Օտտոն I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օտտո I Մեծ
գերմ.՝ Otto I der Große
Die deutschen Kaiser Otto der Große.jpg
Գերմանիայի թագավորներ
հուլիսի 2 936 - մայիսի 7 973
Նախորդող Հենրի I
Հաջորդող Օտտո II
Հռոմի կայսրեր
փետրվարի 2 962, Հռոմ
Նախորդող Բերենգար I
Հաջորդող Օտտո II
(5-րդ) Սաքսոնիայի դուքս
հուլիսի 2 936 - 961
Նախորդող Հենրի I Թռչնորս
Հաջորդող Հերման Բիլլունգ
Ֆրանկոնիայի դուքս
հոկտեմբերի 2 939 - մայիսի 7 973
Նախորդող Էբերհարդ Ֆրանկոնցի
Հաջորդող Օտտո II
 
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Մասնագիտություն՝ գրող և կառավարիչ
Ազգություն Գերմանիա Գերմանիա
Ծննդյան օր նոյեմբերի 11, 912
Ծննդավայր Վալլհաուզեն, Սաքսոնիա
Վախճանի օր մայիսի 7, 973
Վախճանի վայր Մեմլեբեն
Թաղված Մագդեբուրգի տաճառ
Դինաստիա Սաքսոնիա
Հայր Հենրի I
Մայր Մաթիլդա Վեստֆալցի
Ամուսին 1-ին. Էդիտ Անգլիացի
2-րդ. Ադելգեյդա Բուրգունդցի
Զավակներ '1-ին ամուսնությունից.
որդի. Լյուդոլֆ Շվաբցի
աղջիկ. Լիուտգարդա
2-րդ ամուսնությունից.
որդեգրած Հենրիխ, Բրունո,
աղջիկ. Մաթիլդա
 
Ինքնագիր Otto signum.png

Օտտոն I կամ Օտտո I (գերմ.՝ Otto I der Große, նոյեմբերի 11, 912, Վալլհաուզեն, Սաքսոնիա — մայիսի 7, 973, Մեմլեբեն), Սաքսոնիայի հերցոգ (Օտտո II անունով) 936-961 թվականներին, Գերմանիայի թագավոր 936 թվականից, Հռոմեական Սրբազան կայսրության կայսր 962 թվականից, Իտալիայի թագավոր 961 թվականից։ Գերմանիայի թագավոր Հենրիխ I-ի և Մաթիլդա Վեստֆալսեցու որդին։ Նրա ղեկավարման տարիներին հիմնադրվել է Հռոմեական Սրբազան կայսրությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաքսոնական դինաստիայից։ Հայնրիխ 1-ինի որդին։ Շվաբիայի, Բավարիայի, Լոթարինգիայի և այլն դուքսերի անջատողական քաղաքականության դեմ պայքարում հենվել էր հոգևորականների վրա, նրանց շնորհել լայն արտոնություններ։ Շարունակել էր պոլաբյան սլավոնների հողերի նվաճումը։ 955 թվականին գերմանացի և չեխ զորքերը Օտտո 1-ի գլխավորությամբ պարտության էին մատնել հունգարներին Լեխ գետի մոտ (տես. Լեխի ճակատամարտ) և կասեցրել նրանց առաջխաղացումը դեպի Արևմուտք։

951 թվականին իրեն էր ենթարկել Լոմբարդիան և ընդունել Իտալիայի թագավորի տիտղոսը։ Հռոմի քաղաքացիներից արտաքսված Հովհաննես 12-րդ պապին օգնելու պատրվակով 961 թվականին արշավել էր Հռոմ և 962 թվականի փետրվարի 2-ին պապից ստացել կայսերական թագ։ Դրանով սկզբնավորվել էր «Հռոմեական սրբազան կայսրությունը»։

Օգտվելով պապության թուլացումից՝ փաստորեն իրեն էր ենթարկել այն։ Հարավային Իտալիան ենթարկելու նրա փորձը (967-971) հաջողություն չի ունեցել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Егер О.. Всемирная история: в 4 томах. — СПб.: Специальная литература, 1997. — Т. 2: Средние века. — 690 с. — 5 000 экз. — ISBN 5-87685-085-3.
  • Видукинд Корвейский. Деяния саксов = Res Gestae Saxonicarum. — М.: Наука, 1975. — (Памятники средневековой истории народов центральной и восточной Европы).
  • Фазоли Джина. Короли Италии (888—962 гг.) / Пер. с итал. Лентовской А. В.. — СПб.: Евразия, 2007. — 288 с. — 1 000 экз. — ISBN 978-5-8071-0161-8.
  • Балакин В. Д.. Творцы Священной Римской империи. — М.: Молодая гвардия, 2004. — 356 с. — (Жизнь замечательных людей: Серия биографий; Вып. 1095 (895)). — 5000 экз. — ISBN 5-235-02660-8.
  • Альфан Л. Великие империи варваров: от Великого переселения народов до тюркских завоеваний XI века. М., Вече, 2006
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png