Իսրայել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
מְדִינַת יִשְׂרָאֵל (Եբրայերեն) دَوْلَة إِسْرَائِيل (Արաբերեն)
Մեդինաթ Յիսրաել Դաուլաթ Իսրայիլ
Իսրայել դրոշ
Դրոշ
Իսրայել Զինանշան
Զինանշան
Օրհներգ՝
Հաթիքվա
Հույսը


Իսրայել դիրքը
Իսրայել դիրքը
Մայրաքաղաք Թել Ավիվ, Երուսաղեմ
31°47′N, 35°13′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ եբրայերեն, արաբերեն
Էթնիկ խմբեր (2011) 75.3% Հրեաներ
20.5% արաբներ
4.2% այլ
Կառավարում Խորհրդարանական Հանրապետություն
 -  Նախագահ Շիմոն Պերես
 -  Վարչապետ Բենյամին Նեթանյահու
Անկախություն Սկսած Մեծ Բրիտանիայի կողմից կարավարված
Ազգերի Լիգա 
 -  Հայտարարում մայիսի 14 1948 
 -  Ջրային (%) 2%
Բնակչություն
 -  2012 նախահաշիվը 8,051,200  (97-րդ)
 -  2008 մարդահամարը 7,412,200 
ՀՆԱ (ԳՀ) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $235.222 միլիարդ (50-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $30,975 (26-րդ)
ՀՆԱ (անվանական) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $242.897 միլիարդ (40-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $31,985 (27-րդ)
Ջինի (2008) 39.2 (69-րդ)
ՄԶՀ (2011) 0.888 (շատ բարձր) (17-րդ)
Դրամական միավոր Շեկել (‎) (ILS)
Ժամային գոտի ԻՍԺ (UTC+2)
 -  Ամռանը (DST) ԻԱԺ (UTC+3)
Վերին մակարդակի ազգային դոմենն .il
Հեռախոսային կոդ ++972


Իսրայել[1] (եբր.՝ ישראל‎), պաշտոնական անվանումը՝ Իսրայել պետություն (եբր.՝ מדינת ישראל‎‎, արաբ․՝ دولة اسرائيل‎‎‎‎), պետություն Միջին Արևելքում՝ Միջերկրական ծովի հարավ-արևելքում։ Հյուսիսում սահմանակից է Լիբանանին, արևելքում՝ Սիրիային և Հորդանանին, իսկ հարավ-արևմուտքում՝ Եգիպտոսին։

Անվան ծագումը[խմբագրել]

Ամբողջ երեք հազարամյակի ընթացքում Իսրայել անունը նշանակել է «Իսրայելի երկիր» (եբրայերեն՝. אֶרֶץ יִשְׂרָאֵל‎, Էրեց-Իսրաէլ), ինչպես նաև ամբողջ հրեա ժողովուրդը։ Այս անվան աղբյուր է համարվում Աստվածաշունչը, ըստ որի Իսահակի որդի Հակոբը մենամարտում է Աստծո հրեշտակի հետ և ստանում Իսրայել անունը. «Բաց թող ինձ, որովհետև լույս ծագեց.», Հակոբն ասաց հրեշտակին «Բաց չեմ թողնի, մինչև ինձ չօրհնես», հրեշտակն ասաց. «ինչ է անունդ», պատասխանեց «Հակոբ է». և նրա հետ մենամարտողն ասաց. «Այսուհետ քո անունը ոչ թե Հակոբ, այլ Իսրայել պիտի լինի, որովհետև դու մենամարտեցիր Աստծո հետ, և պիտի հաղթես մարդկանց» (Ծննդոց 32։29)։ Կա տարբերակ, որ այդ անունը ծագել է սարա բայից, որը նշանակում է ղեկավարել, լինել հզոր, ունենալ իշխանություն, որը տրված է երկնքից, մի այլ տարբերակով՝ Աստծո սկզբունք, կամ Աստծո մենամարտ։ Դրանից հետո հրեա ժողովուրդը որպես Հակոբի սերունդ սկսվեց կոչվել «Իսրայելի որդիներ», «Իսրայելի ժողովուրդ», կամ իսրայելցիներ։

Առաջին անգամ «Իսրայել» բառը հիշատակվել է Մերնեփթաղի կոթողներում, հին Եգիպտոսի տարածքում (մ.թ.ա. XIII դարի վերջ), և վերաբերում էր ժողովրդին, այլ ոչ երկրին։

Ներկայիս պետությունը կոչվել է Մեդինաթ Իսղայել (եբր.՝ מדינת ישראל‎ - Իսրայելի Պետություն)։ Նախատեսվել են նաև այլ անուններ՝ Էղեց Յիսղաէլ (Իսրայելի Երկիր), Հրեաստան, Սիոն, Հուդա, սակայն դրանք մերժվել են[2]։

Անկախության առաջին շաբաթվա ընթացքում նորաստեղծ պետության կառավարությունը երկրի քաղաքացիներին նշելու համար օգտագործել է «իսրայելցիներ» եզրը (եբր.՝ ישראלים‎ - «իսրաելի՛մ»)։ Առաջին անգամ այն պաշտոնապես հայտարարվել է արտաքին գործերի նախարար Մոշե Շարետի ելույթի ժամանակ[3]։

Պատմություն[խմբագրել]

Պետության ձևավորում[խմբագրել]

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ և նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական և հրեական պետություններ։ Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն և քաղաքականություն։

Արաբա-Իսրայելական Պատերազմներ[խմբագրել]

Իմպերիալիստական տերությունների (ԱՄՆ և Մեծ Բրիտանիա) և միջազգային սիոնիզմի աջակցությամբ Իսրայելը 1948-1949-ի արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով Պաղեստինի արաբական պետությունից նվաճեց 6,7 հզ. կմ2 տարածք, ինչպես նաև Երուսաղեմի արևմտյան մասը։ Ինչպես իրեն հատկացված, այնպես էլ զավթած տարածքից Իսրայելի կառավարությունը արտաքսեց մոտ 1 մլն արաբների։ 1949-ին Իսրայելը Եգիպտոսի, Լիբանանի, Հորդանանի և Սիրիայի հետ ստորագրեց զինադադարի ժամանակավոր համաձայնագրեր, որոնք սակայն չփոխարինվեցին հաշտության պայմանագրերով։ 1949-ին կայացան պառլամենտական ընտրություններ, գլխավոր կառավարող կուսակցությունը դարձավ ՄԱՊԱԻ-ն։ 1952-ին ԱՄՆ-ի հետ համաձայնագրով Իսրայելը փաստորեն պարտավորվեց մասնակցել ԱՄՆ-ի բոլոր գործողություններին Մերձավոր Արևելքում։ 1952-ին Իսրայելիի և Գերմանիայի միջև կնքված պայմանագրով Իսրայելը Գերմանիայից ստացավ (մինչև 1966-ը) 822 մլն դոլլար այսպես կոչված ռազմատուգանք և 1,7 մլրդ դոլլար փոխհատուցում՝ 1939-1945համաշխարհային պատերազմում հրեաներին պատճառած վնասի դիմաց։ 1956-ին Իսրայելը Անգլիայի և Ֆրանսիայի հետ ագրեսիա սանձագերծեց Եգիպտոսի դեմ։ 1957-ին միացավ Էյզենհաուերի դոկտրինային և 1958-ին աջակցություն ցույց տվեց Լիբանանի և Հորդանանի դեմ անզլո-ամերիկյան ինտերվենցիային։ 60-ական թթ. սկզբից Իսրայելը շարունակում էր ագրեսիվ քաղաքականություն վարել։ Հաճախակի կրկնվող պրովոկացիոն գործողությունները (Հորդանան գետի շրերի մի մասի արտաուղղում, սահմանային ռազմական միջադեպեր և այլն) խիստ սրեցին արաբա-իսրայելական հարաբերությունները։ 1967հունիսի 2-ին առավել հետադեմ և ծայրահեղ ուժերի մասնակցությամբ ստեղծվեց ազգային միասնության կառավարություն, որն արաբական երկրների դեմ պատերազմ սանձազերծելու միջոցով ձգտում էր իրագործել «Մեծ Իսրայել» ստեղծելու սիոնիստական ծրագիրը։ 1967հունիսի 5-ին Իսրայելը նոր պատերազմ սկսեց արաբական երկրների (Եգիպտոս, Սիրիա, Հորդանան) դեմ։ ԽՍՀՄ-ի, սոցիալիստական մյուս երկրների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործուն միջամտությունը Իսրայելին ստիպեց դադարեցնել ռազմական գործողությունները (հունիսի 10), սակայն նա հրաժարվեց հեռացնել իր զորքերը գրաված տարածքներից։ 1967նոյեմբերի 22-ին Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց Մերձավոր Արևելքում ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ։ Իսրայելը հրաժարվեց բանաձևը կատարելուց և շարունակեց իր ագրեսիվ գործողությունները արաբական երկրների նկատմամբ։ 1968-ին աջ «սոցիալիստների», սիոնիստական կուսակցությունների և բուրժուական ՌԱՖԻ կուսակցության միավորումից ստեղծվեց Իսրայելի բանվորական կուսակցությունը (ՄԱԻ)։ 1969-ին իշխանության գլուխ կանգնեց ծայրահեղ հետադիմականների կառավարությունը՝ Գ. Մեիրի գլխավորությամբ։ Այդ կառավարությունը ձեռնամուխ եղավ գրաված տարածքների յուրացմանն ու բնական հարստությունների շահագործմանը։ Իսրայելի կառավարող շրջանների քաղաքականությունը 1973հոկտեմբերին հանգեցրեց արաբա-իսրայելական նոր պատերազմի, որի հետևանքով Իսրայելը մարդկային ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ կրեց։ Արաբական պետությունների աճած մարտունակությունն ու Իսրայելի միջազգային մեկուսացումը Իսրայելի կառավարությանը ստիպեցին մասնակցել (1973դեկտեմբեր) ժնևի հաշտարար կոնֆերանսին։ 1974հունվարին և 1975սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման և նրանց միջև բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ Սակայն դեպքերի զարգացումը ցույց է տալիս, որ Իսրայելի կառավարությունը չի հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից։ Նա շարունակում է խափանել ժնևի կոնֆերանսի աշխատանքները, փորձում է պառակտել արաբ, պետությունների միասնական ճակատը և մասնակի համաձայնություններով ամրապնդել ստատուս-քվոն, ոտնահարել Պաղեստինի արաբական ժողովրդի օրինական իրավունքները։ 1979-ին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայել Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը և Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005-ին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Պետական կարգը[խմբագրել]

Իսրայել հանրապետություն է։ Սահմանադրություն չունի, այն փոխարինվում է մի շարք օրենսդրական ակտերով։ Պետության ղեկավարը նախագահ է, որի լիազորությունները սահմանափակված են։ Ողջ իշխանությունն իրականացնում է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ։ Բարձրագույն օրենսդրական մարմինը միապալատ պառլամենտն է (կնեսետ)։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարեկան դարձած քաղաքացիները։ Դատական համակարգը կազմում են աշխարհիկ և հոգևոր դատարաններն ու Գերագույն դատարանը։

Սահմաններ[խմբագրել]

Իսրայելի քաղաքական քարտեզը։

Միջազգային իրավունքի տեսանկյունից Իսրայելի սահմանները վերջնականապես հստակեցված չեն։ Իսրայելը տարբեր փաստերի արդյունք է, ինչպես նաև ձեռնպահ է մնում իր սահմանների պաշտոնապես հստակեցումից։ Իսրայելացի որոշ իրավաբաններ համարում են, որ սահմաններն ընդհանրապես պետության տարր չեն համարվում։

Իսրայելի սահմանների հստակեցման համար գոյություն ունեն մի քանի հնարավոր ձևեր՝

  • ՄԱԿ ԳԱ 1947. նոյեմբեր 29-ի թիվ 181/11 որոշումը, որը չի ճանաչվել և իրականացվել արաբական երկրների կողմից, մնում է միայն միջազգային-իրավական փաստաթուղթ, որտեղ նշված է հրեական պետության տարածքը։ Այդ փաստաթուղթը ենթադրում էր հրեական պետության տարածք ընդգրկել Արևելյան Գալիլիան, Իսրայելյան դաշտահովիտը, ծովի երկայնքի մեծ մասը և Նեգեվ անապատը, իսկ արաբական՝ Արևմտյան Գալիլիան, Հուդայի սարերը, Սամարիան (բացառությամբ Երուսաղեմը) և Աշդոդի դաշտահովիտը՝ մինչև Եգիպտոսի հետ սահման։ Երուսաղեմն ու Բեթղեհեմը պետք է լինեն միջազգային վերահսկողության տակ։
  • Իսրայելի սուվերեն տարածքը, որը ձևավորվել է 1949 թվականի Անկախության համար պայքարի ժամանակ (դե-ֆակտո ճանաչված է աշխարհի շատ պետությունների կողմից), մոտավորապես 20 770 կմ2 է, որի 2% ջրային տարածքներն են կազմում։
  • Տարածքը, որն ավելի ուշ Իսրայելը հայտարարել է իր սուվերենությունը, իր մեջ է ընդգրկում Արևելյան Երուսաղեմն ու Գոլանի բարձունքները, կազմում է 22 072 կմ2։
  • Իսրայելի տարածքի մակերեսը, որը վերահսկվում է Իսրայելի կողմից, Պաղեստինի վարչակազմը, և այն տարածքները, որն Իսրայելը զբաղեցրել է Վեցօրյա պատերազմի ժամանակ, կազմում է 27 799 կմ2։

Եգիպտոս-Իսրայել սահմանը հաստատվել է Պաղեստինի սահմանի մանդատով, և ամրապնդվել 1979 թ-ի մարտի 26-ի համաձայնագրով։

Իսրայել-Հորդանան սահմանը նշված է 1994 թ. հոկտեմբերի 26-ի համաձայնագրի, Բրիտանական նախահանձնագրի գծով Պաղեստինի և Էմիրատների Տրանսհորդանով՝ մի քանի աննշան բացառություններով։

Իսրայելի սահմանները Լիբանանի և Սիրիայի հետ պաշտոնապես կարգավորված չեն։ Գոյություն ունեցող այսպես կոչված «կապույտ գիծը» Լիբանանի և Իսրայերի միջև ճանաչված է ՄԱԿ-ի կողմից, սակայն վիճելի են մնում Շերմա Շեբաա տարածքները։ Իսրայելն ու Սիրիան իրարից բաժանում է «հրադադարի գիծը», որտեղ ՄԱԿ-ի որոշումով Դատաստանի օրվա պատերազմից հետո անվտանգության գոտի է ստեղծվել։

Վիճելի տարածքներ[խմբագրել]

Անվտանգության պատ, Արևմտյան ափ
Արևմտյան ափի և Գազայի սեկտորի քարտեզը, 2007 թ.

ՄԱԿ-ը «Օկուպացված տարածքներ է համարում Հորդանան գետի արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմի և Գոլանի բարձունքները։ Այդ տարածքներն Իսրայելը սկսել է վերահսկել Վեցօրյա պատերազմի հաղթանակից հետո (1967 թ.): Այդ տարածքների բանակցությունների հիմք է հանդիսանում 1967 թ. ՄԱԿ-ի թիվ 242 բանաձևը, որը կոչ է անում Իսրայելին դուրս գալ իր կողմից զբաղեցրած որոշ տարածքներից, որի դիմաց ստանում է խաղաղություն արաբական երկրների հետ (Խաղաղություն տարածքների դիմաց սկզբունք):

Իսրայելը վիճարկում է «օկուպացված տարածքներ» կարգավիճակը և պնդում, որ այդ հողերը պատկանում են Իսրայելի Պետությանը։ Որպես հիմք ընդունվում է այն փաստը, որ Վեցօրյա պատերազմը (1967) եղել է ինքնապաշպանական մարտը ընդդեմ Եգիպտոսի, Հորդանանի և Իրաքի բանակների դեմ։ Միջազգային իրավունքը չի արգելում հողերի այդպիսի ձեռքբերումը և նրա բռնակցումը (ինչպես Գոլանի բարձունքների և Արևելյան Երուսաղեմի դեպքում) համարվում է օրինական։ Փաստարկ է ներկայացվում նաև Հուդայի, Սամարիայի (Արևմտյան ափ), Գազայի սեկտորի և Արևելյան Երուսաղեմի անորոշ կարգավիճակի մասին։ Համաձայն 1947 թ. Պաղեստինի բաժանման պլանի այդ տարածքները անցել են արաբական պետությանը (բացի Երուսաղեմից, որը գտնվում էր Միջազգային հատուկ վերահսկողության տակ)։ Եգիպտոսի, Սիրիայի, Հարդանանի, Իրաքի, Արաբական Էմիրությունների և մի շարք այլ արաբական երկրների ագրեսիայի համար Իսրայելի հանդեպ, (Արաբ-իսրայելական պատերազմ 1948-1949., կամ «Պայքար անկախության համար»), ՄԱԿ-ի բանաձևը չի կատարվել, Եգիպտոսը զավթել է Գազայի սեկտորը, իսկ Հորդանանը օկուպացրել է Հուդան, Սամարիան և Արևելյան Երուսաղեմը։ 1967 թ-ին Իսրայելը որպես հաղթանակած կողմ սկսեց տիրապետել այդ տարածքների վրա։ Քանի որ Եգիպտոսն ու Հորդանանը անօրեն էին գրավել այդ տարածքները, ապա Իսրայելը «օկուպացրել է» օկուպացված տարածքներ։ Եվ այսպես, չկա միջազգային իրավունքի սուբյեկտ (բացի Իսրայելից), որն օրենքով իրավունք ունի այդ տարածքների վրա, քանի որ Պաղեստինը երբեք անկախ պետություն չի եղել։ Այդկերպ Իսրայելի կողմից այդ տարածքների յուրացումը չի կարելի համարել օկուպացում, քանի որ մինչև 1967, օրինական սեփականատեր չի եղել։ Այդ տարածքների վերաբերյալ տարբեր փաստեր հաշվի առնելով, ուղիղ և չեզոք ձևը վիճելի տարածքներ տերմինն է։

Արևմտյան ափը և Գազայի հատվածը հիմնականում բնակեցված են պաղեստինցի արաբներով, որոնց զգալի մասը փախստականներ են։ 1967 թ-ից մինչև 1993 թ. այդ տարածքների բնակչությունը գտնվում էր Իսրայելի ռազմական վարչակազմի վերահսկողության տակ։ 1973 թ. Դատաստանի պատերազմից հետո, Հուդայում, Սամարիայում, Գազայի հատվածում հրեական պատմական բնակավայրերը վերականգնելու համար ստեղծվում է վերաբնակեցման շարժումը։ 1980 թ. Իսրայելը Գոլանի բարձունքները և Արևելյան Երուսաղեմը պաշտոնապես իր տարածքն է հայտարարում և տեղի բնակչությանն առաջարկում Իսրայելի քաղաքացիություն։

Իսրայելի կառավարության և Պաղեստինի վարչակազմի ղեկավարության միջև համաձայնությունից հետո Արևմտյան ափի և Գազայի հատվածի արաբական բնակավայրերի մի մասը անցնում են Պաղեստինի Ինքնավարության ղեկավարության տակ։ Այնուամենայնիվ, այդ տարածքների զգալի մասը մնացել են Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։ Երկրորդ ինտիֆադի ահաբեկիչների հարձակումների հաճախացմանը որպես պատասխան Իսրայելը Գազայի հատվածի օրինակով սկսում է կառուցել երկրորդ Անվտանգության պատը։

Անցյալում «օկուպացված» տերմինը գործածվում էր նաև Սինայի թերակղզու դեպքում, որը Եգիպտոսին է հանձնվել 1979 թ. Իսրայելա-եգիպտական խաղաղ պայմանագրի կնքման ժամանակ։

ՄԱԿ-ի կողմից Գազայի հատվածը համարվում էր որպես օկուպացված տարածքներ։ 2005. վարչապետ Արիել Շարոնի միակողմանի բաժանահատման արդյունքում, Իսրայելը դուրս է բերել իր զորքերը Գազայի հատվածից և անհետացրել բոլոր հրեական բնակավայրերը (որտեղ ապրում էր 8500 մարդ), ինչպես նաև վերացվել են 4 բնակավայր Սամարիայում։

Աշխարհագրություն[խմբագրել]

Իսրայելը տեղակայված է Ասիայի հարավ-արևմուտքում, նրա ափերը արևմուտքից ողողում են Միջերկրական, հարավից՝ Կարմիր ծովերը, արևելքից սահմանը գծում է Հորդանան գետը։

Չնայած փոքր տարածքին, Իսրայելը առանձնանում է իր աշխարհագրական բազմազանությամբ։

Բնությունը[խմբագրել]

Ծովափնյա նեղ հարթավայրին արևելքում փոխարինում է 500-1000 մ. բարձրության սարավանդը, որը շեշտակի իջնում է դեպի Գհորի (Էլ-Գոր) և Վադի-էլ-Արաբա տեկտոնական իջվածքները։ Սարավանդը կազմված է կրաքարերից (զարգացած է կարստը), ավազաքարերից, բազալտներից։ Կան ֆոսֆորիտների, քվարցային ավազի, կավերի, մարմարի, պղնձի, երկաթի հանքավայրեր, տորֆ, նավթի և գազի ոչ մեծ հանքաշերտեր (Նեգև անապատում)։ Մեռյալ ծովի ջրերը հարուստ են կալիումի, նատրիումի աղերով ու բրոմով։ Կլիման մերձարևադարձային է։ Միջին ջերմաստիճանը հուլիսին և օգոստոսին 24°—28 °C է, Գհորում՝ մինչև 36 °C, հունվարին՝ 6°—14 °C, Մեռյալ ծովի հարավում՝ մինչև 18 °C։ Տարեկան տեղումները հյուսիսում և Միջերկրական ծովի մերձափնյա հարթավայրում 400—800 մմ են, Մեռյալ ծովի ափին, Գհոր իջվածքում և Նեգև անապատում՝ 100—200 մմ, տեղտեղ՝ ավելի պակաս։ Մակերեսային ջրերը սակավ են։ Մշտական հոսք ունեցող միակ գետը Իսրայելիի տարածքով հոսող Հորդանանի վերին հոսանքն է։ Հարավում տարածված են վադիներ։ Օգտագործվում են աղբյուրների, ջրհորների և ծովի աղազերծված ջրերը (80% ֊ը ծախսվում է ոռոգման համար)։ Հողերը շագանակագույն են, լեռնային գորշ-շագանակագույն և գորշ, հարավում՝ անապատային։ Գերակշռում է թփուտային և թփուտածառային բուսածածկույթը (մակվիս, գարիգա), հարավում տարածված են անապատային, աղուտային բույսեր և տափաստաններ։ Բնորոշ կենդանիներն են շերտավոր բորենին, շնագայլը, կրծողներ, թռչուններ, սողուններ։ Բնական շրջաններն են.

  • Մերձափնյա հարթավայրը,
  • Սարավանդը (ծալքաբեկորային խիստ պենեպլենացած լեռներ),
  • Գհոր և Վադի-էլ-Արաբա տեկտոնական իջվածքները։

Ջրային ռեսուրսներ[խմբագրել]

Իսրայելում ջրային ռեսուրսները սուղ են, որի պատճառով, օրինակ, 2008 թվականը պաշտոնապես հայտարարվել է երաշտի տարի։ Իսրայելի խոշորագույն ջրային ռեսուրսը Մեռյալ ծովն է։

Բնակչություն[խմբագրել]

Ըստ Իսրայելի Կենտրոնական վիճակագրական վարչության տվյալների, որը հրապարակվել է 2013թ. սեպտեմբերին, Իսրայելի ընդհանուր համարքը կազմել է 8.08 միլիոն բնակիչ։ Դրանից 6,067 (75,4 %) հրեաներ, 1,658 միլիոն (20,6 %) արաբներ (այդ թվում արաբ-մուսուլմաններ, պաղեստինացիներ, բեդվիններ, արաբ-քրիստոնեաներ), և 320 հազար (4,3 %) զրուզներ, չերքեզներ, ռուսներ, հայեր և այլ ազգային փոքրամասնություններ։

2000 թ. սկսած հրեական բնակչության աստիճանը նվազել է 2,4 %, մուսուլմաններինը աճել 1,8 %։ Քրիստոնեաների աստիճանը, այդ թվում արաբ-քրիստոնեաների, չի փոխվել, իսկ զրուզների աստիճանը աճել է 0,7 %։

Հրեաներից 3,1 միլիոն (56 %) Իսրայելում ծնվածներն են, իսկ 2,39 միլիոն (44 %) հայրենադարձներ։ Շուրջ 1,1 միլիոն ծննդով նախկին ԽՍՀՄ-ից, 500 հազար Մարոկկոյից, 240 հազար Իրաքից, 230 հազար Ռումինիայից, 210 հազար Լեհաստանից, 105 հազար Եթովպիայից։ Աշկենազները կազմում են բնակչության մեծ մասը՝ 2,2 մլն., կամ՝ 40 %, սեֆարդները՝ 0,9 միլիոն մարդ։ Իսրայելում է ապրում աշխարհի հրեա բնակչության 43,5 % -ը։

270 հազար Իսրայելի քաղաքացիրներ ապրում են Արևմտյան ափում գտնվող բնակավայրերում, ինչպիսին են Մաալե Ադումիմ, և ամենամեծ հրեական քաղաքը տարածքում՝ Արիել։ Որոշ բնակավայրեր, ինչպիսին են Հեբրոնը և Հուշ Էցիոնը գոյություն ուներին մինչև պետության կազմավորումը, և Վեցօրյա պատերազմից հետո նորից վերաբնակցեցվեցին հրեաներով։ Հրեական վերաբնակիչների ընդհանուր քանակը գերազանցում է 500 հազար մարդ (մոտավորապես 6,5 % Իսրայելի ամբողջ բնակչությունից)։ 7800 հազար մարդ ապրում էր Գազայի սեկտորում, մինչև նրանց ստիպողական տեղահանումը 2005-ին։ 18 հազար հրեաներ ապրում են Գոլանյան բարձունքներում։ 2006 թ. 250 հազար մարդ ապրում էր Արևելյան Երուսաղեմում։

Ռուսական հրեաները մեծ դեր են ունեցել սիոնիստական շարժման ժամանակ և Իսրայելի ստեղծման գործում, իսկ 1970 թվականից հետո նշանակալի մասնակցություն են ունեցել երկրի կրթության և տնտեսության զարգացման համար։ Այսօր ռուսախոս հրեաները կազմում են հրեա բնակչության 1/5 մասը և 1/7 անբողջ երկրի։

Վերջին տասնամյակում ներգաղթ է սկսվել Ռումինիայից, Թայլանդից, Աֆրիկյան տարբեր երկրներից, Լատինական Ամերիկայից։ Այսպիսի չգրանցված բնակիչների թիվը որոշել հնարավոր չէ, սակայն տարբեր գնահատականների համաձայն այն կազմում է շուրջ 200 հազար։ Գաղթն Իսրայելից փորձագետների կողմից պատշաճ է գնահատվում։ Մարդկանց այդ հոսքը հիմնականում ուղղված դեպի ԱՄՆ և Կանադա։

Բնկաչության խտության առումով (330 մարդ/կմ2) Իսրայելը աշխարհում զբաղեցնում է 24-րդ տեղը։

Իսրայելի Ազգային ապահովագրության ինստիտուտի տվյալներով բնակչության 20% աղքատ է ապրում։ Չնայած Իսրայելում «աղքատ ապրող» հասկացությունն իր մեջ ներառում է սեփական տրանսպորտի, անշարժ գույքի տեր և այլն ‌[փա՞ստ]։

Տնտեսություն[խմբագրել]

Տնտեսաաշխարհագրական ակնարկ[խմբագրել]

Իսրայելը ռազմականացված տնտեսությամբ ագրարային-արդյունաբերական երկիր է։ Արդյունաբերությունը զարգանում է ռազմատնտեսական պոտենցիալի հզորացման ուղղությամբ, հիմնականում օտարերկրյա կապիտալի հաշվին։ 1970-ին երկրի բյուջեի 40% ֊ը հատկացվել է ռազմական ծախսերին։ Կապիտալի ներմուծումը 1948—1970-ին կազմել է 12 միլիարդ դոլլար (1967—1970-ին՝ ավելի քան 4 մլրդ)։ Ռազմական արդյունաբերության համալիրը ֆինանսավորվում է «Կուր» կոնցեռնի, «Բանկ Դիսկոնտ» և այլ ֆինանսական ընկերությունների կողմից։ Գործում են նաև օտարերկրյա մոնոպոլիստական հզոր միավորումներ («Պալիստայն էկոնոմիկ կորպորեյշն», «Ամերիկան Իսրայել կորպորեյշն» ևն)։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Գյուղատնտեսությունը մշակվող հողատարածությունների մեծ մասը սիոնիստական գաղութարարների և պետության սեփականությունն է։ Հողօգտագործման հիմնական ձևը խմբակային վարձակալությունն է, կան նաև ֆերմերային տնտեսություններ։ Հողային ֆոնդի (ներառյալ նաև զավթած շրջանները) միայն 21,2%-ն է մշակվում (1970-1971)։ Մշակում են ցիտրուսային կուլտուրաներ, ցորեն, գարի, սորգո, եգիպտացորեն, շաքարի ճակնդեղ, գետնընկույզ, բամբակ, վուշ, ծխախոտ, բանջարեղեն, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ և ձկնորսությամբ։

Արդյունաբերություն[խմբագրել]

Արդյունաբերություն Իսրայելի արդյունաբերությանը բնորոշ են տնայնագործական և արհեստագործական տիպի մանր ձեռնարկությունները։ Միաժամանակ տեղի է ունենում արտադրության համակենտրոնացում։ Ձեռնարկությունների մեծ մասը պատկանում է մասնավոր կապիտալին։ 1967-ից արագ տեմպերով զարգանում է էլեկտրատեխնիկական, քիմիական, մեքենաշինական, ավիացիոն, կարի, ռետինի արդյունաբերությունը։ Արդյունաբերությունն ու էներգետիկան զգալի չափով հիմնված են ներմուծվող հումքի վրա։ Արդյունաբերական ձեռնարկությունների մոտ 60%-ը կենտրոնացած է Թել-Ավիվում և Հայֆայում։ 1974-ին արտադրվել է 9156 միլիոն կվտ-ժ էլեկտրաէներգիա։ Լեռնահանքային արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Արդյունահանում են կալիումական և կերակրի աղ, բրոմ, քվարցային ավազներ, կավեր, ֆոսֆորիտներ, տորֆ, նավթ, երկաթի և պղնձի հանքանյութ և այլն։ Արդյունաբերության հիմնական կենտրոններն են Թել-Ավիվը, Հայֆան։ Թել-Ավիվի և Դիմոնի մոտ գործում են 2 ատոմային ռեակտոր։

Տրանսպորտ[խմբագրել]

Տրանսպորտը երկաթուղիների երկարությունը 994 կմ է, ավտոխճուղիներինը՝ 4,2 հզ. կմ (1974)։ Գործում են էյլաթ—մինի, Հայֆա—Թել-Ավիվ, էյլաթ-Աշկելոն նավթամուղները։ Զարգացած է ծովային տրանսպորտը։ Գլխավոր Նավահանգիստներն են Հայֆան, Աշդոդը, էյլաթը։ Արտաքին առևտուրը։ Իսրայելին բնորոշ է արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը։ Արտահանում է նիստավորված ալմաստ, տեքստիլ արտադրանք, մրգեր (հիմնականում ցիտրուսներ), մրգի պահածոներ, ներմուծում՝ մեքենաներ և սարքավորումներ, չմշակված ալմաստ, սև մետաղի գլանվածք, հում նավթ, քիմիական ապրանքներ, հացահատիկ։ Առևտրական գործընկերներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունն, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդիան, Բելգիան, Ֆրանսիան, Իտալիան։ Դրամական միավորը իսրայելական ֆունտն է, 7 ֆունտը հավասար է 1 դոլլարի (1974, նոյեմբեր)։

Գիտություն[խմբագրել]

Պարտադիր տարրական կրթության մասին օրենք է ընդունվել 1949-ին։ 1968-ին անգրագետ էր հրեաների 10,4%-ը, արաբների՝ 42,8%֊ը։ Հրեա բնակչության ուսուցումն ու դաստիարակությունը ազգայնական և կրոնական բնույթ ունի, ենթարկվում է սիոնիզմի գաղափարախոսությանը։ Պարտադիր զինվորական դասընթացներ են անցնում պատանիները (3 տարի) և աղջիկները (2 տարի)։ 3—5 տարեկան երեխաների համար գործում են մանկապարտեզներ (պետական և մասնավոր)։ Տարրական դպրոցը 6-ամյա է (1969-ից)։ Պետական աշխարհիկ դպրոցների կողքին գործում են մեծ թվով պետական կրոնական (28% սովորող) և մասնավոր կրոնական (6,5% սովորող) դպրոցներ։ Աստվածաշնչի և Թորայի ուսուցումը բոլոր դպրոցներում պարտադիր է։ Արաբական դպրոցներում 3-րդ դասարանից դասավանդվում է եբրայերեն։ Միջնակարգ դպրոցը 6-ամյա է, ունի 2 աստիճան. 2 աստիճանն ունի 2 ցիկլ՝ հումանիտար և բնագիտական՝։ Տարրակաե դպրոցի հիմքի վրա գործում են 4-ամյա միջնակարգ պրոֆտեխնիկական, իսկ միջնակարգ դպրոցի հիմքի վրա՝ գյուղատնտեսական դպրոցներ։

Գիտական հիմնարկները[խմբագրել]

Գիտական հիմնարկները ղեկավարում Է Գիտական հետազոտությունների ազգային խորհուրդը։ Գիտությունների ակադեմիան հիմնվել Է 1959-ին։ Իտշոր գիտական կենտրոններից են Վեյցմանի անվ. գիտահետազոտական ինսիտուտը (հիմնվել Է 1934-ին, Ռեխովոտ), որը հետազոտություններ Է կատարում բժշկության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, Էլեկտրոնիկայի և այլ բնագավառներում (Ատոմային Էներգիայի օգտագործման պետական հանձնաժողովի հետ կազմել Է ռադիոկենսաբանության մեջ ռադիոիզոտոպների կիրառման ուսումնասիրության կենտրոն), Նեգևյան գիտահետազոտական ինստ-ը (հիմնվել Է 1956-ին) ուսումնասիրում Է Նեգև անապատի հանքային պաշարները։ Գիտահետազոտական տարբեր աշխատանքներ են տարվում նաև Երկրաբանական, նավթի և գեոֆիզիկայի (հիմնվել Է 1957-ին, իյոլեն), Գյուղատնտեսական (հիմնվել Է 1959-ին, Ռեխովոտ) ինսիտուտներում, Տեխնոլոգիական ինսիտուտին կից հետազոտական հիմնարկում (Հայֆա), Կենտրոնական ֆիզիկական լաբորատորիայում (հիմնվել Է 1950-ին, Երուսաղեմ), Կենսաբանության գիտահետազոտական ինսիտուտում։ Խոշորագույն բուհերն են. Հրեական համալսարանը (Երուսաղեմ, հիմնադրվել Է 1918-ին, պաշտոնապես բացվել 1925-ին), Թել-Ավիվի համալսարանը (հիմնադրվել Է 1953-ին), տեխնոլոգիական իպստիտուտը (հիմնադրվել Է 1912-ին) Հայֆայում։ Գրադարաններից հայտնի են. Հրեական ազգային և համալսարանական գրադարանները Երուսաղեմում (հիմնադրվել է 1884-ին), համալսարանական գրադարանը՝ Թել-Ավիվում (հիմնադրվել 1954-ին)։ Գլխավոր թանգարաններն են. Իսրայելի Ազգային թանգարանը Երուսաղեմում (հիմն. 1965-ին), Հաարեց թանգարանը՝ Թել-Ավիվում (հիմնարդվել է 1958-ին)։

ԶԼՄ[խմբագրել]

Իսրայելում հրատարակվում են ավելի քան 400 թերթ և հանդես։ Առավել տարածվածներն են՝ «Հաարեց» (1918-ից, եբրայերեն), «Ալ֊Գամիշմար» (1943-ից, եբրայերեն), «'Գացոֆե'» (1938-ից, եբրայերեն), «Զերուզալեմ պոստ» («Jerusalem Post», 1932-ից, անգլ.), «Եդիոտ ախրոնոտ» (1939-ից, եբրայերեն), «Մաարիվ» (1948-ից, եբրայերեն), ԻԿԿ ԿԿ օրգաններ՝ «Ադ-Դարբ» (1969-ից, ամսագիր, արաբերեն), «Զու Գադերեխ» (1965-ից, շաբաթաթերթ, եբրայերեն), «Ալ-Իթթիհադ» (1944-ից, եռօրյա թերթ, արաբերեն)։ «Շիդուրեյ Իսրայել» կառավարական ռադիոկայանը հիմնվել Է 1968-ին, մինչ այդ գործել Է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը։ Հաղորդումները տրվում են 11 լեզվով։ Հեռուստակենտրոնը ստեղծվել Է 1968-ին (եբրայերեն և արաբերեն)։

Մշակույթ[խմբագրել]

Գրականությունը և արվեստը[խմբագրել]

Իսրայելական գրականությունը հիմնականում ստեղծվում Է եբրայերեն։ «Եբրայական գրողների միություն»-ը (հիմնվել Է 1940-ական թվականների) իր շարքերում չի ընդունում իդիշ և արաբ լեզուներով գրողներին։ Շատ գրողներ գտնվում են սիոնիստական գաղափարների ազդեցության տակ։ Իսրայելի պետության ստեղծումից շատ առաջ Պաղեստին ներգաղթած որոշ գրողներ 1948-ից հետո Էլ շարունակել են հանդես գալ նոր ստեղծագործություններով (Շ. Ագնոն, 1888—1970, նոբելյան մրցանակ, 1966, Ա. Շլյոնսկի, ծնվել է 1900 ևն)։ 1950-ական թվականներին գրականություն մտան Պաղեստինում մեծացած մի խումբ գրողներ (Ե. Մար, 1921 —1968, Ե. Ամիհայ, ծնվել է 1924, Տ. Ռիվներ, ծնվել էն. 1924, Ի. Հենդել, ծն. 1925), որոնք գրում են Իսրայելի զանազան սոցիալական խնդիրների, երիտասարդության դաստիարակության, Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից գաղթած հրեաների դեմ եղած խտրականության մասին։ Ս. Իզխարի (ծն. 1916) որոշ գործերում բողոք Է արտահայտված արաբների նկատմամբ գործադրվող ռասիստական վերաբերմունքի դեմ։ 1960-ական թվականներին ուժեղանում Է արևմտյան. ժամանակակից գրականության և Էկզիստենցիոնալիզմի փիլիսոփայության ազդեցությունը։ Գրականության հիմնական թեման դառնում են մենությունն ու հուսահատությունը, օտարացումը և փախուստն իրականությունից (Բ. Թամուզ, ծնվել է 1919, Ն. Զախ, ծնվել է 1930, Դալիա Ռավիկովիչ, ծնվել է 1936)։ Իսրայելի գրականության մեջ հատուկ տեղ է գրավում հրեա-արաբական հարաբերությունների խնդիրը, որը առաջադիմական դիրքերից լուսաբանում են գրողներ Մ. Ավի-Շաուլը (ծնվել է. 1898), Ա. Պեննը (1906—1972) և ուրիշներ։ Ազգայնամոլական ռեակցիային, հակակոմունիզմին և հակասովետիզմին, որի գլխավոր արտահայտիչներից են գրականության մեջ Ց. Գրինբերգը (ծնվել է 1894), Ի. Ռատոշը (ծնվել է 1909), Մ. Շամիրը (ծնվել է 1921), կյանքի վերջին տարիներին նաև Ն. Ալտերմանը (1910—1970), հակադրվում են Ա. Կենանի, Դ. Բեն-Ամոցի և ուրիշների ստեղծագործությունները։ Գրականություն է ստեղծվել նաև իդիշ լեզվով (Ի. Զրուբավել, Մ. Ման, Ի. Պապերնիկով ևն)։ Արաբերենով գրականությունը ներկայացված է Թաուֆիք Զիյյադայի (ծնվել է 1926), Ի»անն Աբու Խանի (ծնվել է 1928), էմիլ Հաբիբիի (1921) և ուրիշների տեղծագործությամբ։ Իսրայելի շինարարությունը չի բավարարում ներգաղթից առաջացած բնակարանային սուր կարիքը։ 1950-ական թվականներից զարգանում են Թել-Ավիվ, Հայֆա, Ռեխովոտ քաղաքները, կառուցվում են նորերը։ Բնակելի կառուցապատման հարկայնությունը 1—2 է, քաղաքներում՝ 6—9։ Հիմնական շինանյութերը քարը, աղյուսը և երկաթբետոնն են։ ժամանակակից կառույցներից են՝ Ֆ. Մանի համերգային դահլիճը (1957), Բեյլինսոն հոսպիտալը (1950—1958), Հաարեց թանգարանը (1958—1960-ական թվականներին ), 36-հարկանի «Շալոմա» գրասենյակային և առևտրի շենքը Թել-Ավիվում, հյուրանոցային համալիրը (1968—1969) Բետ-Ցամ քաղաքում։ Ի֊ի ճարտ. զարգանում է ժամանակակից միջազգային ճարտ. ուղղությունների հունով։

Հայերն Իսրայելում[խմբագրել]

Հայաստանի և հայերի առաջին առնչությունները Հրեաստանի հետ սկսվել են դեռևս մ.թ.ա. 1-ին դարում՝ Տիգրան Բ Մեծի ժամանակաշրջանում, երբ այդ երկիրը մի կարճ ժամանակ հայտնվեց հայոց թագավորի գերիշխանության տակ։ Հետագայում այդ կապերն ընդլայնվեցին հատկապես քրիստոնեության տարածման առաջին շրջանում, և արդեն 4-րդ դարում հայերը եկեղեցիներ ունեին Երուսաղեմում։ Հայ աշխարհիկ համայնքը «սրբազան քաղաքում» կազմավորվեց ավելի ուշ՝ 7-րդ դարում, երբ այստեղ մուտք գործեցին հայ վաճառականներն ու արհեստավորները, որոնք հիմնականում բնակվում էին Սիոն թաղամասի Հայկական կոչված փողոցում։ Հայերի թիվը Երուսաղեմում և մյուս քաղաքներում ստվարացավ 10-11-րդ դարերում, երբ եվրոպական խաչակիրները գրավեցին երկիրը և հիմնեցին Երուսաղեմի թագավորությունը. նրանք հիմնականում Կիլիկյան Հայաստանում խաչակիրներին միացած հայ ռազմիկներն էին։ 19-20-րդ դարերում հայերի թիվն այստեղ ավելացավ հատկապես թուրքական յաթաղանից փախած գաղթականների հաշվին, որոնց մի մասը հետագայում ներգաղթեց Հայաստան։ Այսօր Երուսաղեմում բնակվում է շուրջ 3 հզ. հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգևորականներ, մտավորականներ։ Այստեղ է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ Սրբոց Հակոբյանց վանքով ու վանքապատկան կալվածքներով, հայկական տպարանով։

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]