Գրիզլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիզլի
Գրիզլի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Արջեր
Ցեղ Գրիզլի
Տեսակ Գրիզլի
Լատիներեն անվանում
Ursus arctos
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Գրիզլի (անգլ.՝ Grizzly bear, լատ.՝ Ursus arctos horriblis), գիշատիչների կարգին պատկանող կաթնասուն, մտնում է արջերի ընտանիքի մեջ։ Տեսքով հիշեցնում է գորշ արջին։ Գիտնականների մոտ ընդունված չէ այս արջի տեսակին անվանել գրիզլի, փոխարենն օգտագործելով «ամերիկյան գորշ արջ» տարբերակը։

Գրիզլի անվան նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիզլին իր անունը ստացել է անգլերեն "grizzled" բառից, որը նշանակում է ալեխառն, քանի որ կենդանու մոտ կարող են հանդիպել մորթու գունավորման տարատեսակներ։ 1815 թվականին բնագետ Ջորջ Օրդը գրիզլիին անվանեց Ursus horribilis ՝ սարսափազդու արջ։

Էվոլյուցիա և ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորշ արջը առաջացել է Եվրասիայում և գաղթել է Հյուսիսային Ամերիկա մոտ 50.000 տարի առաջ և տարածվել է ամբողջ տարածաշրջանով մոտ 13.000 տարի առաջ։ 19-րդ դարում գրիզլին առանձնացվել է գորշ արջից և դասվել է որպես 86 տարատեսակ ունեցող կենդանի, բայց արդեն 1928 թվականից դրանցից մնում էին միայն յոթը։ Վերջին ժամանակներում անցկացված ԴՆԹ թեսթերը ցույց են տվել, որ գրիզլին իրականում գորշ արջի տարատեսակ է։ Այսօր գորշ արջն ու գրիզլին համարվում են նույն կենդանին միայն մեկ տարբերությամբ՝ գրիզլին ապրում է միայն Հյուսիսային Ամերիկայում, իսկ մնացած գորշ արջերը աշխարհի մյուս մասերում՝ Եվրասիա և այլն։

Տարատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիզլին ունի 3 տարատեսակ։ Նրանք իրարից հիմնականում տարբերվում են չափսով։ Օրիանակ՝ Ալյասկայում ապրող գրիզլիները գույնով ավելի մուգ են և չափսով ավելի մեծ, ի համեմատ կանադական գրիզլիների։

Տարատեսակներ են ՝

  • U. a. californicus† (վերացած)
  • U. a. gyas
  • U. a. horribilis
  • U. a. middendorffi
  • U. a. nelsoni† (վերացած)

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիզլի

Քաշը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն արու գրիզլիները կշռում են մոտ 180-360 կգ, իսկ էգերը՝ 130-180: Մարմնի ընդհանուր երկարությունը մոտ 198 սմ է, իսկ բարձրությունը մոտ մեկ մետր։ Նորածինները կշռում են 500 գրամ։ Ընդունված է համարել, որ արուների միջին քաշը 272 կգ է, իսկ էգերինը՝ 136 կգ։ Երբեմն հանդիպում են իրենց մաքսիմալ չափսը և քաշը գերազանցող արուներ։

Մորթու գունավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիզլիի մորթու գունավորումը կարող է տատանվել է բաց դեղնավունից մինչև մուգ դարչնագույն, սակայն հիմնականում այն լինում է դարչնագույն, ավելի մուգ ոտքերի գունավորմամբ և ավելի բաց մեջքով։ Գրիզլիները իրենց մեջքին ունեն սապատ, որով էլ տարբերվում են սև արջերից, որոնք այն չունեն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիզլի

Գրիզլիները տարածված էին ողջ Հյուսիսային Ամերիկայով՝ Ալյասկայից մինչև Մեքսիկա։ Ներկա ժամանակներում նրանք հանդիպում են միայն Ալյասկայում, Կանադայի որոշ շրջաններում և Միացյալ Նահանգների հյուսիսային որոշ մասերում (Մոնտանա, Այդահո, Վայոմինգ, Վաշիկնգտոն)։ Կանադայում ապրում են մոտ 25.000 գրիզլիներ՝ Բրիտանական Կոլումբիա, Յուկոն, Մանիտոբա, Նունավուտ, Հյուսիս-արևմտյան տարածքներ, Ալբերտա։ Կանադայում ապրող գրիզլիները ապրում են իրենց պատմական տարածքներում, քանի որ գրեթե այդ երկիրը չեն լքել Հյուսիսային Ամերիկա գաղթելուց հետո։

Նախկինում գրիզլիների թիվը ավելի մեծ էր, սակայն այն զգալիորեն նվազել է որսորդության պատճառով։ Ներկայումս գործում են բազմաթիվ օրենքներ որոնք արգելում են որսը։

Գրիզլիների ամենամեծ թվաքանակը ապրում է Ալյասկայում՝ 30.000 կենդանի։

Ձմեռում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիզլիները ամեն տարի ձմեռում են մոտ 5-7 ամիս՝ կախված նրանց ապրելու վայրից։ Նախկինում ավելի հարավային տարածքներում ապրող արջերը չէին ձմեռում։ Ձմեռմանը նախապատրաստվող գրիզլին պետք է հատուկ տարածք ընտրի և այն հարմարավետ դարձնի։ Ձմեռման ժամանակ էգ գրիզլին ծնում է իր ձագերին և նրանց կերակրում է բարձր յուղայնությամբ կաթով։

Ձմեռումից առաջ գրիզլիները պետք է սնվեն մեծ յուղայնությամբ ուտելիքով։ Նրանք երկու անգամ ծանրացում են իրենց քաշը՝ ուտելով հիմնականում կենդանական ուտելիք՝ սաղմոն և միս։ Ամբողջ ձմեռման ժամանակ գրիզլիները չեն միզում։

Ձմեռումից հետո կենդանիները կորցնում են իրենց քաշի կեսը։ Էգ արջերը սկսում են սնվել որպեսզի կարողնանա կերակրել իրենց ձագերին։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգ գրիզլին իր ձագերի հետ

Գրիզլիները միայնակ կենդանիներ են և չեն ապրում խմբերով։ Արուները միշտ ապրում են միայնակ և հոգ չեն տանում իրենց ձագերի մասին։ Բազմացման ժամանակ արուները կռվում են, որպեսզի որոշեն ամենաուժեղին։ Էգ գրիզլիների հղիությունը տևում է 180-250 օր։ Նրանք ծնում են ձագերին (հիմնականում ձմեռման ժամանակ) և հոգ են տանում միայնակ։ Սովորաբար ձագերի թիվը տատանվում է 1-4, սակայն հիմնականում նրանք ունենում են երկու ձագ։ Էգերը պաշտպանում են իրենց ձագերին և կարող են նույնիսկ կռվել նրանց համար։ Ձագերին սպառնացող հիմնական վտանգը օտար արուներն են, ովքեր ցանկանում են նրանց սպանել ավելորդ մրցակիցներ չունենալու նպատակով։

Մայր գրիզլին ձագի հետ

Ձագերը ծնվում են կույր, խուլ և չապսով շատ փոքր։ Նրանք ամբողջովին կախված են իրենց մորից և նրա կաթից։ Մայրը պետք է միշտ լավ սնվի իր ձագերի ապահովության համար։

Հյուսիսային Ամերիկայի կենդանիների համեմատ գրիզլիները ունեն ծնելիության ամենցածր մակարդակը։ Նրանք սեռահասուն են դառնում մոր 5 տարեկանում։ Բազմացման ժամանակ էգ գրիզլին բեղմնավորված սաղմի զարհացումը երկարացնում է, որպեսզի ձագերը ծնվեն ձմեռման ժամանակ, այլ ոչ թե շուտ, ինչը և մեծացնում է վիժման վտանգը։

Այն տեղերում, որտեղ ուտելիքի պաշարը համեմատաբար քիչ է, գրիզլիները չեն ձմեռում։

Երկարակեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիզլիները, ինչպես նաև մյուս արջերը, երկարակյաց կենդանիներ են։ Էգերը սովորաբար ավելի երկար են ապրում, քանի որ նրանց կյանքը անվտանգ է։ Բնության մեջ էգերը ապրում են մոտ 26 տարի, իսկ արուները՝ 22: Ամենաերկար ապրած արջի տարիքը 39 է։ Մարդկանց հսկողության տակ ապրող գրիզլիները ապրում են մոտ 44 տարի։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիզլին ձուկ որսալուց

Գրիզլիները ամենակեր են, չնայած այն փաստին, որ համարվում են գիշատիչ և ունեն գիշատիչներին հատուկ մարսողական համակարգ։ Նրանք ուտում են և՛ բուսական, և՛ կենդանական սնունդ։ Նրանք կարողանում են որսալ մեծ կենդանիների ինչպիսիք են կարիբուն, հյուսիսային եղջերուն, սովորական եղջերուն և նույնիսկ այլ արջեր, սակայն նրանք ավելի շատ հարձակվում են ձագերի և հիվանդների վրա։ Գրիզլիները ուտում են նաև մեծ քանակությամբ ձուկ, հիմնականում սաղմոն։ Ափերի մերձակայքում բնակվող գրիզլիները իրենց չափսով ավելի խոշոր են ի համեմատ ավելի խորքում ապրող արջերի, քանի որ ձկնային պաշարից նրանք ավելի շատ սպիտակուց են ստանում։

Գրիզլի

Գրիզլիները նաև ուտում այլ կենդանիների կողմից որսված և լքված կերը։ Նրանք հարձակվում են թռչունների վրա և երբեմն ուտում են նրանց ձվերը։ Գրիզլիները շատ ժամանակ որսում են թփերի տակ թաքնված եղնիկների ձագերին։

Գրանցվել են դեպքեր, երբ գրիզլիները սողոսկել են արծվի բույն և այնտեղից գողացել են որսած ուտելիքը։

Ալյասկայում և Կանադայում ապրող գրիզլիները չափսով ավելի խոշոր են Միացյալ Նահանգներում ապրող արջերից, քանի որ նրանց ուտելիքը ավելի հարուստ է կենդանական սպիտակուցով։ Միացյալ Նահանգներում ապրող գրիզլիների սնունդը կազմված է հիմնականում բուսական կերից՝ տարբեր հատապտուղներ, պոպոք, պնդուկ, մանր կրծողներից և կենդանիների դիակներից։ Ալյասկայում և Կանադայում ապրող արջերը սնվում են հիմնականում սաղմոնով և որոշ հատապտուղներով։ Նրանք քաշով բավականին գերակշռում են մյուս արջերին կշռելով մոր 580 կգ։

Գրիզլին Ալյասկայում

Գրիզլիները որսում են սաղմոն վերջիններիս բազմացման ժամանակ, երբ նրանք գետի ավելի հանդարտ մասեր գնալու նպատակով մեծ թռիչք են գործում դեպի վեր և շատ ժամանակ հայտնվում են գրիզլիների ձեռքերում։ Գրիզլիները ուտում են նաև գետում մահացած սաղմոնների դիակները։

Այն ամիսներին, երբ սաղմոնի թիվը պակասում է, գրիզլիները սնվում են հատապտուղներով և կանաչով։

Չնայած այն փաստին, որ գրիզլիները կարող են որսալ բավականին մեծ կաթնասունների, նրանք հիմնականում սնվում են մանր կրծողներով՝ արջամկներ, մկներ, սկյուռեր, վաշտամկներ։ Նրանք լսելով հողի տակից հանած ձայնը կենդանու ձայնը, բարձրանում են ետևի երկու ոտքերի վրա և մեծ ուժ հավաքելով առջևի երկու թաթերով հարվածում են կենդանու բնին։

Գրիզլին ջրի մեջ

Ալյասկայի գրիզլիները հիմնականում որսում են եղջերուների ձագերին։ Նրանք սպանում են ձագերի 51 տոկոսին։

Տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ երբեմն գրիզլիները տարիներ շարունակ հետևում են եղջերուներին ապրելով նրանց հարևանությամբ, որպեսզի մոտիկ գտնվեն ուտելիքի պաշարին։

Օվկիանոսի հարևանությամբ ապրող գրիզլիները ուտում են ծովային կենդանիների մնացորդները՝ կետեր, ծովառյուծներ, փոկեր և այլն։

Ինչևիցե բուսական սնունդը կազմում է գրիզլիների ուտելիքի հիմնական մասը մոտ 80-90 տոկոս։ Նրանք ուտում են հատապտուղների լայն տեսականի՝ ելակ, ազնվամորի, հապալաս և այլն։ Նրանք ուտում են մեղր։

Գրիզլիները սնվում են նաև միջատներով։

Ուտելիքի պաշարի քչության դեպքում գրիզլիները՝ իրենց բնավորությանը հակառակ կարող են միավորվել և սնունդ որոնել խմբերով, սակայն կշատանալուց հետո նրանք անմիջապես բաժանվում են։

Հարաբերությունները այլ կենդանիների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Big brown bear ursus arctos.jpg

Գրիզլիների դարավոր թշնամիներն են համարվում գորշ գայլերը։ Հիմնականում կոնֆլիկտը առաջանում է գտնված կենդանու դիակի ուտելու հարցում և ձագերի պաշտպանության համար։ Սովորաբար, երբ երկու կենդանիները միաժամանակ գտնում են դիակ՝ նրանք սկսում են կռվել։ Եթե գայլերի թիվը գերակշռում է, ապա արջը հեռանում է, սակայն եթե գայլը միայնակ է, նա չի կռվում արջի հետ, քանի որ ուժով ավելի թույլ է։

Շատ ժամանակ գայլերի ոհմակը ետ է մղում արջին։ Գրանցվել են դեպքեր, երբ պարտված կենդանին սպասել է մինչև հաղթողի գնալը և կերել է մնացած ուտելիքը։ Հաճախ գրիզլիները սպանում են գալերի ձագերին։

Գրիզլիների մեկ այլ թշնամի համարվում են սև արջերը, սակայն նրանք ավելի քիչ վտանգ են ներկայացնում, քանի որ ավելի շատ բուսական ուտելիք են ուտում ի համեմատ գրիզլիների։ Դեպքեր են գրանցվել, երբ գրիզլիները մտել են սև արջերի սահման ուտելիք գտնելու նպատակով՝ հատապտուղներ և պոպոք, սակայն սև արջերը երբեք չեն մտնում գրիզլիների սահման և հնարավոր հանդիպման դեպքում արագ փախչում և բարձրանում են ծառի վրա։

Գրիզլիների մեկ այլ թշնամի համարվում է պուման։ Երբ պուման հանդիպում է գրիզլի որսած ուտելիքին, ապա նա նահանաջում է, սակայն եթե ուտելիքը որսացել է պուման այդ դեպքում գրիզլին է նահանջում՝ վախենալով պումայի սուր ճանկերից։

Մյուս գիշատիչ կենդանիները, որոնք չափսով ավելի փոքր են իրական վտանգ չեն ներկայացնում գրիզլիներին՝ կոյոտ, աղվես, կուղխ, գիշատիչ թռչուններ և այլն։

Սովորաբար, երբ գրիզլին ուտում է, մյուս կենդանիները չեն համարձակվում նրան մոտենալ և սպասում են մինչև նա հեռանա։ Սակայն գրանցվել են դեպքեր, երբ կոյոտների խումբը կարողացել է գրիզլիին ստիպել հեռանալ։

Էկոլոգիական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Brown Bear On Sea Rocks.jpg

Գրիզլիները մեծ դեր են կատարում էկոլոգիայի հարցում։ Այն տեղերում, որտեղ նրանք ուտում են հյութալի հատապտուղներ, նրանք չեն մարսում կորիզները, որոնք էլ դուրս են գալիս արտազտման միջոցով և հողի մեջ մտնելով նորից են աճում։ Այն տեղերում, որտեղ գրիզլիների թիվը համեմատաբար ավել է, սովորաբար բուսականությունը հարուստ է։ Նրանք համարվում են կորիզի տարածողներ։

Գրիզլիները կարևոր դեր են կատարում նաև օդի ազոտի քանակի հարցում։ Երբ նրանք փորում են հողը, օդ է բարձրանում մեծ քանակությամբ ազոտ և հետևաբար այն տեղերում, որտեղ գրիզլիները շատ են, օդում ազոտի քանակը նույնպես շատ է։ Նրանք նույնպես կարգավորում են մանր կրծողների թվաքանակը և չեն թողնում նրանց շատ բազմանալ։

Գրիզլիները, ինչպես և մյուս արջի տեսակները, շատ հաճախ իրենց ուտելիքի պաշարը պահում են հողի տակ։ Երբ նրանք թաքցնում են մեծ քանակությամբ սաղմոն, ապա ժամանակի ընթացքում այն դառնում է պարարտանյութ և ավելի է հարստացնում ծառերի բերքատվությունը և աճը։ Գրիզլիները որսում են մեծ քանակությամբ բուսակեր կենդանիների և այդպիսով քչացնում են բուսական ուտելիք ուտողների քանակը և շատացնում են միգրացիոն թռչունների քանակը։

Հարաբերությունները մարդկանց հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիզլին Ալյասկայում

Գրիզլիները ավելի շատ խնդիրներ են ունենում մարդկանց հետ ի համեմատ սև արջերի։ Դա կախված է այն փաստից, որ սև արջերը քաշով ավելի թեթև են և վտանգի դեպքում բարձրանում են ծառերի վրա, իսկ գրիզլիները ծառ չեն բարձրանում և վտանգի դեպքում բարձրանում են ետևի երկու ոտքերի վրա և պատրաստվում հարձակման։ Սակայն նրանք երբեք սեփական կամքով չեն մոտենում մարդկանց և ինչքան հնարավոր է խոսափում են նման շփումներից։ Գրիզլիները ավելի ագրեսիվ են դառնում, եթե պաշտանում են իրենց ձագերին այդ դեպքում մայր գրիզլին կանի ամեն ինչ թշնամուն վանելու նպատակով։ Երբ տեղի են ունենում պատահարներ մարդկանց և գրիզլիների միջև, ապա տվյալ գրիզլին հետազոտություն է անցնում, որպեսզի պարզվի թե նա ինչ պատճառով է հարձակվել։ Եթե պարզվում է, որ նա կարող է նորից ագրեսիվ իրեն պահել, ապա նա սպանվում է։

Խորհուրդ է տրվում գրիզլիներով հարուստ անտառներ գնալ մի քանի հոգով, որպեսզի խուսափել հնարավոր պատահարից։ Նրանք երբեք չեն մոտենում մարդկանց խմբերին։ Բնության գրկում ընթրող մարդկանց խորհուրդ է տրվում տեղում ուտելիք չթողնել։

Պաշտպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիզլին Ալյասկայի Դենալիի ազգային այգում

Չնայած այն փաստին, որ գրիզլին կենդանիների դասակարգման մեջ չի համարվում վտանգված, այն Միացյալ Նահանգների կենդանիների ցուցակում համարվում է վտանգի մեջ գտնվող։ Նահանգների տարբեր վեց հատվածներում կատարվել են գրիզլիների թվաքանակը շատացնելու տարբեր աշխատանքներ։ Թվաքանակը տարբեր նահանգներում տատանվում է 750-40: ԱՄՆ-ի և Կանադայի ազգային այգիներում գրիզլիներին հետևում են ուշադրությամբ, որպեսզի հնարավորին չափով պահվի թվաքանակը։

Կանադայի գրիզլիների թվաքանակի հաշվառկից հետո պարզվեց, որ կենդանիները ավելի քիչ էին ի համեմատ նախկին հաշվառկների։ 2010 թվականին այնտեղ ապրում էին մոտ 700 գրիզլիներ։

Մեքսիկական գրիզլին վերացել է։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյասկայում վերջին 20 տարիների ընթացքում կտրուկ բարձրացել է տուրիստների քանակը։ Նրանք հիմնականում հետաքրքրվում են բուսականությամբ և վայրի կենդանիներով՝ գրիզլիներով։

Տուրիստները գրիզլիներին հեռվից զննում են Ալյասկայի բազմաթիվ ազգային այգիներում՝ Լեիք Քլարքի ազգային այգի, Կատմաի ազգային այգի և այլն։ Նրանք կարող են գրիզլիներին հանդիպել նաև օվկիանոսի ափերին, որտեղ նրանք որսում են ձուկ և այլ ծովային կենդանիներ։

Գրիզլիներով ամենահարուստը Կատմաի ազգային այգին է, որտեղ բնավում են մոտ 2100 արջ։ Տուրիստները հեռվից դիտում են, թե ինչպես են արջերը որսում սաղմոն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]