Կիսանախագահական համակարգ
Շարքի մաս |
Քաղաքականություն |
---|
![]() |
Ակադեմիական առարկաներ |
Կառավարության օրգաններ |
Կիսանախագահական համակարգ կառավարական համակարգ է, որտեղ նախագահը և վարչապետը ակտիվ մասնակցություն ունեն պետության կառավարման գործընթացում։ Պառլամենտական հանրապետությունից տարբերվում է նրանով, որ նախագահին ընտրում է ժողովուրդը։ Վերջինս ավելի շատ լիազորություններ ունի քան ֆորմալ նախագահները որոշ երկրներում և տարբերվում է նախագահական համակարգից նրանով, որ չնայած նա է ձևավորում կառավարությունը, սակայն օրենսդիր մարմիը կարող է նրան հայտարարել անվստահություն և պաշտոնանկ անել։
Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունի կիսանախագահայան համակարգի երկու ենթատեսակներ` վարչապետ-նախագահական և նախագահ-խորհրդարանական։
Վարչապետ-նախագահական համակարգում, վարչապետը և կառավարությունը հաշվետու են խորհրդարանին։ Նախագահը ընտրում է վարչապետին և կառավարությանը, սակայն միայն միայն խորհրդարանը կարող է նրանց հեռացնել անվստահության քվե տալով։ Նախագահը իրավունք չունի հեռացնել վարչապետին կամ ցրել կառավարությունը։ Այնուամենայնիվ նախագահը կարող է որոշ լծակներ ունենալ ազդելու վարչապետի և կառավարության որոշումների վրա։ Այս ենթատեսակը օգտագործվում է Բուրկինա Ֆասոյում, Ֆրանսիայում, Վրաստանում (սկսած 2013 թվականից), Լիտվայում, Մադագասկարում, Մալիում, Մոնղոլիայում, Նիգերում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Սենեգալում, Շրի Լանկայում և Ուկրաինայում (սկսած 2014 թվականից, մինչ այդ 2006-ից 2010 թվականներին).[1][2]:
Նախագահ-խորհրդարանական համակարգում վարչապետը և կառավարությունը հաշվետու է նախագահին և խորհրդարանական մեծամասնությանը։ Նախագահը ընտրում է վարչապետին և կառավարությանը, սակայն նրանց պետք է սատարի նաև խորհրդարանական մեծամասնությունը։ Վարչապետին կամ կառավարությանը կարող է հեռացնել նախագահը, կամ խորհրդարանը անստահության քվե տրամադրելով։ Այս համակարգը շատ մոտ է նախագահականին։ Այն օգտագործվում է Հայաստանում, Վրաստանում 2004-ից 2013 թվականներին, Մոզամբիկում, Նամիբիայում, Ռուսաստանում, Թայվանում և Ուկրաինայում 1996-ից 2005 թվականներին և նորից 2010—ից 2014 թվականներին։ Այն օգտագործվել է Գերմանիայում Վայմարյան Հանրապետության տարիներին[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Shugart Matthew Søberg (September 2005)։ «Semi-Presidential Systems: Dual Executive and Mixed Authority Patterns»։ Graduate School of International Relations and Pacific Studies (United States: University of California, San Diego)։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 19, 2008-ին։ Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24
- ↑ 2,0 2,1 Shugart Matthew Søberg (December 2005)։ «Semi-Presidential Systems: Dual Executive And Mixed Authority Patterns»։ French Politics (Palgrave Macmillan Journals) 3 (3): 323–351։ doi:10.1057/palgrave.fp.8200087։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24