Ունիտար պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներկայիս ունիտար պետությունները

Ունիտար պետություն, պետական կարգ, իշխանության վարչատարածքային կազմավորման առանձնահատկությունների ամբողջություն։

Պետությունների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պետական կարգի պետությունները լինում են․

  • ունիտար
  • դաշնային կամ ֆեդերատիվ։

Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են նաև կոնֆեդերացիաներ կամ համադաշնություններ, որոնք, կարելի է ասել, ոչ թե պետություններ են, այլ պետությունների համագործակցության ձևեր։ Ունիտար պետությունները ծագումնաբանորեն ավելի վաղ են հանդես եկել։ Ունիտար պետությունները, որպես կանոն, ձևավորվում են մոնոէթնիկ տարածքների վրա։ Այստեղ վարչատարածքային բոլոր սուբյեկտները հավասար են իրենց քաղաքական և իրավական կարգավիճակով։ Ունիտար պետություններում գործում է 1 սահմանադրություն, միասնական օրենսդրություն, միասնական օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մարմիններ։ Ունիտար պետություններում վարչատարածքային միավորները չեն կարող ունենալ սեփական կառավարությունը, սեփական պառլամենտը կամ դատական իշխանության կառույցները։ Ունիտար պետությունները տարանջատվում են՝

  • կենտրոնացված
  • ապակենտրոնացված պետություններ։

Կենտրոնացված ունիտար պետությունների օրինակ է ՀՀ-ը, իսկ ապակենտրոնացվածի՝ Ֆրանսիան, Վրաստանը և այլն։ Ունիտար կամ միացյալ է համարվում այն պետությունը, որտեղ առկա է մեկ միասնական սահմանադրություն և որի ամբողջ տարածքում գործում են կենտրոնացված պետական իշխանություն և կառավարման միասնական համակարգ։ Այստեղ ներքին տարածական բաժանումը ընդունված է անվանել վարչատարածքային բաժանում, իսկ միավորները՝ վարչատարածքային միավորներ։ Աշխարհի պետությունների մեծ մասն ունիտար են, օրինակ՝, որն ունի երկաստիճան կառուցվածք։ Այն բաղկացած է և մարզերին ենթական համայնքներից ։