Միջազգային հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգերի Պալատ

Միջազգային հարաբերություններ, երկրների միջև հարաբերությունները, ինքնիշխան պետությունների, միջկառավարական կազմակերպությունների, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և միջազգային ձեռնարկությունների դերը ուսումնասիրող դիսցիպլինա։

Միջազգային հարաբերություննեը գիտական և հանրային քաղաքականության ոլորտ է և այն կարող է լինել պոզիտիվ և նորմատիվ, քանի որ վերլուծում և սահմանում է պետության արտաքին քաղաքականությունը։ Որպես քաղաքական գործունեություն՝ միջազգային հարաբերությունները հայտնի են դեռևս հույն պատմաբան Թուկիդիդեսի ժամանակվանից (մոտ. Ք.Ա 460-395): 20-րդ դարի սկզբին միջազգային հարաբերությունները դարձավ գիտության առանձին ճյուղ քաղաքագիտություն մեջ։ Կարելի է ասել, որ այն իր մեջ ներառում է նաև այլ գիտությունների տարրեր[1]:

Բացի քաղաքագիտությունից, միջազգային հարաբերությունների ոլորտը ընդգրկում է գաղափարներ տեխնոլիգիայից և ճարտարագիտությունից, տնտեսագիտությունից և պատմությունից, միջազգային իրավունքից, փիլիսոփայությունից, աշխարհագրությունից և սոցիոլոգիայից, մարդաբանությունից, քրեաբանությունից, հոգեբանությունից, մշակութաբանությունից։ Միջազգային հարաբերությունները ուսումնասիրում է նաև գլոբալիզացիան, պետությունների ինքնիշխանությունը, միջազգային անվտանգությունը, բնապահպանական կայունությունը, միջուկային զենքի տարածումը, ազգայնականությունը, տնտեսական զարգացումը և համաշխարհային ֆինանսները, ահաբեկչությունը և կազմակերպված հանցագործությունը, արտաքին միջամտությունը և մարդու իրավունքները։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. François Modoux, "La Suisse engagera 300 millions pour rénover le Palais des Nations", Le Temps, Friday 28 June 2013, page 9 (Ֆրանսերեն)