Կանադացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանադացիներ
Canadian / Canadiens
PSM V19 D594 James Craig Watson.jpg Pamela Anderson.jpg Ryan Gosling - Cannes Film Festival - 02.jpg Michael Buble by Dallas Bittle.jpg Justin Bieber, April 2011.jpg Celine Dion Concert Singing Taking Chances 2008.jpg
Ընդհանուր քանակ

35,158,300[1]

Բնակեցում
Կանադա Կանադա 33․968․200
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1․003․850
Հոնկոնգ Հոնկոնգ 200 000
Չինաստանի Հանրապետություն Չինաստանի Հանրապետություն 72 518
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 40 000
Լիբանան Լիբանան 40 000
Ավստրալիա Ավստրալիա 27 289
Իտալիա Իտալիա 23 487
Ֆրանսիա Ֆրանսիա 18 913
Հունաստան Հունաստան 12 477
Լեզու(ներ)
անգլերեն, ֆրանսերեն
Հավատք(ներ)
քրիստոնեություն (կաթոլիկություն, բողոքականություն)


Կանադացիներ (անգլ.՝ Canadian, ֆր.՝ Canadiens), Կանադայի այժմյան բնակչությունը։ Ընդհանուր թիվը՝ 35,158,300։ Կանադացիների կազմի մեջ մտնում են երկու ազգ (ֆրանս-կանադական և անգլո-կանադական), մի շարք ազգային խմբեր, հնդկացիների ու էսկիմոսների ազգային փոքրամասնություններ։

Ֆրանս-կանադացիները կազմում են երկրի բնակչության 29%֊ը և Քվեբեկ նահանգի բնակչության 80% ֊ից ավելին։ 18-րդ դարի վերջին - 19-րդ դարի սկզբին ձևավորված ֆրանս-կանադական ազգի միջուկը կազմել են Եվրոպայից Կանադա վերաբնակեցված ֆրանսիացիներն ու բրետոնացիները, որոնք 17-րդ դարի առաջին կեսին հիմնեցին Նոր Ֆրանսիա գաղութը (1763 թվականին նրան տիրեց Մեծ Բրիտանիան

Ֆրանս-կանադացիները բրիտանական գաղութարարության պայմաններում պահպանեցին իրենց լեզուն՝ ֆրանսերենը, որը 1968 թվականին դարձավ երկրի պետական երկու պաշտոնական լեզուներից մեկը։ Ֆրանս-կանադացիների մեծ մասը կաթոլիկներ են։

Մեծ Բրիտանիայի գաղութը դառնալուց հետո Կանադայում արագորեն սկսեցին բնակություն հաստատել Բրիտանիայից և նրա ամերիկյան գաղութներից գաղթածները, որի հետևանքով սկսեց գերակշռել անգլախոս բնակչությունը։ Անգլո-կանադացիները, որոնց հիմնական էթնիկական տարրերն են անգլիացիները, շոտլանդացիները, իռլանդացիները, Եվրոպայի այլ երկրների ձուլված վերաբնակիչները, 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին ձևավորվեցին որպես ազգ և գերիշխող դիրք գրավեցին երկրում։

Անգլո-կանադացիները կազմում են Կանադայի բնակչության 44%-ը։ Լեզուն անգլերենն է, որոշ առանձնահատկություններով։ Հավատացյալների մեծ մասը զանազան հոսանքների բողոքականներ են և կաթոլիկներ (գլխավորապես՝ իռլանդացիները)։ Կանադացիների 25%֊ը կազմում են 20-րդ դարի վերաբնակեցվածների չձուլված խմբերը (գերմանացիներ, ուկրաինացիներ, իտալացիներ, հրեաներ, լեհեր, հոլանդացիներ, հայեր և այլք)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կանադայի ազագային վիճակագրության ծառայություն, 2013»։ Կանադայի վիճակագրություն։ Վերցված է 17 նոյեմբեր 2013 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 231 CC-BY-SA-icon-80x15.png