Սալվադոր (Բահիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բահիա Սալվադորից)
Բնակավայր
Սալվադոր
պորտ.՝ Salvador
Դրոշ Զինանշան


Sic illa ad arcam reversa est
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված է1549 թ.
Մակերես693 կմ²
ԲԾՄ8 մետր
Բնակչություն2 418 005 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ71
Փոստային դասիչ40000-000
Պաշտոնական կայքsalvador.ba.gov.br(պորտ.)
Սալվադոր (Բահիա) (Բրազիլիա)##
Սալվադոր (Բահիա) (Բրազիլիա)

Սալվադոր (պորտ.՝ Salvador — Փրկիչ, լրիվ անվանումը՝ Սան Սալվադոր դա Բահիա դի Տոդուշ ուշ Սանտուշ, São Salvador da Bahia de Todos os Santos[2], որը պորտուգալերենից բառացի թարգմանած՝ նշանակում է Ամենայն սրբոց ծովածոցի սուրբ Փրկիչ), քաղաք և նավահանգիստ Բրազիլիայի հսյուսիս-արևելքում, Բահիա նահանգի վարչական կենտրոնը։ 1237 հզ․ բն․ (1975)։ Կա քիմիական, սննդի, ցեմենտի, տեքստիլ արդյունաբերություն։ Ունի երկաթուղային կայարան, միջազգային օդանավակայան, համալսարան։ Հիմնադրվել է 1549 թվականին։ Մինչև 1763 թվականը եղել է Բրազիլիայի մայրաքաղաքը։ Պահպանվել են XVI-XIX դարերի ամրություններ, եկեղեցիներ, պալատներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվադորը, որ հիմնադրել են պորտուգալացիները 1549 թվականին, Ամերիկայի հնագույն քաղաքներից է։ Կառուցվել է երկու մակարդակների վրա. այսպես կոչված՝ Վերին քաղաքը, որտեղ դեռևս գաղութային ժամանակներում կառուցված վարչական շենքեր են, եկեղեցիներ, ապարանքներ (ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում), առևտրա-գործարարական մասից՝ Ներքին քաղաքից բարձր է մոտավորապես 85 մետրով։ Այդ երկու քաղաքամասերի միջև հաղորդակցությունն ապահովում է յուրահատուկ քաղաքային փոխադրամիջոցը՝ Elevador Lacerda-ն, որը Բրազիլիայի առաջին քաղաքային վերելակն է. գործում է 1873 թվականից։ Քաղաքը զբոսաշրջիկներին գրավում է իր նշանավոր տաճարով, ամենամյա կառնավալով, որ աշխարհի ամենամարդաշատ տոնախմբությունն է ճանաչվել, Porto da Barra լողափով, որ լավագույններից մեկն է համարվում աշխարհում, Itaipava Arena Fonte Nova մարզադաշտով, որտեղ բազմաթիվ կարևորագույն ֆուտբոլային հանդիպումներ են անցկացվել, այդ թվում՝ ՖԻՖԱ-ի և կոնֆեդերացիաների գավաթների խաղարկությունների մի շարք խաղեր... Զանգվածային տոնախմբությունները նկատի առնելով՝ Սալվադորը հաճախ պատկերավոր կերպով անվանում են «Ցնծության մայրաքաղաք» (պորտուգալերեն՝ Capital da Alegria), մեծաքանակ սևամորթ բնակչության առկայությունը հաշվի առնելով՝ անվանում են «Սև Հռոմ»[3]...

Բրազիլիայի տնտեսական խոշորագույն կենտրոններից մեկը լինելով՝ Սալվադորն իր հարկի տակ հյուրընկալել է տարածաշրջանային, ազգային ու միջազգային մասշտաբներով գործող մի ամբողջ շարք ընկերությունների։ Հիշատակության է արժանի այն փաստը, որ 2008 թվականին հենց այստեղ է ծնունդ առել հանրահայտ Odebrecht-ը՝ քաղաքացիական շինարարությամբ զբաղվող զանազան խոշոր ընկերությունների այդ յուրօրինակ կոնգլոմերատը, որն իր գործունեությունն է ծավալում ոչ միայն Սալվադորում, այլև Սան Պաուլուում, Ռիո դե Ժանեյրոյում, աշխարհի տարբեր երկրներում[4]։

Սալվադորը Բրազիլիայի արագ աճող բնակավայրերից է։ 2019 թվականի հուլիսի 1-ի տվյալներով՝ բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է շուրջ 2,87 միլիոն[5][6], իսկ նրա ձևավորած ագլոմերացիայում ապրող մարդկանց թիվը հասել է մոտավորապես չորս միլիոնի[7]։ Այդ ցուցանիշով Սալվադորը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ, ամբողջ Բրազիլիայում՝ յոթերորդ և ողջ աշխարհում՝ 111-րդ տեղը[8][9]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են Սալվադորի բնակչության թվաքանակի փոփոխությունները[10].

Բնակչության թվաքանակի աճը

Ստորև ներկայացված է Սալվադորի բնակչության կազմը ըստ դավանանքի, 2010 թվականի դրությամբ[11].

Դավանանքը %-ը Թվաքանակը
Կաթոլիկներ 51.55% 1,379,252
Բողոքականներ 19.59% 524,286
Աթեիստներ 17.64% 471,928
Սպիրիտիստներ 3.23% 86,484
Ումբանդա և կանդոմբլե 1.05% 28,019
Հուդայականներ (հրեաներ) 0.04% 1010

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվադորը բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[12][13].

Երկիրը Քաղաքը Նահանգը / Մարզը Տարեթիվը
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Լոս Անջելես Կալիֆոռնիա 1962[13]
Պորտուգալիա Պորտուգալիա Լիսաբոն Լիսաբոնի շրջան 1985[13][14][15]
Պորտուգալիա Պորտուգալիա Անգրա դու Էրոիշմու Ազորյան կղզիներ 1985[13]
Պորտուգալիա Պորտուգալիա Կաշկայշ Լիսաբոնի շրջան 1985[13]
Բենին Բենին Կոտոնու Լիտորալ 1987[13]
Իսպանիա Spain Պոնտեվեդրա Գալիսիա, Իսպանիա 1992[13]
Կուբա Կուբա Հավանա Հավանա 1993[13]
Իտալիա Իտալիա Շակկա Սիցիլիա 2001[13]
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Հարբին Հեյլունցզյան 2003[13]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Մայամի Ֆլորիդա 2006[16]
Մեքսիկա Մեքսիկա Մեքսիկա Վերակրուս 2011[17]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվադոր դե Բահիաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F 100.2 91.9 99.3 91 88.7 86.7 85.3 88.3 85.6 93.7 100.6 96.1 100.6
Միջին բարձր °F 85.8 86 86 83.5 81.9 79.7 79.2 79.5 81 82.6 84 84.2 82.8
Միջին օրական °F 79.5 79.7 79.9 79.2 77.4 75.7 74.7 74.5 75.7 77.2 77.9 78.6 77.5
Միջին ցածր °F 74.5 74.7 75 74.7 73.2 71.6 70.5 70.2 71.1 72.5 73.2 73.8 72.9
Ռեկորդային ցածր °F 68 69.3 69.4 69.3 66.6 62.1 59.2 55.9 61 62.4 61.2 68 55.9
Անձրևի տեղումներ դյույմ 3.248 4.22 6.165 12.016 14.169 9.594 6.89 5.016 4.016 4.524 5.398 4.571 82,268
Ռեկորդային բարձր °C 37.9 33.3 37.4 32.8 31.5 30.4 29.6 31.3 29.8 34.3 38.1 35.6 38.1
Միջին բարձր °C 29.9 30.0 30.0 28.6 27.7 26.5 26.2 26.4 27.2 28.1 28.9 29.0 28.2
Միջին օրական °C 26.4 26.5 26.6 26.2 25.2 24.3 23.7 23.6 24.3 25.1 25.5 25.9 25.3
Միջին ցածր °C 23.6 23.7 23.9 23.7 22.9 22.0 21.4 21.2 21.7 22.5 22.9 23.2 22.7
Ռեկորդային ցածր °C 20.0 20.7 20.8 20.7 19.2 16.7 15.1 13.3 16.1 16.9 16.2 20.0 13.3
Տեղումների քանակը մմ 82.5 107.2 156.6 305.2 359.9 243.7 175.0 127.4 102.0 114.9 137.1 116.1 2089,6
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 10 13 16 17 20 19 20 15 12 10 11 10 173
% խոնավություն 79.4 79.0 79.8 82.2 83.1 82.3 81.5 80.0 79.6 80.7 81.5 81.1 80.9
Միջին ամսական արևային ժամ 245.6 226.4 231.1 189.7 174.3 167.2 181.2 202.6 211.4 228.0 213.6 224.7 2495,8
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/22827-censo-demografico-2022.html?edicao=37225
  2. http://www.salvadordabahia.ba.gov.br/template.asp?Nivel=00010002&IdEntidade=8%7Ctítulo=Historia de la Ciudad|idioma=portugués|fechaacceso=30 de enero de 2009|urlarchivo=https://web.archive.org/web/20070219032857/http://www.salvadordabahia.ba.gov.br/template.asp?Nivel=00010002&IdEntidade=8%7Cfechaarchivo=19 de febrero de 2007}}
  3. http://www.rankbrasil.com.br/Recordes/Materias/?Cidade_Com_Maior_Número_de_Negros+87&Grupo=3 |título=Cidade Com Maior Número de Negros |idioma=portugués }}
  4. http://www.odebrecht.com.br/index.cfm?conteudo_id=20 |título=Odebrecht |idioma=portugués |urlarchivo=https://web.archive.org/web/20090402003814/http://www.odebrecht.com.br/index.cfm?conteudo_id=20 |fechaarchivo=2 de abril de 2009 |fechaacceso=24 de marzo de 2009 }}
  5. «Salvador – Panorama». cidades.ibge.gov.br (բրազիլական պորտուգալերեն). IBGE. Վերցված է 2019-08-31-ին.
  6. ttp://www.ibge.gov.br/home/estatistica/populacao/censo2010/populacao_por_municipio.shtm |wayback=20110620181159 |text=IBGE Censo 2010}}
  7. Population statistics
  8. http://g1.globo.com/brasil/noticia/2010/12/confira-o-ranking-das-maiores-regioes-metropolitanas.html%7Cpublicación=G1.globo.com%7Ctítulo=Ranking(չաշխատող հղում) das maiores regiões metropolitanas do Brasil - 2010|idioma=pt|fechaacceso=12 de enero de 2011}}
  9. http://bevoelkerungsstatistik.de/wg.php?x=1132419689&men=gcis&lng=de&gln=xx&dat=32&srt=pnan&col=aohdq&pt=a&va=x Արխիվացված 2007-09-30 Wayback Machine |título=Welt: Ballungsräume |autor=World Gazetteer |idioma=inglés |fechaacceso= 24 de marzo de 2009 }}
  10. http://brasil.planetasaber.com/default.asp Արխիվացված 2011-07-15 Wayback Machine |title=Barsa Planeta Ltda |publisher=Brasil.planetasaber.com |date= |accessdate=2010-04-17}}
  11. «Religion in Salvador by IBGE». IGBE. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
  12. Salvador.ba.gov.br Relaciones internacionales - Ciudades hermanas Արխիվացված 2009-07-15 Wayback Machine - Página web del Gobierno de la Ciudad de Salvador (en portugués)
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 «Mayor's International Council Sister Cities Program». Salvador, Bahia. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  14. «Lisboa - Geminações de Cidades e Vilas» [[Lisbon - Twinning of Cities and Towns]]. Associação Nacional de Municípios Portugueses [National Association of Portuguese Municipalities] (Portuguese). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Acordos de Geminação, de Cooperação e/ou Amizade da Cidade de Lisboa» [[Lisbon - Twinning Agreements, Cooperation and Friendship]]. Camara Municipal de Lisboa (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Miami and Salvador are Sister Cities». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին.
  17. http://www.veracruzanos.info/brasil-y-veracruz-naciones-hermanas-por-naturaleza-artistas-brasilenos// |título=Copia archivada |fechaacceso=12 de noviembre de 2012 |urlarchivo=https://web.archive.org/web/20130921054539/http://www.veracruzanos.info/brasil-y-veracruz-naciones-hermanas-por-naturaleza-artistas-brasilenos/ |fechaarchivo=21 de septiembre de 2013 }}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 127