Բրազիլիայի դրամահատարան
Բրազիլիայի դրամահատարան | |
---|---|
Տեսակ | դրամահատարան և տպարան |
Հիմնադրված է | մարտի 8, 1694 |
Հիմնադիր | Pedro II of Portugal? |
Վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Երկիր | Բրազիլիա |
Մայր ընկերություն | Ministry of Finance of Brazil? |
Սեփականատեր | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Կայք | casadamoeda.gov.br |
Casa da Moeda (Rio de Janeiro) Վիքիպահեստում |
Բրազիլիայի դրամահատարան (պորտ.՝ Casa da Moeda do Brasil), Բրազիլիայի պետական ձեռնարկություն, որը զբաղվում է մետաղադրամների, թղթադրամների և այլ պաշտպանված արտադրանքի (անձնագրեր, փոստային նամականիշեր) պատրաստմամբ։ Գրանցված է Բրազիլիայի ֆինանսների նախարարության ենթակայության հանրային ընկերության ձևով[1]։
Բրազիլիայի տարածքում պորտուգալական գաղութացումը սկսվելուց հետո ոչ մի դրամահատարան չկար, իսկ շրջանառության մեջ օգտագործվում էին նրա տարածք ընկած բացառապես բոլոր մետաղադրամները (առավելապես` իսպանական)։ Բրազիլիայի տարածքում առաջին մետաղադրամները հատվել են 1645-1646 թվականներին հոլանդացիների կողմից Պերնամբուկուի պաշարման ժամանակ։
1694 թվականի մարտի 8-ին Պեդրու 2-րդ Խաղաղասեր թագավորը հրաման արձակեց դրամահատարան բացել Բահիայում։ 1699 թվականին դրամահատարանը տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո, մեկ տարի անց` Պերնամբուկու, որտեղ այն գործեց մինչև 1702 թվականը։ 1703 թվականին դրամահատարանը նորից տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո։ Այնուհետև բացվեցին ևս մի քանի դրամահատարաններ. Բահիայում (1714), Վիլա Ռիկայում (1724-1734)[2]:
1868 թվականին Ռիո դե Ժանեյրոյում բացվեց դրամահատարանի նոր շենք։ 1984 թվականին դրամահատարանը տեղափոխվեց նորակառույց արտադրական կոմպլեքս Սանտա Կրուզ շրջանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Estatuto da CMB, декрет от 13 января 1997 года (պորտուգալերեն)
- ↑ Money in Brazil — from Discovery to The United Kingdom, сайт Центрального банка Бразилии(անգլերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Монетный двор Бразилии, Планета монет