Բողբոջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողբոջ
Zwellende bloemknoppen van Chaenomeles x superba 'nicolina' (chinese kwee). Locatie. Tuinreservaat Jonkervallei 02.jpg

Բողբոջ (լատին․՝ gemma), բույսերի սաղմնային՝ դեռևս չբացված ընձյուղը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգետատիվ բողբոջը կազմված է կարճ ներբողբոջային առանցքից (ցողունից)՝ աճման կոնով, և այդ առանցքի վրա դասավորված սաղմնային տերևներից։ Տերևային սաղմերի ծոցերում հաճախ արդեն զետեղված են հաջորդ շարքի ծոցային բողբոջները (երկրորդային թմբիկներ)։ Վեգետատիվ-վերարտադրողական բողբոջում աճման կոնը վերափոխվել է սաղմնային ծաղկի կամ ծաղկաբույլի։ Կանոնավոր վերարտադրողական (գեներատիվ) բողբոջը իր մեջ ներառում է միայն ծաղկաբույլի (օրինակ՝ բալենու) կամ ծաղկի սաղմն առանց յուրացնող տերևների։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են փակ կամ պաշտպանված բողոջներ, որոնցում մերիսթեմային մասերը չորացումից պաշտպանված են բողբոջային թեփուկներով,և բաց կամ մերկ բողբոջներ, որոնք թեփուկազուրկ են։ Քնած բողբոջները բնորոշ են լայնատերև ծառաբույսերին և մի շարք խոտաբույսերի,որոնք տեսանելի ընձյուղներ չեն առաջացնում շատ տարիների, երբեմն՝ ամբողջ կյանքի ընթացքում։ Նրանց արթնացման խթան է սովորաբար ընձյուղների ծնողական համակարգի վնասումը։ Քնած բողբոջներից առաջացող ընձյուղները կոչվում են ջրային (պտղատու և գեղազարդիչ բույսերի)։ Վերականգնման բողբոջները տալիս են ընձյուղների ամենամյա աճ՝ ձմեռային հանգստից հետո։ Այդ բողբոջները բազմամյա բույսերի պարտադիր հատկանիշն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։