Բարձրությունը 2-10 մ է։ Տերևները հերթադիր են, ամբողջական էլիպսաձև, աղեղնասղոցաեզր, մուգ կանաչ։ Ծաղկաբույլը հովանոցանման է կամ կարճ ողկուզանման, ծաղիկները՝ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը բաց կամ մուգ կարմիր, մսալի, հյութալի, թթվաշ-քաղցր համով կորիզապտուղ է։
Պարունակում է շաքարներ, սախարոզ, ինոզիտ, օրգանական թթուներ, քիչ քանակությամբ՝ աղաղանյութեր և ներկանյութեր, սերմերը՝ ճարպայուղ, ամիգդալին, եթերայուղ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, դոշաբ, հյութ, գինի և այլն), բժշկության մեջ՝ պտուղը, հյութը, օշարակը։
Հանդիպում է Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, չոր քարքարոտ լանջերին, թփուտներում և այլն։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում մշակվում է բալենի սովորականը, որոշ վայրերում վայրի է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 228)։