Խալապա-Էնրիկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված է1791 թվական,դեկտեմբերի 18 թ.
Մակերես118,45 կմ²
ԲԾՄ1460 մետր, 1396 մետր
Բնակչություն424755 մարդ (2010)
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ228
Փոստային դասիչ91000
Պաշտոնական կայքxalapa.gob.mx
Խալապա-Էնրիկես (Մեքսիկա)##
Խալապա-Էնրիկես (Մեքսիկա)

Խալապա-Էնրիկես կամ Խալապա[1] (իսպ.՝ Xalapa-Enríquez) , քաղաք Մեքսիկայում, Վերակրուս նահանգի մայրաքաղաքն է և Խալապա մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Ընկած է Մեխիկո — Վերակրուս խճուղու և երկաթուղային գծում։ Բնակչության թվաքանակը, 2010 թվականի մարդահամարի տվյալներով, կազմել է 424 755 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալապա-Էնրիկես քաղաքի փողոցը 2013 թվականին։ Տոտանիկները առաջինն են եղել, ովքեր բնակություն են հաստատել «Մակուելտեպել» (իսպ.՝ Macuiltepetl) բարձունքին,որը հիմա հանդիսանում է որպես զբոսայգի։ Քաղաքի անվանումը առաջացել է ացտկերեն xal-li՝ «ավազ» և a-pan՝  «ջրային տարածք» բառերից, որը մոտավորապես նշանակում է «առվակ ավազուտում» (ացտեկների լեզվում հնչում է ինչպես «շալապան»)։ XIX դարում անվանմանը ավելացրեցին նահանգապետ Խուան դե լա Լուս Էնրիկեսի (Juan de la Luz Enríquez) ազգանունը։

XIV դարում, համենայն դեպս, այս տեղում իրենց բնակավայրերն են կառուցում չորս ժողովուրդներ՝ Սալատիկ (իսպ.՝ Xalitic) — տոտոնոկիներ, Տեչապկապան (իսպ.՝ Techacapan) — չիչիմեկներ, Տեկուանապան (իսպ.՝ Tecuanapan) — տոլտեկիներ և Տլյալնեկապան (իսպ.՝ Tlalnecapan) — տեոչիչիմեկներ։ Վերջ ի վերջո, մոտավորապես 1313 թվականին բոլոր գյուղերը միավորվեցին որպես մի քաղաք։

XV դարի երկրորդ կեսին ացտեկական թագավոր Մոնտեսումա Իլուիկամինան հպատակեցնում է Խալապան իր կայսրությանը։ 1519 թվականին իսպանացի զավթիչ Էռնան Կորտեսն իր արշավանքների ժամանակ անցնում է քաղաքով և հասնում մինչև Տենոչտիտլան։ 1555 թվականին կառուցվում է ֆրանցիսկյան վանքը ։ Իսպանացիների կողմից Մեքսիկայի նվաճումից հետո, նվազեց Խալապայի նշանակությունը։ Չնայած, մոտավորապես 1720-ական թվականներին առևտրի աճի հետ միասին քաղաքը սկսեց ավելի նկատելի դեր կատարռլ։ Սկսեց ավելանալ բնակչության թվաքանակը։

XIX դարի սկզբին Խալապան դարձավ որոշ կարևոր պատմական իրադարձությունների բեմահարթակ Մեքսիկայի անկախության համար շարժումների ժամանակ։ 1824 թվականին ստեղծվեց Վերակրուս նահանգի առաջին օրենսդիր մարմինը ,և նույն թվականին Խալապան դառնում է նահանգի մայրաքաղաքը։ 1830 թվականին արժանանում է քաղաքի կոչմանը։

Ամերիկացիների ներխուժման ժամանակ՝ 1847 թվականին, գեներալ Անտոնիո Լոպես դե Սանտա Աննան 12000 հոգանոց բանակով փորձում է ոչնչացնել հակառակորդին Խալապայի մոտ Սերրո Գորդո ճակատամարտի ժամանակ։ Մեքսիկական զորքը կրեց ծանր կորուստներ՝ 1000 սպանվածներ և 3000 վիրավորներ, որն էլ հանգեցրեց ամերիկացիների կողմից քաղաքի գրավմանը։

1862 թվականին քաղաքը կրկին ենթարկվում է օկուպացիայի, այս անգամ ֆրանսիական։

1890 թվականին քաղաքում ավելանում է առաջին գնացքաքարշը նոր երկաթուղով, որը երկրի կենտրոնի հետ էր կապում Վերակրուս նավահանգիստը։ 1920 թվականին ուժեղ երկրաշարժը քարուքանդ է անում մի քանի շինություններ։ Չնայած դրան, շուտով քաղաքը վերականգնվում է։

1978 թվականին մունիցիպալիտետը օրինականացնում է քաղաքի անվան գրության ձևը՝ իսպաներեն ոչ թե «J» տառով, այլ «Х»։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի էկոնոմիկայի հիմնական բնագավառը դա տուրիստների սպասարկման ոլորտն։ Խալապան հաճախ նաև անվանում են «Մեքսիկայի ծաղկանոց», քանի որ էկոնոմիկայի մեջ կարևոր դեր է խաղում նաև ծաղիկների բազմացումը։ Քաղաքում կան սուրճի,ծխախոտի,մրգերի և բանջարեղենների մշակման ձեռնարկություններ ։ Բացի այդ կան նաև անասուններ և թռչուններ բազմացնելու ֆերմաներ։ Կան նաև նավթագազային, բամբակեղենի, սննդի արդյունաբերությունների ձեռնարկություններ։ Տնկադաշտերում աճեցնում են տեխնիկական ու և պտղատու կուլտուրաներ, և այլն։ Քաղաքի անվանումից է ծագել նրա մերձակայքում մշակված խալապենյո կծու պղպեղը և յալապա բուժիչ բույսը։

Զխալապան խոշոր խճուղային և երկաթուղային ճանապարհների տրանսպորտային հանգույց է։ Կա նաև համալսարան։

Ինֆրակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքից 15 րոպե երթևեկելուց հետո կհանդիպենք ոչ մեծ օդանավակայանի՝ Էլ Լենսերո (իսպ.).

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Յալապա, քաղաք Մեքսիկայում». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալապա-Էնրիկես» հոդվածին։