Բալենի մանրապտուղ
Արտաքին տեսք
| Բալենի մանրապտուղ | |
Բալենի մանրապտուղ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
| Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
| Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
| Տրիբա | Amygdaleae |
| Ցեղ | Սալորենի (Prunus) |
| Տեսակ | Բալենի մանրապտուղ (P. microcarpa) |
| Միջազգային անվանում | |
| Prunus microcarpa | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ | |
Բալենի մանրապտուղ (լատիներեն՝ Cerasus microcarpa), մինչև 1.5-2 մ բարևրությամբ թուփ է։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևները էլիպսաձև են, ձվաձև կամ հակառակ ձվաձև։ Ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն։ Պտուղները գնդաձև են, սև, թթու։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում է հունիսին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում։ Մեր հանրապետությունում հանդիպում է Արարատյան գոգավորություններում և Մեղրիում՝ ատորին, հազվադեպ, միջին լեռնային գոտիների չոր, քարքարոտ լեռնալանջերին։ Մասնակցում է լեռնա-չորասեր բուսական խմավորումների կազմավորմանը։ Չորադիացկուն է, աչքի է ընկնում նաև բավարար ցրտադիմացկունությամբ։ Առաջացնում է առատ մացառներ, որի շնորհիվ պիտանի է թեք լանջերի անտառապատման մեջ օգտագործելու համար։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի մանրապտուղ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի մանրապտուղ» հոդվածին։ |
|