Կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտով նշված երկրներում գործում է ընտրովի դեմոկրատիա ըստ Freedom House
Կարմիրով նշված երկրներում տիրում է միապետություն

Կառավարություն, պետության բարձրագույն գործադիր-կարգադրիչ մարմին։ Կառավարությունը, որը երբեմն կոչվում է նախարարների խորհուրդ կամ կաբինետ, ղեկավարում է պրեմիեր մինիստրը (կանցլերը, նախարարների խորհրդի կամ կաբինետի նախագահը), իսկ երբեմն էլ՝ պետության ղեկավարը (օրինակ՝ ԱՄՆ ում ՝ պրեզիդենտը)։ Կառավարության անդամները (նախարարներ, քարտուղարներ, պետքարտուղարներ և այլն) ղեկավարում են պետական կառավարման կենտրոնական գերատեսչությունները։ Կառավարությունը կարող է լինել միակուսակցական կամ կոալիցիոն։ Ֆեդերատիվ պետություններում կան կենտրոնական (ֆեդերալ) կառավարություն և ֆեդերացիայի կազմի մեջ մտնող պետական կազմավորումների (նահանգ, մարզ) կառավարություններ։ Կապիտալիստական երկրներում կառավարությունը կազմում է պառլամենտը կամ նշանակում է պետության գլուխը։ ԳՖՀ-ում, Իռլանդիայում, Ճապոնիայում պետության գլուխը պրեմիեր մինիստր (կանցլեր) է նշանակում պառլամենտի ընտրած անձին։ Կապիտալիստական երկրների մեծ մասում կառավարությունն իրավաբանորեն պատասխանատու և հաշվետու է պառլամենտի առջև, սակայն, փաստորեն, լինելով մոնոպոլիաների քաղաքական զենքը, ողջ իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Սոցիալիստական երկրներում կառավարությունը կազմում է ժողովրդական ներկայացուցչության բարձրագույն մարմինը, որին ենթակա է և հաշվետու։ Կառավարության կազմելու կարգը, կազմն ու լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ։ Կառավրաման գործընթացը մեր արդի կյանքում գրավում է բացառիկ դեր: Կառավարման շնորհիվ մենք համակարգում ենք մեր կյանքը, աշխատանքը, ընտանիքը, պետությունը:Կառավարման ֆենոմենը հայնի է դեռ նախամարդուն, կարելի է նշել, որ կառավարումը մարդկության տարիքին է, չնայած այն փաստին, որ որպես գիտություն տակավին երիտասարդ է: Կառավարման գործընթացը մարդկային հասարակության համակեցության կարևորագույն գործոններից է, դեռևս մ.թ.ա երբ մարդիկ ապրում էին համայնքներով, կառավարումը պետք էր ընդհանուր աշխատանքները կազմակերպելու և արդյունքները բաշխելու համար:Կառվարման ներդրման շնորհիվ հին աշխարհի մի շարք երկրներում իրականացվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ, /եգիպտական բուրգեր/, որոնք անհնարին էր առանց աշխատանքների ընդհանուր կառավարման:Կարելի է ասել, որ կառավարման զարգացման առաջնային փուլը սկսել է ցեղախմբերում: Այս աշխատանքում ներկայացված է կառավարչական մտքի զարգացման փուլերը համաշխարհային արենայում, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հայ կառավարչական մտքի պատմությանը, մինչև մեր օրերը: Դեռևս անտիկ ժամանակների մեծագույն փիլիսոփաները մտահոգվել են կառավարման գործընթացին վերաբերող հարցերով, կառավարման գիտության և պրակտիկայի զարգացման ասպարեզում մեծագույն ավանդ են ներդրել Սոկրատեսը, Քսենոփոնը, Պլատոնը, Արիստոտելը, պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացին /շտաբի գաղափարը/: Պլատոնը առաջարկում էր իդեալական պետության գաղափարը` պետության գլխում տեսնելով փիլիսոփաներին, կամ գիտնակններին: քաղաքականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png