Մերիսթեմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերիսթեմա

Մերիսթեմա (< հուն. μεριστόζ- բաժանելի), առաջացնող հյուսվածք, բույսերի հյուսվածք, որը երկար ժամանակ պահպանում է կիսվելու և նոր բջիջներ առաջացնելու ունակությունը։ Մերիսթեմայինիցող բջիջները միշտ գտնվում են սաղմնային վիճակում և կիսվելով ապահովում են բույսի աճումը։ Մերիսթեմայի մյուս բջիջներն աստիճանաբար տարբերակվելով առաջացնում են բույսի հիմնական հյուսվածքներ (ծածկող և այլն)։ Մերիսթեմա առաջանում է սաղմի պրոտոմերիսթեմայից, որից գոյանում են գագաթային մերիսթեմա (ցողունի և արմատի աճման կոնը) և կողմնային մերիսթեմա (պրոկամբիումը և կամբիումը)։ Աճման ընթացքում մերիսթեման մասնակիորեն պահպանվում է բույսի տարբեր մասերում, արմատներում, ընձյուղների միջհանգույցներում, տերևների հիմքերում, բողբոջներում և այլն։ Մերիսթեմայի բջիջները մշտական հյուսվածքների բջիջներից տարբերվում են իրենց մանրությամբ, խիտ դասավորությամբ, բարակ առաջնային թաղանթով, կենտրոնական կորիզով, էնդոպլազմային ցանցի, միտոքոնդրիաների և դիկտիոսոմների թույլ զարգացվածությամբ, ռիբոսոմների մեծ քանակով և նյութափոխանակության ակտիվությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 492