Jump to content

Բռնապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիկտատուրաից)
Կարմիր քմերների առաջնորդը՝ Պոլ Պոտը, լայնորեն համարվում է 20-րդ դարի ամենադաժան բռնապետերից մեկը, որը պատասխանատու է Կամբոջայի բնակչության մոտավորապես քառորդի մահվան համար։
Սուհարտոն, որը կառավարել է Ինդոնեզիան 1967֊ից 1998 թվականներին «Նոր Կարգի»[en] ռեժիմի ներքո, համարվում է բռնապետ, որի իշխանության գալը հաջորդեց 1965–66 թվականների հակակոմունիստական ​​զտումներին[en], որոնց ընթացքում, ըստ գնահատականների, սպանվեց մոտ կես միլիոն մարդ, և որի կառավարումը նշանավորվեց ավտորիտարիզմով, բռնաճնշումներով և էնդեմիկ կոռուպցիայով։

Բռնապետություն, դեսպոտիզմ, պետության կառավարման տեսակ, որի դեպքում բացարձակ իշխանությունը պատկանում է միայն մեկ անձի (բռնապետի) կամ խմբի, իսկ քաղաքական համակարգը տոտալիտար-բռնատիրական է. բացակայում է խոսքի ազատությունը, չկա ժողովրդական ներկայացուցչություն և չկան քաղաքական կուսակցություններ։ Տոտալիտար(ամբողջատիրական) պետական կառավարման ձևն ի հայտ է եկել Եվրոպայի որոշ երկրներում 1920-30-ական թթ.։Այս կառավարման ժամանակ պետությունն իր վերահսկողությունն է հաստատում կյանքի բոլոր բնագավառների վրա՝ քաղաքականություն, տնտեսություն, կրոն, մշակույթ, մամուլ և այլն։ Ճիշտ է՝ ամբողջատիրական վարչակարգերը միմյանցից տարբերվում են, բայց ունեն մի շարք ընդհանուր հատկանիշներ։ Դրանք են՝

  • Հասարակությունում անհատը անվերապահորեն ենթարկվում է մեծամասնությանը՝ հրաժարվելով սեփական մղումներից,
  • Պետությունը ճանաչվում է իբրև միակ ստեղծագործ ուժը, որն ազգին առաջնորդում է դեպի «պայծառ ապագա»,
  • Գոյություն ունի միայն մեկ «ճշմարիտ» կուսակցություն, որն ուղղություն է ցույց տալիս պետությանն ու ազգին,
  • Անհատից, ազգից, պետությունից ու կուսակցությունից վեր կանգնած է առաջնորդը։

Պատմական օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոտալիտար քաղաքական համակարգը գործում է հետևյալ սկզբունքի համաձայն. «Թույլատրված է այն, ինչ հրամայված է»։ Պատմության մեջ տոտալիտար քաղաքական համակարգի գործունեության դասական օրինակներ են Նացիստական Գերմանիան՝ Հիտլերի և Խորհրդային Միությունը՝ Ստալինի կառավարման տարիներին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 540