Գործադիր իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործադիր իշխանություն պետության հասարակական իշխանության ինքնուրույն և անկախ ձևերից մեկը, որն իրենից ներկայացնում է պետական գործերը ղեկավարող լիազորությունների ամբողջություն։ Այսպիսով գործադիր իշխանությունը պետական մարմինների համակարգ է, որն իրականացնում է այդ լիազորությունները։

«Գործադիր իշխանություն» տերմինն առաջին անգամ գործածել է անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը, ում դրույթները մշակել է ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքիոն։ 18-19-րդ դարերում գործադիր իշխանությունն իրականացրել է միապետը և նրան ենթակա պետական պաշտոնյաների համակարգը։ Ներկայումս գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը։ Խորհրդարանական երկրներում (խորհրդարանական միապետություն, խորհրդարանական հանրապետություն) գործադիր իշխանությունը, ըստ Սահմանադրության պատկանում է պետության ղեկավարին (նախագահին, միապետին) և կառավարութանը, որը ղեկավարում է վարչապետը։ Նախագահական հանրապետություններում պետության և կառավարության ղեկավարն է հանդիսանում նախագահը, ով էլ իրավաբանորեն համարվում է գործադիր իշխանության միակ կրողը։

Տես նաև[խմբագրել]