Կորպորացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորպորացիա (ուշ լատին․՝ corporatio - միավորում բառից), մասնակիցների որևէ հատուկ արտոնության պաշտպանության նպատակով ստեղծված միությունների և կազմակերպությունների՝ տնտեսագիտական և իրավաբանական գրականության մեջ տարածված անվանում։ Սրանք գոյություն ունեին դեռևս ֆեոդալիզմի ժամանակ՝ առևտրական գիլդյաների, ասպետական խմբերի և այլ ձևերով։ Ներկայումս կորպորացիաներն իրավաբանական ինքնուրույն սուբյեկտներ են ակցիոներական կոմպանիաների, մոնոպոլիստական միավորումների, պետական և մասնավոր ֆիրմաների միավորման և այլ ձևերով։ Կորպորացիայի մեջ առաջատար դեր է խաղում կառավարող վերնախավը, որը սերտորեն կապված է նաև պետության հետ։

Միջնադարյան ավատատիրական հասարակարգում կորպորացիա էին անվանվում արհեստավորական ցեղերը, առևտրական գիլդիաները, հոգևոր ասպետական միաբանությունները։ ժամանակակից քաղաքացիական իրավունքում կորպորացիան որևէ գործունեության համար միավորված մարդկանց խումբ է և իրավունքի ինքնուրույն սուբյեկտ՝ իրավաբանական անձ։

Այն նաև պրոֆեսիոնալ միավորումների ձև է, երբեմն՝ պետական կառավարման ֆունկցիաներն իրականացնող մարմին։

ԱՄՆ-ում առաջին կորպորացիան (բաժնետիրական ընկերությունը) ստեղծվել է 19-րդ դարում։ 20-րդ դարի սկզբներին դարձել է կապիտալիստական ձեռնարկությունների կազմակերպման հիմնական ձևը։ Ետպատերազմյան շրջանում առավել տարածված են բազմազգ կորպորացիաները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barnet, Richard; Muller, Ronald E. (1974). Global Reach: The Power of the Multinational Corporation. New York: Simon & Schuster.
  • Bakan, Joel. The New Corporation: How "Good" Corporations Are Bad for Democracy. (2020)
  • Blackstone, W. Commentaries on the Laws of England (1765) 455–473
  • Blumberg, Phillip I., The Multinational Challenge to Corporation Law: The Search for a New Corporate Personality, (1993)
  • Blumberg, PI, The Multinational Challenge to Corporation Law (1993)
  • Bromberg, Alan R. Crane and Bromberg on Partnership. 1968.
  • Brown, Bruce. The History of the Corporation (2003)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 662