Գորշ աղվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորշ աղվես
Գորշ աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գորշ աղվեսներ
Տեսակ Աղվեսներ
Ենթատեսակ Գորշ աղվես
Լատիներեն անվանում
Urocyon cinereoargenteus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Գորշ աղվեսը (լատիներեն՝ Urocyon cinereoargenteus) շնազգիներին պատկանող կենդանի է և հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի հարավային և Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածներում։ Այս աղվեսը շատ մոտ է իր հարազատ Չանել Կղզու աղվեսին։ Այս տեսակը ավելի տարածված է աշխարհամասի խաղաղօվկիանոսյան հատվածում։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորշ աղվես

Գորշ աղվեսը առաջացել է մոտ 3,6 միլլիոն տարի առաջ Պլիոցենի ժամանակաշրջանում։ Առաջին ոսկրային մասունքները հայտնաբերվել են Արիզոնա նահանգում։ ԴՆԹ արդյունքները ցույց են տվել, որ գորշ աղվեսները չեն պատկանում կարմիր աղվեսների խմբին և համարվում են բոլորովին ուրիշ կենդանիներ՝ ունենալով որոշ նմանություններ ասիական ենոտանման շանը և աֆրիկական լայնականջ աղվեսին։ Եղանակի տաքացման պատճառով Պլիոցենի վերջում այս աղվեսը տեղափոխվել է Ամերիկայի հյուսիսարևելյան հատված։ Չանել կղզու աղվեսը նույնպես առաջացել է գորշ աղվեսից։

Չափսերը և մորթին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորանջող գորշ աղվես

Գորշ աղվեսները մնացած աղվեսներից տարբերվում են հիմնականում մեջքի հատվածի գորշ մորթիով։ Ունեն 76-112 սմ մարմնի և 27-43 սմ պոչի երկարություն։ Կշռում են մոտ 3,6 -7 կգ։ Մեջքի հատվածը գորշ գույնի է պոչի ծայրը՝ սև։ Ականջների ետևի և թաթերի մասը կարմրավում է, իսկ ականջների արանքը՝ մոխրագյուն։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արու և էգ գորշ աղվեսներ
Գորշ աղվեսի ձագուկ

Գորշ աղվեսները իրենց զույգը պահպանում են ողջ կյանքում։ Ձագերը ծնվում են տարբեր ժամանակահատվածներում՝ կախված ապրելու վայրից։ Էգ աղվեսի հղիությունը տևում է 53 օր և ծնվում են մեկից յոթ ձագուկ։ Երեք ամսականում ձագերը կարող են ծնողների հետ որսալ, իսկ չորս ամսականում կարող են ուտել և մարսել տարբեր տեսակի ուտելիքներ։ Ծնողների հետ են մնում մինչև աշուն, այնուհետև սկսում են միայնակ կյանքով ապրել։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորշ աղվեսը ամենակեր է։ Ամերիկայի արևելյան հատվածում նրանք որսում են մանր կրծողներին և թռչուններին, իսկ Կալիֆորնիա նահանգում ապրողները՝ միայն կրծողներին։ Միացյալ Նահանգների արևմտյան մասերում ապրող գորշ աղվեսները հիմնականում սնվում են բուսական սննդով և միջատներով։ Գորշ աղվեսների ուտելիքի մեծ մասը կազմում է բուսական սնունդը։

Գորշ աղվեսները լավ ծառ մագլցողներ են և երբեմն սնունդը հայթհայթում են ծառերի վրայից։ Ծառ մագլցերը նրանց փրկում է նաև թշնամիներից՝ շներից և կոյոտներից։ Ծառերից իջնում են ճյուղից ճյուղ ցատկելով։

Տարատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն գորշ աղվեսի 16 տարատեսակ՝

  • Urocyon cinereoargenteus borealis
  • Urocyon cinereoargenteus californicus
  • Urocyon cinereoargenteus cinereoargenteus
  • Urocyon cinereoargenteus costaricensis
  • Urocyon cinereoargenteus floridanus
  • Urocyon cinereoargenteus fraterculus
  • Urocyon cinereoargenteus furvus
  • Urocyon cinereoargenteus guatemalae
  • Urocyon cinereoargenteus madrensis
  • Urocyon cinereoargenteus nigrirostris
  • Urocyon cinereoargenteus ocythous
  • Urocyon cinereoargenteus orinomus
  • Urocyon cinereoargenteus peninsularis
  • Urocyon cinereoargenteus scottii
  • Urocyon cinereoargenteus townsendi
  • Urocyon cinereoargenteus venezuelae

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]