Ֆունտ ստերլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆունտ ստերլինգ
Pound sterling
ISO 4217 կոդ GBP
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Պաշտոնական
օգտագործում
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա

Գերնսի Գերնսի

Մեն կղզի Մեն կղզի

Նշան £
Մետաղադրամներ Հաճախ օգտագործվող`
1p, 2p, 5p, 10p
20p, 50p, £1, £2

Հազվադեպ օգտագործվող`
3p, 4p, 25p, £5
£20, £500, £1,000

Թղթադրամներ Հաճախ օգտագործվող`
£5, £10, £20, £50

Հազվադեպ օգտագործվող`
£1, £100

Փողերի տպում Անգլիայի բանկ
Դրամահատարան Royal Mint

Ֆունտ ստերլինգ (Սիմվոլ։ £; ISO code։ GBP), սովորաբար գործածվում է ֆունտ, Միացյալ Թագավորության և թագի հպատակների պաշտոնական արժույթն է։ [1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական ֆունտ ստերլինգը առաջացել է 10-րդ դարում, այդ ժամանակաշրջանում Անգլիայում ապրող դրամափոխ-ոսկերիչների կողմից։ Դրամափոխները իրենց մոտ էին պահում մարդկանց թանկարժեք իրերը` դրա փոխարեն ստացականներ տրամադրելով։ Մարդկանց միջև ապրանքափոխանակությունը իրականացվում էր ստացականների միջոցով, և կարելի է համարել, որ առաջին թղթադրամները հենց ստացականներն են եղել։ Ստացականները ավելի հարմար էին, քան ոսկյա և արծաթյա մետաղադրամները, դրա համար ստացականը, հետո նաև թղթադրամը դարձավ ոսկու նյութական արժեքի այլ տարբերակ։ Ֆունտ ստերլինգը համարվում է ամենադիմացկուն արժույթը, որի տատանումները աննշան են եղել։ Նրա մի կողմում պատկերված է Անգլիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը, իսկ մյուսում կողմում` մարդիկ, որոնցով հպարտանում է Բրիտանիան։ Այսօր Անգլիայում շրջանառության մեջ կա 5, 10, 20, և 50 ֆունտ արժեղությամբ դրամներ։

Վայրէջքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իր կայունությանը` այնուամենայնիվ ֆունտ ստերլինգը ունեցել է վայրէջքի պահեր։ Առաջին վայրջքը տեղի է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծանր տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Երկրորդը`1993 թվականին, որի պատճառով Անգլիան կորցրեց մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլլար։

Ամենամեծ գործարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆունտ ստերլինգով կատարված ամենամեծ գործարքը եղել է ռուս անհայտ գործարարի կողմից, ով 140մլն ֆունտ ստեռլինով գնել է Անգլիայի ամենաթանկ տունը։ Վճարված գինը ռեկորդային է և համարվում է ֆունտ ստերլինգով կատարված ամենամեծ գործարքը։

XI դարից հատվել են արծաթյա, իսկ XIV դ․ կեսերից՝ նաև ոսկյա դրամներ։ Թղթադրամների թողարկումը սկսվել է 1694 թվականից։ 1816 թվականին երկրում սահմանվել է ոսկյա դրամի ստանդարտ (պահպանվել է մինչև 1914 թվականի օգոստոսը), Ֆունտ ստերլինգը պաշտոնապես պարունակել է 7,322382 գ զուտ ոսկի։ 1925 թվականի ապրիլից մինչև 1931 թվականի սեպտեմբերը ուժի մեջ Էր ձույլ ոսկու ստանդարտը։ Այն վերացնելուց և բանկային տոմսերը ոսկու հետ փոխանակելը դադարեցնելուց հետո արժեզրկվել Է, մի քանի անգամ դևալվացվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Foreign and Commonwealth Office country profiles: South Georgia and the South Sandwich Islands»։ British Foreign & Commonwealth Office։ 2007-09-06։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-12-02-ին։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 17