Քիչ մտահոգող տեսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քիչ մտահոգող տեսակ (անգլ.՝ Least concern, LC), կենդանական տեսակների պահպանույան կարգավիճակ, որը Բնության պահպանության միջազգային միությունը ներառում է տեսակներ կամ տաքսոններ, որոնք առանձնակի սպառնալիքի տակ չեն գտնվում, ունեն բնության մեջ լայն տարածում։ Սա կարող է վերաբերել ցանկացած կենդանի օրգանիզմի։ Քիչ մտահոգող տեսակներից են մեղրատու մեղուն, մոխրագույն առնետը, թխակապույտ աղավնին։ Որպես կանոն սրանք չեն ներառվում Կարմիր գրքում, բայց առանձին պոպուլյացիաներ և ենթատեսակներ կարող են գտնվել վտանգի տակ։

2006 թվականի տվյալների համաձայն այս կարգավիճակում է գտնվում 15636 տաքսոն։ Այս կատեգորիայում գտնվող կենդանիների տեսակների ընդհանուր թիվը կազմում է 14033 տեսակ։ Ցանկում նաև նշված են 102 ենթատեսակ կենդանական աշխարհից և 1500 տաքսոն ծաղիկների թագավորությունից (1410 տեսակ, 55 ենթատեսակ, 35 սորտեր)։ 2008 թվականին այս կատեգորիային պաշտոնապես դասվեցին մարդիկ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «IUCN Red List - Homo sapiens»։ The IUCN Red List of Threathened Species։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-01-24-ին։ Վերցված է 2011-01-07