Մերիդա (Մեքսիկա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մերիդա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Մերիդա | |||
իսպ.՝ Mérida, Yucatán | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ղեկավար | Ռենան Բարերա Կոնչա | ||
Հիմնադրված է | 1542, հունվարի 6 թ. | ||
Մակերես | 883,41 կմ² | ||
ԲԾՄ | 14 մետր | ||
Բնակչություն | 970․377[1] մարդ (2010) | ||
Խտություն | 858.41 մարդ/կմ² | ||
Տեղաբնականուն | Meridano | ||
Ժամային գոտի | UTC-6, ամառը UTC-5 | ||
Հեռախոսային կոդ | 999 | ||
Փոստային դասիչ | 97000—97319 | ||
Պաշտոնական կայք | merida.gob.mx | ||
| |||
Մերիդա (իսպ.՝ Mérida, Yucatán), մեքսիկական Յուկատան նահանգի մայրաքաղաքը։ Գտնվում է նահանգի հյուսիսարևմտյան մասում, Մեքսիկական ծոցից 35 կմ հեռավորության վրա։
Ըստ 2010 թվականի վիճակագրական տվյալների՝ բնակչությունը 970,377 մարդ է, տարածքը՝ 858.41 կմ2։ Տարածքը ներառում է Մերիդա, Ուման և Կանասին մունիցիպալիտետները։ Մերիդան համարվում է այս անունը կրող աշխարհի ամենամեծ քաղաքը՝ Իսպանիայի, Վենեսուելայի և Ֆիլիպինների Մերիդաների շարքում[2]։
Մերիդայում է գտնվում Manuel Crescencio Rejón միջազգային օդանավակայանը (IATA airport code։ MID)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ կոնկիստադորների ժամանումը քաղաքը եղել է Յակուտան թերակղզում մայաների մշակութային կենտրոնը։
Քաղաքը հիմնադրվել է Ֆրանսիսակո դե Մոնտեխոնի և Լեոն էլ Մոսոնի կողմից 1542 թվականին Մայա քաղաքի տեղում[3]։ Մերիդան դարձավ Յակուտանի առաջին քաղաքը, որը կառուցվել է իսպանացի գաղութարարների կողմից, իսկ մյուս քաղաքները կառուցվել են այս քաղաքի նմանությամբ։ Սա մի հնագույն քաղաք է իր ավանդույթներով, որտեղ կարելի է տեսնել իսպանական գաղութարարների և եվրոպացիների ճարտարապետական ոճը՝ նեղ փողոցներով (գործում է փողոցների ուղղանկյուն ցանցը, հիմքում ունենալով մայաների հին քաղաքի փողոցները) և ստվերային այգիներով։
Միջազգային իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի դեկտեմբերի 9-11-ը Մերիդայում տեղի է ունեցել քաղաքական համաժողով, որտեղ ստորագրվել է Ընդդեմ կոռուպցիայի ՄԱԿ-ի կոնվենցիան, որը ստորագրել են շուրջ 100 երկիր։
Տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրակի օրերը ճանապարհները փակվում են և սկսվում է տոնակատարությունը։ Փողոցները լցվում են ժողովրդական պարային խմբերով և ժամը 13.00-ին մոտ կառավարության շենքում տեղի է ունենում մայաների ավանդական արարողակարգը։
Մերիդան անվանում են «սպիտակ քաղաք» այստեղ գտնվող կրաքարի և տների պատերը սպիտակ ներկելու պատճառով։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Casa del Montejo պալատ, կառուցվել է 1542 թվականին մերիդայի հիմնադիր Ֆրանսիսկո դե Մոնտեխոյի ընտանիքի կողմից, որտեղ ներկայումս գտնվում է Մեքսիկայի բանկի մասնաճյուղը
- Monumento à la Patria (1956)
- Palacio de Gobierno (1892)
- Catedral de San Ildefonso (1598), Առաջինն ամերիկյան մայրցամաքում
- Barrio y Capilla de Santa Lucía (1575)
- Barrio y Templo Parroquial del antiguo pueblo de Itzimná
- Barrio y Templo Parroquial de San Cristóbal (1796)
- Barrio y Templo Parroquial de San Sebastián (1706)
- Barrio y Templo Parroquial de Santa Ana (1733)
- Barrio y Templo Parroquial de Santa Lucía (1575)
- Barrio y Templo Parroquial de Santiago (1637)
- Capilla de Nuestra Señora de la Candelaria (1706)
- Capilla y parque de San Juan Bautista (1552)
- Casa de Montejo (1549)
- Antiguo convento de Nuestra Señora de la Consolación (Nuns)(1596)
- Iglesia del Jesús o de la Tercera Orden (Third Order) (1618)
- Templo de San Juan de Dios (1562)
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերիդան ունի 12 քույր քաղաքներ[4]
Էրի, Փենսիլվանիա, ԱՄՆ (1973)
Նյու Օռլեան, ԱՄՆ (1990, հունիսի 9)
Պանամա, ԱՄՆ (2003, նոյեմբերի 13)
Գլենդորա, Կալիֆորնիա, ԱՄՆ (1973)
Սարասոտա, ԱՄՆ (2010)
Մերիդա, Իսպանիա (1990, հոկտեմբերի 12)
Ինչոն, Հարավային Կորեա (2007, հոկտեմբերի 15)
Տեսկոկո, Մեքսիկա (2001, մայիսի 22)
Կամագուեյ, Կուբա ( 2000, փետրվարի 6)
Մերիդա, Վենեսուելա (1990, հոկտեմբերի 12)
Չիկինկերա, Կոլումբիա (1999, մարտի 26)
Պերեյրա, Կոլումբիա (2000, ապրիլի 17)
Մոնթերեյ, Մեքսիկա (2014)[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Instituto Nacional de Estadística y Geografía (2005)։ «Principales resultados por localidad (ITER)»
- ↑ SERVICIO METEOROLÓGICO NACIONAL, NORMALES CLIMATOLÓGICAS(չաշխատող հղում)
- ↑ Мексика. Аякс-Пресс. 2011. ISBN 978-5-94161-447-9
- ↑ City Hall of Mérida, Yucatán, México. Dirección de Cultura. Sister Cities department.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-17-ին։ Վերցված է 2015-08-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը
- Mérida en la Enciclopedia de los Municipios de México Archived 2012-02-01 at the Wayback Machine.
- Մերիդայի քարտեզը Archived 2008-03-06 at the Wayback Machine.
|