Կենսաբանական տեսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Լիննեյի «Բույսերի տեսակները» (Species Plantarum) աշխատության առաջին էջը, 1 մայիս 1753 թվական

Տեսակը (լատիներեն՝ species) բնության մեջ որոշակի տարածք՝ արեալ զբաղեցնող և պատմականորեն կազմավորված առանձնյակների ամբողջություն է, որը բնութագրվում է ընդհանուր ծագումով, միջավայրի պայմաններին հարմարվելու նման համակարգով և սերունդներում հիմնական հատկությունների և հատկանիշների վերարտադրումով։ Բնական պայմաններում տարբեր տեսակներ իրար հետ չեն խաչասերվում։ Բնության մեջ տեսակների տեղաբաշխված են անհավասարաչափ։ Տեսակի պարզագույն կառուցվածքը պոպուլյացիան է։ Առաջին անգամ գործածել է Կարլ Լիննեյը։

Տեսակի անհետացման տեմպերը[խմբագրել]

Տեսակը համարվում է ամբողջովին անհետացած, եթե ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չի մնացել նրա ոչ մի կենդանի առանձնյակ, օրինակ՝ Բահմանի որթուկը։ Եթե ողջ են մնում առանձին անհատներ ոչ ազատության մեջ կամ էլ այս կամ այն կերպ նրանք պահպանվում են մարդու ուղիղ ազդեցության շնորհիվ, ապա ասում են, որ տեսակը անհետացել է բնական էկոհամակարգերում, օրինակ՝ Ֆրանկլինի ծառը անհետացել է բնության մեջ, բայց լավ աճում է ջերմոցներում։ 2 դեպքում էլ տեսակը համարվում է ամբողջովին անհետացած։ Տեսակը համարվում է որոշակիորեն անհետացած, եթե նրան չեն հայտնաբերում համապատասխան արեալի ամբողջ տարածքում, բայց հայտնաբերում են որոշակի կետերում, օրինակ՝ ամերիկական գերեզմանափոր բզեզը, որը մի ժամանակ հանդիպում էր Հյուսիսային Ամերկայի արևելյան և կենտրոնական հատվածների միջև ընկած ամբողջ տարածքում, այժմ ամենուր անհետացել է, բացի 3 առանձին շրջաններից։ Որոշ կենսաբաններ խոսում են էկոլոգիապես անհետացած տեսակների մասին այն դեպքում, եթե տեսակը մնացել է այքան քիչ քանակությամբ, որ նրա ազդեցությունը համակեցության մյուս տեսակների վրա շատ քիչ է, օրինակ՝ վագրերը։ Վայրի բնությունում այնքան քիչ քանակով են մնացել այս կենդանիները, որ նրանց ազդեցությունը մյուսների վրա շատ չնչին է։

Կենսաբանության մեջ բնության պահպանության ամենակարևորագույն հարցը այն է, թե ինչքան ժամանակ կարող է տեսակը դիմանալ մինչև լրիվ անհետացումը։ Երբ տեսակի քանակը հասնում է յուրաքանչյուր տեսակի համար յուրահատուկ կրիտիկական թվի, տեսակի անհետացման հաճախականության աստիճանը դառնում է ամենաբարձրը։ Որոշ պոպուլյացիաներում ողջ մնացած մի քանի առանձնյակները կարող են ապրել մի քանի տարի կամ տասնյակ տարիներ, և նույնիսկ կարող են բազմանալ, բայց նրանց ապագան մեկ է անհետացումն է, եթե իհարկե, չկատարվեն նրանց պահպանման համար կոնկրետ արդյունավետ գործընթացներ։