Ամերիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Ամերիկա (այլ կիրառումներ)
Ամերիկան

Ամերիկա [1][2] (իսպաներեն՝ América, պորտ.՝ América, ֆր.՝ Amérique, հոլ.՝ Amerika)[3] , աշխարհամաս, որ միավորում է երկու մայրցամաք` Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, ինչպես նաև մի շարք կղզիներ, այդ թվում` Գրենլանդիան։

Անվանումը ստացել է Ամերիգո Վեսպուչիի անունից։

Այս աշխարհամասը սովարաբար բաժանվում է Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա և նրանց շրջապատող կղզիները), Լատինական Ամերիկա (մայրցամաքային իսպանախոս, պորտուգալախոս կամ ֆրանսիախոս տարածքները), Հարավային Ամերիկա (նույնանուն մայրցամաքի պետությունները), Կենտրոնական Ամերիկա (Հյուսիսային Ամերիկայի պետությունները, որոնք գտնվում են ԱՄՆ-ից հարավ և Կարիբյան ծովի կղզիները) և Կարիբյան երկրամասը (Կարիբյան ծովի կղզիներն ու գաղութները, նախկինում կոչվում էր Վեստ-Ինդիա)։


Ծանոթագրություններ և նշումներ

  1. america - Definition from the Merriam-Webster Online Dictionary. Retrieved on January 27, 2008.
  2. america. Dictionary.com. The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition. Houghton Mifflin Company, 2004. dictionary.reference.com (accessed: January 27, 2008).
  3. Source for translations is Geonames։ «Continents»։ Fröhlich, Werner։ http://www.geonames.de/land.html#ame։ Վերցված է 2010-10-07։