Առանձնյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առանձնյակ (անհատ), կյանքի դրսևորման անբաժանելի միավորը։ Առանձնյակի ամենաէական հատկանիշը նրա բաղկացուցիչ մասերի խիստ փոխկապվածությունն է։ Առանց «անհատականության» կորստի հնարավոր չէ առանձնյակը բաժանել մասերի։ «Առանձնյակ» հասկացությունն ամբողջությամբ կիրառելի է միայն բարձրակարգ ոչ գաղութային օրգանիզմների նկատմամբ։ Գաղութային, վեգետատիվ բազմացող և համակեցության օրգանիզմների համար «առանձնյակ» հասկացությունը հարաբերական է։ էվոլյուցիոն տեսակետից առանձնյակը ձևաբանաֆիզիոլոգիական միավոր է՝ առաջացած 1 զիգոտից կամ գամետից, 1 սպորից կամ բողբոջից (վեգետատիվ բազմացման ժամանակ)՝ անհատականորեն ենթակա լինելով տարրական էվոլյուցիոն գործոնների ազդեցությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png