Կոմունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոմունա (այլ կիրառումներ)

Կոմունա (ֆր.՝ commune լատ.՝ communis — ընդհանուր), Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում, Ալժիրում, Սենեգալում և մի քանի այլ երկրներում քաղաքային կամ գյուղական տիպի բնակավայր, որը վարչատարածքային ամենափոքր միավորն է։ Շատ երկրներում Կոմունան ղեկավարում է ընտրովի քաղաքային խորհուրդը։ Խորհրդի գործադիր մարմինը քաղաքագլուխն է, որին ընտրում է խորհուրդը կամ նշանակում կառավարությունը։ Քաղաքագլխի և քաղաքային խորհրդի գործունեությունը վերահսկում է կենտրոնական կառավարությունը, որն իրավունք ունի Կոմունայի ղեկավար մարմինների որոշումները բեկանել կամ հաստատել, ցրել քաղաքային խորհուրդը և փոխել քաղաքագլխին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 550 CC-BY-SA-icon-80x15.png