Ամերիկյան սև արջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ամերիկյան սև արջ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Ursus americanus | ||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
|
Ամերիկյան սև արջը (լատիներեն՝Ursus americanus, անգլերեն՝ American black bear) Հյուսիսային Ամերիկայի բնիկ կենդանի է, որը հանդիսանում է այնտեղ ապրող արջերից չափսով ամենափոքրը և ամենատարածվածը։ Արջը ամենակեր է և ուտելիքի պաշարը կախված է եղանակից։
Ամերիկյան սև արջը աշխարհում ամենատարածված արջի տեսակն է։
Գորշ արջի հետ համատեղ այս արջի տարատեսակը միակն է, որը չի համարվող վտանգված կենդանի։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած այն փաստին, որ ամերիկյան սև արջը գրիզլին և բևեռային արջը ապրում են Հյուսիսային Ամերիկայում, նրանք կենսաբանորեն իրար մոտ չեն համարվում և նրանց ընդհանուր նախնին ապրել է մոտ 5 միլիոն տարի առաջ։ Ամերիկյան և ասիական սև արջերը իրար ավելի մոտ են։ Ursus abstrusus անունով պրիմիտիվ արջի տեսակը, որը ապրել է 4.58 միլիոն տարի առաջ համարվում է սև արջերի հնարավոր նախնին՝ ըստ գտնված բրածոների ուսումնասիրությունների։ Հոլոցենի ժամանակվանից սև արջերի չափսը մնացել է նույնը։ Ամերիկյան սև արջը երկար ժամանակ ապրել է մայրցամաքում այլ արջի տեսակների հետ մեկտեղ, սակայն այդ վերջինները վերացել են։ Սև արջը միշտ ամենակեր է եղել։
Խառնուրդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան սև արջը կենսաբանորեն համատեղելի է այլ արջի տեսակների հետ։ Գոյություն ունեն ամերիկյան սև արջի և ասիական սև արջի և ամերիկյան սև արջի և գրիզլիի խառնուրդներ։ 1986 թվականին սպանված մի արջի հետազոտության արդյունքում պարզվեց, որ նա սև արջի և գրիզլիի խառնուրդ էր և ուներ ավելի խոշոր մարմին և ավելի մեծ ուղեղ։
Տարատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան Հյուսիսային Ամերիկայում ապրող սև արջերի մի քանի տարատեսակներ՝
- Ursus americanus altifrontalis
- Ursus americanus amblyceps
- Ursus americanus americanus
- Ursus americanus californiensis
- Ursus americanus carlottae, Թագուհի Շառլոտայի կզղիների սև արջ
- Ursus americanus cinnamomum, Դարչնագույն արջ
- Ursus americanus emmonsii, Կապտավուն արջ
- Ursus americanus eremicus
- Ursus americanus floridanus, Ֆլորիդայի սև արջ
- Ursus americanus hamiltoni, Նյուֆաունդլանդի սև արջ
- Ursus americanus kermodei, Կերմոդի արջ
- Ursus americanus luteolus
- Ursus americanus machetes
- Ursus americanus perniger
- Ursus americanus pugnax
- Ursus americanus vancouveri
|