Դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դրամահատարան, արտադրական ձեռնարկություն է, որը զբաղվում է պատվերով մետաղադրամների պատրաստմամբ: Դրամահատարանները լինում են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական: Ժամանակակից որոշ դրամահատարաններում մետաղադրամներից բացի երբեմն արտադրում են նաև մեդալներ, շքանշաններ և նշաններ: Առաջին դրամահատարանը հիմնվել է Հին Հռոմում Յունոնա-Մոնետայի տաճարում (այստեղից՝ «մոնետա» տերմինը):

Ռուսաստանի դրամահատարանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամահատարան (աջից ներքևում) և Նևա գետ: Տեսարան Պետրոպավլովյան տաճարի զանգակատնից

Ռուսաստանի տարածքի առաջին դրամահատարանները հայտնվել են հունական սևծովյան Գորգիպպիա և Ֆանագորիա քաղաքներում, ինչպես նաև հնագույն դրամահատարաններից որոշները գործել են Դերբենդում և Տմուտարականում:

Առաջին ռուսական դրամահատարանը հիմնադրվել է 1534 թվականին Մոսկվայում:

1724 թվականին Պետրոս I-ը (1672-1725) հիմնել է Սանկտ Պետերբուրգում գտնվող դրամահատարանը, որը 1876 թվականից երկրում դարձավ միակը: Այն մինչ այժմ գտնվում է Պետրոպավլովյան ամրոցի տարածքում (տառային դրամական նշաններ՝ СПБ, СПМ, СП, СМ): 1921 թվականին սկսվեց խորհրդային մետաղադրամների հատումը:

Եկատերինբուրգի դրամահատարանը ստեղծվել է 1727 թվականին: Մինչ այդ Եկատերինբուրգի պետական լեռնային գործարաններում փորձ էր արվել հատել պղնձե «վճարման միջոց»: Այդ գործարանների հիմքի վրա ստեղծվել է դրամահատարան: Այն ստեղծվել է որպես ժամանակավոր, բայց 1755 թվականին կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի կառավարման ժամանակ այն ճանաչվեց որպես մշտապես գործող: Մինչև 1735 թվականը Եկատերինբուրգի դրամահատարանը զբաղվում էր մետաղադրամների համար պղնձե շրջանակների պատրաստմամբ, իսկ դրանք հատվում էին Մոսկվայում: Բայց հետո և այնտեղ սկսվեց մետաղադրամ հատվել: 1762 թվականին և 1796 թվականին Եկատերինբուրգի դրամահատարանում կատարվել է պղնձե մետաղադրամի զանգվածային վերահատում: Եկատերինբուրգի դրամահատարանը աշխատել է մինչև 1876 թվականը:

Սյուզունի պղնձաձուլարանում գործող Սուզունի դրամահատարանը գործել է 1766 թվականից մինչև 1847 թվականը: Սուզունի դրամահատարանը նախատեսված էր Սիբիրյան պղնձե մետաղադրամ հատելու համար, բայց 1781 թվականից բոլոր արժեքների պետական ​​մետաղադրամների հատման իրավունք ստացավ: Մինչև 1830 թվականը հատումը կատարվել է ԿՄ (КМ) նշանով դրոշմակնիքով (ռուսերենից թարգմանաբար նշանակում է «Կոլիվանյան պղինձ» կամ «Կոլիվանյան մետաղադրամ», 1729-1799 թվականներին գոյություն ունեցած Կոլիվանյան պղնձաձուլական գործարանի անունից), իսկ 1831 թվականից` ՍՄ (CM) կնիքներով (Սուզունյան մետաղադրամ):

Մոսկվայի դրամահատարանը (վերագործարկվել է 1942 թվականին), պատրաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված շքանշաններ, մեդալներ և այլ իրեր: Երկու դրամահատարաններն էլ (Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի) հատում են դրամներ, այդ թվում՝ հուշադրամներ և հոբելյանական դրամներ:

Աշխարհի ժամանակակից դրամահատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամահատարան Երկիր, քաղաք Կայք Հիմնադրման տարեթիվ Դրամահատարանի կրճատ պատմություն
Ավստրիայի դրամահատարան Ավստրիա Ավստրիա, Վիեննա muenzeoesterreich.at 1194 Վիեննայի դրամահատարանը հիմնադրվել է 1194 թվականին: Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո դրամահատարանը մնաց որպես Ավստրիայի միակ դրամահատարանը: 1989 թվականին դրամահատարանի անվանումը փոխվել է Ավստրիայի դրամահատարան[1]:
Բավարիայի դրամահատարան Գերմանիա Գերմանիա, Մյունխեն hma.bayern.de 1158 Դրամահատարանը հիմնադրել է հերցոգ Հենրիխ Առյուծը 1158 թվականին: 1295 թվականին այն ոչնչացվելէ ապստամբության ժամանակ, այնուհետև վերականգնվել: 1871 թվականից դրամահատարանի տարբերանշանն է՝ D: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրամահատարանի շենքը մասամբ փլուզվել է, վերականգնվել 1950-1962 թվականներին: 1950 թվականին դրամահատարանը տեղափոխվել է նոր շենք:2006 թվականին դրամահատարանն դարձել է Բավարիայի սեփականություն[2]:
Ուկրաինայի Ազգային բանկի Թղթադրամ-մետաղադրամների դրամահատարան Ուկրաինա Ուկրաինա, Կիև 1991 Թղթադրամ-մետաղադրամների դրամահատարանը սկսեց աշխատել 1994 թվականի մարտին, իսկ 1998 թվականի ապրիլին բացվեց մետաղադրամների դրամահատարանը, որը հանդիսանում է ՈւԱԲ համալիրի բաղկացուցիչ մասը: Դրամահատարանն ապահովում է թանկարժեք և գունավոր մետաղներից հոբելյանական և հուշադրամների, զանգվածային շրջանառության դրամների, պետական պարգևների և նշանների պետության պահանջարկը, կատարում է գերատեսչական պարգևների և հուշամեդալների՝ հայրենական կազմակերպությունների պատվերները, ինչպես նաև արտասահմանյան երկրների կողմից տրվող ինչպես թանկարժեք մետաղներից, այնպես էլ զանգվածային շրջանառության դրամների պատվերները[3][4]:
Հունգարիայի դրամահատարան Հունգարիա Հունգարիա, Բուդապեշտ penzvero.hu 1925 Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Կրեմնիցայում գտնվող դրամահատարանի սարքավորումների մի մասը տեղափոխվել է Բուդապեշտ, որտեղ 1925 թվականին բացվեց Հունգարիայի Թագավորական դրամահատարանը: 1946 թվականին դրամահատարանը վերանվանվեց Հունգարիայի դրամահատարան: 1992 թվականին դրամահատարանը վերակազմակերպվեց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության: 1998 թվականից ձեռնարկության միակ սեփականատերը Հունգարիայի Ազգային բանկն է[5]:
Համբուրգի դրամահատարան Գերմանիա Գերմանիա, Համբուրգ muenzehamburg.de 834 Համբուրգի դրամահատարանը Գերմանիայի՝ այժմ գոյություն ունեցող դրամահատարաններից հնագույնն է: Համբուրգում դրամների հատումը սկսվել է 834 թվականին: 1842 թվականին հրդեհից դրամահատարանի շենքը ավերվել է: 1873 թվականին ընդունվեց դրամահատարանի վերականգման որոշում, նույն թվականին հաստատվեց դրամահատարանի տարբերանշանը` J: 1875 թվականին դրամահատարանի համար կառուցվեց նոր շինություն: 1943 թվականին դրամահատարանն ավերվեց ավիահարձակումների ժամանակ, վերականգնվեց 1948 թվականին: 1982 թվականին տեղափոխվեց նոր շինություն[6]:
Պետական դրամահատարան Ռումինիա Ռումինիա, Բուխարեստ monetariastatului.ro 1935 1870 թվականի փետրվարի 24-ին նիմնադրվեց Բուխարեստի դրամահատարանը: 1890 թվականից դրամահատարանը գործնականորեն դրամ չէին հատում, իսկ 1912 թվականին դրամահատարանի շենքը քանդվեց: 1935 թվականի դեկտեմբերի 20-ին բացվեց նոր դրամահատարանի շենքը: 1936 թվականին սկսեց դրամների հատումը[7]:
Բադեն-Վյուրտենբերգի պետական դրամահատարան Գերմանիա Գերմանիա, Շտուտգարտ, Կառլսռուե staatlichemuenzenbw.de 1374 Շտուտգարտում գտնվող դրամահատարանը հիմնադրվել է 1374 թվականին կոմս Էբերհարդի կողմից Կառլոս 4-րդ կայսրի թույլտվությամբ: Հաջորդ հարյուրամյակների ընթացքում այն Վյուրտեմբերգի հիմնական դրամահատարանն էր: 1944 թվականին Շտուտգարտում գտնվող դրամահատարանը խիստ վնասվեց, պատերազմից հետո վերականգնվեց: 1967 թվականին դրամահատարանը տեղափոխվեց նոր շենք: Շտուտգարտում գտնվող դրամահատարանի տարբերանշանն է՝ F: 1732 թվականին հիմնադրվեց Կառլսռուեի պետական դրամահատարանը (Բադեն): Դրամահատարանի ժամանակակից շենքը կառուցվել է 1827 թվականին: Կառլսռուեում գտնվող դրամահատարանի տարբերանշանն է՝ G: Ներկայումս երկու դրամահատարանները հըանդիսանում են մեկ ձեռնարկության՝ Բադեն-Վյուրտենբերգի պետական դրամահատարանի ստորաբաժանումները[8]:
Բեռլինի պետական դրամահատարան Գերմանիա Գերմանիա, Բեռլին muenze-berlin.de 1280 Դրամահատարանն առաջին անգամ հիշատակվում է 1280թվականի ապրիլի 4-ից: 1871 թվականին դրամահատարանը ստանում է Պրուսիայի պետական դրամահատարան անվանումը: 1947 թվականին վերանվանվեց Բեռլինի դրամահատարան, իսկ հետո՝ ԳԴՀ-ի պետական դրամահատարան Ժողովրդական ձեռնարկություն: 2005 թվականից դրամահատարանը գտնվում է Ռեյնիկենդորֆ: Դրամահատարանի տարբերանշանն է՝ A:
Լեյպցիգի դրամահատարան Գերմանիա Գերմանիա, Լեյպցիգ leipziger-edelmetallverarbeitung.de 13 век Հիմնադրվել է որպես Սաքսոնիայի դրամահատարան: Դրամահատարանը կատարում է մասնավոր հատումներ, ինչպես նաև տարբեր երկրների պետական դրամների մասնագիտացված կոլեկցիոն հատումներ: Օրինակ, Հայաստանի արծաթե դրամները արտադրվում են Լեյպցիգում[9]: Դրամահատարանի տարբերանշանն է՝ LEV:

-->

Պետական պոլիգրաֆիկ և դրամային ինստիտուտ Իտալիա Իտալիա, Հռոմ ipzs.it 1928 Հռոմում դրամների պատրաստումը սկսվել է մ.թ.ա. 4-րդ դարում: 1870 թվականին, Հռոմը Իտալիայի թագավորությանը հետ միավորվելուց հետո Հռոմի Պապի դրամահատարանը վերակազմավորվեց Թագավորական դրամահատարանի: 1928 թվականին ստեղծվեց Պետական պոլիգրաֆիկ և դրամային ինստիտուտը[10]:
Հնդկական դրամահատարան Մումբայում Հնդկաստան Հնդկաստան, Մումբայ mumbaimint.in 1829 Առաջին դրամահատարանը Մումբայում դրամների հատումը սկսեց 1672 թվականին: 1824-1830 թվականներին կառուցվեց դրամահատարանի նոր շենքը (այժմ այդ շենքը պատկանում է Հնդկաստանի Ռեզերվային բանկին): Ներկայումս դրամահատարանը հանդիսանում է Security Printing & Minting Corporation of India Ltd ընկերության ստորաբաժանումը[11]:
Ղազախստանի դրամահատարան Ղազախստան Ղազախստան, Ուստ-Կամենոգորսկ kmd.kz 1992 1992 թվականի հունվարին կատարվեց փորձնական դրամների հատումը, սկսվեցին «УМЗ» արտադրական միավորման հիման վրա դրամի արտադրության կազմակերպման աշխատանքները: 1992 թվականի նոյեմբերին թողարկվեց դրամների առաջին արդյունաբերական խմբաքանակը: 1995 թվականին դրամահատարանն առանձնացվեց որպես ինքնուրույն ձեռնարկություն՝ Գունավոր մետաղներից պատրաստվող իրերի արտադրություն: 1998 թվականին ձեռնարկությունը վերակազմավորվեց «Ղազախստանի դրամահատարանի»[12]:
Ավստրալիայի Թագավորական դրամահատարան Ավստրալիա Ավստրալիա, Կանբերրա ramint.gov.au 1965 Դրամահատարանը բացվել է 1965 թվականի փետրվարի 22-ին, դրամների հատումը սկսել է 1966 թվականին[13]:
Դանիական Թագավորական դրամահատարան Դանիա Դանիա, Կոպենհագեն kgl-moent.dk 1739 1739 թվականին Կոպենհագենում գտնվող՝ նախկինում որպես վարձութային ձեռնարկություն աշխատող դրամահատարանը վերակազմակերպվեց Դանիական թագավորական դրամահատարանի: 1849 թվականին դրամահատարանը պատկանում էր Ֆինանսների նախարարությանը: 1864 թվականից դրամահատարանը Դանիայի միակ դրամահատարանն է: 1975 թվականից դրամահատարանը պատկանում է Դանիայի Ազգային բանկին[14]:
Կանադայի թագավորական դրամահատարան Կանադա Կանադա, Օտտավա mint.ca 1908 Դրամահատարանը բացվել է 1908 թվականի հունվարի 8-ին[15]:
Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարան Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա, Լլանտրիսանտ royalmint.com 886 Լոնդոնում դրամահատությունը սկսվել է հռոմեացիների կողմից: 388 թվականին հռոմեական դրամների հատումն դադարեցվեց: 650 թվականին Մերովինգների դրամների նմուշով Լոնդոնում սկսվեց անգլո-սաքսոնական դրամների հատումը: Մեծ Բրիտանիայում տարբեր ժամանակներում գործել են մոտ հարյուր դրամահատարաններ[16]: Ներկայիս դրամահատարանի պատմությունը հաշվվում է 886 թվականից: 500 տարուց ավելի դրամահատարանը տեղակայվել է Թաուեր ամրոցում, այնուհետև տեղափոխվել է իր համար վերասարքավորված սբ. Մարիայի աբբայության շենք:1968 թվականին դրամահատարանը տեղափոխվել է Լլանտրիսանտ (հարավային Ուելս): 2009 թվականին դրամահատարանը վերակազմավորվել է Royal Mint Ltd. ընկերության, որի կապիտալը պատկանում է Թագավորական գանձարանին[17]:
Բելգիայի Թագավորական դրամահատարան Բելգիա Բելգիա, Բրյուսել europemint.eu 1969 թվականին Բրյուսելի դրամահատարանը վերանվանվեց Բելգիայի թագավորական դրամահատարան[18]:
Թաիլանդի Թագավորական դրամահատարան Թաիլանդ Թաիլանդ, Բանգկոկ royalthaimint.net 1860 Դրամահատարանը հիմնադրվել է 1860 թվականին, արծաթե դրամների հատումը սկսել է 1861 թվականին,պղնձյա դրամներինը՝ 1862 թվականին, ոսկե դրամներինը՝ 1863 թվականին[19]:
Նիդերլանդների Թագավորական դրամահատարան Նիդերլանդներ Նիդերլանդներ, Ուտրեխտ knm.nl 1567 Առաջին հոլանդական դրամները հատվել եմ Ուտրեխտում, որի եպիսկոպոսին Օտտոն կայսրի կողմից տրվել էր դրամ հատելու իրավունք: Եպիսկոպոսյան դրամների հատումը դադարեցվել է 1528 թվականին: Նոր դրամահատարանն Ուտրեխտում բացվել է 1567 թվականին Ուտրեխտի դքսի կողմից, որին էր փոխանցվել դրամահատության արտոնությունը, մինչև 1806 թվականը դրամահատարանն աշխատեց որպես գավառական դրամահատարան: 1806 թվականին գավառական դրամահատարանները փակվեցին, միակ համազգային դրամահատարանը մնաց Ամստերդամում: Որոշ ժամանակ անց Ուտրեխտի դրամահատարանը վերսկսեց աշխատանքը Թագավորական դրամահատարան անվան տակ: 1814 թվականին դրամահատարանը վերանվանվեց Ազգային դրամահատարանի: 1902 թվականին դրամահատարանը փոխանցվեց Ֆինանսների նախարարությանը, 1911 թվականին տեղաջոխվեց նոր շենք, որն էլ զբաղեցնում է մինչև հիմա, 1912 թվականին վերակազմակերպվեց Պետական ձեռնարկության: 1999 թվականին դրամահատարանը վերանվանվեց Նիդեռլանդների թագավորական դրամահատարանի: դրամահատարանի տարբերանշանն է՝ կադուցեյ[20]:
Լիտվայի դրամահատարան Լիտվա Լիտվա, Վիլնյուս lithuanian-mint.lt 1990 Լիտվայի Մեծ իշխանության դրամների հատումը սկսվել է 14-րդ դարում: 1666 թվականին Լիտվայի դրամահատարանները դադարեցրին դրամահատումը: 1925-1938 թվականներին Կաունասում հատվում էին Լիտվայի առաջին հանրապետության դրամները: 1990 թվականի դեկտեմբերին հիմնադրվեց Լիտվայի դրամահատարանը, որը դրամների հատումը սկսեց 1922 թվականին[21]:
Արգենտինայի դրամահատարան Արգենտինա Արգենտինա, Բուենոս-Այրես camoar.gov.ar 1881
Բուլղարիայի դրամահատարան Բուլղարիա Բուլղարիա, Սոֆիա mint.bg 1952 Դրամահատարանը բացվել է 1952 թվականի հուլիսի 28-ին: Նույն թվականին սկսվեց մանրադրամների հատումը: 1965 թվականիցդրամահատարանը հատում է նաև հուշադրամներ[22]:
Բրազիլիայի դրամահատարան Բրազիլիա Բրազիլիա, Ռիո դե Ժանեյրո casadamoeda.gov.br 1694 Դրամահատարանը հիմնադրվել է 1694 թվականին Բաիում, այնուհետև տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո, հետո՝ Պերնամբուկո և նորից Ռիո դե Ժանեյրո[23]:
Պերթի դրամահատարան Ավստրալիա Ավստրալիա, Պերտ perthmint.com.au 1899 1899 թվականին Պերտում բացվեց Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանի մասնաճյուղը: Դրամահատարանը հատում էր Կուլգարդի և Կալգուրի տեղանքներից արդյունահանված ոսկուց դրամներ: 1931 թվականից դրամահատարանը պատրաստում էր ոսկու ձուլակտորներ: 1940-1964 և 1966-1973 թվականներին Պերտում հատվում էին մանրադրամներ: 1970 թվական հուլիսի 1-ին դրամահատարանը բրիտանական սեփականությունից հանձնվեց Արևմտյան Ավստրալիա նահանգի կառավարության սեփականությանը:1987 թվականին նահանգի խորհրդարանի ակտով ստեղծվեց Ոսկու կորպորացիան, Պերտում գտնվող դրամահատարանը դարձավ նրա ստորաբաժանումը: Պերտում հատվում են ավստրալիական ոսկյա, արծաթյա և պլատինե դրամներ: 2003 թվականին բացվեց դրամահատարանի նոր շենքը[24]:
Կրեմնիցայի դրամահատարան Սլովակիա Սլովակիա, Կրեմնիցա mint.sk 1328 Կրեմնիցայում գտնվող դրամահատարանը Հունգարիայի կարևորագույն դրամահատարաններից մեկն էր, իսկ 19-րդ դարի վերջից՝ Հունգարիայի թագավորության միակ դրամահատարանը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո դրամահատարանի սարքավորումները դուրս հանվեցին Բուդապեշտ, Չեխոսլովակիայի կառավարությունը ստիպված էր դրամահատարանը վերականգնել զրոյից[25]:
Մեքսիկայի դրամահատարան Մեքսիկա Մեքսիկա, Մեխիկո gob.mx/cmm 1535 Ամերիկայի ամենահին դրամահատարանը, դրամների հատումը սկսել է 1536 թվականին: 1732 թվականին տեղադրվեց ամերիկայում առաջին մեխանիկական մամլիչը, որը թույլ էր տալիս հատել կատարյալ կլոր, կողեզրին նկարով դրամներ: Մեխիկոյից բացի, տարբեր ժամանակներում դրամահատարաններ են աշխատել Ալամոսում, Գվադալախարում, Գվադալուպե ի Կալվոյում, Գվանախուատոյում, Դուրանգոյում, Կուլյականում, Օախակեում, Ռեալ դե Կատորսում, Սակատեկասում, Սան Լուիս Պոտոսոյում, Չիուաուայում, Էրմոսիլյոյում, Տլալպանում և այլուր[26]:
Սինգապուրի դրամահատարան Սինգապուր Սինգապուր singaporemint.com.sg 1968 Դրամահատարանը հիմնադրվել է 1968 թվականին[27]:
ԱՄՆ դրամահատարան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Վաշինգտոն usmint.gov 1792 ԱՄՆ դրամահատարանը (գերատեսչություն) հիմնադրվել է 1792 թվականի ապրիլի 2-ին: Այն ղեկավարում է Ֆիլադելֆիայի և Դենվերի դրամահատարանները, Սան Ֆրանցիսկոյի հարգորոշիչ պալատը, Ֆորտ Նոքսի ոսկու և Վեստ Պոյնտի արծաթի պահեստարանները[28]:
Ֆինլանդիայի դրամահատարան Ֆինլանդիա Ֆինլանդիա, Վանտաա suomenrahapaja.fi 1860 Հելսինկիում հիմնադրվել է 1860 թվականիապրիլի 19-ին: Դրամների հատումը սկսվել է 1864 թվականին: 1984 թվականին դրամահատարանը տեղափոխվեց Վանտաա[29]:
Չիլիի դրամահատարան Չիլի Չիլի, Սանտյագո www.cmoneda.cl 1743 Դրամահատարանը սկսել է դրամ հատել 1749 թվականին: 1783-1953 թվականներին տեղակայված էր Լա Մոնեդայի պալատում, ներկայումս՝ Չիլիի նախագահի պաշտոնական նստավայրում[30]:
Շվեցարիայի դրամահատարան Կաղապար:Դրոշավորում/Շվեցարիա, Բեռն swissmint.ch 1853 1848 թվականին ընդունված Շվեցարիայի սահմանադրությունը դրամների հատման իրավունքը փոխանցեց դաշնության բացառիկ ղեկավարմանը: 1853 թվականին Շվեցարիայի կառավարությունը որոշեց ստեղծել դաշնային դրամահատարան Բեռնի շրջանի դրամահատարանի հիման վրա: Մյուս բոլոր դրամահատարանները փակվեցին:
Ճապոնիայի դրամահատարան Ճապոնիա Ճապոնիա, Օսակա mint.go.jp 1871 1879 թվականին բացվեց Տոկիոյի դրամահատարանի 1907 թվականին փակված և 1927 թվականին վերաբացված մասնաճյուղը: 1942 թվականին Հիրոսիմայում սկսվեց դրամահատարանի մասնաճյուղի շինարարությունը: 1945 թվականին Հիրոսիմայի մասնաճյուղը ոչնչոցվեց ռմբակոծման հետևանքով, 1946 թվականին սկսվեց նրա վերականգնումը, 1948 թվականին դրամահատարանը սկսեց դրամների հատումը[31]:
Ազգային տպագրություն-դրամահատարան Պորտուգալիա Պորտուգալիա, Լիսաբոն incm.pt 1972 Ձեռնարկությունը ստեղծվել է 1972 թվականին Ազգային տպագրությունը և Դրամահատարանը միավորելու միջոցով[32]
Դրամների և դրոշմանիշերի ազգային ֆաբրիկա-Թագավորական դրամահատարան Իսպանիա Իսպանիա, Մադրիդ fnmt.es 1893 1869 թվականից Մադրիդում գտնվող Թագավորական դրամահատարանը Իսպանիայի միակ դրամահատարանն է: 1893 թվականիօգոստոսի 29-ին Թագավորական դրամահատարանի և դրոշմանիշերի ֆաբրիկայի միավորման միջոցով ստեղծվեց Դրամների և դրոշմանիշերի ազգային ֆաբրիկա-Թագավորական դրամահատարան: Մինչ միավորումը 1861 թվականից երկու ձեռնարկությունները գտնվում էին մեկ շենքում, բայց ունեին տարբեր կառավարում: 1940 թվականից դրամահատարանը տպում է իսպանական թղթադրամներ: 1964 թվականից դրամահատարանը տեղափոխվել է նոր շենք[33]:
Նոր Զելանդիայի դրամահատարան Նոր Զելանդիա Նոր Զելանդիա, Օկլենդ newzealandmint.com Դրամահատարանը հատում է հուշադրամներ, առավելապես թանկարժեք մետաղներից: Դրամահատարանը 999.9 հարգի ոսկուց դրամներ հատող առաջին դրամահատարաններից մեկն է[34]:
Նորվեգիայի դրամահատարան Նորվեգիա Նորվեգիա, Կոնգսբերգ myntverket.no 1686 1686 թվականին հիմնադրվել է Կոնգսբերգի հանքերից արդյունահանվող արծաթից դրամներ հատող Թագավորական դրամահատարանը: Դրամահատարանի կապը հանքավայրի հետ շարունակվել է մինչև 1957 թվականին նրանում պաշարների սպառումը: 1962 թվականին դրամահատարանը ենթարկվում է Նորվեգիայի բանկին: 2001 թվականի հունվարից դրամահատարանը վերակազմավորվեց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, որի միակ սեփականատերը Նորվեգիայի բանկն էր: 2003 թվականի հունիսի 30-ից բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է Ֆինլյանդիայի դրամահատարանին: 2004 թվականի հուլիսի 1-ից ընկերության անունը փոխվել է «Նորվեգիայի դրամահատարանի»: Դրամահատարանի տարբերանշանն է՝ խաչվող մուրճեր[35]:
Փարիզի դրամահատարան Ֆրանսիա Ֆրանսիա, Փարիզ, Պեսսակ monnaiedeparis.fr 864 Դրամահատարանը հիմնադրվել է 864 թվականի հունիսի 25-ի հրամանագրով: 1973 թվականին դրամահատումը տեղափոխվեց Պեսսակ քաղաք (Ժիրոնդայի տարածաշրջան), Փարիզի ափամերձ Կոնտիի պատմական շենքում են գտնվում. թանկարժեք մետաղներից մեդալների և դրամների հատումը, թանգարանը և խանութը[36]:
Լեհաստանի դրամահատարան Լեհաստան Լեհաստան, Վարշավա mennica.com.pl 1766 1766 թվականի փետրվարի 10-ին հիմնադրվել է Վարշավայի դրամահատարանը, Լեհաստանի երրորդ բաժանումից հետո դրամահատարանը փակվեց: Վերաբացվեց 1810 թվականին, 1868 թվականին փակվեց: Աշխատանքները վերսկսվել են 1924 թվականի ապրիլի 24-ին: 1944 թվականին դրամահատարանի շենքը պայթեց, դրամահատարանը դադարեցրեց աշխատանքը: 1950 թվականին դրամահատարանը վերականգնվեց, 1953 թվականին սկսվեց դրամների հատումը: 1994 թվականին դրամահատարանը վերակազմավորվեց Պետական դրամահատարան բաժնետիրական ընկերության, միակ բաժնետեր՝ Լեհաստանի գանձապետարան: 2008 թվականին վերանվանվեց Լեհաստանի դրամահատարան[37]:
Թուրքիայի դրամահատարան Թուրքիա Թուրքիա, Ստամբուլ darphane.gov.tr 1476 1476 թվականին Ստամբուլում սուլթան Մեհմեդ 2-րդի կողմից հիմնադրվեց առաջին պետական դրամահատարանը: Ավելի ուշ թուրքական դրամահատարաններ բացվեցին Ալժիրում, Բաղդադում, Բուրսայում, Վանում, Դամասկոսում, Եգիպտոսում, Կոնստանտինում (Ալժիր), Կոսովոյում, Մանաստիրում, Մեքքայում, Սալոնիկում, Թիֆլիսում, Թունիսում, Հալեբում (Հալեպո), Էդիրնայում, Էրզրումում և այլուր, ընդամենը՝ մոտ 40: Հիմնականը Ստամբուլի դրամահատարանն էր: 1843 թվականին այլ դրամահատարանների մեծ մասը փակվեց[38]:
Խորվաթիայի դրամահատարան Խորվաթիա Խորվաթիա, Զագրեբ hnz.hr 1993 Դրամահատարանը հիմնադրվել է 1993 թվականի ապրիլի 23-ին, սկսել է աշխատել 1994 թվականի հունվարի 14-ից[39]
Չինաստանի Կենտրոնական դրամահատարան Չինաստանի Հանրապետություն Չինաստանի Հանրապետություն, Gueishan, Թաոյուան վարչաշրջան cmc.gov.tw 1920 1920 թվականին հիմնադրվեց Շանհայի դրամահատարանը: 1928 թվականին դրամահատարանը վերանվանվեց Չինաստանի Կենտրոնական դրամահատարան: 1949 թվականին դրամահատարանը տարհանվեց Շանհայ[40]:
Չեխիայի դրամահատարան Չեխիա Չեխիա, Յաբլոնեց-նադ-Նիսոու mint.cz 1993 Չեխիայի դրամահատարանը հիմնադրվել է 1993 թվականի հուլիսի 1-ին որպես Bižuterie a.s. ընկերության ստորաբաժանում[41]
Հարավաֆրիկյան դրամահատարան Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն, Պրետորիա samint.co.za 1919 1892 թվականին Պրետորիայում բացվեց Հարավաֆրիկյան հանրապետության դրամահատարանը: 1900 թվականին դրամահատարանը փակվեց: 1919 թվականին հիմնադրվեց Թագավորական դրամահատարանի մասնաճյուղը Պրետորիայում: Դրամների հատումը սկսեց 1923 թվականին: 1941 թվականին դրամահատարանը հանձնվեց Հարավային Աֆրիկայի կառավարությանը և վերանվանվեց Հարավաֆրիկյա դրամահատարան: 1988 թվականին վերակազմավորվեց South African Mint Company (Pty) Ltd-ի, ընկերության կապիտալի 100 տոկոսը պատկանում է Հարավաֆրիկյան ռեզերվային բանկին[42]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сайт Австрийского монетного двора, раздел Our History»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է 2011-12-23 
  2. Сайт Баварского центрального монетного двора, раздел History
  3. Сайт Национального банка Украины, раздел Монетный двор
  4. Банкнотно-монетный двор в каталоге предприятий Украины
  5. «Сайт Венгерского монетного двора, раздел History»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-09-04-ին։ Վերցված է 2011-12-26 
  6. Сайт Гамбургского монетного двора, раздел History
  7. Сайт Государственного монетного двора, раздел Istoria Monetariei
  8. Сайт Государственного монетного двора Баден-Вюртемберга, раздел A look back in time
  9. New Armenian Silver Coin Commemorates Noah’s Ark
  10. «Сайт Государственного полиграфического и монетного института, раздел Zecca dello Stato»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-11-26-ին։ Վերցված է 2011-12-30 
  11. Сайт Индийского государственного монетного двора в Мумбае, раздел About us
  12. Сайт Казахстанского монетного двора, раздел История создания
  13. Сайт Королевского австралийского монетного двора, раздел About us
  14. Сайт Королевского датского монетного двора, раздел Royal Danish Mint
  15. Сайт Королевского канадского монетного двора, раздел History
  16. Таблица монетных дворов Англии на сайте «Монеты Великобритании»
  17. Сайт Королевского монетного двора, раздел Our History Archived 2010-10-12 at the Wayback Machine.
  18. Сайт Королевского монетного двора Бельгии
  19. Сайт Королевского монетного двора Таиланда, раздел History
  20. Сайт Королевского нидерландского монетного двора, раздел Over KNM
  21. Сайт Литовского монетного двора, раздел History of the enterprise
  22. «Сайт Монетного двора Болгарии, раздел За нас»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-10-31-ին։ Վերցված է 2018-10-20 
  23. «Сайт Монетного двора Бразилии, раздел Histórico»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-05-ին։ Վերցված է 2011-12-26 
  24. Сайт Монетного двора в Перте, раздел History
  25. Сайт Монетного двора Кремницы, раздел O nás
  26. Сайт Монетного двора Мехико, раздел Nuestra Casa Archived 2012-04-05 at the Wayback Machine.
  27. «Сайт Монетного двора Сингапура, раздел Corporate information»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-02-ին։ Վերցված է 2011-12-27 
  28. Сайт Монетного двора США, раздел About Us
  29. «Сайт Монетного двора Финляндии, раздел The history of Mint of Finland»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-05-ին։ Վերցված է 2012-01-07 
  30. Сайт Монетного двора Чили, раздел Our History(չաշխատող հղում)
  31. «Сайт Монетного двора Японии, раздел History»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-30-ին։ Վերցված է 2011-12-27 
  32. «Сайт Национальной типографии — Монетного двора, раздел History»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-09-ին։ Վերցված է 2012-02-09 
  33. «Сайт Национальной фабрики монет и марок — Королевского монетного двора, раздел Historical Overviev»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-11-12-ին։ Վերցված է 2011-12-30 
  34. Сайт Новозеландского монетного двора, раздел About New Zealand Mint
  35. «Сайт Норвежского монетного двора, раздел Historien»։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-07-04-ին։ Վերցված է 2012-01-02 
  36. «Сайт Парижского монетного двора, раздел Qui sommes-nous?»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-01-ին։ Վերցված է 2012-01-08 
  37. «Сайт Польского монетного двора, раздел Historia Mennicy»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-12-31-ին։ Վերցված է 2012-01-02 
  38. Сайт Турецкого государственного монетного двора, раздел Tarihçe
  39. «Сайт Хорватского монетного двора, раздел About us»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-31-ին։ Վերցված է 2012-01-08 
  40. Сайт Центрального монетного двора Китая, раздел History of CMC(չաշխատող հղում)
  41. «Сайт Чешского монетного двора, раздел Profil společnosti»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-28-ին։ Վերցված է 2012-01-09 
  42. Сайт Южно-Африканского монетного двора, раздел Company History

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]