կրճատվել է 1856 թվականին և այդ թվականից ցայսօր կրում է «The Daily Telegraph» վերնագիրը։ Այն նույն թվականին Բրիտանիայում կոչվեց «ամենամեծ, ամենալավ և ամենաէժան թերթն աշխարհում»: Դրանից հետո թերթը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենամեծ տպաքանակն ունեցող թերթը։

«The Daily Telegraph & Courier» շապիկով թերթը

1937 թվականի հոկտեմբերին հրատարակությունը միավորվեց Morning Post-ի հետ (հիմնադրված 1772 թվականին) և սկսեց կոչվել «The Daily Telegraph & Morning Post»: Այս անվանումով թերթը լույս տեսավ ընդհուպ մինչև 1969 թվականը, որից հետո կրկին հանդես եկավ նախկին անվանումով։

1985 թվականի հունիսին թերթի բաժնետոմսերի մի մասը ձեռք բերեց կանադացի մեդիամագնատ Կոնրադ Բլեքը։

2004 թվականին, դատական քննության արդյունքում, թերթը 665 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց անցավ «Բարկլայ եղբայրներ» ընկերությանը[3]: Այս ընկերությանն են պատկանում նաև ամերիկյան Chicago Sun-Times և իսրայելական Jerusalem Post պարբերականները)։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Դեյլի թելեգրաֆը բաղկացած է 3 մշտական բաժիններից՝ լուրեր, բիզնես և սպորտ։ Բացի դրանից, ամեն օր լույս է տեսնում նաև թեմատիկ խորագրերը.

  • Երկուշաբթի՝ աճուրդներ, քո բիզնեսը, արվեստ, նորաձևություն, առողջություն, լավ ինքնազգացողություն
  • Երեքշաբթի՝ հաղորդակցություն, արվեստ, ոճ, առողջություն
  • Չորեքշաբթի՝ գիտություն, առողջություն, արվեստ, կրթություն
  • Հինգշաբթի՝ արվեստ, ոճ, օրենք, Լոնդոնի անշարժ գույք, The New York Times-ի հատուկ առաջարկներ
  • Որբաթ՝ առողջություն, արվեստ, նորաձևություն, կինո
  • Շաբաթ՝ ծնողներ և կրթություն, գյուղ, նորաձևություն, տուն, սնունդ և խմիչքներ, շոպինգ, Telegraph magazine, հեռուստատեսություն և ռադիո, քո փողերը, ավտոմեքենաներ, ճանապարհորդություն, անշարժ գույք, արվեստ+գրքեր, այգեգործություն, ուիքենդ։

Հայտնի լրագրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Sunday Telegraph[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սանդի թելեգրաֆ» (The Sunday Telegraph), կիրակնօրյա հավելված, որը լույս է տեսնում սկսյալ 1961 թվականի փետրվարի 5-ից: Այսօրվա դրությամբ այն լույս է ընծայվում 656 055 տպաքանակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ABCs: National daily newspaper circulation June 2011» (անգլերեն)։ guardian.co.uk։ 15.07.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-05-ին։ Վերցված է 2011-07-11 
  2. БРЭ/Դեյլի թելեգրաֆ
  3. Միլիարդատեր եղբայրներ Բարկլայները գնում են «Դեյլի թելեգրաֆը» // РИА Новости, 23 июня 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]