Մեքսիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքսիկա
Միացյալ Մեքսիկայի Նահանգներ

Flag of Mexico.svg
Դրոշ

Coat of arms of Mexico.svg
Զինանշան

Mexico (orthographic projection).svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ Իսպաներեն
Մայրաքաղաք Մեխիկո
Պետական կարգ Կիսանախագահական
Կրոն Քրիստոնյա
Մակերես 1,972,550 կմ² (2.5% ջրային)
Ազգաբնակչություն. 120 286 655[1] (/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Մեքսիկայի օրհներգ
Արժույթ Պեսո (MXN)
Վեբ | ISO | Հեռ. .mx | MX | +52
Մեքսիկայի վարչական բաժանում.png

Մեքսիկան (իսպ.՝ México; Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2][3][4] իսպ.՝ Estados Unidos Mexicanos) պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում։ Սահմանակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Գվատեմալային և Բելիզին: Արևմուտքում և հարավում ափերը ողողում են Խաղաղ, իսկ արևելքում` Ատլանտյան օվկիանոսի ջրերը: Արևմուտքում` գտնվում են նաև Մեքսիկական ծոցը[5] և Կարիբյան ծովը:

Այն զբաղեցնում է գրեթե երկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածք (ավելի քան 760.000): Մեքսիկան հինգերորդ խոշոր երկիրն է Ամերիկայում, 13-րդ երկիրը աշխարհում և 2-րդ ամենախոշոր իսպանախոս երկիրը` ըստ տարածքի չափսերի (Արգենտինայից հետո):

Բնակչությունը գերազանցում է ավելի քան 120 միլիոնը[6]: Մեքսիկան աշխարհի 11-րդ ամենախիտ բնակեցված անկախ պետությունն է աշխարհի պետությունների մեջ և առաջինը իսպանախոս երկրների մեջ: Այն նաև Լատինական Ամերիկայի երրորդ ամենաբնակեցված երկիրն է: Մեքսիկան դաշնային հանրապետություն է և վարչականորեն բաժանված է 31 նահանգների և 1 մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող դաշնային Մեխիկո շրջանի միջև:

Նախակոլումբոսյան ժամանակաշրջանում Մեքսիկայի տեղաբնիկ ժողովուրդները եղել են հնդկացիները: Այս տարածքներում են ստեղծել իրենց մշակույթը և ազգային առանձնահատկությունները ացտեկները, մայաները և շատ այլ ցեղեր: 1521 թվականին Մեքսիկայի ներկայիս տարածքը գրավել են իսպանացի կոնկիստադորները` Էռնան Կորտեսի գլխավորությամբ: Նվաճումից հետո, այն վերածվեց Մեքսիկայի հասակար նահանգի և ստացավ Նոր Իսպանիա անվանումը: Բազմաթիվ խռովությունների արդյունքում 1821 թվականին իսպանական կառավարությունը պաշտոնապես ճանաչում է Մեքսիկայի Միացյալ Նահանգների անկախությունը, որպես Իսպանիայից անկախ երկիր: Հետանկախացման ժամանակահատվածը բնութագրվում է տնտեսական անակայունությամբ և այն նաև դարձավ տարբեր իրադարձությունների պատճառ:

Ի վերջո այն հանգեցրեց ամերիկա-մեքսիկական պատերազմի սկսման և տարածքային անհամաձայնությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Ի վերջո, Մեքսիկական որոշ խողեր կցվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Բացի այս պատերազմից, տեղի ունեցան այլ իրադարձություններ` Ֆրանս-մեքսիկական պատերազմի և Մեքսիկական քաղաքացիական պատերազմի սկիզբը, առաջին և երկրորդ կայսրությունների ստեղծումը և ներքին բռնապետության հաստատումը:

Վերջին իրադարձությունների արդյունքում Մեքսիկայում 1910 թվականին սկսվեց հեղափոխություն, որի ամենախոշոր արդյունքը դարձավ այն, որ 1917 թվականին հրապարակվեց Մեքսիկացի օրենքների ժողովածուն` Սահմանադրությունը: Այժմ Մեքսիկան աշխարհի տնտեսապես առաջատար երկրների շարքում է[7][8][9][10]:

Մեքսիկայի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են, որոնք ձևավորվել են իսպանացիների, բնիկ հնդկացիների, մասամբ՝ նաև նեգրերի միախառնման հետևանքով։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, խոսում են մայրենի լեզուներով և պահպանում իրենց մշակութային առանձնահատկությունները։ Խոշոր քաղաքներն են Մեխիկոն, Գվադալահարան, Մոնտերեյը, Պուեբլան։

Հին շրջանում (մինչև XVI դար) Մեքսիկայի տարածքում զարգացած են եղել հնդկացիների (տոտոնակներ, տոլտեկներ, ացտեկներ, մայաներ) գեղարվեստական մշակույթները։ Զբաղվել են խեցեգործությամբ և փայտե իրերի, մանր քանդակների պատրաստմամբ։

Սակայն իսպանացիների կողմից Մեքսիկայի նվաճումը կործանարար ազդեցություն ունեցավ հնդկացիների ինքնատիպ մշակույթի վրա։ Այդուհանդերձ, բնիկների գեղարվեստական ավանդույթները որոշակիորեն ներգործեցին գաղութային շրջանում ձևավորված արվեստի վրա, և երկու մշակույթների համատեղումը կանխորոշեց Մեքսիկայի հետագա ազգային արվեստի ավանդույթները։

Ներկայումս Մեքսիկան Լատինական Ամերիկայի առավել զարգացած երկրներից է. արդյունահանում են արծաթ, ոսկի, նավթ, գունավոր և հազվագյուտ մետաղներ։ Մշակում են ցորեն, բրինձ, շաքարեղեգ, սրճենի, եգիպտացորեն (հայրենիքը Մեքսիկան է)։

Մայրաքաղաք Մեխիկոն աշխարհի խոշորագույն քաղաքներից է, որտեղ զուգակցվում է հին դարերի ու ժամանակակից ճարտարապետությունը։ Հանրահայտ են գեղանկարիչներ Դիեգո Ռիվերան, Խոսե Օրոսկոն, Դավիդ Սիկեյրոսը, Ֆրիդա Կալոն, գրողներ Կառլոս Ֆուենտեսը, Օկտավիո Պասը և ուրիշներ։

Բնակչություն[խմբագրել]

Մեքսիկայի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են, որոնք ձևավորվել են իսպանացիների, բնիկ հնդկացիների, մասամբ՝ նաև նեգրերի միախառնման հետևանքով։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, խոսում են մայրենի լեզուներով և պահպանում իրենց մշակութային առանձնահատկությունները։

Խոշոր քաղաքներն են Մեխիկոն, Գվադալահարան, Մոնտերեյը, Պուեբլան։

Հին շրջանում (մինչև XVI դար) Մեքսիկայի տարածքում զարգացած են եղել հնդկացիների (տոտոնակներ, տոլտեկներ, ացտեկներ, մայաներ) գեղարվեստական մշակույթները։ Զբաղվել են խեցեգործությամբ և փայտե իրերի, մանր քանդակների պատրաստմամբ։

Սակայն իսպանացիների կողմից Մեքսիկայի նվաճումը կործանարար ազդեցություն ունեցավ հնդկացիների ինքնատիպ մշակույթի վրա։ Այդուհանդերձ, բնիկների գեղարվեստական ավանդույթները որոշակիորեն ներգործեցին գաղութային շրջանում ձևավորված արվեստի վրա, և երկու մշակույթների համատեղումը կանխորոշեց Մեքսիկայի հետագա ազգային արվեստի ավանդույթները։

Ներկայումս Մեքսիկան Լատինական Ամերիկայի առավել զարգացած երկրներից է. արդյունահանում են արծաթ, ոսկի, նավթ, գունավոր և հազվագյուտ մետաղներ։ Մշակում են ցորեն, բրինձ, շաքարեղեգ, սրճենի, եգիպտացորեն (հայրենիքը Մեքսիկան է)։

Մայրաքաղաք Մեխիկոն աշխարհի խոշորագույն քաղաքներից է, որտեղ զուգակցվում է հին դարերի ու ժամանակակից ճարտարապետությունը։ Հանրահայտ են գեղանկարիչներ Դիեգո Ռիվերան, Խոսե Օրոսկոն, Դավիդ Սիկեյրոսը, Ֆրիդա Կալոն, գրողներ Կառլոս Ֆուենտեսը, Օկտավիո Պասը և ուրիշներ։

Սպորտ[խմբագրել]

Ացտեկա մարզդաշտը, աշխարհի 6-րդ ամենամեծ մարզադաշտը

1968 թվականին Մեքսիկայում տեղի են ունեցել XIX Օլիմպիւական խաղերը` Մեքսիկան դարձնելով առաջին լատինաամերիկյան երկիրը, որտեղ մեկնարկել են խաղերը[11]: 1970 և 1986 թվականներին այստեղ տեղի են ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը[12]:

Մեքսիկայի ամենհայտնի սպորտաձևը ֆուտբոլն է: Ենթադրվում է, որ ֆուտբոլը Մեքսիկա են բերել կոռնեցի հանքագործները 19-րդ դարի վերջում: 1902 թվականին բրիտանական ազդեցությամբ ձևավորվեց հինգ-թիմային լիգան[13][14]:

Մեքսիկայի գլխավոր ակումբներից են`

  • Ամերիկա, 12 առաջնություն
  • Դեպորտիվո Գուադալախարա, 11 առաջնություն
  • Տոլուկա, 10 առաջնություն[15]

Անտոնիո Կարբախալը առաջին ֆուտբոլիստն էր, որ հայտնվեց աշխարհի խաղերում[16] և Հուգո Սանչեսը IFFHS կողմից դարձավ 20-րդ դարի լավագույն CONCACAF խաղացող[17]:

Մեքսիկայի պրոֆեսիոնալ բեյսբոլի լիգան կոչվում է Liga Mexicana de Beisbol: Չնայած զիջում է Միացյալ Նահանգների, Կարիբյան երկրների և Ճապոնիայի թիմերին, Մեքսիկայի թիմը նույնպես ունեցել է միջազգային ձեռքբերումներ:

2013 թվականին Մեքսիկայի բասկետբոլի թիմը հաղթեց Ամերիկայի բասկետբոլի առաջնությունում և ձեռք բերեց 2015 թվականի առաջնությունը հյուրընկալելու պատիվը[18]:

Հայտնի սպորտաձևերից է ցլամարտը: Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում կան ցլամարտի հրապարակներ: Մեխիկոյի Plaza México-ն ամենամեծ ցլամարտի կենտրոնն է աշխարհում: Այն տեղավորում է 55,000 մարդ:

Հայտնի մեքսիկացի բռնցքամարտիկներ են Վինսենթ Սալդիվարը, Ռուբեն Օլիվարեսը, Սալվադոր Սանչեսը, Խուլիո Սեզար Չավեսը, Ռիկարդո Լոպես Նավան, Էրիկ Մորալեսը [19]:

Հայտնի մեքսիկացի ատլետներ են գոլֆեր Լորենա Օչոան[20], Անա Գևարան` 400 մետր թռիչքով աշխարհի նախկին չեմպիոն և 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ֆերնանդո Պլատեսը:

Առողջապահություն[խմբագրել]

1990 թվականից Մեքսիկան գտնվում է բնակչության առողջության անցումային փուլում, մահացության ախտանիշների ցուցանիշները նույն են ինչ Գերմանիայի և Ճապոնիայի նման բարձր զարգացած երկրներում[21]: Բժշկական ենթակառուցվածները զարգացած են հիմնակումում խոշոր քաղաներում[22][23], մինչդեռ գյուղական բնակչությունն ունի առաջադեմ բժշկական սարքավորումների կարիք, և հիվանդ հաճախորդներըն ստիպված են մոտ բնակավայրեր տեղափոխվել համապատասխան բժշկական օգնության կամ խնամքի համար:

Պետության կողմից ֆինանսավորվող Մեքսիկական սոցիալական անվտանգության ինստիտուտը (IMSS) և Պետական աշխատողների սոցիալական անվտանգության և ծառայությունների ինստիտուտը (ISSSTE) էական դեր են խաղում առողջապահության և սոցիալական անվտանգության հարցերում: Մեծ կարևորություն ունեն նաև մասնավոր առողջապահական ծառայությունները, որոնք ապահովում են բժշկական ծառայությունների 13%-ը[24]:

Հանրային համալսարաններում հաճախ անցկացվում են բժշկական վերապատրաստումներ: Գվադալախարայի համալսարանը ամերիկացի ուսանողներին վերապատրաստելու պայմանագիր ունի Միացյալ Նահանգների հետ: Մասնավոր բուժօգնության, դեղորայքի արժեքը Մեքսիկայում ավելի ցածր է, քան Հյուսիային Ամերիկայի այլ գործընկերների մոտ[22]:

Կրթություն[խմբագրել]

2004 թվականին մինչև 14 տարեկան Մեքսիկայի բնակիչների գրագիտության մակարդակը կազմում էր 97%[25], 15 տարեկանից բարձր` 91%[26]: Այս ցուցանիշով Մեքսիկան համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային տվյալների զբաղեցնում է 24-րդ տեղը[27]:

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանը համաձայն 2009 թվականին հրատարակված Թայմզ-ի բարձրագույն կրթության չափանիշների աշխարհի 200 առաջնակարգ համալսարանների շարքում զբաղեցնում է 190-րդ տեղը [28]:

Մասնավոր բիզնես դպրոցները նույնպես համապատասխանում են միջազգային չափանիշներին: PADE և EGADE բիզնես դպրոցները, Պանամերիկյան համալսարանը և Մոնթերեյի տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության ինստիտուտը համաձայն «Ուոլ սթրիթ ջըրնալի» տվյալների գտնվում են գլխավոր տասնյակում[29]:

Կառավարություն և ոստիկանություն[խմբագրել]

Կառավարություն[խմբագրել]

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիտոն

Ըստ կառավարման համակարգի Մեքսիկան Դաշնային կամ Ֆեդերատիվ հանրապետություն է, որը կառավարում է Մեքսիկայի ժողովրդի կողմից ընտրված պաշտոնական թեկնածուն` նախագահի անունից: Նախագահի կառավարությունը հիմնված է 1917 թվականին ընդունված Սահմանադրության օրենքների հիման վրա: Սահմանադրությունը ներառում է երեք բաժիններ` ժողովրդավարություն և հանրապետություն, պետական և քաղաքական կառավարություններ[30]: Ըստ սահմանադրության Մեքսիկայի յուրաքանչյուր նահանգ ունի ինքնավարություն, սակայն պետք է առաջնորդվի սահմանադրության դրույթներով: Մեքսիակայի ենթակա յուրաքանչյուր տարածք ունի հանրապետական կառավարման համակարգ և կառավարվում է գործադիր մարմնի` նահանգապետի կամ Մեքսիկայի նախագահի կողմից նշանակված այլ պաշտոնյայի կողմից[31]:

Մեքսիկայի նախագահը Մեքսիկայի բարձրագույն պետական պաշտոնյան է[32]։ Մեքսիկայի նախագահը ընտրվում է 6 տարի ժամկետով, իսկ ընտրությունները անցկացվում են մեկ փուլով: Հաղթողը որոշվում է հավաքած ձայների մեծամասնությամբ: 2012 թվականին Մեքսիակյում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Մեքսիկայի նախագահ ընտրվեց Էնրիկե Պենիա Նիտոն :

Մեքսիկական Սահմանադրությունը հիմնված է հետեւյալ սկզբունքների վրա՝

Մեքսիկայի իշխանության օրենսդիր ճյուղը Երկպալատ խորհրդարանն է[33], որը կազմված է հանրապետական կառավարմամբ սենատից և պատգամավորների պալատից: Մեքսիկայի կոնգրեսը կարող է ընդունել օրենքներ, հայտարարել պատերազմ, հավաքել հարկեր և տուրքեր, հաստատել միջազգային պայմանագրեր այլ երկրների հետ և վավերացնել դիվանագիտական նշանակումները:

Մեքսիակայի իշխանության օրենսդիր մարմնի` խորհրդարանին վերաբերվող փոփոխությունները կատարվում եմ քվեարկությունների միջոցով: Մեքսիկայում գործում է ազատ ընտրական իրավունքը և քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձիք: Սեռական և տարիքային սահմանափակումներ չկան: Պատգամավորների պալատը կազմված է 500 պատգամավորներից, որոնք կազմում են խորհրդարանի մի մասը:

500 պատգամավորներից 300-ը ընտրվում են դաշնային ընտրատարածքում կատարվող մեծամասնական ընտրությունների արդյունքում: Մնացած 200-ը միայն ընտրվում են համամասնական ընտրություններում: Մեքսիկայի ստորին մյուս պալատը` սենատը կազմված է 128 սենատորներից: Նրանցից 64-ը ընտրվում են մեծամասնական, իսկ մնացած 64-ը համամասնական և առանձին քվեարկությունների միջոցով:

Մեքսիկայի արդարադատության գերագույն մարմինը և հանրապետական կառավարման իշխանության երրորդ ճյուղը Մեքսիկայի Միացյալ Նահանգների դատական մարմինն է: Մեքսիկայի գլխավոր դատարանը արդարադատության օրենսդիր դատարաններն են: Այն կազմված է կոլեգիալ, ունիտար և մարզային դատարաններից, ինչպես նաև դատական դաշնային խորհուրդից:

Ոստիկանություն[խմբագրել]

Մեքսիկայի դաշնային ոստիկանության շենքը

Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը Մեքսիկայի ոստիկանական գերագույն մարմինը[34], որը բաժանված է տարբեր գործակալությունների: Այն հաճախ կոչվում է նաև ոչ այնքան տարածված և ոչ գրական "Federales" տերմինով: Որպես կանոն, Մեքսիկայի դաշնային ոստիկանության աշխատակիցները զինված են ատրճանակով և կրում են մուգ կապույտ կամ մոխրագույն մարտական համազգեստ:

Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը ստեղծվել է չորս տարբեր դաշնային կանխարգելիչ կազմակերպությունների 1998-1999 թվականների միաձուլումից հետո: Այս մարմինը ստեղծվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում նարկոկարտելների աճող սպառնալիքը կանխելու նպատակով: Մեքսիկայի դաշնային ոստիկանությունը իր մեջ ներառում է դաշնային ճանապարհային ոստիկանական և ֆինանսական ոստիկանության բաժիններ[35], որոնք կոչվում է նաև քննչական և ազգային անվտանգության կենտրոններ:

Մեքսիկայի դաշնային ոստիկանության զինված ուժերը համարվում է Մեքսիկական բանակի 3-րդ ռազմական ոստիկանության բրիգադը: Մեքսիկայի Դաշնային ոստիկանությունը իր մեջ ներառում է նաև քննչական բաժանմունք: Մեքսիկայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Մեքսիկայի նախագահն է:

Արտաքին հարաբերություններ[խմբագրել]

Մեքսիկայի արտաքին քաղաքականության մեջ կարևոր նշանակություն ունի Մեքսիկայի նախագահը և Արտաքին գործերի նախարարությունը[36]: Մեքսիկայի սահմանադրության 89-րդ հոդվածի 10-րդ կետի դրույթները սահմանում են, որ Մեքսիկայի կառավարությունը և բնակչությունը պարտավորվում է հարգելի այլ պետությունների Միջազգային օրենքը, պետությունների իրավական հավասարությունը, նրանց ինքնիշխանության ու անկախության: Մեքսիկացիները պարտավորվում չմիջամտել այլ երկրների ներքին և արտաքին գործերին, հակամարտություններին տալ խաղաղ կարգավորում և խթանել միջազագային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումը[37][38]:

Մեքսիկան մի շարք միջազգային կազմակերպությունների և միությունների ակտիվ մասնակից և հիմնադիր է: Այս երկիրը համարվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ)[39][40], Իբերո-ամերիկյան պետությունների համագործակցության[41] և Ռիո խմբի ակտիվ մասնակից-անդամ[42]: 2008 թվականին Մեքսիկան ստացել է 40 մլն դոլար ՄԱԿ-ի ընդհանուր բյուջեից[43]: Պետությունը եղել է Լատինոամերիկյան տնտեսական Կազմակերպության անդամ[44][45]:

Զինված ուժեր[խմբագրել]

Մեքսիկական ռազմաօդային ուղղաթիռ

Մեքսիկայի զինված ուժերը կազմված են երկու տարբեր ստորաբաժանումների միջև[46]: Առաջին բաժինը Մեքսիկայի ցամաքային ուժերն են, որոնք իրենց մեջ ներառում են Մեքսիկայի ռազմաօդային ուժերը: Երկրորդ բաժինը Մեքսիկայի ռազմածովային ուժերն են, որի մեջ է մտնում Մեքսիկայի ծովային նավատորմը[47]: Մեքսիկայի Զինված ուժերը պահպանում զգալի ենթակառուցվածքներ, որի մեջ մտնում են օբյեկտների նախագծման, հետազոտական ​​և թեստավորման զենքերը, տրանսպորտային միջոցները, օդանավերը, նավատորմի նավերի մեծ մասը, պաշտպանական համակարգեր և տարբեր տեսակի էլեկտրոնիկա[48]:

Վերջին տարիներին Մեքսիկան բարելավել է իր զինվորական մեթոդները, հրամանատարությունը և տեխնոլոգիական կառույցները: Մեքսիկայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համարվում է Մեքսիկայի նախագահը: Մեքսիակն հնարավորություն ունի արտադրելու միջուկային զենք, սակայն նա չի օգտվել այդ հնարավորությունից: Պատմականորեն, Մեքսիկան բացառությամբ երկրորդ աշխարհամարտի, համարվում է չեզոք երկիր[49]: Մեքսիկան համարվում է Մեքսիկայի և ՄԱԿ-ի խաղաղապահ երկրներից մեկը:

Վարչական բաժանում[խմբագրել]

Մեքսիկան կամ Մեքսիկայի Միացյալ Նահանգները կառուցվածքով դաշնային կամ ֆեդերատիվ երկիր է: Մեքսիկան վարչականորեն բաժանված է 31 նահնագների և մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող Մեքսիկա քաղաքի միջև: Մեքսիկայի յուրաքանչյուր նահանգ ունի իր ինքնավարությունը, առանձին սահմանադրությունը և դատական մարմինը: Նահանգները կառավարվում են նահանգապետների կողմից, որոնք ընտրվում են 6 տարի ժամկետով:

Մեքսիկայի վարչական բաժանում
Դաշնային օկրուգ Վարչական կենտրոն Տարածք,[50]
կմ²
Բնակչություն,[51]
(2010) մարդ
Խտություն,
մարդ/կմ²
0 Coat of arms of Mexican Federal District.svg Դաշնային օկրուգ (Distrito Federal) Coat of arms of Mexican Federal District.svg Մեխիկո (México) 1499 8 851 080 5904,66
1 Coat of arms of Aguascalientes.svg Ագուասկալյենտես (Aguascalientes) Heraldica-mexico-aguascalientes.png Ագուասկալյենտես (Aguascalientes) 5589 1 184 996 212,02
2 Coat of arms of Guerrero.svg Գերերո (Guerrero) Escudo de Chilpancingo.jpg Չիլպասինգո դե լոս Բրավո (Chilpancingo de los Bravo) 63 749 3 388 768 53,16
3 Coat of arms of Guanajuato.svg Գուանախուատո (Guanajuato) Coat of arms of Guanajuato.svg Գուանախուատո (Guanajuato) 30 589 5 486 372 179,36
4 Escudo de Durango.png Դուրանգո (Durango) Coat of arms of Durango.svg Վիկտորիա դե Դուրանգո (Victoria de Durango) 119 648 1 632 934 13,65
5 Coat of arms of Hidalgo.svg Իդալգո (Hidalgo) Escudo de Pachuca de Soto.svg Պաչուկա դե Սոտո (Pachuca de Soto) 20 987 2 665 018 126,98
6 Coat of arms of Jalisco.svg Խալիսկո (Jalisco) Escudo de Armas de Guadalajara (Jalisco).svg Գվադալախարա (Guadalajara) 80 137 7 350 680 91,73
7 Coat of arms of Campeche.svg Կամպեչե (Campeche) Campeche.png Սան Ֆրանցիսկո դե Կամպեչե (San Francisco de Campeche) 51 833 822 441 15,87
8 Coat of arms of Queretaro.svg Կերետարո (Querétaro) Escudo de Queretaro.jpg Սանտյագո դե Կերետարո (Santiago de Querétaro) 11 769 1 827 937 155,32
9 Coat of arms of Quintana Roo.svg Կինտանա Ռոո (Quintana Roo) Emblema Othon P. Blanco.svg Չետումալ (Chetumal) 50 350 1 325 578 26,33
10 Coat of arms of Coahuila.svg Կոաուիլա (Coahuila) Saltillo escudo.jpg Սալտիլյո (Saltillo) 151 571 2 748 391 18,13
11 Coat of arms of Colima.svg Կոլիմա (Colima) Escudo-colima1.jpg Կոլիմա (Colima) 5455 650 555 119,26
12 Coat of arms of Baja California Sur.svg Հարավային Ստորին Կալիֆոռնիա (Baja California Sur) EscudoLaPaz.jpg Լա Պաս (La Paz) 73 677 637 026 8,65
13 Coat of arms of Mexico State.svg Մեխիկո (México) Escudo Municipio de Toluca.png Տոլուկա դե Լերդո (Toluca de Lerdo) 21 461 15 175 862 707,14
14 Coat of arms of Michoacan.svg Միչոական (Michoacán) Escudo de Morelia.png Մորելիա (Morelia) 59 864 4 351 037 72,68
15 Coat of arms of Morelos.svg Մորելոս (Morelos) Escudo Oficial Cuernavaca.gif Կուերնավակա (Cuernavaca) 4941 1 777 227 359,69
16 Coat of arms of Yucatan.svg Յուկատան (Yucatán) Escudo de Merida Yucatan.svg Մերիդա (Mérida) 39 340 1 955 577 49,71
17 Coat of arms of Nayarit.svg Նայարիտ (Nayarit) Escudo Tepic.svg Տեպիկ (Tepic) 27 621 1 084 979 39,28
18 Coat of arms of Nuevo Leon.svg Նուևո Լեոն (Nuevo León) MonterreyEscudo.png Մոնտերեյ (Monterrey) 64 555 4 653 458 72,09
19 Coat of arms of Chihuahua.svg Չիուաուա (Chihuahua) Escudo de la ciudad de chihuahua.gif Չիուաուա (Chihuahua) 247 087 3 406 465 13,79
20 Coat of arms of Chiapas.svg Չյապաս (Chiapas) Escudo Tuxtla.png Տուստլա Գուտյերես (Tuxtla Gutiérrez) 73 887 4 796 580 64,92
21 Coat of arms of Puebla.svg Պուեբլա (Puebla) Escudo Puebla.png Պուեբլա դե Սարագոսա (Puebla de Zaragoza) 33 919 5 779 829 170,40
22 Coat of arms of Zacatecas.svg Սակատեկաս (Zacatecas) Escudo de la ciudad de zacatecas.jpg Սակատեկաս (Zacatecas) 75 040 1 490 668 19,86
23 Coat of arms of San Luis Potosi.svg Սան Լուիս Պոտոսի (San Luis Potosí) Coat of arms of San Luis Potosi.svg Սան Լուիս Պոտոսի (San Luis Potosí) 62 848 2 585 518 41,14
24 Coat of arms of Sinaloa.svg Սինալոա (Sinaloa) Culiacan Escudo.PNG Կուլյական (Culiacán) 58 092 2 767 761 47,64
25 Coat of arms of Sonora.svg Սոնորա (Sonora) Escudo de Armas Hermosillo Sonora Mexico.GIF Էրմոսիլյո (Hermosillo) 184 934 2 662 480 14,40
26 Coat of arms of Baja California.svg Ստորին Կալիֆոռնիա (Baja California) Coat of Arms Mexicali.png Մեխիկալի (Mexicali) 70 113 3 155 070 45,00
27 Coat of arms of Veracruz.svg Վերակրուս (Veracruz) Escudo de Armas de la ciudad de Xalapa Veracruz.JPG Խալապա-Էնրիկես (Xalapa-Enríquez) 72 815 7 643 194 104,97
28 Coat of arms of Tabasco.svg Տաբասկո (Tabasco) Escudo tabasco.jpg Վիլյաերմոսա (Villahermosa) 24 661 2 238 603 90,78
29 Coat of arms of Tamaulipas.svg Տամաուլիպաս (Tamaulipas) Victoria Tamaulipas escudo.jpg Սյուդադ Վիկտորիա (Ciudad Victoria) 79 829 3 268 554 40,94
30 Escudo de Tlaxcala.png Տլասկալա (Tlaxcala) EscudodeTlaxcala.png Տլասկալա դե Խիկոտենկատլ (Tlaxcala de Xicohténcatl) 3914 1 169 936 298,91
31 Coat of arms of Oaxaca.svg Օախակա (Oaxaca) Donaji Shell Oax.JPG Օախակա դե Խուարես (Oaxaca de Juárez) 95 364 3 801 962 39,87
Ընդամենը 1 967 138 112 336 538 57,11

Հայերը Մեքսիկայում[խմբագրել]

1rightarrow.png  Տե՛ս նաև Հայերը Մեքսիկայում 

Մեքսիկայի հայ գաղութը կազմավորվել է 1920-ական թվականներից հետո։ Հայերը կենտրոնացած են հիմնականում Մեխիկոյում, մասամբ էլ՝ Պուեբլա քաղաքում։ Ներկայումս նրանց թիվը մոտ 400 է, սակայն համայնքը դեռևս կազմավորված չէ. չունի հավաքատեղի կամ ազգային որևէ կազմակերպություն։

Մեքսիկայի նշանավոր հայերից են գործարարներ Ս. Պալունյանը և Շ. Քրդիկյանը, ճարտարագետ Ջ. Նշանյանը, ֆիզիկոս Շ. Հաճյանը, աստղագետ դոկտոր Պ. Փիշմիշը և այլք։ Մեխիկոյում է ապրել ու ստեղծագործել բանաստեղծ և թատերագիր Մկրտիչ Հաճյանը, Մեքսիկայի կառավարության կազմում աշխատել է հայազգի Խոսե Սարուխանը (Սարուխանյան)։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 (untranslated title)
  2. Romo, Rafael (November 23, 2012). «After nearly 200 years, Mexico may make the name official». CNN. http://www.cnn.com/2012/11/22/world/americas/mexico-name-change/index.html?hpt=hp_t3. 
  3. «About Mexico»։ Embajada de Mexico en Estados Unidos (Mexican Embassy in the United States)։ December 3, 2012։ http://embamex.sre.gob.mx/eua/index.php/en/about-mexico։ Վերցված է July 17, 2013։ 
  4. «Official name of the country»։ Presidency of Mexico։ March 31, 2005։ http://www.presidencia.gob.mx/index.php?DNA=91։ Վերցված է May 30, 2010։ 
  5. Merriam-Webster's Geographical Dictionary, 3rd ed., Springfield, Massachusetts, USA, Merriam-Webster; p. 733
  6. «INEGI 2010 Census Statistics»։ www.inegi.org.mx։ http://www.inegi.org.mx/inegi/contenidos/espanol/prensa/comunicados/rpcpyv10.asp։ Վերցված է November 25, 2010։ 
  7. James Scott; Matthias vom Hau; David Hulme։ «Beyond the BICs: Strategies of influence»։ The University of Manchester։ https://www.escholar.manchester.ac.uk/api/datastream?publicationPid=uk-ac-man-scw:105725&datastreamId=SUPPLEMENTARY-1.DOC&ei=fMKFT7SMKIye8gS71NHACA&usg=AFQjCNHKPFxJk5bu6Qs5R2SKSUs8IwidWw&sig2=_lt4YNVT-1ECYQBh61EWgA։ Վերցված է April 11, 2012։ 
  8. «How to compare regional powers: analytical concepts and research topics»։ British International Studies Association։ http://www.giga-hamburg.de/dl/download.php?d=/content/staff/nolte/publications/how_to_compare_nolte.pdf։ Վերցված է April 11, 2012։ (չաշխատող հղում)
  9. «Ministry of Foreign Affairs of Japan» (PDF)։ http://www.mofa.go.jp/policy/other/bluebook/2006/05.pdf։ Վերցված է May 7, 2012։ 
  10. «Oxford Analytica»։ Wayback.archive.org։ Արխիվացված օրիգինալից April 24, 2007-ին։ https://web.archive.org/web/20070424211219/http://www.oxanstore.com/displayfree.php?NewsItemID=130098։ Վերցված է July 17, 2013։ 
  11. «2016 Binational Olympics»։ San Diego Metropolitan։ December 2003։ Արխիվացված օրիգինալից September 30, 2007-ին։ https://web.archive.org/web/20070930043448/http://www.sandiegometro.com/2003/dec/coverstory2.html։ Վերցված է October 7, 2007։ 
  12. «About CONCACAF»։ The Confederation of North, Central American and Caribbean Association Football (CONCACAF)։ Արխիվացված օրիգինալից October 6, 2007-ին։ https://web.archive.org/web/20071006070253/http://www.concacaf.com/about.asp։ Վերցված է October 7, 2007։ 
  13. «Introduction»։ Federacion Mexicana de Futbol։ Արխիվացված օրիգինալից April 1, 2008-ին։ https://web.archive.org/web/20080401234658/http://www.femexfut.org.mx/portalv2/%2814g40ea2rgh3vmihgs231hak%29/default.aspx?s=135։ 
  14. «Mexico – List of Final Tables»։ Rec.Sports.Soccer Statistics Foundation։ http://www.rsssf.com/tablesm/mexhist.html։ 
  15. «Mexico – List of Champions»։ Rec.Sports.Soccer Statistics Foundation։ http://www.rsssf.com/tablesm/mexchamp.html։ 
  16. «CNNSI.com – 2002 World Cup — World Cup Hall of Fame: Antonio Carbajal — Wednesday May 08, 2002 10:46 PM»։ Sportsillustrated.cnn.com։ May 8, 2002։ http://sportsillustrated.cnn.com/soccer/world/2002/world_cup/hof/carbajal/։ Վերցված է July 28, 2012։ (չաշխատող հղում)
  17. «Hugo Sánchez donó trofeos pichichi y mejor jugador CONCACAF al Real Madrid» (Spanish)։ Terra.com։ January 14, 2008։ http://www.terra.com/deportes/articulo/html/fox507174.htm։ Վերցված է July 17, 2013։ 
  18. «FIBA – Mexico to host 2015 FIBA Americas Championship»։ FIBA։ http://www.fiba.com/news/FIBA-Mexico-to-host-2015-FIBA-Americas-Championship։ Վերցված է October 12, 2014։ 
  19. «All-Time Greatest Boxers»։ Sports.espn.go.com։ http://sports.espn.go.com/sports/boxing/greatest/featureVideo?page=greatest4150։ Վերցված է July 17, 2013։ 
  20. «LPGA Rolex Women's World Golf Rankings» (PDF)։ October 1, 2007։ Արխիվացված օրիգինալից October 25, 2007-ին։ https://web.archive.org/web/20071025020343/http://www.lpga.com/content/RolexRankings10-1-2007.pdf։ Վերցված է October 7, 2007։ 
  21. «Mexico – Health Care and Social Security»։ Countrystudies.us։ http://countrystudies.us/mexico/63.htm։ Վերցված է May 30, 2010։ 
  22. 22,0 22,1 «Health Care in Mexico»։ Expatforum.com։ http://www.expatforum.com/articles/health/health-care-in-mexico.html։ Վերցված է May 30, 2010։ 
  23. «Health Care Issues Mexico»։ Kwintessential.co.uk։ http://globerove.com/mexico/health-care-issues-mexico/695։ Վերցված է November 4, 2009։ 
  24. «Sistema Nacional de Información en Salud – Infraestructura»։ Sinais.salud.gob.mx։ http://sinais.salud.gob.mx/medicinaprivada/index.html։ Վերցված է May 30, 2010։ 
  25. «INEGI literacy report −14, 2005»։ Inegi.gob.mx։ http://www.inegi.gob.mx/est/contenidos/espanol/rutinas/ept.asp?t=medu15&s=est&c=3283։ Վերցված է August 8, 2011։ 
  26. «INEGI literacy report 15+, 2005»։ Inegi.gob.mx։ http://www.inegi.gob.mx/est/contenidos/espanol/rutinas/ept.asp?t=medu16&s=est&c=3284։ Վերցված է August 8, 2011։ 
  27. «Mexico: Youth Literacy Rate»։ Global Virtual University։ Արխիվացված օրիգինալից July 19, 2010-ին։ https://web.archive.org/web/20100719073513/http://globalis.gvu.unu.edu/indicator_detail.cfm?IndicatorID=41&Country=MX։ Վերցված է October 2, 2007։ 
  28. «The Times Higher Awards 2009»։ The Times Higher Education Supplement։ Արխիվացված օրիգինալից October 25, 2009-ին։ https://web.archive.org/web/20091025045617/http://www.timeshighereducation.co.uk/hybrid.asp?typeCode=438։ 
  29. «Recruiter's scoreboard Highlights» (PDF). The Wall Street Journal/Harris Interactive survey of corporate recruiters on business schools. http://online.wsj.com/public/resources/documents/MB_06_Scoreboard.pdf։ Վերցված է October 4, 2007. 
  30. «Third Title, First Chapter, About Electoral systems» (Spanish) (PDF)։ Código Federal de Instituciones y Procedimientos Electorales (Federal Code of Electoral Institutions and Procedures)։ Congress of the Union of the United Mexican States։ August 15, 1990։ http://normateca.ife.org.mx/normanet/files_otros/COFIPE/cofipe.pdf։ Վերցված է October 3, 2007։ 
  31. «Third Title, First Chapter, About Electoral systems, Article 11-1» (Spanish) (PDF)։ Código Federal de Instituciones y Procedimientos Electorales (Federal Code of Electoral Institutions and Procedures)։ Congress of the Union of the United Mexican States։ August 15, 1990։ http://normateca.ife.org.mx/normanet/files_otros/COFIPE/cofipe.pdf։ Վերցված է October 3, 2007։ 
  32. «Articles 80 to 93»։ Political Constitution of the United Mexican States։ Congress of the Union of the United Mexican States։ Արխիվացված օրիգինալից November 13, 2006-ին։ https://web.archive.org/web/20061113175736/http://constitucion.gob.mx/index.php?idseccion=12։ Վերցված է October 3, 2007։ 
  33. «Articles 90 to 107»։ Political Constitution of the United Mexican States։ Congress of the Union of the United Mexican States։ Արխիվացված օրիգինալից November 13, 2006-ին։ https://web.archive.org/web/20061113175736/http://constitucion.gob.mx/index.php?idseccion=12։ Վերցված է October 3, 2007։ 
  34. «Miembros Titulares»։ ODCA։ July 14, 2008։ Արխիվացված օրիգինալից July 14, 2008-ին։ https://web.archive.org/web/20080714033103/http://www.odca.org.mx/miembros.html։ Վերցված է July 17, 2013։ 
  35. «Entrevista a la Lic. Beatriz Paredes Rangel, Presidenta dle Comité Ejecutivo Nacional del PRI»։ Wayback.archive.org։ December 17, 2008։ Արխիվացված օրիգինալից December 17, 2008-ին։ https://web.archive.org/web/20081217142341/http://www.pri.org.mx/PriistasTrabajando/saladeprensa/comunicados/noticia.aspx?x=1485։ Վերցված է July 17, 2013։ 
  36. Internal Rules of the Ministry of Foreign Affairs (August 10, 2001)։ «Article 2, Section 1» (Spanish)։ Ministry of Foreign Affairs։ Արխիվացված օրիգինալից June 11, 2008-ին։ https://web.archive.org/web/20080611012801/http://www.sre.gob.mx/acerca/marco_normativo/reglamento.htm։ Վերցված է March 28, 2009։ 
  37. Political Constitution of the United Mexican States (February 5, 1917)։ «Article 89, Section 10» (Spanish)։ Chamber of Deputies։ Արխիվացված օրիգինալից August 25, 2007-ին։ https://web.archive.org/web/20070825041639/http://www.cddhcu.gob.mx/LeyesBiblio/pdf/1.pdf։ Վերցված է March 28, 2009։ 
  38. Palacios Treviño, Jorge։ «La Doctrina Estrada y el Principio de la No-Intervención» (Spanish)։ http://www.diplomaticosescritores.org/obras/DOCTRINAESTRADA.pdf։ Վերցված է April 4, 2009։ 
  39. UN (November 7, 1945)։ «United Nations Member States»։ UN official website։ http://www.un.org/members/list.shtml#m։ Վերցված է April 6, 2009։ 
  40. Velázquez Flores (2007), p. 145.
  41. Organization of Ibero-American States։ «Members» (Spanish)։ OEI official website։ http://www.oei.es/acercaoei.htm։ Վերցված է April 6, 2009։ 
  42. Ministry of Foreign Affairs (March 7, 2007)։ «El Presidente Felipe Calderón Hinojosa en la Ceremonia de Entrega de la Secretaría Pro Témpore del Grupo de Río» (Spanish)։ Gobierno Federal։ Արխիվացված օրիգինալից August 23, 2009-ին։ https://web.archive.org/web/20090823035712/http://portal2.sre.gob.mx/gruporio/index.php?option=com_content&task=view&id=2&Itemid=2։ Վերցված է April 6, 2009։ 
  43. United Nations (2008)։ «Regular Budget Payments of Largest Payers»։ Global Policy։ http://www.globalpolicy.org/finance/tables/reg-budget/large08.htm։ Վերցված է April 4, 2009։ 
  44. Organisation for Economic Co-operation and Development (May 18, 1994)։ «Members»։ OECD official website։ http://www.oecd.org/document/58/0,3343,en_2649_201185_1889402_1_1_1_1,00.html։ Վերցված է April 6, 2009։ 
  45. «Chile joins the OECD's Economic Club»։ BBC News։ January 12, 2010։ http://www.bbc.co.uk/worldservice/business/2010/01/100112_chile_oecd_biz.shtml։ Վերցված է April 23, 2010։ 
  46. «Mexican Naval missile (in Spanish)»։ Expreso.com.mx։ http://www.expreso.com.mx/PortalNovo/sitio/nota.php?cod_idioma=3&cod_conteudo=9320&cod=274&tipoINICIO=&codconteudoINICIO=9320։ Վերցված է July 17, 2013։ (չաշխատող հղում)
  47. «Buque logístico multipropósito» (Spanish)։ Wayback.archive.org։ November 11, 2004։ Արխիվացված օրիգինալից November 11, 2004-ին։ https://web.archive.org/web/20041111032722/http://www.semar.gob.mx/informes/nueva_realidad_2004/pag_20.htm։ Վերցված է July 17, 2013։ 
  48. «The 5.56 X 45 mm: 2006»։ Thegunzone.com։ http://www.thegunzone.com/556dw-15.html։ Վերցված է August 8, 2011։ 
  49. «Mexican navy 2006 activities official report»։ Semar.gob.mx։ http://www.semar.gob.mx/boletin/2006/bol_225_06.htm։ Վերցված է May 30, 2010։ 
  50. World Gazetteer
  51. City Population - Statistics & Maps of the Major Cities, Agglomerations & Administrative Divisions for all Countries of the World

Արտաքին հղումներ[խմբագրել]