Լեխի ճակատամարտ
| Թվական | օգոստոսի 10, 955 |
|---|---|
| Մասն է | Հունգարների ներխուժումը Կենտրոնական Եվրոպա |
| Վայր | Լեխ գետ, Աուգսբուրգի մոտակայքում, Բավարիա |
| Արդյունք | Գերմանացիների հաղթանակ |
| Հակառակորդներ | |
| Գերմանիայի թագավորություն | հունգարներ |
| Հրամանատարներ | |
| Օտտո I Մեծ, Կոնրադ I Շիկահեր | Բուլչու, Լելե |
| Կողմերի ուժեր | |
| 10000 ասպետներ, 3000 արքայական հեծելազոր, 3000 բավարացիներ, 2000 շվաբներ, 1000-ից ավելի ֆրանկոնցիներ, մինչև 1000 բոհեմցիներ | տեղեկություններ չկան |
| Ռազմական կորուստներ | |
| տեղեկություններ չկան | տեղեկություններ չկան |
| Ընդհանուր կորուստներ | |
Լեխի ճակատամարտ (գեր. Schlacht auf dem Lechfeld, հունգ. augsburgi csata): 955թ.-ի օգոստոսի 10-ին գերմանական զորքերը Օտտո I արքայի գլխավորությամբ ջախջախեցին Կենտրոնական Եվրոպա ներխուժած հունգարական ցեղախմբերին և վերջնականապես կանգնեցրին վերջիններիս դեպի քրիստոնեական երկրներ ամայացնող արշավանքները։
Ճակատամարտը տեղի է ունեցել Լեխ գետի մոտ, Աուգսբուրգ քաղաքի մոտակայքում։ Մինչ այդ հունգարական ցեղախմբերը փորձեցին գրոհով ներխուժել Աուգսբուրգ։ Օտտո I-ի հավաքագրած այրուձին, չնայած քանակով զիջում էր հակառակորդին, բայց ծանր սպառազինությամբ գերազանցում էր հունգարական թեթև հեծելազորին[1]։ Գերմանացիները հաղթանակի հասան առաջին հերթին խիստ կարգապահության շնորհիվ։ Հունգարական զորքերը, շրջապատելով գերմանացիներին, շտապեցին և սկսեցին կողոպտել քաղաքի մոտակայքում գտնվող ամբարները, որից օգտվելով Օտտո I-ը կարողացավ դուրս գալ շրջափակումից և, հակահարձակման անցնելով, ծանր հարված հասցնել թշնամուն։ Հետապնդելով խուճապի մատնված հունգարական հրոսակներին, գերմանական զորքերը չխախտեցին իրենց մարտակարգը։ Գերյալ հունգարների մի մասին, այդ թվում նրանց ցեղապետներից մեկին` Լելեին, գերմանացիները մահապատժի ենթարկեցին։ Կտրելով մնացած գերիների քթերն ու ականջները, հաշմելով նրանց մարմինները, գերմանացիները նրանց բաց թողեցին։
Լեխի ճակատամարտը հաճախ անվանում են «գերմանական ազգի ծննդյան» մարտ (գերմ. «Geburt der deutschen Nation»)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wolfgang Hebold: 50 Klassiker: Siege und Niederlagen, Gerstengerg Verlag, 2002; Augsburger Stadtarchive und Adi Briegel: Bayrisch-Schwäbische Geschichte, Verlag für schwäbische Landeskunde, 1959
- ↑ «Lechfeld - Geburt der deutschen Nation: 955 - WELT». DIE WELT. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.