Շակկա
Կոմունա | |||
---|---|---|---|
Շակկա | |||
Sciacca | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սիցիլիա | ||
Գավառ | Ագրիջենտո | ||
Մակերես | 190,3 կմ² | ||
ԲԾՄ | 60 մ | ||
Խոսվող լեզուներ | Իտալերեն | ||
Բնակչություն | 40763 մարդ (2016) | ||
Խտություն | 212,67 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0925 | ||
Փոստային ինդեքս | 92019 | ||
Փոստային ինդեքսներ | 92019 | ||
Ավտոմոբիլային կոդ | CL | ||
ISTAT | 084041 | ||
Պաշտոնական կայք | comune.sciacca.ag.it | ||
| |||
Շակկա (իտալերեն՝ Sciacca), կոմունա Իտալիայում, Սիցիլիա մարզի Ագրիջենտո գավառում[1]։
Բնակչությունը կազմում է 40763 մարդ (2016 թ.), բնակչության խտությունը կազմում է 212,67 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 190,3 կմ² մակերես տարածք։ Փոստային ինդեքսն է՝ 92019։ Հեռախոսային կոդը՝ 0925։
Բնակավայրի հովանավորը սուրբ Մարիամ Աստվածածինն է։ Բնակավայրի տոնը նշվում է փետրվարի 2-ին և օգոստոսի 15-ին։
Շակկան հայտնի է իր կերամիկայով, որի մասին անտիկ շրջանում հիշատակել է Դիոդորոս Սիկիլիացին։ Տեղական արտադրություն ծաղկեց արաբական ղեկավարության ժամանակ և երկրորդ ոսկե դարն ունեցավ XVI դարում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շակկան Սիլենուտի կողմից հիմնվել է ռազմական ամրություն Ագրիջանտո քաղաքի հետ անվերջանալի պատերազմի ժամանակ։ Հռոմեացիներն այն կոչում էին «Սելինուտի Տերմաներ» (Thermae Selinuntinae). Արաբական տիրապետության ժամանակ քաղաքը արագորեն զարգացել է։ Այստեղից էլ «Շակկա» անվանումը, որը արաբերենով «աս-սակախ» նշանակում է «լողալ»։
Նորմանդացիները շարունակեցին ամրացնել քաղաքը, քանի որ գնահատեցին նրա ստրատեգիական դերը առևտրային ուղիները վերահսկելու համար։ Վերջին տարիներին եղան մի շարք պատերազմներ և քաղաքը կրկին ու կրկին ամրացրեցին` հատկապես Կարլ Վալուայի հարձակումներից պաշտպանվելու համար։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության աճը

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սալվադոր, Բրազիլիա (2001)
- Ապրիլիա, Իտալիա (2003)
- Կըրշեհիր, Թուրքիա (2011)
- Մուստաֆաքեմալփաշա, Թուրքիա (2011)
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջոննի Դանդի (1893—1965) — բռնցաքամարտիկ
- Ջուզեպե Մարիո Բելանկա (1886—1960) — ավիացիոն ինժեներ
- Անջելո Սկանդալիատո (1869—1917) — գնդապետ
- Ջուզեպե Կամարանո (1766—1850) — նկարիչ
- Մատեո Ջեզիդերատո (1750—1827) — նկարիչ
- Ջիովանի Անտոնիո Մեդրանո (1703—1760) — ճարտարապետ
- Կատակդո Ամադեի (1649—1693) — լոմպոզիտոր
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сицилия. Земля вулканов и храмов. / А. Г. Москвин. — М.: Вече, 2010. — 320 с.: ил. / Автор идеи и проекта С. М. Бурыгин. — (Исторический путеводитель) ISBN 978-5-9533-4307-7
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Agrigento)»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-11-ին։ Վերցված է 2017 հուլիսի 11
|
|