Դաշնություն
Շարքի մաս |
Քաղաքականություն |
---|
![]() |
Ակադեմիական առարկաներ |
Կառավարության օրգաններ |
Դաշնությունը (նաև հայտնի որպես ֆեդերալ պետություն) քաղաքական միավոր է, որը բնութագրվում է ինքնակառավարվող պրովինցիաների, նահանգների կամ այլ տարածաշրջանների միությամբ, որոնք գտնվում են կենտրոնական (դաշնային) կառավարության վերահսկողության ներքո: Դաշնությունում վարչական միավորների ինքնակառավարման կարգավիճակը, ինչպես նաև իշխանության բաժանումը նրանց և կենտրոնական կառավարության միջև ամեն երկրում ունի իր յուրահատկությունը և հիմնականում սահմանվում է սահմանադրորեն: Այսպիսով դաշնությունը կառավարման ձև է, որտեղ իշխանությանը բաժանված է կենտրոնական կառավարության և որոշակի թվով դաշնային նահանգների միջև, որոնք ունեն որոշակի իրավունքներ և պարտականություններ[1]:
Դաշնության կառավարման մեխանիզմը կոչվում է դաշնային, որը ֆեդերալիզմի օրինակ է համարվում: Դաշնությանը հակադրովղ մեկա յալ համակարգ է համարվում ունիտար պետությունը: Օրինակ Ֆրանսիան երկար դարեր ունիտար պետություն է: Ավստրիան երկար տարիներ եղել է ունիտար պետություն, սակայն Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո 1918 թվականի սահմանադրությամբ դարձավ դաշնություն: Գերմանիան իր 16 մարզերով դաշնության վառ օրինակ է:
Դաշնությունները սովորաբար բազմաէթնիկ պետություններ են մեծ տարածքներով (ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Հնդկաստանը կամ Բրազիլիան), սակայն դա անհրաժեշտ պայման չէ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
![]() |
Ընթերցե՛ք «դաշնություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |